Լեոշ Յանաչեկ
Լեոշ Յանաչեկ (չեխ.՝ Leoš Janáček, հուլիսի 3, 1854[1][2][3][…], Հուկվալդի[4][5] - օգոստոսի 12, 1928[6][1][2][…], Օստրավա[6][5]), չեխ երգահան, երաժշտագետ-ազգագրագետ և մանկավարժ։ Գրել է բազմաթիվ գործիքային և վոկալ ստեղծագործություններ։ Նրա «Ենուֆա» (Jenůfa, (1894-1903), «Կատյա Կաբանովա» (Káťa Kabanová, 1919-1921, ըստ Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպը» պիեսի), «Փոքրիկ աղվեսի արկածները» (Příhody lišky bystroušky, 1921-1923), «Մակրոպուլոսի դեղամիջոցը» (Več Makropulos, 1923-1925, ըստ Կարել Չապեկի) Մեռյալ տնից (Z mrtvého domu, 1927-1928, ըստ Դոստոևսկու համանուն վեպի) օպերաները պատկանում են 20-րդ դարի երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործությունների թվին։
Լեոշ Յանաչեկ | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | չեխ․՝ Leoš Janáček |
Ի ծնե անուն | չեխ․՝ Leo Eugen Janáček |
Ծնվել է | հուլիսի 3, 1854[1][2][3][…] Հուկվալդի[4][5] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | օգոստոսի 12, 1928[6][1][2][…] (74 տարեկան) Օստրավա[6][5] |
Գերեզման | Կենտրոնական գերեզմանատուն[7] |
Ժանրեր | դասական երաժշտություն և օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ, դիրիժոր, երաժիշտ, լիբրետիստ և ուսուցիչ |
Գործիքներ | երգեհոն |
Կրթություն | Լայպցիգի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց |
Ամուսին | Zdeňka Janáčková? |
Պարգևներ | |
Ստորագրություն | |
![]() |
Ճանաչում և ժառանգությունԽմբագրել
- Բռնոյի երաժշտական ակադեմիան կրում է Յանաչեկի անունը
- Ֆիլիպ Կաուֆմանի «Կեցության անտանելի թեթևություն» (1988 թվական, ըստ Միլան Կունդերի համանուն վեպի) ֆիլմն ուղեկցվում է Յանաչեկի տարբեր ստեղծագործություններից հատվածներով։
- «10 րոպե շուտ» Ֆիլմում օգտագործվել է Լեոշ Յանաչեկի ստեղծագործություններից։
- Օստրավայում միջազգային օդանավակայանն անվանվել է Լեոշ Յանաչեկի անունով։
- Հարուկի Մուրակամիի «1Q84» ստեղծագործության մեջ նշվում է Յանաչեկի «Սիմֆոնիետան», և այս աշխատանքը կարևոր դեր է խաղում վեպի սյուժեում։
Ընտրված ստեղծագործություններԽմբագրել
Օպերաներ և բալետԽմբագրել
- Շարկա (Šárka, 1887-1888, պրեմիերան Բռնոյում, 1925)
- Վեպի սկիզբը (Počátek románu, 1891, պրեմիերան Բռնոյում, 1894)
- Ենուֆա (Ենուֆան հայտնի էր նաև «Նրա խորթ աղջիկը» անունով, 1894-1903, պրեմիերան Բռնոյում, 1904)
- Ճակատագիրը (Osud, 1903-1904, պրեմիերան Բռնոյում, 1958)
- Բրոուչեքի ճանապարհորդությունը (Výlety páně Broučkovy, 1908-1917, պրեմիերա Պրահայում, 1920)
- Կատյա Կաբանովա (Káťa Kabanová, 1919-1921, ըստ Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ» դրամայի, պրեմիերան Բռնոյում, 1921)
- Մակրոպուլոսի միջոցները (Več Makropulos, 1923-1925, ըստ Կ. Չապեկի, պրեմիերան Բռնոյում, 1926)
- Մեռած տնից (Z mrtvého domu, 1927-1928, ըստ Ֆյոդոր Դոստոևսկու, պրեմիերան Բռնոյում, 1930)
- Ռակոշ Ռակոչի (Rákoš Rákoczy), բալետ երգով (Բռնո, 1891)
Սիմֆոնիկ երաժշտությունԽմբագրել
- Սյուիտա լարային նվագախմբի համար (1877)
- Հովվերգություն լարային նվագախմբի համար (1878)
- Գանական պարեր (չեխ․՝ Hanácké tance, 1889-1890)
- Սյուիտա, նվ. 3 (1891)
- Խանդ, նախերգանք (չեխ․՝ Žárlivost, 1894)
- ճանապարհորդ երաժիշտի երեխան, բալլադ նվագախմբի համար (չեխ․՝ Šumařovo dítě, 1912)
- Տարաս Բուլբա, ռապսոդիա նվագախմբի համար, ըստ Գոգոլի (չեխ․՝ Taras Bulba, 1915—1918)
- Բլանշյան բալլադ, սիմֆոնիկ պոեմ (չեխ․՝ Balada blanická, 1920)
- Սիմֆոնիետա (1926)
ԵրգերԽմբագրել
ԳրականությունԽմբագրել
- Brod M. Leoš Janáček: Leben und Werk. Prag, 1924 (на чешском языке); 2-e revidierte Aufl. Wien, 1956.
- Hollander H. Leoš Janáček, his life and work. New York: St. Martin's Press, 1963.
- Vogel J. Leoš Janáček: a biography. New York: W.W. Norton, 1981.
- Beckerman M.B. Janáček and his world. Princeton; Oxford: Princeton UP, 2003.
- Rousseau J. Leos Janacek. Arles: Actes sud, 2004.
Արտաքին հղումներԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Česká divadelní encyklopedie
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Яначек Леош // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ BillionGraves — 2011.