Էվրիանթ
Էվրիանթ (Euryanthe), Գերմանացի երգահան Կարլ Մարիա ֆոն Վեբերի մեծ ռոմանտիկական օպերա (Große heroisch-romantische Oper) երեք գործողությամբ։ Գերմաներեն լիբրետտոն Հելմինա ֆոն Շեզիի ըստ «Իշխան Ժերար դը Նևերի և նրա գեղեցիկ ու առաքինի սիրելի կնոջ՝ Էվրիանթ Սավոյացու պատմությունը» միջնադարյան ֆրանսիական վեպի։ Առաջնախաղը կայացել է Վիեննայում 1823 թ. հոկտեմբերի 25-ին՝ հեղինակի ղեկավարությամբ։
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | Մեծ օպերա |
Կոմպոզիտոր | Կարլ Մարիա ֆոն Վեբեր |
Լիբրետտոյի հեղինակ | Հելմինա ֆոն Շեզի |
Սյուժեի աղբյուր | «Իշխան Ժերար դը Նևերի և նրա գեղեցիկ ու առաքինի սիրելի կնոջ՝ Էվրիանթ Սավոյացու պատմությունը» միջնադարյան ֆրանսիական վեպ |
Առաջնախաղի տարեթիվ | հոկտեմբերի 25, 1823 |
Առաջնախաղի վայր | Վիեննա |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Euryanthe Վիքիպահեստում |
«Էվրիանթը» ասպետական ռոմանտիկական օպերայի բնորոշ գերմանական տեսակն է։ Այն դարձավ Վագների ասպետական «Տանհոյզեր» և «Լոհենգրին» օպերաների «նախամայրը»։ «Էվրիանթին» հատուկ միստիկական խորհրդատվությամբ առասպելական սյուժեն, հերոսականության ձգտումը և միաժամանակ խորազնին ուշադրությունը հոգեբանական ոլորտի նկատմամբ, զգացմունքների և խորհրդածությունների գերակշռությունը գործողության նկատմամբ հետագայում դարձան գերմանական ռոմանտիկական օպերայի տարբերակիչ հատկանիշները[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Արտասահմանյան երկրների երաժշտական գրականություն, Պրակ երրորդ, Երևան, 1976, էջ 349
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվրիանթ» հոդվածին։ |