Բելա Բարտոկ (հունգ.՝ Bartók Béla Viktor János [ˈbɒrtoːk ˈbeːlɒ]; մարտի 25, 1881(1881-03-25)[1][2][3][…], Սինիկոլաու Մարե, Տիմիշ, Ավստրո-Հունգարիա[4] - սեպտեմբերի 26, 1945(1945-09-26)[6][1][2][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), հունգարացի երգահան, դաշնակահար և երաժշտագետ-ֆոլկլորիստ։ Երաժշտության մեջ էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ։ Առավել հայտնի ստեղծագործությունն է «Կապուտամորուսի դղյակը» (1918) օպերան։ Նա շատ մեծ հետաքրքրութուն է ցուցաբերել Արևելյան Եվրոպայի ազգային երաժշտության հանդեպ։ Իր դարի առավել հայտնի էթնոերաժշտագետներից է։

Բելա Բարտոկ
Bartók Béla 1927.jpg
Բնօրինակ անունհունգ.՝ Bartók Béla
Ծնվել էմարտի 25, 1881(1881-03-25)[1][2][3][…]
Սինիկոլաու Մարե, Տիմիշ, Ավստրո-Հունգարիա[4]
ԵրկիրFlag of Hungary (1915-1918, 1919-1946).svg Հունգարիա[5], Flag of the United States (1912-1959).svg ԱՄՆ և Flag of Hungary (1896-1915; angels; 3-2 aspect ratio).svg Ավստրո-Հունգարիա
Մահացել էսեպտեմբերի 26, 1945(1945-09-26)[6][1][2][…] (64 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
Ժանրերօպերա և դասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր, դաշնակահար, պարուսույց, ուսուցիչ, մանկավարժ, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, երաժշտական ազգագրագետ, համալսարանի պրոֆեսոր, collector of folk music, միջատաբան և երաժիշտ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա և Նյուգաթ
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա (1903)[7]
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
ԱմուսինԴիտա Պաստորի-Բարտոկ
ՊարգևներԿոշութի մրցանակ, Գրեմիի հոգաբարձուների խորհրդի պարգև և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Կայքbartok.hu
Béla Bartók Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Մայրը եղել է նաև դաշնակահարուհի և տվել է դաշնամուրի դասեր։ Դեռ շատ վաղ հասակից Բարտոկի մոտ նկատվել է երաժշտական տաղանդ և մեծ սեր հունգարական ազգային երաժշտության հանդեպ։ Նրա վրա մեծ ազդեցութուն են ունեցել Յոհաննես Բրամսի և Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունները։ 1905 թվականից նա սկսում է խորապես զբաղվել հունգարական ազգային երաժշտությամբ։ Նույն տարիներին նա հանդիպում է հունգարական ազգային երաժշտության մեկ այլ վարպետի՝ Կոդալիին։ Նույն թվականին նա լինում է Փարիզում՝ Ռուբինշտեյնի մրցույթին մասնակցելու նպատակով։ Քաղաքը նրա վրա հոգեբանական մեծ ազդեցություն է թողնում։ Նա հակվում է աթեիզմի մինչև 1916 թվականը, երբ հավատքը հասարակայնորեն փոխում է դեպի ունիտարական եկեղեցու կողմը։ 1907-ից 1934 թվականներին նա դաշնամուր է դասավանդում Բուդապեշտի Երաժշտական ակադեմիայում։ Այս ժամանակահատվածում նա գրում է իր առաջին լարային կվարտետը և «3 հունագարական ազգային երգերը»։ Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ նա գրում է իր երկու բալետները՝ «Փայտե արքայազնը» և «Հրաշալի մանդարին»։ 1917 թվականին նա գրում է իր երկրորդ լարային կվարտետը։ Իր երկրորդ կնոջ՝ Դիտտա Պազտորիի հետ կատարում է բազմաթիվ շրջագայություններ։ Նրանք հիմնականում հանդես են գալիս չորս ձեռքի համար գրված ստեղծագործություններով։ 1927-28 թթ․ նա ստեղծում է իր 3-րդ և 4-րդ լարային կվարտետները։ Իր հինգերորդ լարային կվարտետը աչքի է ընկնում իր ազգային երաժշտության տարրերով։ 1937 թվականին նա ավարտում է իր առավել հայտնի գործերից մեկը՝ «Երաժշտություն լարային նվագախմբի հարվածային գործիքի և չելեստայի համար»։

Երկրորդ համաշխարհային պատերազմը ամբողջովին փոխում է նրա կյանքի ընթացքը։ 1940 թվականին նա ստիպված լքում է իր հայրենի Հունգարիան և մեկնում Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նա կարդում է բազմաթիվ դասախոսություններ Ամերիկայի համալսարաններում։ Կնոջ հետ մասնակցում է տարբեր համերգների։ 1942 թվականին նրա մոտ նկատվում են արյան քաղցկեղի ազդանշաններ։ Նրա վերջին ստեղծագործություններից է ալտի և նվագախմբի համար գրված կոնցերտը՝ որը նրան պատվիրել էր ալտահար Ուիլյամ Փրիմրոզը։

Նա գրել է 3 դաշնամուրային կոնցերտ, 2 կոնցերտ ջութակի համար, կոնցերտ ալտի համար, կոնցերտ նվագախմբի համար, կոնցերտ 2 դաշնամուրի և նվագախմբի համար, սոնատ սոլո ջութակի համար, 2 սոնատ ջութակի և դաշնամուրի համար, 44 դուետ 2 ջութակի համար, Կոնցերտ ջութակի, կլառնետի և դաշնամուրի համար։ Դաշնամուրային պիեսներից են՝ «Երեխաների համար», Ռումինական ազգային պարեր, Սոնատ, Միկրոկոսմոս (153 պիեսներ) և այլն։ Նրա միակ օպերան «Կապուտամորուսի դղյակն» է։ Մահացել է 1945 թվականի սեպտեմբերի 26-ին արյան քաղցկեղից։ 1988 թվականին աճյունը տեղափոխվել է Բուդապեշտի «Ֆարկասրետ» գերեզմանոց։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France идентификатор BNF (фр.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118506900 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
  5. LIBRIS — 2018.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 Барток Бела // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. http://lfze.hu/lexikon_nagy_elodok/lexikon-1861