Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ

Դասական շրջանի ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր, ջութակահար, երաժշտական մանկավարժ

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ (գերմ.՝ Wolfgang Amadeus Mozart, հունվարի 27, 1756(1756-01-27)[2][3][4][…], Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6][7] - դեկտեմբերի 5, 1791(1791-12-05)[2][3][4][…], Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6][8][…]), դասական շրջանի ավստրիացի նշանավոր կոմպոզիտոր։

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ
Բնօրինակ անունգերմ.՝ Johann Chrysostomos Wolfgang Gottlieb Mozart
Ի ծնե անունլատին․՝ Johannes Chrysostomus Wolfgangus Theophilus Mozart[1]
Ծնվել էհունվարի 27, 1756(1756-01-27)[2][3][4][…]
Զալցբուրգ, Զալցբուրգի արքեպիսկոպոսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6][7]
ԵրկիրԶալցբուրգի արքեպիսկոպոսություն
Մահացել էդեկտեմբերի 5, 1791(1791-12-05)[2][3][4][…] (35 տարեկան)
Վիեննա, Ավստրիայի էրցհերցոգություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[5][6][8][…]
ԳերեզմանSt. Marx Cemetery
ԺանրերԴասական ժամանակաշրջան և սարդանա
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, դաշնակահար, երաժիշտ, երգեհոնահար և ջութակահար
Գործիքներերգեհոն, կլավիկորդ, կլավեսին, ֆորտեպիանո, ջութակ, ալտ, դաշնամուր և երգեհոն
ԱշխատավայրՀիերոնիմուս ֆոն Կոլորեդո և Յոզեֆ II
ԱմուսինԿոստանցիա Մոցարտ
Պարգևներ
Ոսկե խթանի պարգև
Ստորագրություն
Ստորագրություն
 Wolfgang Amadeus Mozart Վիքիպահեստում

Ծնված լինելով Զալցբուրգում` Մոցարտը երաժշտական արտակարգ ընդունակություններ է դրսևորել վաղ մանկուց։

Բացի ստեղնաշարային գործիքներ ու ջութակ նվագելուց` նա ստեղծագործել է հինգ տարեկանում և ելույթ ունեցել եվրոպական արքայական պալատներում։ 17 տարեկան հասակում Մոցարտը որպես երաժիշտ հանդես է եկել Զալցբուրգի պալատում, որտեղ նրան հաճախ հալածում էին։ 1781 թվականին Վիեննա կատարած այցից հետո նա վտարվել է Զալցբուրգի իր պաշտոնից։ Կոմպոզիտորը հնարավորություն է ստանում մնալու մայրաքաղաքում, որտեղ արժանացել էր փառքի, սակայն նյութական անապահով վիճակում էր գտնվում։ Իր կյանքի` Վիեննայում անցկացրած վերջին տարիներին Մոցարտը ստեղծել է իր ամենահայտնի սիմֆոնիաներից շատերը, «Ռեքվիեմը», որը մինչև 35 տարեկանն անավարտ էր մնացել։ Մոցարտի վաղաժամ մահը շատ լեգենդների առիթ է հանդիսացել։

Իր կյանքի ընթացքում գրել է 600-ից ավելի ստեղծագործություն, որոնցից շատերը սիմֆոնիկ, կամերային, օպերային և երգչախմբային երաժշտության գլուխգործոցներ են։ Նա աշխարհի բոլոր ժամանակների ամենանշանավոր եվրոպական երաժիշտներից է, ում ստեղծագործություններն իրենց ազդեցությունն են թողել արևմտյան երաժշտության վրա։ Լյուդվիգ վան Բեթհովենը իր վաղ շրջանի գործերը գրելիս ազդվել է Մոցարտից, իսկ Յոզեֆ Հայդնը գրել է. «Սերունդները 100 տարի այլևս չեն տեսնի նման տաղանդ»[9]։ Մոցարտի գործերն այսօր լայնորեն կատարվում են դասական երաժշտության համերգների ընթացքում։[10][11]

Կենսագրություն խմբագրել

Մոցարտը ծնվել է 1756 թվականի հունվարի 27-ին Զալցբուրգում` Գետրայդեգասե 9 (գերմ.՝ Getreidegasse 9) հասցեում, Լեոպոլդ Մոցարտի (1719-1787) և Աննա Մարիայի (1720-1778) ընտանիքում[12]։ Զալցբուրգն այն ժամանակ Զլասբուգյան արքեպիսկոպոսության մայրաքաղաքն էր (այժմ այդ քաղաքը Ավստրիայի տարածքում է)[13]։ Ծննդյան երկրորդ օրը մկրտվել է Զալցբուրգի Ռուպերտի եկեղեցում։ Մկրտության գրքում զետեղված գրությունը տալիս է նրա անունը լատիներեն՝ որպես Johannes Chrysostomus Wolfgangus Theophilus (Gottlieb) Mozart։ Այդ անուններից առաջին երկուսը տրվել են ի պատիվ սուրբ Հովհան Ոսկեբերանի և չէին օգտագործվում առօրյա կյանքում, չորրորդը Մոցարտի կյանքի ընթացքում փոփոխվում էր լատիներեն՝ Amadeus, գերմաներեն՝ Gottlieb, իտալերեն՝ Amadeo, ինչը նշանակում է «Աստծո սիրեցյալը»[14][15]։

Մանկություն խմբագրել

Ընտանիք և վաղ մանկություն խմբագրել

 
Անանուն հեղինակի (հնարավոր է Պիետրո Անտոնիո Լորենցոնիի) նկարը, որ պատկերում է մանկահասակ Մոցարտին: Նկարվել է Լեոպոլդ Մոցարտի պատվերով, 1763 թվականին:

Մոցարտը եղել է ընտանիքի 7 երեխաներից ամենակրտսերը, իսկ հինգ երեխաները մահացել են վաղ մանկության տարիքում։ Նրա ավագ քույրը եղել է Մարիա Աննա Մոցարտը (1751-1829), ում Նաներլ անունով էին դիմում։

