Միխայիլ Գլինկա
Միխայիլ Իվանովիչ Գլինկա (ռուս.՝ Михаил Иванович Глинка, մայիսի 20 (հունիսի 1), 1804[1], Նովոսպասկոե, Yelninsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[1][2][3] - փետրվարի 15, 1857[4][5][6][…], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[7][8][6][…]), նշանավոր ռուս երգահան, առաջինը, որի ստեղծագործությունները ճանաչում են ստացել Եվրոպայում, հաճախ բնորոշվում է որպես ռուսական դասական երաժշտության հայր։
Միխայիլ Գլինկա | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20 (հունիսի 1), 1804[1] Նովոսպասկոե, Yelninsky Uyezd, Սմոլենսկի գավառ, Ռուսական կայսրություն[1][2][3] |
Երկիր | Ռուսական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 15, 1857[4][5][6][…] (52 տարեկան) Բեռլին, Պրուսիայի թագավորություն[7][8][6][…] |
Գերեզման | Տիխվինսկոե գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա, ռոմանս, սիմֆոնիկ երաժշտություն և կամերային երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Q4264365? |
Ամուսին | Maria Petrovna Ivanova? |
Mikhail Glinka Վիքիպահեստում |
Հիմնական ստեղծագործություններն են՝ «Կյանքը հանուն ցարի» («Жизнь за царя», 1836 թ.) և «Ռուսլան և Լյուդմիլա» («Руслан и Людмила», 1837 - 1842 թթ.) օպերաները, «Կամարինսկայա», «Իսպանական նախերգանք» № 1 և 2, «Վալս-ֆանտազիա» սիմֆոնիկ ստեղծագործությունները, գրել է ռոմանսներ և կամերային-գործիքային ստեղծագործություններ։ Գլինկայի երաժշտությունը կարևոր ազդեցություն է ունեցել հետագա ռուս երգահանների, հատկապես՝ «Հզոր խմբակի» վրա։
1837-1839 թվականներին եղել է Պալատական երգեցիկ կապելլայի կապելմայստերը։ Առաջադիմական հասարակական շարժումները, շփումը Ա. Ս. Պուշկինի, Ա. Ս. Գրիբոյեդովի և դեկաբրիստների հետ նպաստել են Գլինկայի ստեղծագործական սկզբունքների և գեղագիտական հայացքների ձևավորմանը։ Գլինկայի «Իվան Սուսանինը» ռուսական առաջին դասական օպերան է։ Արքունիքի ցանկությանը հակառակ (լիբրետոն՝ բարոն Գ. Ֆ. Ռոզենի, բեմադրվել է 1836 թվականին Պետերբուրգի Մեծ թատրոնում) կոմպոզիտորը իր պատմահերոսական օպերայում փառաբանել է հայրենասեր-գյուղացուն, ժողովրդի արիությունն ու աննկուն բնավորությունը։
Գլինկայի երկրորդ՝ «Ռուսլան և Լյուդմիլա» հեքիաթային-էպիկական օպերան բեմադրվել է 1842 թվականին Պետերբուրգում (Մեծ թատրոն)։ Դիմելով Ա. Ս. Պուշկինի համանուն պոեմին՝ Գլինկան էպիկական շունչ է հաղորդել կերպարներին, փիլիսոփայական խոր մեկնաբանում տվել բովանդակությանը։ Օպերայում օգտագործվել են արևելյան մեղեդիներ (կոմպոզիտորին հաղորդել է նկարիչ Հ. Այվազովսկին)։
Իր երկու օպերաներով Գլինկան նշագծել է ռուսական օպերայի զարգացման ուղիները, ստեղծել օպերային դրամատուրգիայի նոր տեսակներ՝ հիմնված լարված սիմֆոնիկ զարգացման, հակադիր կերպարների բախման («Իվան Սուսանին») և համադրման ու առանձին ավարտուն պատկերների հաջորդականության վրա («Ռուսլան և Լյուդմիլա»)։
Նրա «Վալսֆանտազիան» (նվագախմբային խմբ. 1845 թ., 1856 թ.) ռուսական սիմֆոնիկ վալսի առաջին դասական օրինակն է։ Գլինկան ռուսական վոկալ քնարերգության զարգացման նոր շրջանի սկզբնավորողն է (ռոմանսներ Պուշկինի, Ն. Կուկոլնիկի և ուրիշների խոսքերով)։ «Իսպանական նախերգանքները» («Արագոնյան խոտա», 1845 թ., «Գիշերը Մադրիդում», 1848 թ.) համաշխարհային սիմֆոնիկ երաժշտության մեջ իսպանական ֆոլկլորի մշակման սկիզբը դրեցին։ Գլինկայի սիմֆոնիկ ստեղծագործություններում, մասնավորապես «Կամարինյան» սկերցոյում (1848 թ.) մշակված թեմատիկ զարգացման սկզբունքները, որ բխում են ժողովրդական արվեստից, ռուսական դասական սիմֆոնիզմի համար հիմնաքարային նշանակություն են ունեցել։ Նրա նշանավոր երկերից են նաև Ն. Կուկոլնիկի «Իշխան Իտլմսկի» ողբերգության համար գրած երաժշտությունը, գործիքային անսամբլները և այլն։
Գլինկայի արվեստը իր գաղափարական խորությամբ, գեղարվեստական ընդհանրացման մեծ ուժով, երաժշտական լեզվի ժողովրդայնությամբ ազգային առաջադեմ արվեստի փայլուն արտահայտությունն էր։
«Իվան Սուսանին» օպերան Երևանում բեմադրվել է 1942 թվականին (դիրիժոր՝ Մ. Թավրիզյան, ռեժիսոր՝ Ա. Գուլակյան, Անտոնիդայի դերում՝ Հ. Դանիելյան)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Финдейзен Н. Глинка, Михаил Иванович (ռուս.) // Русский биографический словарь — М.: 1916. — Т. 5. — С. 275—290.
- ↑ 2,0 2,1 2,2 Glinka, Michael Ivanovich // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911.
- ↑ 3,0 3,1 3,2 Глинка Михаил Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 MGG Online (գերմ.) — Bärenreiter-Verlag, 2016.
- ↑ 7,0 7,1 7,2 https://books.google.de/books?id=qYw1qSFkcmMC&pg=PA37#v=onepage&q&f=false
- ↑ 8,0 8,1 8,2 Grove Music Online — OUP.
Գրականություն
խմբագրել- Асафьев Б. В., Избр. труды, т. 1, М., 1952;
- М. И. Глинка, Летопись жизни и творчества, сост. А. Орловой, М., 1952
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Գլինկա» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 94)։ |