Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մակբեթ (այլ կիրառումներ)

«Մակբեթ» (իտալ.՝ Macbet), իտալացի երգահան Ջուզեպե Վերդիի օպերա չորս գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն՝ Ֆրանչեսկո Պիավեի, մասնակցությամբ Անդրեա Մաֆեիի՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Մաքբեթ» ողբերգության։ Առաջնախաղը տեղի է ունեցել 1847 թ. մարտի 14-ին Ֆլորենցիայի Պերգոլա քաղաքի օպերային թատրոնում։ «Մաքբեթը» Վերդիի թվով տասներորդ օպերան է, այն առաջինն է, որը նա գրել է ըստ Շեքսպիրի ստեղծագործության (մնացած երկուսը՝ «Օթելլո» և «Ֆալստաֆ») ։

Մակբեթ
իտալ.՝ Macbeth[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրՈղբերգություն
ԿոմպոզիտորՋուզեպե Վերդի
Լիբրետտոյի
հեղինակ
Ֆրանչեսկո Պիավե, Անդրեա Մաֆեի
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրՎիլյամ Շեքսպիր. «Մակբեթ» ողբերգություն
Գործողությունների քանակ4 ± 1 արար[1]
ԿերպարներՄակբեթ, Լեդի Մակբեթ, Բանքո, Մաքդուֆ, Մալքոլմ, Սպասուհի, Բժիշկ, Մակբեթի սպասավոր, Ազդարար, Վարձու մարդասպան, Երեք ուրվականներ, Դունկան, Ֆլինս, Բանքոյի որդին, Երեք ուրվականներ, Հերալդ և պալատական ազնվական օրիորդ
Առաջնախաղի տարեթիվմարտի 14, 1847[1]
Առաջնախաղի վայրՖլորենցիա, Պերգոլա
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Macbeth (opera) Վիքիպահեստում

Առաջնածաղից 18 տարի հետո Վերդին վերամշակել է օպերայի երաժշտությունը՝ Փարիզի Լիրիկ թատրոնում նոր բեմադրության համար։ Նոր տարբերակի առաջնախաղը կայացել է 1865 թ. ապրիլի 21-ին։ Ներկայումս որպես կանոն բեմադրվում է հենց օպերայի երկրորդ տարբերակը։

Օպերայի գլխավոր դերերգերից մեկը՝ Լեդի Մակբեթի դերերգը, կատարել է հռչակավոր հույն երգչուհի Մարիա Կալլասը։

Օպերայի ստեղծման պատմություն

խմբագրել

Օպերայի երաժշտությունը ստեղծվել է 1846—1847 թվականներին։ Պիավեի լիբրետտոն հիմնված է Շեքսպիրի ողբերգության իտալերեն արձակ թարգմանության վրա, որի հեղինակն է Կառլո Ռուսկոնին (հրատարակվել է Տուրինում 1838 թ.):

Շեքսպիրի նկատմամբ հարգանքից ելնելով՝ Վերդին որոշեց լինել այնքան հավատարիմ ողբերգության տեքստին, որքան հնարավոր է։ Վերդին գրում էր լիբրետտոյի հեղինակ Պիավեին. «Այս ողբերգությունը մարդկային մեծագույն նվաճումներից մեկն է։ Եթե մեն չենք կարող դրան համարժեք մեծ բան ստեղծել, ապա գոնե փորձենք սովորականից բարձր բանի հասնենք»։ Վերդին և Պիավեն առերեսվեցին Շեքսպիրի ստեղծագործությունը օպերային բեմին ադապտացնելու մարտահրավերին։ Նրանք պետք է պահպանեին ողբերգության դրամատիկ հիմքը՝ ստիպված լինելով հրաժարվել Շեքսպիրի պատկերավոր լեզվին բնորոշ շատ առանձնահատկություններց և նրբություններից, որոնք հնարավոր չէր հարմարեցնել երաժշտական թատրոնի պայմաններին։ Լիբրետտոյի վրա աշխատանքի ընթացքում կոմպոզիտորն ու լիբրետտոյի հեղինակը հաճախ վիճաբանություններ էին ունենում։ Վերդին երբեմն խիստ ցուցումներ էր տալիս Պիավեին՝ տեսարանների հաջորդականության, գործող անձերի բնութագրիչների մանրամասնությունների վերաբերյալ։ Նա անգամ որոշ տեսարանների տեքստերի արձակ տարբերակներ էր ուղարկում Պիավեին։ Օպերայի լիբրետտոյի ստեղծմանը Վերդին նաև ներգրավում է իր մոտիկ ընկերոջը՝ Անդրեա Մաֆեիին, որն իր ժամանակի հայտնի շեքսպիրագետ էր և Վերդիի մեկ այլ՝ «Ավազակներ» օպերայի լիբրետտոյի հեղինակը։