Հայրը` Լեոպոլդ Մոցարտը, եղել է Գերմանիայի Աուգսբուրգ քաղաքից[16]։ Նա եղել է փորձառու ուսուցիչ և ոչ առաջնակարգ կոմպոզիտոր։ 1743 թվականին նա նշանակվել է Զալցբուրգի արքեպիսկոպոս կոմս Լեոպոլդ Անտոն ֆոն Ֆիրմյանի երաժշտական հաստատության չորրորդ ջութակահարը[17]։ Չորս տարի անց նա Զալցբուրգում ամուսնանում է Աննա Մարիայի հետ։ 1763 թվականին Լեոպոլդ Մոցարտը դառնում է եկեղեցական նվագախմբի ղեկավարի տեղակալը, հրատարակում է ջութակի ուսուցման ձեռնարկ, ինչը մեծ հաջողության է արժանանում[18]։

Մոցարտի երաժշտական ընդունակություններն ի հայտ են եկել շատ վաղ տարիքում, երբ լրացել էր նրա երեք տարեկանը։ Այդ տարիքում նա գտնում էր կլավիսինի բարեհնչյուն ինտերվալներ։ Երբ Նաներլը դառնում է յոթ տարեկան, նա սկսում է դասեր առնել հորից, իսկ նրա երեքամյա եղբայրն ուշադիր հետևում էր նրան։ Տարիներ անց` եղբոր մահից հետո, քույրը հիշել է.

  Նա հաճախ շատ ժամանակ էր անցկացնում ստեղնաշարի մոտ, որին երբեմն հարվածում էր, և նրա ստացած բավականությունից կարելի էր եզրակացնել, որ դա նրան դուր էր գալիս։ Կյանքի չորրորդ տարում հայրը մի քանի մենուետ ու փոքրիկ հատվածներ սովորեցրեց նվագել ստեղներով։ Նա նվագում էր դրանք անթերի` պահպանելով ճիշտ ժամանակը։ 5 տարեկան հասակում նա արդեն փոքրիկ պատառիկներ էր ստեղծում, որ նվագում էր հոր համար, ով գրի էր առնում դրանք[19]:
 

Այս վաղ պիեսները գրառվել են «Նաներլի գրառումներում» (գերմ.՝ Nannerl Notenbuch): Գիտական մի քանի բանավեճեր կան, թե Մոցարտը իր երաժշտական առաջին կոմպոզիցիաները գրելիս եղել է չորս, թե՞ հինգ տարեկան, չնայած քիչ կասկածներ կան, որ Մոցարտը առաջին երեք երաժշտական ստեղծագործությունները գրել է մեկը մյուսից մի քանի շաբաթ հետո ընդմիջումով` K. 1a, 1b, և 1c:

 
Տունը, ուր ծնվել է Մոցարտը, Զալցբուրգ, Գետրայդեգասե 9

Վաղ տարիներին հայրը Վոլֆգանգի միակ ուսուցիչն էր։ Հայրն ապագա կոմպոզիտորին սովորեցնում է կլավեսին, ջութակ և երգեհոն նվագելու հիմունքները։ Բացի երաժշտությունից` նա իր երեխաներին սովորեցնում էր նաև լեզուներ, ակադեմիական առարկաներ։ Չնայած հիշատակում են, որ Լեոպոլդը նվիրված ուսուցիչ էր իր երեխաների համար, սակայն Մոցարտը ձգտել է ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել[20]։ Նրա` վաղ շրջանի ջանքերը կատարվել են ինքնուրույն, իր իսկ նախաձեռնությամբ, ինչն անսպասելի է եղել նաև ուսուցիչ հոր համար[21]։ Նա նույնիսկ դադարել է ստեղծագործելուց, երբ ի հայտ է եկել որդու երաժշտական տաղանդը[22]։ Ուսուցման նպատակների մեջ էին մտնում նաև եվրոպական մայրաքաղաքներ որդու և դստեր հետ կատարվող ճանապարհորդությունները։ Լոնդոնում փոքր Մոցարտը գիտական հետազոտությունների առարկա էր, իսկ Հոլանդիայում, որտեղ պահքի ժամանակ խստիվ արգելվում էր երաժշտություն կատարել, Մոցարտի համար բացառություն արվեց։

1762 թվականին Մոցարտի հայրը իր որդու և դստեր հետ իրականացրեց ճանապարհորդություն Մյունխեն և Վիեննա, իսկ այնուհետև Գերմանիայի այլ քաղաքներ, ինչպես նաև Փարիզ, Լոնդոն, Հոլանդիա, Շվեյցարիա։

1763 թվականին Փարիզում հրատարակվեցին ջութակի և կլավեսինի համար Մոցարտի առաջին սոնատները։ 1766-1769 թվականներին ապրելով Զալցբուրգում և Վիեննայում՝ Մոցարտն ուսումնասիրում է հռչակավոր երգահաններ Հենդելի, Ստրադելլայի, Կարիսսիմիի, Դուրանտեի ստեղծագործությունները, ապագա կայսր Հովսեփ II-ի պատվերով մի քանի շաբաթվա ընթացքում գրում է «Թվացյալ պարզամիտը» (իտալ.՝ La Finta semplice), սակայն իտալական թատրոնի անդամները, որոնց փոխանցվեց 12-ամյա կոմպոզիտորի ստեղծագործությունը, չցանկացան կատարել այն, և նրանց ինտրիգներն այնքան ուժեղ էին, որ Մոցարտի հայրը չհամարձակվեց պնդել օպերայի կատարման վրա։

Այս տարիքում Մոցարտն արդեն կրում էր Հրաշամանուկ անվանումը։ Հայրը նաև մեծ ուշադրություն էր դարձնում որդու կրթությանը։ Մոցարտը ուսումնասիրում է իտալերեն, ֆրանսերեն, անգլերենով սովորում մաթեմատիկա։

