Դանիել Օբեր
Դանիել Օբեր Ֆրանսուա Էսպրի (հունվարի 29, 1782[1][2][3][…], Կան[4] - մայիսի 12, 1871[1][4][5][…], Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[4][6]), ֆրանսիացի կոմպոզիտոր։
Դանիել Օբեր | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Daniel-François-Esprit Auber |
Ծնվել է | հունվարի 29, 1782[1][2][3][…] Կան[4] |
Երկիր | Ֆրանսիա |
Մահացել է | մայիսի 12, 1871[1][4][5][…] (89 տարեկան) Փարիզի 9-րդ շրջան, Փարիզ[4][6] |
Գերեզման | Պեր Լաշեզ[7] |
Ժանրեր | Մեծ օպերա, օպերա կոմիկ, օպերա և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, պարուսույց, մանկավարժ և երաժշտագետ |
Աշխատավայր | Փարիզի կոնսերվատորիա |
Անդամակցություն | Գեղեցիկ արվեստների ակադեմիա, Ռուանի գիտությունների, գրականության և արվեստի ակադեմիա և Բելգիայի գիտությունների, գրականության և կերպարվեստի թագավորական ակադեմիա |
Պարգևներ | |
Daniel-François-Esprit Auber Վիքիպահեստում |
Ֆրանսիայի ինստիտուտի անդամ (1829 թվական)։ Կոմպոզիցիա պարապել է Լ․ Քերուբինիի մոտ։ 1842 թվականից Փարիզի կոնսերվատորիայի տնօրեն, 1857 թվականից նաև պալատական կապելմայստեր։ Հեղինակ է ավելի քան 40 օպերայի, գլխավորապես կատակերգական (դրանցից մի քանիսը Ֆ․ Հերոլդի, Ա․ Բուալդյոյի և այլոց հետ)։ Նրա մշտական լիբրետիստը Է․ Սկրիբն էր։ Մեծ օպերայի ժանրում գրված Դանիել Օբերի օպերաներից պատմականորեն կարևոր է «Համրը Պորտիչիից» (կամ «Ֆենելլա», 1828 թվական)։ Բռնակալության դեմ ուղղված նրա սյուժեն (17-րդ դարի Նեապոլի ձկնորսների ապստամբությունը իսպանական նվաճողների դեմ) համապատասխանում էր Ֆրանսիայում 1830 թվականի Հուլիսյան հեղափոխության նախօրեի հասարակական տրամադրություններին։ Դանիել Օբերի կոմիկական օպերաներից առավել ճանաչում են գտել՝ «Ֆրա-Դյավոլո» (1830 թվական), «Բրոնզե ձի» (1835 թվական), «Սև դոմինո» (1837 թվական)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 filmportal.de — 2005.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Annuaire prosopographique : la France savante / B. Delmas, R. Mathis — 2009.
- ↑ 6,0 6,1 6,2 http://archives.paris.fr/s/4/etat-civil-actes/resultats/?
- ↑ Find A Grave — 1996.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Օբեր» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 507)։ |