HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամիրամ (այլ կիրառումներ)

Շամիրամ (իտալերեն՝ Semiramide), իտալացի երգահան Ջոակինո Ռոսսինիի օպերան երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Գաետանո Ռոսսիի՝ ըստ Վոլտերի «Շամիրամ» ողբերգության։ Օպերան առաջին անգամ ներկայացվել է 1823 թ. փետրվարի 3-ին Վենետիկի «Լա Ֆենիչե» (La Fenice) թատրոնում։ Շամիրամի գլխավոր դերերգը կատարել է Ռոսսինիի կինը՝ երգչուհի Իզաբելլա Կոլբրանը։ 20-րդ դարում Շամիրամի դերերգի լավագույն կատարողներից մեկն էր Ջոան Սազերլենդը։ «Շամիրամ» օպերան համարվում է Ռոսսինիի լավագույն ստեղծագործություններից մեկը, ներկայումս մերթ ընդ մերթ բեմադրվում է։

Picto infobox music.png
Շամիրամ
Semiramis-Regina.png
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա[1]
ԿոմպոզիտորՋոակինո Ռոսսինի
Լիբրետտոյի
հեղինակ
Գաետանո Ռոսսի
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրՎոլտեր. «Շամիրամ» ողբերգություն
Գործողությունների քանակ2 արար[1]
ԿերպարներAssur?, Azema?, Mitrane?, Idreno?, Semiramide?, Nino's Ghost?, Oroe? և Arsace?
Առաջնախաղի տարեթիվփետրվարի 3, 1823[1]
Առաջնախաղի վայրՎենետիկ
Հրատարակման տարեթիվ1823
Commons-logo.svg Semiramide (Rossini) Վիքիպահեստում


  1. 1,0 1,1 1,2 Archivio Storico Ricordi — 1808.