1762-1773 թվականներ։ Ճանապարհորդություն խմբագրել

 
Մոցարտի ընտանիքը ճանապարհորդության ժամանակ. Լեոպոլդ, Վոլֆգանգ ու Նաներլ: Կարմոնտել, 1763, ջրաներկ

Երբ Վոլֆգանգը դեռևս փոքր էր, նրա ընտանիքը մի քանի ուղևորություն է կատարում Եվրոպայում, որի ժամանակ Վոլֆգանգն ու Նաներլը հրաշամանուկների դեր էին կատարում։ Դրանք 1762-ական թվականներն էին։ Նրանք լինում են Մյունխենում` հյուրընկալվելով Բավարիայի արքայազն Մաքսիմիլիան III-ի մոտ, ինչպես նաև Վիեննայում և Պրահայում։ Երկարատև համերգաշրջանը տևում է 3.5 տարի։ Այդ ընթացքում ընտանիքը լինում է Մանհայմում, Փարիզում, Լոնդոնում, Հաագայում, վերադարձին` Ցյուրիխում, Դոնաուեշինգենում և Մյունխենում[23]։ Այս ճամփորդության ընթացքում Մոցարտը ծանոթանում է տարբեր երաժիշտների հետ, ինչպես նաև նրանց ստեղծագործությունների։ Հատկապես կարևոր է դառնում Յոհան Քրիստիան Բախի ազդեցությունը, ում նա այցելել է Լոնդոնում 1764-1765 թվականներին։ Ընտանիքը Վիեննա է վերադառնում 1767 թվականի վերջին` այնտեղ մնալով մինչև 1768 թվականը։

Մոցարտն իր առաջին սիմֆոնիան գրել է ութ տարեկան հասակում։ Հնարավոր է՝ նրա հայրը գրի է առել ստեղծագործության մեծ մասը[24]։

Ընտանեկան ճամփորդությունները հաճախ են առնչվել դժվարությունների. ուղևորության պայմանները շատ պարզունակ էին[25]։ Նրանք հաճախ ստիպված են եղել երկար սպասել` տնից հեռու տառապելով վարակիչ հիվանդություններով. հիվանդացել է նախ Լեոպոլդը, ապա երկու երեխաները (Հաագա, 1765)[26][27]։

Զալցբուրգում մնալուց մեկ տարի անց Լեոպոլդը և Վոլֆգանգն ուղևորվել են Իտալիա` Աննա Մարիային ու Նաներլին թողնելով տանը։ Այս ուղևորությունը տևել է 1769 թվականի դեկտեմբերից մինչև 1771 թվականի մարտը։ Ինչպես և նախորդ ուղևորությունների ժամանակ, Լեոպոլդը ցանկանում էր ցուցադրել որդու` որպես կատարողի և արագ զարգացող կոմպոզիտորի ունակությունները։ Վոլֆգանգը Բոլոնիայում հանդիպում է Յոսեֆ Միսլիվեչեկին և Ջովաննի Բատիստա Մարտինիին` դառնալով Բոլոնիայի նշանավոր ֆիլհարմոնիկ ակադեմիայի անդամ։ Հռոմում նա երկու անգամ լսում է Գրեգորիո Ալլեգրիի «Միստերիան» և հիշողությամբ վերարտադրում է այն` ստեղծելով Վատիկանի կողմից բծախնդրորեն պահպանվող այդ ստեղծագործության առաջին ապօրինի տարբերակը[28]։

Միլանում Մոցարտը գրում է «Միհրդատ, Պոնտոսի արքա» (իտալ.՝ Mitridate, Re di Ponto) օպերան (1770), որը մեծ խանդավառությամբ է ընդունվում հանդիսատեսի կողմից և հաջողությամբ բեմականացվում 20 անգամ։ Դա հանգեցնում է օպերաների շարքի ստեղծմանը։ Նա հոր հետ երկու անգամ վերադառնում է Միլան (1771 թվականի օգոստոս-դեկտեմբեր, 1772 թվականի հոկտեմբեր-1773 թվականի մարտ) «Ասկանիոն Ալբայում» (1771) և «Լուցիո Սուլլա» (1772) օպերաների պրեմիերաներին։ Զալցբուրգի համար Մոցարտը գրում է «Սկիպիոնի քունը» (իտալ.՝ Il sogno di Scipione) օպերան (1772), Մյունխենի համար՝ «Չքնաղ այգեպանուհին» (իտալ.՝ La bella finta Giardiniera) օպերան, 2 ժամերգություն, օֆֆերտորիում (1774)։ 17 տարին թևակոխելու պահին նրա ստեղծագործությունների մեջ արդեն հաշվվում էին 4 օպերա, 13 սիմֆոնիա, 24 սոնատ և բազմաթիվ այլ ստեղծագործություններ։ Լեոպոլդը հույս ուներ, որ այս ուղևորությունները կհանգեցնեն որդու մասնագիտական նշանակմանը, և իրոք, կառավարող էրցհերցոգ Ֆերդինանդը մտածում է Մոցարտին վարձելու մասին, սակայն նրա մոր` կայսրուհի Մարիա Թերեզայի անբարեհաճ տրամադրվածության արդյունքում` օգտագործել «անօգուտ մարդկանց», գործն ընթացք չի ստանում, և Լեոպոլդի հույսերն այլևս երբեք չեն իրականանում[29][30]։

Իտալական ճամփորդության վերջում Մոցարտը գրում է իր առաջին այն գործերը, որոնք մինչ օրս հաջողությամբ ներկայացվում են բեմերում, օրինակ` «Exsultate, jubilate», K. 165 մոտետը։

1773-1777: Զբաղվածություն Զալցբուրգի թատրոնում խմբագրել

 
Զալցբուրգ (Tanzmeisterhaus), տունը, ուր հանգրվանել է Մոցարտի ընտանիքը 1773 թվականից, վերականգնվել է 1996 թվականին:

