Ինտերմեցցո (իտալ.՝ intermezzo от լատին․՝ intermedius, փոքր երգիծախաղի ներկայացում, որը նվագում են արարների կամ օպերա-սերիաների միջև, ոչ այնքան մեծ ինքնուրույն գործիքային պիես (դասական փոքրիկ ստեղծագործություն), կամ գործիքային ցիկլի մաս[1]։

Ինտերմեցցո Վենեցիայում, 18-րդ դար

Ինտերմեցցոն օպերայի մեջ խմբագրել

Օպերայի մեջ ինտերմեցցոն փոքր «ընդմիջարկված» օպերա է կամ հակադրական տեսարան՝ օպերայի գործողության կեսում կամ դրա միջև։ Կատարվում է հիմնականում նախորդող և հաջորդող տեսարանների միջև ընդհատումը նշելու կամ բեմի դեկորացիան փոխելու համար՝ պաուզան լրացնելու[2]։ Օպերայի մեջ ինտերմեցցոն կարող է լինել ինչպես ուղղակի գործիքային, այնպես էլ վոկալ- գործիքային, խմբերգային։

Բեմադրված տեսարաններով օպերաները գալիս են վերածննդի և վաղ բարոկական ինտերմեդիաներից, որոնք երբեմն անվանվում են ինտերմեցցո։ 17-րդ դարի երկրորդ կեսին կոմիկ հերոսների մասնակցությամբ՝ բուֆֆոնային տեսարանները, որոնք հաճախ տեղավորվում էին արարների վերջում, սկսեցին հավակնել գործողության կազմության գլխավոր տեղի համար։

17-18-րդ դարերի բարեփոխումների ավարտին կատակերգական տեսարանները հանվեցին վենետիկյան օպերաների կազմից, իսկ ինտերմեցցոն սկսեց ձևավորվել որպես ինքնուրույն ժանր՝ ինքնուրույն սյուժետով։ Մի օպերա-սերիայից՝ մյուս օպերա-սերիայի դեպի ինտերմեցցո անցում են կատարել նույն լիբրետտոյով, հաճախ միևնույն երաժշտությամբ։ Այդպիսի ինտերմեցցոները հիմնականում կազմված էին մեկ կամ երկու «դա կապո» արիայից, ռեչետատիվներից և դուետներից։

Ժանրի ծաղկումը նեապոլյան միջավայում սկսվեց Սարրոյի, Յոհան Ադոլֆ ՀասսեՀասսեի և հատկապես Ջովաննի Բատիստա Պերգոլեզի շնորհիվ։ Ինտերմեցցո «Աղախինը տիրուհի» (1733) Ջովաննի Բատիստա Պերգոլեզի «Հպարտ գերի» օպերա-սերիայի համար՝ ինտերմեցցոյի դասական օրինակ է, որը չունի հայտնիությամբ իրեն հավասար ինտերմեցցո, օրինակ հանդիսացավ հաջորդող ստեղծագործությունների համար։ Փարիզում «Աղախինը-տիրուհի» ինտերմեցցոյի հաջողությունը տեղի ունեցավ Ժան-Ժակ Ռուսսոյի միջոցով, որը ցանկանում էր այդ ժանրը զարգացնել ֆրանսիական թատերաբեմում։ Նրա ուրախ ինտերմեցցո «Գյուղացի կախարդողը» դարձել է ֆրանսիական կատակերգական օպերիաների աղբյուրներից[3]։

18-րդ դարի կեսերին օպերա-սերիաների միջև գտնվող ինտերմեցցոները փոխարինվեցին բալետներով։

Գործիքային ինտերմեցցո խմբագրել

 
«Գեղջկական ասպետություն» Պիետրո Մասկանի
«Գեղջկական ասպետություն» Պիետրո Մասկանի

19-րդ դարում «ինտերմեցցո» տերմինով սկսեցին անվանել նաև գործիքային ցիկլի մի մասը, կամ փոքր ինքնուրույն գործիքային պիեսան։

Գործիքային երաժշտության մեջ ինտերմեցցոն կարող է տրիոյի դեր կատարել՝ երեք մասանի տեսքով կամ սոնատային ցիկլում՝ միջին մասի։ Ինտերմեցցոն այդ իմաստով օգտագերծել է Ֆելիքս Մենդելսոնը՝ երկրորդ դաշնամուրային կվարտետի երրորդ մասի համար (f-Moll (1823)։ Դաշնամուրային ինտերմեցցոներ ունեն Ռոբերտ Շումանը և Յոհաննես Բրամսը, ինչպես նաև ռուս այլ երաժիշտներ․ Նիկոլայ Ռիմսկի-Կորսակով,Ալեքսանդր Գլազունով,Ալեքսանդր Գրեչանինով, Սերգեյ Սլոմինսկին և այլք։

Ինտերմեցցոյի հիմնադիրը, որպես ինքնուրույն գործիքային պիեսա, Ռոբերտ Շումանն |Ռոբերտ Շումանն է։

Երկու տարատեսակները նշվում են սույն երաժիշտների ստեղծագործություններում․ Մոդեստ Մուսորգսկի, Անատոլի Լյադով, Անտոն Արենսկի, Վասիլի Կալիննիկով և այլք։

Հայտնի սիմֆոնիկ ինտերմեցցոներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Интермеццо | Belcanto.ru». www.belcanto.ru. Վերցված է 2019 թ․ հուլիսի 8-ին.
  2. Интермеццо // Универсальная научно-популярная энциклопедия «Кругосвет»
  3. Оперетта // Универсальная научно-популярная энциклопедия «Кругосвет»

Գրականություն խմբագրել

  • Интермедия // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Интермеццо / Мнацаканова Е. А. // Гондольера — Корсов. — М. : Советская энциклопедия : Советский композитор, 1974. — (Энциклопедии. *Словари. Справочники : Музыкальная энциклопедия : [в 6 т.] / гл. ред. Ю. В. Келдыш ; 1973—1982, т. 2).
  • Интермеццо // Музыкальный словарь Гроува. — Практика, 2007. — С. 354. — 1104 с. — ISBN 5-89816-064-7.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 354