Շառլ-Ֆրանսուա Գունո (ֆրանսերեն՝ Charles-François Gounod, հունիսի 17, 1818(1818-06-17)[1][2][3][…] - հոկտեմբերի 18, 1893(1893-10-18)[2][4][5], Սեն Կլու[6]), ֆրանսիացի կոմպոզիտոր։ Ֆրանսիայի ինստիտուտի անդամ է՝ սկսած 1866 թվականից։

Շառլ Գունո
ֆր.՝ Charles-François Gounod և ֆր.՝ Charles Gounod
Դիմանկար
Ծնվել էհունիսի 17, 1818(1818-06-17)[1][2][3][…]
Մահացել էհոկտեմբերի 18, 1893(1893-10-18)[2][4][5] (75 տարեկան)
Մահվան վայրՍեն Կլու[6]
ԳերեզմանAuteuil Cemetery
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա և Սենտ-Լուիսի լիցեյ
Ազդվել էՖաննի Մենդելսոն[7] և Ֆելիքս Մենդելսոն[7]
ԵրկերՖաուստ, Ռոմեո և Ջուլիետ և Funeral March of a Marionette?
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժիշտ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ և երգեհոնահար
ԱմուսինԱննա Զիմերման
Ծնողներհայր՝ Ֆրանսուա-Լուի Գունո
Պարգևներ և
մրցանակներ
Հռոմեական մրցանակ և Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ
Charles Gounod Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Աշխարհահռչակ «Ֆաուստ» օպերայի հեղինակ Շառլ Գունոն համարվում է 19-րդ դարի առաջատար կոմպոզիտորներից մեկը: Նա մտավ երաժշտության պատմության մեջ, որպես օպերային ժանրի նոր ուղղության հիմնադիրներից մեկը, որը հետագայում հայտնի դարձավ, որպես «լիրիկական օպերա»: Կոմպոզիտորը բոլոր ժանրում աշխատելով միշտ տալիս էր համապատասխան մեղեդային զարգացում: Նա համարում էր, որ մեղեդին միշտ լինելու է մարդկային մտքի ամենամաքուր արտահայտչականությունը:

Գունոյի երաժշտության մեջ տիրում է լիրիզմը: Օպերային արվեստում երաժիշտը հանդես է գալիս որպես երաժշտական դիմանկարների վարպետ և նկարիչ` տալով կյանքի իրավիճակների ճշմարտացիություն: Ըստ Գունոյի՝ անկեղծությունը և պարզությունը միշտ համահունչ են բարձրագույն կոմպոզիտորական վարպետություններում: Հենց այդ արժեքներով նա բարձր գնահատեց Պ.Ի.Չայկովսկուն, նույնիսկ, երբ Չայկովսկին 1892 թվականին խմբավարել է «Ֆաուստ » օպերան Պրյանիշնիկովայի թատրոնում:

Շ.Գունոն ծնվել է 1818թ. հունիսի 17-ին Փարիզի Սեն-Կլու արվարձանում, նկարչի ընտանիքում: Արդեն փոքրուց դրսևորեց նկարչական և երաժշտական ունակությունները: Հոր մահից հետո, որդու ուսմամբ զբաղվել է մայրը: Երաժշտության տեսությունը Գունոն ուսումնասիրեց Ա.Ռեյխի մոտ: Առաջին տպավորություններն օպերայի հանդեպ եղավ Ջ.Ռոսինիի «Օթելո» օպերան, որը որոշեց հետագա կարիերայի ընտրությունը: Սակայն մայրն իմանալով տղայի որոշման մասին և պատկերացնելով արվեստագետի դժվարությունները, փորձեց դիմադրել, սակայն ապարդյուն: 1838 թվականին ընդունվել է Փարիզի կոնսերվատորիա: Նրա դասախոսներն են եղել Ֆ.Գալևին, Ժ. Ֆ. Լեսյուերը և Ֆ. Պաերը: Նրա վաղ շրջանի ստեղծագործություններից մի քանիսը գրավել էր հասարակության և քննադատների ուշադրությունը: Հատկանշական են «Սկերցոն» և «Ագնուս Դեյ» (եռաձայն):