Մոցարտը, սակայն, չի կարողանում Իտալիայում ապրել, քանի որ աշխատանք չուներ։ Նա վերադառնում է Զալցբուրգ, որի տիրակալն էր դաժան կոմս Կոլորադոն։ Նա ամեն պատեհ առիթ օգտագործում էր Մոցարտին ցավ պատճառելու համար։ Կոմպոզիտորը, սակայն, Զալցբուրգում ուներ նաև մեծ թվով երկրպագուներ և ընկերներ և հնարավորություն` տարբեր ժանրերով աշխատելու, այդ թվում` սիմֆոնիա, սոնատ, լարային քառյակ, մեսսա, սերենադ և ոչ մեծածավալ օպերա։ 1775 թվականի ապրիլ-դեկտեմբեր ամիսներին նա առանձնակի ոգեշնչում է դրսևորում ջութակի կոնցերտների հանդեպ` գրելով հինգ կոնցերտից բաղկացած շարք, որը մեծացնում էր դրանց ժանրային ճկունությունը։ Վերջին երեքը` K. 216, K. 218, K. 219, ներկայումս էլ համերգներում մեծ պահանջարկ ունեն։ 1776 թվականին նա անդրադառնում է դաշնամուրային կոնցերտներին, որի գագաթնակետն է դառնում Մի Բեմոլ մաժոր կոնցերտը K. 271. մասնագետները այն համարել են առաջընթաց ապահոված գործ[31]։

Չնայած գեղարվեստական այս հաջողություններին` Մոցարտն ավելի ու ավելի դժգոհ էր մնում Զալցբուրգից։ Դրանցից մեկի պատճառը նրա ցածր աշխատավարձն էր` տարեկան 150 ֆլորին[32]։ Մոցարտը տենչում էր օպերաներ գրել, սակայն Զալցբուրգը դրա համար հազվագյուտ հնարավորություն էր ընձեռում։ Դրությունը վատանում է 1775 թվականին, երբ թատրոնը փակվում է, իսկ Զալցբուրգը թատերախմբերի այցելության հիմնական վայր էր[33]։

Մոցարտն ու նրա հայրը երկարատև երկու ուղևորություն են ունենում Վիեննա 1773 թվականի հուլիսի 14-ից սեպտեմբերի 26-ը և Մյունխենից 1774 թվականի դեկտեմբերի 6-ից 1775 թվականի մարտը, սակայն այցելություններից և ոչ մեկը հաջողությամբ չի պսակվում, չնայած մյունխենյան ուղևորությունն առանձնանում է «Չքնաղ այգեպանուհին» օպերայի պրեմիերայով[34]։

1777-1778: Ուղևորություն Փարիզ խմբագրել

 
Մոցարտի դիմանկարը: Նկարը 1777 թվականի անհետացած նկարի կրկնօրինակն է:

1777 թվականի օգոստոսին Մոցարտը հրաժարվում է զալցբուրգյան իր պաշտոնից և նոր աշխատանքի փնտրտուքներով ուղևորվում է Աուգսբուրգ, Մանհայմ, Փարիզ և Մյունխեն[35]։

Մոցարտը դառնում է Մանհայմի նշանավոր նվագախմբի անդամ, որն այդ ժամանակ լավագույնն էր Եվրոպայում։ Նա սիրահարվում է Ալոիզիա Վեբերին` երաժշտական ընտանիքի չորս դուստրերից մեկին։ Մանհայմում զբաղված լինելու հեռանկարներ կային, սակայն դրանք ոչնչի չհանգեցրին, և Մոցարտը մեծ դժվարությամբ 1778 թվականի մարտի 14-ին մեկնում է Փարիզ, որպեսզի շարունակի փնտրտուքները[36][37]։ Այդ ժամանակ նա արդեն ճանաչված կոմպոզիտոր էր, ուներ ավելի քան 300 ստեղծագործություն տարբեր ժանրերում։ Փարիզից ուղարկված նրա նամակներից մեկը ակնարկում է Վերսալում երգեհոնահարի պաշտոնը ստանձնելու հնարավորության մասին, սակայն Մոցարտը հետաքրքրված չէր այդ առաջարկով[38]։ Կոմպոզիտորը պարտքերի տակ է ընկնում[39]։ 1778 թվականի հուլիսի 3-ին հիվանդությունից մահանում է Մոցարտի մայրը. ձգձգվում էր բժիշկ կանչելը, հնարավոր է միջոցների սղության պատճառով[40][41]։ Մոցարտը հաստատվում է Մելխիոր Գրիմի մոտ, ով, լինելով Օռլեանի հերցոգի քարտուղարը, ապրում էր սեփական առանձնատանը[42]։

Մինչ Մոցարտը Փարիզում էր, նրա հայրը աշխատանք էր փնտրում Զալցբուրգում[43]։ Մոցարտին առաջարկվում է կազմակերպչի ու կոնցերտմայստերի պաշտոն։ Տարեկան աշխատավարձը կազմում էր 450 ֆլորին, սակայն նա չի ցանկանում ստանձնել այդ պաշտոնը[44][45]։ Այդ ժամանակ Գրիմի և Մոցարտի հարաբերությունները սառել էին, և Մոցարտը հեռանում է նրա մոտից։ 1778 թվականին նա Փարիզից ուղևորվում է Ստրասբուրգ, այնտեղից էլ` Մանհայմ, ապա Մյունխեն` ամեն դեպքում հուսալով նշանակում ստանալ Զալցբուրգում։ Մյունխենում նա կրկին հանդիպում է Ալոիզիային, ով հաջողակ երգչուհի էր և հետաքրքրություն չի դրսևորում Մոցարտի հանդեպ[46]։ 1779 թվականի հունվարի 15-ին Մոցարտը վերադառնում է Զալցբուրգ և ստանձնում իր նոր պաշտոնը, սակայն, միևնույն է, նա գոհ չի մնում այդ պաշտոնից[47]։

