«Տիտոսի ողորմածությունը» (իտալերեն՝ La clemenza di Tito; K.621), ավստրիացի երգահան Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի երկու արարից բաղկացած օպերա իտալերեն լեզվով։ Լիբրետտոն՝ Կատերինո Մացցոլայի, ըստ Պյետրո Մետաստազիոյի համանուն լիբրետտոյի և Պիեռ Կոռնեյլի «Ցիննա» ողբերգության։ Օպերան գրվել է Լեոպոլդ II-ի՝ Բոհեմիայի արքա թագադրվելու կապակցությամբ։ Պրեմիերան կայացել է Պրահայում 1791 թվականի սեպտեմբերի 6-ին՝ արժանանալով հանդիսատեսների ջերմ ընդունելության։

Տիտոսի ողորմածությունը
իտալ.՝ La clemenza di Tito
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա-սերիա և օպերա[1]
ԿոմպոզիտորՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Լիբրետտոյի
հեղինակ
Կատերինո Մացցոլա
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրՊիեռ Կոռնեյլ. «Ցիննա» ողբերգություն
Գործողությունների քանակ2 արար[1]
ԿերպարներAnnio?, Sesto?, Vitellia?, Publio?, Tito Vespasian? և Servilia?
Առաջնախաղի տարեթիվսեպտեմբերի 6, 1791[1]
Առաջնախաղի վայրՊրահա
Կատալոգի համար621
Մասն էՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտի օպերանի ցանկ
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 La clemenza di Tito (Mozart) Վիքիպահեստում

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիտոսի ողորմածությունը» հոդվածին։