Ամիլկարե Պոնկիելլի
Ամիլկարե Պոնկիելլի (իտալ.՝ Amilcare Ponchielli, օգոստոսի 31, 1834[1][2][3][…], Պադերնո Պոնկիելի, Կրեմոնա, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4] - հունվարի 16, 1886[5][2][3][…], Միլան, Իտալիայի թագավորություն[6][4]), իտալացի երգահան, կոմպոզիտոր, ստեղծագործել է օպերային ժանրում։ Եղել է երգեհոնահար, ապա կապելմայստեր Կրեմոնայում։ Առավել հայտնի ստեղծագործությունն է «Ջոկոնդա» (իտալ.՝ La Gioconda, 1876) օպերան։
Ամիլկարե Պոնկիելլի | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 31, 1834[1][2][3][…] Պադերնո Պոնկիելի, Կրեմոնա, Լոմբարդիա, Լոմբարդո-Վենետիկ, Ավստրիական կայսրություն[4] |
Երկիր | Իտալիայի թագավորություն և Լոմբարդո-Վենետիկ |
Մահացել է | հունվարի 16, 1886[5][2][3][…] (51 տարեկան) Միլան, Իտալիայի թագավորություն[6][4] |
Գերեզման | Միլանի մոնումենտալ գերեզմանատուն[7] |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, երաժշտագետ, երաժշտության ուսուցիչ, պրոֆեսոր և երգեհոնահար |
Գործիքներ | երգեհոն |
Աշխատավայր | Միլանի կոնսերվատորիա |
Կրթություն | Միլանի կոնսերվատորիա |
Ամուսին | AIMP? |
Amilcare Ponchielli Վիքիպահեստում |
1881 թվականին ղեկավարել է Բերգամոյի տաճարի երգչախումբը։ 1883 թվականին՝ Միլանի կոնսերվատորիայի պրոֆեսոր (աշակերտներից են՝ Պ․ Մասկանյին, Ջ․ Պուչչինին)։
Հիմնական ստեղծագործություններ
խմբագրելՀիմնական ստեղծագործությունները օպերաներ են․ համաշխարհային հռչակի է արժանացել «Ջոկոնդա»-ն (ըստ Հյուգոյի, 1876, «Լա Սկալա», Միլան)։ Երկերից են՝ 2 բալետ, «Գարիբալդիի հիշատակին» հիմնը (1882)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 5,0 5,1 5,2 Encyclopædia Britannica
- ↑ 6,0 6,1 6,2 Понкьелли Амилькаре // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Find A Grave — 1996.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիլկարե Պոնկիելլի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 378)։ |