Արմիդա կամ Արմիդա և Ռենո (ֆր.՝ Armide ou Armide et Renaud), ֆրանսիացի երգահան Ժան Բատիստ Լյուլլի վերջին ավարտուն օպերան (քնարերգական ողբերգություն, կամ երաժշտության փոխադրված ողբերգություն, ֆր.՝ tragédie en musique)։ Լիբրետտոնի՝ Ֆիլիպ Կինոյի ըստ Տորկվատո Տասսոյի «Ազատագրված Երուսաղեմ» պոեմի (երգ II, V, X և XIV)։ Առաջնախաղը կայացել է 1686 թվականի փետրվարի 15-ին Փարիզում։ Համարվում է ֆրանսիացի երգահանի լավագույն ստեղծագործություններից մեկը, մի քանի անգամ բեմադրվել և ձայնագրվել է։

Արմիդա
ֆր.՝ Armide
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրքնարական ողբերգություն
ԿոմպոզիտորԺան Բատիստ Լյուլլի
Լիբրետտոյի
հեղինակ
Ֆիլիպ Կինո
Սյուժեի աղբյուրԱզատագրված Երուսաղեմ
Գործողությունների քանակնախաբան և 5
Ստեղծման տարեթիվ1686
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 15, 1686
Առաջնախաղի վայրThéâtre du Palais-Royal, Փարիզ
Կատալոգի համարLWV 71
Հրատարակման տարեթիվ1886
 Armide (Lully) Վիքիպահեստում

Կատարումների պատմություն խմբագրել

Արմիդա-ն առաջին անգամ ներկայացվել է 1686 թվականի փետրվարի 15-ին Փարիզի օպերայի ստեղծագործական կազմի կողմից, Պալե Ռոյալ թատրոնում (Սենտ Օնորե փողոց), ըստ Ժան Բերեն Ավագի սցենար-լիբրետոյի, մեծ դոֆին Լուիի ներկայությամբ։ Օպերայի նյութը ընտրել և Լյուլիին է առաջարկել Ֆրանսիայի Լուի XIV արքան[1]։ Սակայն ինքը՝ արքան ներկա չի գտնվել ոչ օպերայի առաջնախաղին, ոչ էլ հետագա ներկայացումներից որևէ մեկին[2], հավանաբար՝ այն պատճառով, որ այդ ժամանակ Լյուլլիի անվան շուրջ սկանդալ էր բարձրացել՝ կապված հոմոսեքսուալության հետ[3]։ Օպերան արժանացել է փարիզցիների ջերմ ընդունելությանը և հետագայում բեմադրվել 1703, 1713–14, 1724, 1746–47, 1761, 1764 թվականներին[4]։ 1686-1751 թվականների միջակայքում Արմիդա-ն բեմադրվել է Մարսելում, Բրյուսելում, Լիոնում, Լյունեվիլում, Մեցում, Ֆրանսիայի սահմաններից դուրս՝ Հաագայում, Բեռլինում (Կարլ Հայնրիխ Գրաունի վերամշակմամբ), համերգային կատարումների ձևով՝ Հռոմում[5]։

Ձայնագրություններ խմբագրել

2023 թվականի տվյալներով իրականացվել է օպերայի չորս ձայնագրություն։

2008 թվականին էլ թողարկվել է Փարիզի Շանզ Էլիզե թատրոնում դիրիժոր Ուիլյամ Քրիստիի բեմադրության DVD ձայնագրությունը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Anderson, Nicholas (1993 թ․ օգոստոս). «Armide (record review)». Gramophone. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  2. «Magazine de l'opéra baroque (archived copy)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 23-ին..
  3. Rosow, Lois (2003). «Armide: Lully's ultimate triumph». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.
  4. Lajarte, p. 52 f.
  5. Rosow (Grove).
  6. Tim Ashley (2011 թ․ դեկտեմբերի 8). «Lully: Armide – review». Guardian. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ խմբագրել