Թայիս (օպերա)

Ժյուլ Մասնեի օպերա

Թայիս (ֆր.՝  Thaïs), ֆրանսիացի կոմպոզիտոր Ժյուլ Մասնեի քնարերգական օպերա երեք գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետոյի հեղինակ՝ Լուի Գալե ըստ ֆրանսիացի գրող Անատոլ Ֆրանսի համանուն վեպի (1890)։ Լիբրետոյի և Անատոլ Ֆրանսի վեպի հիմքում ընկած է քրիստոնյա սուրբ Թայիս Եգիպտացու առասպելական վարքը։

Թայիս
ֆր.՝ Thaïs
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրքնարերգական օպերա
ԿոմպոզիտորԺյուլ Մասնե
Լիբրետտոյի
հեղինակ
Լուի Գալե
Լիբրետտոյի
լեզու
Ֆրանսերեն
Սյուժեի աղբյուրԱնատոլ Ֆրանսի «Թայիս» վեպ
Գործողությունների քանակ3 արար
ԿերպարներA servant?, Athanaël?, Thaïs?, Nicias?, Albine?, Palémon?, Crobyle? և Myrtale?
Ստեղծման տարեթիվ1893 և 1894
Առաջնախաղի տարեթիվմարտի 16, 1894
Առաջնախաղի վայրՓարիզ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Thaïs (opera) Վիքիպահեստում

Օպերայի առաջնախաղը տեղի է ունեցել 1894 թ. մարտի 16-ին Փարիզի Օպերա Գարնիե թատրոնում։ Գլխավոր դերերգը կատարել է ամերիկացի երգչուհի Սիբիլ Սանդերսոնը։

Օպերայի առավել հայտնի դրվագն է երկրորդ գործողության նախերգանքը (ինտերմեցցոն) (այսպես կոչված «մեդիտացիան» կամ «մտորումները») ջութակի և նվագախմբի համար։ Այդ հատվածը հաճախ կատարվում է առանձին՝ սիմֆոնիկ համերգների ընթացքում։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թայիս (օպերա)» հոդվածին։