Բենվենուտո Չելլինի (օպերա)
«Բենվենուտո Չելլինի» (ֆր.՝ Benvenuto Cellini) opus 23, ֆրանսիացի կոմպոզիտոր Հեկտոր Բեռլիոզի օպերա 3 գործողությամբ։ Լիբրետոյի հեղինակները Լեոն դը Վային և Օգյուստ Բարբյեն են։ Առաջնախաղը կայացել է 1838 թվականի սեպտեմբերի 10-ին Փարիզում։ Երկրորդ տարբերակի առաջնախաղը տեղի է ունեցել 1852 թվականի նոյեմբերի 17-ին Վայմարում։
Բենվենուտո Չելլինի ֆր.՝ Benvenuto Cellini | |
---|---|
![]() | |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | օպերա սեմիսերիա |
Կոմպոզիտոր | Էկտոր Բեռլիոզ[1] |
Լիբրետտոյի հեղինակ | Լեոն դը Վային[1] և Օգյուստ Բարբյե[1] |
Գործողությունների քանակ | 3 |
Գործողության տեղ | Հռոմ[1] |
Գործողության ժամանակ | 1529 թ. |
Տևողություն | մոտ 210 րոպե |
Կերպարներ | An innkeeper?, Columbine?, Pope Clement VII?, Bernardino?, Francesco?, Benvenuto Cellini?, Ascanio?, Teresa?, Pompeo?, Fieramosca?, Balducci?, Giacomo Balducci? և Q63677120? |
Ստեղծման տարեթիվ | 1836[1] |
Առաջնախաղի տարեթիվ | սեպտեմբերի 10, 1838[1] |
Առաջնախաղի վայր | Փարիզ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Լիբրետտոյի տեքստ | opera-guide.ch/opera.php?uilang=de&id=60#libretto |
![]() |
Ստեղծման պատմություն
խմբագրել1834 թվականին Բեռլիոզը, դը Վային և Բարբյեն խոսակցական երկխոսություններով երգիծական ոճի օպերա առաջարկեցին Փարիզի Օպերա-կոմիկին։ Սակայն տնօրինությունը մերժեց այն։ Այդ ժամանակ հեղինակները երկխոսությունները փոխարինեցին ռեչիտատիվով։ Սկզբնապես օպերան ուներ երկու գործողություն։ Ընդ որում օպերայի նորարարությունը, համեմատած բեմում գերիշխող ոճի հետ, 1838 թվականի սեպտեմբերի առաջնախաղը անհաջողության մատնեց։ Օպերան որոշ ժամանակ մոռացվեց։ 1851 թվականին Ֆերենց Լիստը, համաձայնելով Բեռլիոզի փոփոխությունների հետ, նոր ձևակերպմամբ ներկայացրեց օպերան, արդեն երեք գործողությամբ Վեյմարի օպերային թատրոնում։ Դրա համար էլ կա օպերայի երեք տարատեսակ՝ 1834, 1838 և 1851 թվականների։ Բեմում վերջնականապես հաստատվեց 1851 թվականի տարբերակը, չնայած որ վերջին բեմադրություններում այն կայացել է երկու մասով (առաջին և երկրորդ գործողությունների միջև առանց դադարի)։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Оперные либретто. — М., 1954.
Արտաքին հղումներ
խմբագրել- Օպերայի լիբրետո(չաշխատող հղում) (ֆր.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենվենուտո Չելլինի (օպերա)» հոդվածին։ |