«Թիկնոց» (իտալ.՝ Il Tabarro), Ջակոմո Պուչչինիի մեկ գործողությունից կազմված օպերան, «Տրիպտիխի» առաջին մասը։

Թիկնոց
իտալ.՝ Il tabarro[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա[1]
ԿոմպոզիտորՋակոմո Պուչչինի[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Ջուզեպպե Ադամի[1]
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրLa houppelande?
Գործողությունների քանակ1 ± 1 արար[1]
ԿերպարներLover?, Song Seller?, Michele?, Luigi?, 'Talpa' ('mole')?, 'Tinca' ('tench')?, Giorgetta?, La Frugola ('the rummager')? և Q63676142?
Առաջնախաղի տարեթիվդեկտեմբերի 14, 1918[1]
Առաջնախաղի վայրՄետրոպոլիտեն օպերա, Նյու Յորք
Հրատարակման տարեթիվ20-րդ դար
 Il tabarro Վիքիպահեստում

Պուչչինին օպերան մտահղացել էր 1912 թվականին փարիզյան Մարինյի թատրոնում Դիդիե Գոլդի համանուն (ֆր.՝ La Houppelande) պիեսի բեմադրությունը նայելուց անմիջապես հետո։ Ինչպես հաստատել է դրամատուրգը, որի հետ կոմպոզիտորը ծանոթացել էր ներկայացումից հետո, հատուկ տարել է նրան Սենայի առափնյակ, որպեսզի այնտեղ «թափանցի» պիեսի գործողությունների կատարման տեղի մթնոլորտ։ Լիբրետոն սկզբում պատվիրել է գրող Ֆերդինանդո Մարտինիին, որը գլուխ չի հանել այդ աշխատանիքց և երկար ձգձգելուց հետո այն փոխանցել է Ջուզեպպե Ադամիին, որի հետ Պուչչինին ավելի վաղ արդեն աշխատել էր «Ծիծեռնակ» օպերայի համար[2]։ Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1918 թվականի դեկտեմբերի 14-ին Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերա» թատրոնում՝ Ռոբերտո Մորանցոնիի գլխավորությամբ[3]։

Գործող անձինք խմբագրել

Դերերգ Ձայն Կատարողը առաջնախաղին՝
1918 թվականի դեկտեմբերի 14-ին
(դիրիժոր՝ Ռոբերտո Մորացոնի)[4]
Միկելե բարիտոն Լուիջի Մոնտեսանտո
Ժորժետա Սոպրանո Կլաուդիա Մուցիո
Լուիջի տենոր Ջուլիո Կրիմի
Տինկա տենոր Անջելո Բադա
Տալպա բաս Ադամ Դիդուր
Ֆրուգոլա մեցցո սոպրանո Էլիս Ջենթլ
Բեռնակիրներ, փողոցային երգիչ, փարիզյան դերձակուհիներ, երգեհոնահար, սիրահար զույգ

Համառոտ բովանդակություն խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում Փարիզից ոչ հեռու, Սենա գետի մոտ 1910 թվականին։ Գլխավոր հերոսը Միկելեն է՝ բեռնանավի նավապետ։ Նրա երիտասարդ կինը՝ Ժորժետան, սառել է նրա հանդեպ այն բանից հետո, երբ մահացել էր նրանց փոքրիկ երեխան։ Որպեսզի ինչ-որ կերպ փարատի վիշտը, Ժորժետան սիրեկան է գտնում։ Այժմ նա կրքոտ սիրում է նավահանգստային բեռնակիր Լուիջիին և հանդիպում հետը, երբ Միկելեն հոգնածությունից քնած էր լինում։

Նավի վրա Լուիջիի հայտնվելու ազդանշանը Ժորժետայի վառած լուցկին էր լինում։ Սակայն մի անգամ ամուսինը շուտ է վերադառնում, դառն լալով իր անցած սերը՝ տախտակամածին ծխամորճի համար վառում է լուցկին։ Ազդանշանի հետ հայտնվում է Լուիջին։ Միկելեն հարձակվում է նրա վրա և սկսելով խեղդել նրան՝ ստիպում է խոստովանել, որ Լուիջին ու Ժորժետան սիրեկաններ են։ Խոստովանելու դեպքում խոստանում էր ազատել Լուիջիին, սակայն երբ վերջինս հաստատում է դա, խեղդում է նրան և թաքցնում իր թիկնոցի տակ։ Տախտակամածի վրա հայտնվում է անհանգստացած Ժորժետան։ Ամուսնու հետ խոսելով՝ նա հիշում է, թե ինչպես է նա մի անգամ ասել. «Ամեն մարդ կրում է թիկնոց. մեկը թաքցնում է այնտեղ ուրախություն, մյուսը՝ վիշտ»։ «Իսկ երբեմն դրա տակ թաքցնում են ոճիրը»,-գոռում է Միկելեն, ձգում թիկնոցը և հրում խենթացած կնոջը դեպի մեռած սիրեցյալի մարմինը։

Հայտնի հատվածներ խմբագրել

  • «Hai ben ragione! meglio non pensare»՝ Լուիջի
  • «Nulla! Silenzio!»՝ Միկելե
  • «Scorri, fiume eterno»՝ Միկելե

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Archivio Storico Ricordi — 1808.
  2. Peter Southwell-Sander. Puccini — Omnibus Press, 1996. — Pp.137-138.(անգլ.)
  3. Puccini, Giacomo; Adami, Giuseppe (2004). Il Trittico in full score. Courier Dover Publications. էջ 1. ISBN 0-486-43619-5.
  4. «Casaglia, Gherardo (2005). "Il tabarro, 14 December 1918". Almanacco Amadeus (in Italian)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 30-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Holden, Amanda (Ed.), The New Penguin Opera Guide, New York: Penguin Putnam, 2001. 0-14-029312-4
  • Warrack, John and West, Ewan, The Oxford Dictionary of Opera New York: OUP: 1992 0-19-869164-5

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիկնոց (օպերա)» հոդվածին։