1775-1780 թվականներին, չնայած նյութական ապահովություն գտնելու փնտրտուքներին, Մյունխեն, Մանհայմ և Փարիզ կատարած անպտուղ ճանապարհորդությանը և մոր կորստին, Մոցարտը գրում է 6 դաշնամուրային սոնատ, սրինգի և տավիղի համար կոնցերտը, № 31 D-dur «Փարիզյան» մեծ սիմֆոնիան, հոգևոր խմբերգեր, բալետային համարներ[48]։ 1779 թվականին Մոցարտը ստանում է արքունի երգեհոնահարի տեղը։ Հռոմի պապը նրան շնորհում է ասպետի կոչում։

Վիեննա խմբագրել

1781 խմբագրել
 
Մոցարտի ընտանիքը, 1780: Դիմանկար Մոցարտի մոր տան պատին

1781 թվականի հունվարի 26-ին Մյունխենում հաջողությամբ բեմադրվում է Մոցարտի «Իդոմենեոս» օպերան, որը համարվում է իտալական opera-seria ժանրի գլուխգործոցներից և այսօր էլ չի իջնում օպերային թատրոնների բեմերից[49]։ Հաջորդ մարտին Մոցարտին կանչում են Վիեննա, որտեղ նրան աշխատանք է առաջարկում արքեպիսկոպոս Կոլորեդոն, սակայն Մոցարտը այլ կարիերա էր ծրագրել, չնայած շարունակում էր ծառայել արքեպիսկոպոսին[50][51]։ Նա հորը գրել է.

  Իմ գլխավոր նպատակն է հանդիպել կայսրին ինչ-որ բարեպատեհ առիթով, ես լիահույս եմ, որ նա պետք է ճանաչի ինձ։ Ես երջանիկ կլինեի, եթե իմ օպերայի շնորհիվ հասնեի նրան և նվագեի մեկ կամ երկու ֆուգա, որոնք նա սիրում է[52]:
 

Մոցարտը, իրոք, գալիս է կայսրի մոտ, ով վերջնական արդյունքում պետք է զարգացներ նրա կարիերան ոչ լիարժեք զբաղվածությամբ հանդերձ։ Հորն ուղղված այդ նույն նամակում Մոցարտը գրել է «Երաժիշտների միության» (գերմ.՝ Tonkünstler-Societät) նշանավոր համերգաշարին որպես մենակատար հանդես գալու իր մտադրության մասին, որը ազդեցիկ ազնվականների միջոցով հաջողեցնում է Կոլորեդոն` իր հակառակորդների մոտ սեփական առավելությունն ընդգծելու համար[53]։

Կոլորեդոն չէր ցանկանում, որ Մոցարտը ելույթ ունենա իր հաստատությունից դուրս, ինչը կոմպոզիտորի զայրույթն էր հարուցում։ Դրանցից մեկի օրինակ է այն, որ Մոցարտը բաց է թողնում կայսեր առաջ ելույթ ունենալու հնարավորությունը կոմսուհի Տունի տանը։

Արքեպիսկոպոսի հետ վիճաբանությունը կայանում է մայիսին. Մոցարտը փորձում է պաշտոնը թողնել, սակայն առաջարկը չի ընդունվում։ Հաջորդ ամիս թույտվությունը հաստատվում է, սակայն ստորացուցիչ ձևով. կոմպոզիտորը հեռացվում է բառացիորեն հետևին հարված ստանալով, որն իրականացնում է արքեպիսկոպոսի վերակացու Արկոն։ Մոցարտը որոշում է հաստատվել Վիեննայում որպես արտահաստիքային կատարող և կոմպոզիտոր[54]։

Արքեպիսկոպոսի հետ վեճը ծանր է անդրադառնում Մոցարտի վրա, քանի որ նրա հայրը հանդես է գալիս որդու դեմ։ Հուսալով, որ որդին հնազանդորեն կհետևի Կոլորեդոյին ու կմեկնի Զալցբուրգ` Մոցարտի հայրը մի քանի նամակ է գրում որդուն` կոչ անելով հաշտվել գործատուի հետ։ Սակայն Մոցարտը պնդում է Վիեննայում անկախ կարիերա զարգացնելու իր մտադրությունը։ Բանավեճն ավարտվում է, երբ Մոցարտը վտարվում է արքեպիսկոպոսի կողմից` ազատելով իրեն թե' գործատուի և թե' հոր հանդիմանություններից ու վերադառնալու պահանջից։ Սողոմոնը Մոցարտի հրաժարականը բնութագրել է որպես «հեղափոխական քայլ», ինչը մեծ փոփոխությունների է հանգեցրել[55]։

Վաղ տարիներ խմբագրել

Մոցարտի նոր կարիերան Վիեննայում լավ է դասավորվում։ Շուտով Մոցարտը Վիեննայի լավագույն դաշնակահարի համբավ է ձեռք բերում, իսկ 1781 թվականի դեկտեմբերի 24-ին Մուցիո Կլեմենտիի հետ հանդես է գալիս կայսեր առաջ[54][54]։ Նա առաջընթաց է ունենում նաև որպես կոմպոզիտոր։ 1782 թվականին Մոցարտն ավարտում է «Առևանգում հարեմից» (գերմ.՝ Die Entführung aus dem Serail) օպերան՝ գրված կայսր Յոզեֆ II-ի հանձնարարությամբ, որը լավ ընդունելության է արժանանում Վիեննայում և շուտով մեծ տարածում է գտնում Գերմանիայում։ Դա գերմաներեն ազգային առաջին օպերան էր։ Ստեղծագործությունը շուտով ներկայացվում է «Եվրոպայի ողջ գերմանախոս բնակչությանը»` կրկին վերահաստատելով Մոցարտի` որպես կոմպոզիտորի հեղինակությունը[54]։ Յուրաքանչյուր նոր օպերայով Մոցարտի ստեղծագործական հանճարն ավելի ու ավելի վառ դրսևորում էր գտնում։

