Ռիգոլետտո (իտալերեն՝ Rigoletto), իտալացի երգահան Ջուզեպպե Վերդիի օպերա երեք գործողությամբ։ Իտալերեն լիբրետտոն Ֆրանչեսկո Պիավեի ըստ Վիկտոր Հյուգոյի «Արքան զվարճանում է» (1832) պիեսի։

Picto infobox music.png
Ռիգոլետտո
իտալերեն՝ Rigoletto
Titta Ruffo as Rigoletto.jpg
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա[1]
ԿոմպոզիտորՋուզեպպե Վերդի
Լիբրետտոյի
հեղինակ
Ֆրանչեսկո Պիավե
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրՎիկտոր Հյուգո. «Արքան զվարճանում է» պիես
Գործողությունների քանակ3 արար[1]
ԿերպարներDuke of Mantua?, Rigoletto?, Gilda?, Sparafucile?, Maddalena?, Giovanna?, Count Monterone?, Marullo?, Matteo Borsa?, Count Ceprano?, Countess Ceprano?, A Court Usher?, A Page? և Q63676679?
Ստեղծման տարեթիվ1850
Առաջնախաղի տարեթիվմարտի 11, 1851[1]
Առաջնախաղի վայրՎենետիկ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
Commons-logo.svg Rigoletto Վիքիպահեստում

Օպերայի առաջնախաղը կայացել է 1851 թ. մարտի 11-ին Վենետիկի «Ֆենիչե» թատրոնում։

Օպերան համարվում է իտալացի երգահանի ստեղծած գլուխգործոցներից մեկը։

«Ռիգոլետտո»-ն բազմիցս ներկայացվել է Երևանի ազգային օպերայի և բալետի թատրոնի բեմում։ Առաջին բեմադրությունը կայացել է 1934 թվականին ռեժիսոր Ա. Բուրջալյանի և դիրիժոր Ս. Չարեկյանի նախաձեռնությամբ, այնուհետև հրավիրված ռուս ռեժիսոր Իվան Վոլչեկի և հայ դիրիժոր Ռուբեն Ստեփանյանի համագործակցությամբ 1940 թվականին։ Երրորդը՝ 1971 թվականին հայ մեծ ռեժիսոր Վահագն Բագրատունու և դիրիժոր Գ. Թորիկյանի մեկնաբանմամբ, մնաց թատրոնի խաղացանկում մինչև 1980 թվականը այնուհետև չի վերականգնվել մինչ օրս[2]։

Ռիգոլետտո օպերայի պրեմիերայի ազդագիրը, նոյեմբերի 3, 1935 թ․ , Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

ԾանոթագրություններԽմբագրել