1836-1838 թվականներին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում։ 1839 թվականին «Ֆեռնան» կանտատի համար արժանացել է Հռոմեական մրցանակի։ Ինչը հնարավորություն տվեց ավելի քան երկու տարի անցկացնել Իտալիայում` որպես կրթաթոշակառու, որոշ ժամանակ էլ Վիեննայում և Գերմանիայում: Հիասթափվելով Իտալական ժամանակակից օպերայից` Գունոն կենտրոնացավ հին պաշտամունքային երաժշտության ուսումնասիրության, մասնավորապես` Պաղեստինի մշակույթի վրա: Վերադառնալով Փարիզ` սկսել է զբաղվել հոգևոր երաժշտությամբ: 1843-1848 թվականին Շ.Գունոն եղել է Փարիզի Արտասահմանյան առաքելական եկեղեցում` կազմակերպիչ: 1840-ական թվականներին նա նորից վերադառնում է արվեստ: Այդ ժամանակներից ի վեր Գունոյի առաջատար ժանրը դառնում է օպերան: Ըստ նրա` թատրոնն է տալիս կոմպոզիտորին հնարավորություն շփվելու և հաղորդակցվելու հասարակության հետ: Նրա առաջին օպերան՝ «Սաֆոն» է, որի պրեմիերան կայացել է 1851 թվականին Փարիզի «Գրանդ օպերայում»: Հետո հաջորդեց «Արյունոտ միանձնուհին», 1854 թվականին «Բժիշկ կամքին հակառակ»: Երկուսն էլ բեմադրվել են «Գրանդ օպերայում» , տարբերվում են իրենց անհավասարությամբ և մելոդրամատիզմով: Սրանք հաջողության չհասան: 1852-1860 թվականներին եղել է Փարիզի «Օրփեոն» երգչախմբային ընկերությունների միավորման տնօրեն։ Լոնդոնում հիմնադրել է «Գունոյի երգչախումբ» ընկերությունը (այժմ՝ Թագավորական երգչախմբային ընկերություն)։Ենթարկվելով տարբեր գաղափարական ազդեցությունների`1857թ. Շ.Գունոն գտնվում էր լուրջ հոգեկան հիվանդության շեմին, բայց 1860-ական թվականներին արդյունավետ աշխատեց:

1858թ. տեզի ունեցավ «Բժիշկ կամքին հակառակ»-ի պրեմիերան, որը կայացավ «Լիրիկական թատրոնում»: Այն ընկալվել է ավելի ջերմ, քան մյուս օպերաները: Կոմիկական սյուժեն, կերպարների աշխուժությունը, արթնացրեցին Գունոյի տաղանդի նոր կողմերը, որոնք հայտնվեցին հաջորդ աշխատանքներում: Գունոն ֆրանսիական քնարական օպերայի խոշոր ներկայացուցիչն է։ Հակադրվելով ռոմանտիկական «մեծ օպերայի» գեղագիտական սկզբունքներին՝ իր օպերաներում ձգտել է պարզության, հերոսների հոգեկան աշխարհի ճշմարիտ բացահայտման, նուրբ, հստակ մեղեդիականության՝ հագեցված քաղաքային երգ պարային բանահյուսության դարձվածքներով։ Գունոյի գեղարվեստական սկզբունքները դրսևորվել են «Ֆաուստ» օպերայում (ըստ Գյոթեի համանուն ողբերգության, 1859 թվական, դրանից հետո հանդիսատեսը սիրահարվեց օպերային, հասկացավ դրա նորարական էությունը: Միայն տասը տարի հետո այն հայտնվեց «Գրանդ օպերայում», ավելին` սկզբնական դիալոգը փոխարինվեց ռեչիտատիվով և ավելացրեցին բալետային տեսարաններ: 1887թ. հինգերորդ անգամ կայացավ «Ֆաուստ» օպերան: 1894թ. նշվեց նրա հազարամյա կատարումը: 1859թ. գրեց մոտետ «Ավե Մարիա», որի հիմքը եղավ Յ.Ս.Բախի «ԼՏԿ»-ի 1 պրելյուդը`C-dur: Մոտետը, որը գրված էր սոպրանոյի, նվագախմբի, երգեհոնի և կլավիրի համար, ունեցավ անհավանական հաջողություն: Եվ մնում է` որպես Բախ-Գունո «Ավե Մարիա» հայտնի երաժշտական ստեղծագործություն: 1860-ական թվականների սկզբին Գունոն գրեց երկու կոմիկական օպերա` «Ֆիլեմոն և Բավկիդա» և «Գալուբկա», ինչպես նաև «Ցավսկայի թագուհին» և «Միրելը» : Շ.Գունոյի վերջին նշանակալի գեղարվեստական նվաճումը եղավ «Ռոմեո և Ջուլիետ» օպերան: Պրեմիերան տեղի է ունեցել 1867թ.-ին: Մեծ հաջողություն ունեցավ երկու տարվա ընթացքում` 50 ներկայացում: Գրելով մի քանի անհաջող օպերաներ` նա հեռացավ երաժշտական թատրոնից` նախընտրելով հոգևոր երաժշտությունը: Նրա վերջին խոշորագույն ստեղծագործություններից է երկու օրատորիաները` «Հատուցում» և «Մահ և կյանք»: Այդ ընթացքում Գունոն զբաղվում էր նաև գրական և քննադատական գործունեությամբ: Շ.Գունոն իր կյանքի վերջին տարիները անց է կացրել Փարիզի մերձակայքում գտնվող Սենթ-Քլուդ քաղաքում` պարապելով երիտասարդ կոմպոզիտոր Ա.Բյուսեյի հետ: Մահացավ 1893թ. հոկտեմբերի 18-ին Սեն-Քլուդ քազաքում:[8]

