Սիցիլիական ժամերգություն (օպերա)

Ջուզեպպե Վերդիի օպերա

Սիցիլիական ժամերգություն (ֆր.՝ Les vêpres siciliennes), իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի օպերա 5 գործողությամբ։ Վերդին գրել է այս ստեղծագործությունը ֆրանսիական «Գրանդ–Օպերա» թատրոնի համար՝ թատրոնի տնօրինության պատվերով։ Ֆրանսերեն լիբրետտոն Շարլ Դյուվերիի և Էժեն Սկրիբի ըստ վերջինիս «Դուքս Ալբա» պիեսի։ Առաջին անգամ ներկայացվել է Փարիզի «Գրանդ–Օպերա» թատրոնում 1855 թ. հունիսի 13-ին։

Սիցիլիական ժամերգություն
ֆր.՝ Les vêpres siciliennes
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
ԺանրՄեծ օպերա
ԿոմպոզիտորՋուզեպպե Վերդի
Լիբրետտոյի
հեղինակ
Շարլ Դյուվերի, Էժեն Սկրիբ
Լիբրետտոյի
լեզու
Ֆրանսերեն
Սյուժեի աղբյուրԷժեն Սկրիբ. «Դուքս Ալբա» պիես
Գործողությունների քանակ5 արար և 6 պատկեր
ԿերպարներLe Comte de Vaudemont?, Le Sire de Béthune?, Robert?, Thibault?, Jean Procida?, Mainfroid?, Henri?, Guy de Montfort?, Ninette?, Daniéli?, La Duchesse Hélène? և Q63676311?
Առաջնախաղի տարեթիվհունիսի 13, 1855
Առաջնախաղի վայրՓարիզ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Les Vêpres siciliennes Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

1852 թվականին Վերդին Փարիզի օպերային պալատից առաջարկություն ստացավ օպերա գրել ժամանակի նշանավոր ֆրանսիացի դրամատուրգ Էժեն Սկրիբի (1791–1861) լիբրետոյի հիման վրա։ Կոմպոզիտորը համաձայնեց՝ դեռևս չգիտակցելով ապագա օպերայի սյուժեն։ 1854 թվականի հունվարին «Սիցիլիական ժամերգություն» լիբրետտոն պատրաստ էր։ Սյուժեն հիմնված էր իտալացի ժողովրդի անցյալ դարի հերոսական դրվագներից մեկի վրա՝ ապստամբություն, որը պատմության մեջ հայտնի է որպես Սիցիլիական վեսպեր, որը 1282-ի մարտի 30-ին տապալել է Ֆրանսիայի Լուի VIII արքայի որդու՝ Կարլ Անժույի ստրկատիրությունը։ Վերդիին գրավում էր հայրենասիրական սյուժեի վրա օպերա ստեղծելու հնարավորությունը։ Այս նորաձև լիբրետիստի դրամատուրգիան խորթ էր Վերդիին։

Գործող անձինք խմբագրել

Դեր Ձայն
Գի դե Մոնֆոր, Սիցիլիայի նահանգապետ՝ Նեապոլի թագավոր Չարլզ Անժուի անունից բարիտոն
Սիր դե Բետյուն, ֆրանսիացի սպա բաս
Գրաֆ դը Վոդեմոն, ֆրանսիացի սպա բաս
Անրի (Արրիգո), երիտասարդ սիցիլյացի տենոր
Ջովանի Պրոչիդա, բժիշկ բաս
Ելենա Հերցեգոնիա, Ավստրիայի դուքս Ֆրեդերիկի քույրը սոպրանո
Նինետտա, նրա սպասուհին Կոնտրալտո
Դանիելի, նրա ծառան տենոր
Տիբո (Տեպալդո), ֆրանսիացի զինվոր տենոր
Ռոբեր (Ռոբերտո), ֆրանսիացի զինվոր բարիտոն
Մենֆրուա (МՄանֆրեդի), սիցիլիացի, Պրոչիդի կողմնակից տենոր