1847 թ. տեղի ունեցած «Մակբեթ» օպերայի առաջնախաղը մեծ հաջողություն է ունենում ինչպես հանդիսատեսի, այնպես էլ երաժշտական քննադատների շրջանում։ Կոմպոզիտորը 25 անգամ կանչվում է բեմ։

Օպերայի առաջնախաղից 18 տարի անց՝ 1865 թվականին, Փարիզում օպերայի առաջնախաղի համար Վերդին ստանձնում է օպերայի երաժշտության վերանայման գործը՝ փոխելով այն երաժշտությունը, որն իր կարծիքով թույլ կամ բնութագրական չէր գործող անձանց, ավելացնելով նոր երաժշտություն, ինչպես նաև խմբագրելով գործիքավորումը։ Մասնավորապես, աԱվելացվում է Լեդի Մաքբեթի "La luce langue" արիան (2-րդ գործողություն), Մաքբեթի և Լեդի Մակբեթի վրեժի զուգերգը (Ora di morte, 3-րդ գործողություն), փախստականների խմբերգի համար գրվում է նոր երաժշտություն (Patria oppressa), փոփոխության է ենթարկվում Մաքբեթի մահվան տեսարանը, ավելացվում է եզրափակիչ խմբերգը և այլն։

Փարիզյան երաժշտական քննադատները բավականին սառ, անգամ բացասաբար են ընդունում Վերդիի օպերան։ Վերդին մնում է շփոթված և հիասթափված նման ընդունելությունից։ Որորշ երաժշտական քննադատներ անգամ մեղադրում են Վերդիին Շեքսպիր չհասկանալու մեջ, ինչին կոմպոզիտորը հակադարձում էր. «Գուցե ես ընդունեմ, որ Մակբեթին արժանին չեմ մատուցել, սակայն, այն, որ ես չգիտեմ, չեմ հասկանում Շեքսպիրին, ի սեր Աստծո, ո՛չ, քա՛վ լիցի...»:

Սակայն ժամանակի ընթացքւոմ օպերային բեմերի վրա հաստատվում և ներկայումս որպես կանոն կատարվում և ընդունելության է արժանանում հենց օպերայի Փարիզյան խմբագրումը։

Գործող անձինք

խմբագրել
Դերերգ Ձայն
Մակբեթ, Դունքանի զորքի հրամանատար բարիտոն
Լեդի Մակբեթ, նրա կինը սոպրանո
Բանկո, Դունքանի զորավարներից, Մակբեթի ընկերը բաս
Մաքդուֆ, շոտլանդացի ազնվական տենոր
Սպասուհի մեցցո-սոպրանո
Մալկոլմ, Դունքանի որդին տենոր
Բժիշկ բաս
Մակբեթի սպասավոր բաս
Մունետիկ բաս
Մարդասպան բաս
Երեք ուրվական 2 սոպրանո և բաս
Դունքան, Շոտլանդիայի արքա առանց խոսքերի
Ֆլինս, Բանքոյի որդին առանց խոսքերի
Վհուկներ, սպասավորներ, ազնվականներ, ծառաներ, փախստականներ

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մակբեթ (օպերա)» հոդվածին։