Ամուսնություն և երեխաներ խմբագրել
 
Կոնստանցա Վեբերի դիմանկարը, 1782: Նկարի հեղինակը Կոնստանցայի քրոջ ամուսինն է` Ժոզեֆ Լանգեն:

Ալոիզիա Վեբերը, ով նախկինում մերժել էր Մոցարտի ամուսնության առաջարկը, ամուսնանում է դերասան, նկարիչ Ժոզեֆ Լանգեի հետ։ Մոցարտի հետաքրքրությունը կանգ է առնում Վեբերի երրորդ աղջկա` Կոնստանցա Վեբերի վրա։

Սիրահետումը հարթ չէր ընթանում. պահպանված նամակագրությունից երևում է, որ Մոցարտն ու Կոնստանցան 1782 թվականի ապրիլին բաժանվում են կարճ ժամանակով[56]։ Մոցարտը ստիպված էր շատ բարդ խնդիր լուծել` ստանալ աղջկա հոր համաձայնությունը[57]։ Զույգը վերջապես ամուսնանում է 1782 թվականի ապրիլին Սուրբ Ստեփանոսի տաճարում. հայրն իր համաձայնությունը մեկ օր առաջ հաստատել էր փոստով[57]։

Զույգն ունեցել է վեց երեխա, որոնցից միայն երկուսն են հաղթահարել մանկության տարիքը։

  • Ռայմոնդ Լեոպոլդ (հունիսի 17 – օգոստոսի 19, 1783)
  • Կարլ Թոմաս Մոցարտ (սեպտեմբերի 21, 1784 – հոկտեմբերի 31, 1858)
  • Յոհան Թոմաս Լեոպոլդ (հոկտեմբերի 18 – նոյեմբերի 15, 1786)
  • Թերեզիա Կոնստանցա Ադելհայդ Ֆրիդերիկե Մարիա Աննա (դեկտեմբերի 27, 1787 – հունիսի 29, 1788)
  • Աննա Մարիա (մահացել է ծնվելուն պես` նոյեմբերի 16, 1789)[58]
  • Ֆրանց Կսավեր Վոլֆգանգ Մոցարտ (հուլիսի 26, 1791 – հուլիսի 29, 1844)

1782-1786 խմբագրել

1782 և 1783 թվականներին Մոցարտը ծանոթանում է Յոհան Սեբաստիան Բախի և Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի ստեղծագործություններին երաժշտության մեծ սիրահար Գոթֆրիդ վան Սվիթենի ազդեցությամբ, ով բարոկկոյի շրջանի վարպետների բազմաթիվ ձեռագրեր ուներ։ Ուսումնասիրելով այս աղբյուրները` Մոցարտը ոգեշնչվում է բարոկկոյի կոմպոզիցիաներով` հետագայում դրանց ազդեցությամբ գրելով «Կախարդական սրինգը» և № 41 սիմֆոնիայի եզրափակիչ մասը[17]։

1783 թվականին Մոցարտը և նրա կինը այցելում են Զալցբուրգում գտնվող ընտանիքին։ Նրա հայրն ու քույրը բարեհաճությամբ են ընդունում Կոնստանցային, սակայն այցն ավելի շատ պայմանավորված էր Մոցարտի` հոգևոր բնույթի մեծագույն ստեղծագործություններից մեկի` Դո մինոր մեսսայի ներկայացմամբ։ Չնայած այն նույնիսկ դեռ ավարտված չէր, նրա պրեմիերան կայանում է Զալցբուրգում, իսկ Կոնստանցան կատարում է առանձին մեներգային հատված[59]։

Մոտավորապես 1784 թվականին Մոցարտը Վիեննայում հանդիպում է Հայդնին, և երկու կոմպոզիտորները մտերմանում են։ Երբ Հայդնն այցելում է Վիեննա, նրանք միասին հանդես են գալիս լարային քառյակի կատարումով։ Մոցարտը 6 կվարտետ նվիրում է Հայդնին` К. 387, К. 421, К. 428, К. 458, К. 464 и К. 465, որոնք գրվել են 1782-1855 թվականներին և համարվում են Հայդնի Opus 33-ի պատասխան[60]։ Հայդնը 1785 թվականին ասել է Մոցարտի հորը. «Աստծո առաջ որպես ազնիվ մարդ ասում եմ` Ձեր տղան մեծագույն կոմպոզիտոր է. նա կոմպոզիցիայի մեծ վարպետություն ունի»[61]։

1782-1785 թվականներին Մոցարտը համերգներում հանդես է գալիս որպես մենակատար` ներկայացնելով դաշնամուրի համար գրված 3-4 կոնցերտ ամեն սեզոնին։ Քանի որ ներկայացման վայրերը քիչ էին, նա պատվիրում է ոչ ավանդական տեղեր` Թրաթներհոֆի մեծ սենյակը և Մելգրուբ ռեստորանի պատշգամբը[62]։ Համերգները մեծ ժողովրդականություն էին վայելում։ Սողոմոնը գրել է, որ այդ շրջանում Մոցարտը «ներդաշնակ կապ է ստեղծել անհամբեր կոմպոզիտոր-կատարողի և նրանով հիացած հանդիսականների միջև, ում հնարավորություն էր ընձեռված երաժշտական հիմնական ժանրի կատարելագործման և տրանսֆորմացիայի վկան լինելու»[62]։

Համերգներից զգալի եկամուտ ստանալով` Մոցարտն ու նրա կինն անցնում են ավելի շքեղ ապրելակերպի։ Նրանք տեղափոխվում են ավելի թանկ բնակարան` տարեկան 460 ֆլորինով[63]։ Մոցարտը 900 ֆլորինով գնում է ժամանակի նշանավոր դաշնամուրագործ Անտոն Վալտերի պատրաստած դաշնամուրը և 300 ֆլորինով բիլիարդի սեղան[63]։ Մոցարտները իրենց վերջին զավակին` Կարլ Թոմասին, ուղարկում են թանկարժեք դպրոց-ինտերնատ, պահում են սպասավորներ[64][65]։ Մոցարտը նյութական ոչ մի միջոց չի խնայում իր ֆինանսական հաջողության կարճ ժամանակահատվածում, ինչի կարիքը հետագայում շատ է զգում[66][67]։

