Բացել գլխավոր ցանկը

«Վաճառված հարսնացուն» (չեխ.՝ Prodaná nevěsta), չեխ երգահան Բեդրժիխ Սմետանայի կատակերգական օպերա երեք գործողությամբ։ Լիբրետոյի հեղինակը Կարել Սաբինան է։ Համարվում է չեխական երաժշտության նշանակալի նվաճումներից մեկը։ Գրվել է 1863—1866 թվականների ընթացքում, առաջնախաղը տեղի է ունեցել Պրահայի Ժամանակավոր թատրոնում (Prozatímní divadlo) 1866 թվականի մայիսի 30-ին[1]։ Օպերան միանգամից ճանաչում ձեռք չբերեց և լրացվեց հաջորդ 4 տարիների ընթացքում։

Picto infobox music.png
Վաճառված հարսնացուն
Prodaná nevěsta
Prodana cover 1919.JPG
Տեսակօպերա
Ժանրկատակերգական օպերա
ԿոմպոզիտորԲեդրժիխ Սմետանա
Լիբրետտոյի
հեղինակ
Կարել Սաբինա
Լիբրետտոյի
լեզու
չեխերեն
Գործողությունների քանակ3
ԿերպարներMícha?, Kecal?, Krušina?, Indián?, Esmeralda?, Háta?, Ludmila?, Jeník?, Principál komediantů?, Mařenka? և Vašek?
Ստեղծման տարեթիվ1863—1866 թթ.
Առաջնախաղի տարեթիվ1866 թ. մայիսի 30
Առաջնախաղի վայրՊրահա
Հրատարակման տարեթիվմայիսի 30, 1866
The Bartered Bride Վիքիպահեստում

Սկզբնապես գրվել է որպես 2 գործողությամբ օպերետ (20 երաժշտական համարներով և երկխոսություններով)։ Արտերկրի օպերային թատրոնների պահանջով Սմետանան ստիպված փոփոխություններ մտցրեց պարտիտուրայի մեջ՝ դարձնելով այն ավելի ընդարձակ։ 1870 թվականին Սանկտ Պետերբուրգում կատարելու համար օպերան բաժանվեց 3 գործողությունների, իսկ երկխոսությունները փոխարինվեցին ռեչիտատիվներով։ Այդ տարբերակով այն արագ ճանաչման և հաջողության հասավ ամբողջ աշխարհում։

ԳրականությունԽմբագրել

  • Stefan, Paul. Die verkaufte Braut. — Wien/Leipzig/Zürich: Herbert Reichner, 1937.

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Prodaná nevěsta»։ Toulky operou։ Վերցված է 28 March 2012  (in Czech)

Արտաքին հղումներԽմբագրել