Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով

գերմանացի կոմպոզիտոր

Ֆրիդրիխ Ադոլֆ Ֆերդինանդ ֆօն Ֆլոտով (գերմ.՝ Friedrich Adolf Ferdinand Freiherr von Flotow, ապրիլի 27, 1812(1812-04-27)[1][2][3], Q98034450?, Գերմանիա[3][3] - հունվարի 24, 1883(1883-01-24)[1][4][2][…], Դարմշտադտ, Գերմանական միություն[3]), գերմանացի կոմպոզիտոր, ռոմանտիզմի ուղղության ներկայացուցիչ։ Նրա ստեղծագործություններից առավել հայտնի է «Մարտա» օպերան և նրա մի մաս կազմող Լիոնելի մեներգը (գերմ.՝ Ach! so fromm, ach! so traut):

Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով
Բնօրինակ անունգերմ.՝ Friedrich von Flotow
Ծնվել էապրիլի 27, 1812(1812-04-27)[1][2][3]
Q98034450?, Գերմանիա[3][3]
Երկիր Մեկլենբուրգ Շվերին
Մահացել էհունվարի 24, 1883(1883-01-24)[1][4][2][…] (70 տարեկան)
Դարմշտադտ, Գերմանական միություն[3]
ԳերեզմանԴարմշտադտ
Ժանրերօպերա
Մասնագիտությունկոմպոզիտոր և պարուսույց
ԱշխատավայրMecklenburg State Theatre?
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
 Friedrich von Flotow Վիքիպահեստում

Կենսագրությունը խմբագրել

Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտովը ծնվել է Մեկլենբուրգում, ազնվականական ընտանիքում։ Սկզբնապես պատրաստվում էր դիվանագիտական կարիերայի, սակայն հետաքրքրվելով երաժշտությամբ 1828 թ. մեկնել է Փարիզ, որտեղ մինչև 1830 թ. ուսանել է Փարիզի երաժշտանոցում։ Անտոնին Ռայխի մոտ։ Վերադառնալով Գերմանիա՝ հռչակ է ձեռք բերում ֆրանսերեն լիբրետոներով գրված իր առաջին օպերաներով («Պիեռ և Կոլոմբինա» (1835), «Ռոբ Ռոյ» և «Դուքս դը Գիզ»)։ 1838 Փարիզի Վերածննդի թատրոնում կայանում է Ֆլոտովի առաջին նշանավոր ստեղծագործության՝ ««Մեդուզայի» կործանումը» օպերայի առաջնախաղը։

1844 թ. Ֆլոտովը ավարտին է հասցնում երկու կարևոր բեմական ստեղծագործություններ՝ «Լեդի Հարիեթ» բալետի առաջին գործողությունը և «Ալեսանդրո Ստրադելա» գերմաներեն օպերան (բեմադրվել է Համբուրգում)։ Վերջինիս լիբրետտոյի հեղինակը՝ Ֆրիդրիխ Ռիզեն, համոզում է Ֆլոտովին «Լեդի Հարիեթ» բալետի սյուժեի հիման վրա օպերա ստեղծել, և 1847 թ. Վիեննայում կայանում է «Մարթա, կամ Ռիչմոնդի տոնավաճառը» օպերայի առաջնախաղը։ Այս օպերան մեծ ժողովրդականություն է ձեռք բերում՝ բեմադրվելով Գերմանիայի և եվրոպական այլ երկրների օպերային թատրոններում։ 1853 թ. Ֆրանկֆուրտում բեմադրվում է Ֆլոտովի վերջին նշանակալից ստեղծագործությունը՝ «Ռյուբեցալ» օպերան ըստ գերմանական առասպելների։

1856—1863 թթ. Ֆլոտովը զբաղեցնում է Շվերինի արքունական թատրոնի ինտենդանտի պաշտոնը, այնուհետև տեղափոխվում է Փարիզ՝ որոշ ժամանակ անցկացնելով նաև Վիեննայում և ներկա գտնվելով տարբեր քաղաքներում իր օպերաների բեմադրությանը։

Բացի օպերաներից և բալետներից Ֆլոտովը երկու դաշնամուրային համերգի, մի քանի նախերգանքի և կամերային ստեղծագործությունների հեղինակ է։

Ֆլոտովի ստեղծագործությունը գտնվում է ֆրանսիական կոմիկական օպերային դպրոցի, հատկապես Դանիել Օբերի ազդեցության տակ, առանձնանում է նրբագեղ մեղեդայնությամբ և հմուտ ու պարզ գործիքավորմամբ։

Ստեղծագործությունների ցուցակ խմբագրել

Օպերաներ խմբագրել

Բալետներ խմբագրել

  • Ընդամենը 4

Այլ խմբագրել

  • Երաժշտություն Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» պիեսի բեմադրության համար (1861)
  • նվագախմբային նախերգանքներ
  • դաշնամուրային տրիո
  • երգեր

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ ֆոն Ֆլոտով» հոդվածին։