ՍտեղծագործություններԽմբագրել

Օպերաներ (14)Խմբագրել

«Սաֆո» (1851, 1858, 1881) «Արյունոտ միանձնուհին» (1854) «Բժիշկ կամքին հակառակ»(1858) «Ֆաուստ» (1859, 1869) «Գալուբկա» (1860) «Ֆիլեմոն և Բավկիդա» (1860, 1876) «Սավսկայի թագուհին» (1862) «Միրել» (1864,1874) «Ռոմեո և Ջուլիետ» (1867, 1888) «Սեն Մար» (1877) «Պոլիևկտ» (1878) «Զամորայի օրը» (1881) և այլն:

Հոգևոր գործերԽմբագրել

14 մեսսա, 3 ռեքվիեմ, «Stabat Matter» , «Te Deum» , օրատորիաներ(այդ թվում` «Հատուցում» (1881) և «Կյանք և մահ» (1884) ) , 50 հոգևոր երգեր, 150-ից ավել խորալներ և այլն:

Վոկալ երաժշտությունԽմբագրել

100-ից ավել ռոմանս և երգ, վոկալային դուետներ, քառաձայն` տղամարդկանց երգչախմբի համար, «Գալլիյա» կանտատը և այլն:

Սիմֆոնիկ ստեղծագործություններԽմբագրել

Առաջին սիմֆոնիա- D dur (1851) Երկրորդ սիմֆոնիա- Es dur (1855) Փոքրիկ սիմֆոնիա` երկու գործիքի համար (1888) Դրանից բացի պիեսաների շարք` դաշնամուրի և այլ գործիքի համար, կամերային անսամբլներ:

Գրական գործերԽմբագրել

«Արվեստագետի հուշեր» (խմբ. հետմահու, հոդվածների շարք) :[9]

«Թեատր լիրիկ», ռեչիտատիվներին «Վալպուրգյան գիշեր» բալետային մասի հավելումով՝ 1869 թվականին, «Գրանդ օպերա»)։ Գրել է 14 օպերա (այդ թվում՝ «Սաֆո», 1850, «Ռոմեո և Ջուլիետ», 1865, հայ-հռոմեական պատմությունից վերցված «Պոլինկտ», ըստ Կոռնելի համանուն ողբերգության, 1870-1878 թվականներին, «Գրանդ օպերա», 1878 թվական), կանտատներ, հոգնոր երաժշտություն, սիմֆոնիկ երկեր, ռոմանսներ, երգեր։

«Ֆաուստ»-ը Հայաստանում առաջին անգամ բեմադրվել է 1924 թվականին՝ Գյումրու օպերա-օպերետային թատրոնում (ռեժիսոր՝ Վ․ Վալերիանով-Չիսլյան, դիրիժոր Ա․ Մելիք-Փաշայան, նկարիչ Գ․ Շարբաբչյան, խմբավար Կ․ Զաքարյան)։

ԾանոթագրություններԽմբագրել

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Շառլ Գունո հոդվածին