«Օրփեոսը դժոխքում» (ֆր.՝ Orphée aux enfers), ֆրանսիացի երգահան Ժակ Օֆենբախի օպերետ 2 գործողությամբ։ Լիբրետտոն գրել են Հեկտոր Կրեմյոն և Լյուդովիկ Գալևին։ Առաջնախաղը տեղի է ունեցել Փարիզում 1858 թվականի հոկտեմբերի 21-ին։ Թատերական բեմադրության նկարիչը եղել է Գյուստավ Դորեն, որը հետագայում հայտնի է դարձել Աստվածաշնչի նկարազարդումներով[1]։

Օրփեոսը դժոխքում
ֆր.՝ Orphée aux Enfers
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերետ
ԿոմպոզիտորԺակ Օֆենբախ
Լիբրետտոյի
հեղինակ
Հեկտոր Կրեմյո, Լյուդովիկ Գալեվի
Լիբրետտոյի
լեզու
ֆրանսերեն
Սյուժեի աղբյուրՀին հունական դիցաբանություն
Առաջնախաղի տարեթիվհոկտեմբերի 21, 1858
Առաջնախաղի վայրՓարիզ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 Orphée aux Enfers Վիքիպահեստում

Պատմությունն ստեղծված է Օրփեոսի և Եվրիդիկեի հին հունական առասպելի հիման վրա, որի համաձայն Օրփեոսը պետք է իջներ անդրաշխարհ, որպեսզի վերադարձներ իր սիրելի Եվրիդիկեին։

Օպերետը ներառում է կանկանի հայտնի տեսարանը («դիվային քառատրոփ»)։ Այդ երաժշտությունը ամենից հաճախ է կիրառվում կանկան պարերի ընթացքում։

Գործող կերպարներ խմբագրել

  • Հասարակական կարծիք
  • Օրփեոս՝ հույն երաժիշտ, տենոր
  • Եվրիդիկե՝ նրա կինը, սոպրանո
  • Յուպիտեր՝ գլխավոր աստված, բարիտոն
  • Յունոնա՝ նրա կինըմեցցո-սոպրանո
  • Պլուտոն՝ անդրաշխարհի աստված, բաս
  • Մերկուրի՝ առևտրի ու գողության աստված, տենոր
  • Մարս՝ ռազմի աստված, բարիտոն
  • Բաքոս՝ խնջույքների աստված, բաս
  • Դիանա՝ որսորդության աստվածուհի, սոպրանո
  • Ստիքս՝ Պլուտոնի սպասավոր, բաս

Ինչպես նաև քնարերգության աստված Ապոլոնը, Օլիմպոսի բժիշկ Էսկուլապը, հերոս Հերակլեսը, ի տարբերություն այլ ստեղծագործությունների նաև աստվածներ Միներվան՝ իմաստության աստվածուհին, Վեներան՝ սիրո աստվածուհին, Կուպիդոնը՝ նրա որդին, Ֆորտունան՝ երջանկության աստվածուհին, Հեբեն՝ Օլիմպոսի խոհարարուհին, հունական աստվածություններ, մուսաներ, բաքոսուհիներ և այլն։

Գործողությունները տեղի են ունենում Հին Հունաստանում, Օլիմպոսում և անդրաշխարհում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Владимирская А. Р. Оперетта. Звёздные часы. 3-е изд., испр. и доп. — СПб.: Издательства «Лань», «Планета Музыки», 2009. — 288 с. ISBN 978-5-8114-0874-0