1784 թվականի դեկտեմբերի 14-ին Մոցարտը դառնում է մասոն և ընդգրկվում «Բենեֆիս» (Zur Wohltätigkeit) օթյակում[68]։ Մասոնությունը նշանակալի դեր է խաղում Մոցարտի հետագա կյանքում. նա այցելում է հավաքների, նրա մի քանի ընկերները մասոններ էին, և տարբեր առիթներով գրում է մասոնական երաժշտություն (օրինակ` Maurerische Trauermusik)[69]:

Վիեննայում Մոցարտը, բացի համերգներով հանդես գալուց, երաժշտության մասնավոր դասեր էր տալիս, ստեղծագործում։

1786-1787: Վերադարձ դեպի օպերա խմբագրել

Չնայած «Առևանգում հարեմից» ստեղծագործության մեծ հաջողությանը` Մոցարտը հետագա չորս տարիներին օպերային գործեր չի ստեղծում` գրելով մի քանի անավարտ գործեր և «Թատրոնի ղեկավարը» մեկ գործողությամբ օպերան։ Նա կենտրոնանում է իր` որպես դաշնամուրային կատարողի և կոնցերտների հեղինակի կարիերայի վրա։ Մոտավորապես 1785 թվականի վերջին Մոցարտը դադարում է ստեղնաշարային գործիքի համար գործեր գրելուց և սկսում է լիբրետո գրող Լորենցո դա Պոնտեի հետ համագործակցությունը[70]։ 1786 թվականին գրում է «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերան, որն ապշեցնում է իր ձևի վարպետությամբ, երաժշտական բնութագրության կատարելությամբ, անսպառ ներշնչմամբ։ Վիեննայում «Ֆիգարոյի ամուսնությունը» գրեթե աննկատ է անցնում, սակայն Պրահայում այն ապշեցուցիչ հաջողություն է ունենում, ինչը ստիպում է թատրոնի տնօրենին Մոցարտին նոր օպերա պատվիրել[71]։ Դա Պոնտեի համագործակցությամբ հաջորդ տարի (1787) Մոցարտը Պրահայի համար գրում է «Դոն Ժուան» օպերան, որն էլ ավելի ջերմ ընդունելության է արժանանում։ Այս երկու ստեղծագործությունները համարվում են Մոցարտի կարևորագույն աշխատանքներից և ներկայումս էլ կազմում են օպերային խաղացանկի անբաժանելի մաս, չնայած նրանց երաժշտական դժվարությունը բարդություն է առաջացնում թե' ունկնդիրների և թե' կատարողների համար։ Այս իրադարձություններին, սակայն, ականատես չի լինում Մոցարտի հայրը, ով մահացել էր 1787 թվականի մայիսի 28-ին[72]։

1787 թվականի դեկտեմբերին ազնվականության հովանավորությամբ Մոցարտին վերջապես շնորհվում է արքունի երգահանի պաշտոնը՝ 800 ֆլորին աշխատավարձով։ Կայսր Յոզեֆ II-ը նրան նշանակում է իր «կամերային կոմպոզիտորը», որի պաշտոնը նախորդ ամսվանից թափուր էր մնացել Գլյուկի մահից հետո։ Այս համեստ եկամուտը կարևորվում է, երբ Մոցարտին պատուհասում են դժվարին ժամանակները։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կայսեր նպատակն էր պատվարժան կոմպոզիտորին պահել Վիեննայում` թույլ չտալով, որ նա ավելի լավ հեռանկարներ որոնի դրսում[73]։

1787 թվականին երիտասարդ Լյուդվիգ վան Բեթհովենը մի քանի ամիս է անցկացնում Վիեննայում` հույս ունենալով սովորել Մոցարտի հետ, սակայն չեն պահպանվել վստահելի աղբյուրներ, որոնք կհաստատեին երկու կոմպոզիտորների հանդիպումը[74]։

Հետագա տարիներ խմբագրել

1788-1790 խմբագրել

 
Մոցարտի դիմանկարը` նկարված արծաթե ասեղով: Ստեղծվել է 1789 թվականի ապրիլին` Դրեզդեն կատարած այցի ժամանակ: Հեղինակ` Դորա Սթոք

Տասնամյակի վերջին Մոցարտի պայմանները վատանում են։ Մոտ 1786 թվականին նա հաճախ հանդես չի գալիս հրապարակային համերգներում, և նրա եկամուտը նվազում է[75]։ Դա երաժիշտների համար բարդ ժամանակաշրջան էր Վիեննայում, քանի որ սկսվել էր ավստրո-թուրքական պատերազմը. նվազել էին ինչպես ընդհանուր բարեկեցությունը, այնպես էլ ազնվականության հնարավորությունները[70]։

1788 թվականի կեսերին Մոցարտն իր ընտանիքի հետ կենտրոնական Վիեննայից տեղափոխվում է Ալզերգրունդ[75]։ Չնայած տեսակետ է հայտնվել, որ Մոցարտի նպատակն էր կրճատել վարձակալման ծախսերը, սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ արվարձան տեղափոխվելով` Մոցարտը չի սահմանափակել իր ծախսերը (դա է վկայում Պուհբերգին ուղղված նրա նամակը), այլ պարզապես մեծացրել է բնակարանի մակերեսը։ Մոցարտը սկսում է պարտքով գումար վերցնել ամենից հաճախ իր ընկերոջից` Մեյսոն Մայքլ Պուհբերգից, ում ուղղված «նամակների խղճուկ հետևողականությունը պարտքեր էր պահանջում»[76][77]։ Մայնարդ Սողոմոնը և այլ ուսումնասիրողներ ենթադրել են, որ Մոցարտը տառապել է դեպրեսիայից, ինչը, թվում է, դանդաղում էր[78]։

1788 թվականին Մոցարտը գրում է իր երեք ամենահայտնի սիմֆոնիաները՝ № 39 մի բեմոլ մաժոր (KV 543), № 40 սոլ մինոր (KV 550) և № 41 դո մաժոր «Յուպիտեր» (KV 551), որոնց պրեմիերան կայացել է 1790 թվականին։

Մոտավորապես նույն ժամանակ Մոցարտը երկար ուղևորություն է կատարում` հույս ունենալով բարելավել իր դրությունը։ 1789 թվականի գարնանը նա լինում է Բեռլինում, Լայպցիգում, Դրեզդենում, իսկ 1790 թվականին Ֆրանկֆուրտում, Մանհայմում և գերմանական այլ քաղաքներում։ Ուղևորություններն առանձնակի հաջողություններ են ունենում և չեն բարելավում ընտանիքի ֆինանսական դժվարությունները։

1790 թվականին բեմադրվում է «Այդպես են վարվում բոլորը» (Cosi fan tutte):

1791 խմբագրել

Կյանքի վերջին տարում, քանի դեռ հիվանդությունը վերջնական հարվածը չէր հասցրել, Մոցարտն աչքի է ընկնում ստեղծագործական բեղմնավոր աշխատանքով[79]։ Նա գրում է շատ ստեղծագործություններ։ 1791 թվականին Լեոպոլդ 2-րդ կայսեր թագադրության առիթով գրում է «Տիտոսի ողորմածությունը» (La Clemenza di Tito) օպերան, իսկ նույն թվականի վերջերին ջերմ ընդունելության է արժանանում Վիեննայում բեմադրված «Կախարդական սրինգ» օպերան[80]։ Այս ընթացքում են գրվել նաև դաշնամուրի կոնցերտը (K. 595 in B♭), կլարնետի կոնցերտը K. 622, լարային քառյակների վերջին մեծ շարքը (K. 614 in E♭), Ave verum corpus-ը K. 618 և անավարտ «Ռեքվիեմը» K. 626:

Մոցարտի ֆինանսական վիճակը, որը մտահոգիչ էր 1890 թվականին, վերջապես սկսում է բարելավվել։ Չնայած փաստարկները վերջնական չեն, սակայն հնարավոր է՝ Հունգարիայի և Ամստերդամի հարուստ հովանավորները խոստացել են հովանավորել կոմպոզիտորին` նրանից ակնկալելով նոր ստեղծագործություններ[81]։ Նա դադարում է Պուհբերգից մեծ գումարներ պարտքով վերցնելուց և սկսում է վճարել պարտքերը[81]։

Մոցարտը մեծ բավարարվածություն է զգում իր մի քանի գործերի բեմադրումներից, մասնավորապես «Կախարդական սրինգ» և «Փոքր մասոնական կանտատ» (Little Masonic Cantata K. 623) գործերից, որը ներկայացվել է 1791 թվականի նոյեմբերի 17-ին[82]։

Հիվանդություն և մահ խմբագրել

 
Մոցարտի հետմահու նկար, Բարբարա Կրաֆթ, 1819

Մոցարտը ծանր հիվանդանում է 1791 թվականի սեպտեմբերի 6-ին Պրահայում «Տիտոսի ողորմածությունը» օպերայի պրեմիերայի ժամանակ, որը գրվել էր նույն թվականին նոր կայսեր թագադրման առթիվ, սակայն նա շարունակում է իր արհեստավարժ գործունեությունը ևս որոշ ժամանակ և ներկա է լինում «Կախարդական սրինգ» օպերայի` սեպտեմբերի 30-ին կայացած պրեմիերային։ Նրա առողջությունը վատթարանում է նոյեմբերի 20-ին, որից հետո նա գամվում է մահճակալին` տառապելով ուռուցքից, ցավերից ու փսխումներից[83]։

Հիվանդության մահճում Մոցարտին խնամում էին նրա կինն ու նրա փոքր քույրը` Թոմաս Ֆրանց Կլոսետը։ Մոցարտի միտքը կենտրոնացած էր «Ռեքվիեմն» ավարտելու շուրջ, սակայն չնչին են այն բանի վկայությունները, որ նա հատվածներ է թարգմանել իր աշակերտ Ֆրանց Կսավեր Սուսմայրին[84]։

Մոցարտը մահացել է 1791 թվականի դեկտեմբերի 5-ին` 12:55, 35 տարեկան հասակում[85]։

1791 թվականի վերջերին մինչև իր մահը Մոցարտն աշխատում է «Ռեքվիեմ»-ի վրա (KV 626), որը, սակայն, չի հասցնում ավարտել։ Այն համարվում է համաշխարհային երաժշտության գլուխգործոցներից։ Պատմում են, որ մի անգամ Մոցարտի մոտ է գալիս մի սևազգեստ անծանոթ և պատվիրում գրել ռեքվիեմ։ Այդ ժամանակ կոմպոզիտորը հիվանդ էր։ Եվ նա հասկանում է, որ այդ ռեքվիեմը գրում է հենց իր համար։ Այդ ստեղծագործությունը խլում է նրա վերջին ուժերը։ Վերջին ավարտուն ստեղծագործությունը եղել է «Կախարդական սրինգ» օպերան։

Գրոուվի երաժշտական բառարանում այսպես է նկարագրված նրա մահը. Մոցարտը թաղվել է եղբայրական գերեզմանոցում` համաձայն վիեննական սովորույթի, քաղաքից դուրս` Սուրբ Մարկոսի գերեզմանոցում, ուստի թաղման ճշգրիտ տեղն անհայտ է։ Ինչպես հետագայում նշվել է, թաղմանը սգո թափորի մասնակիցներ չեն եղել, ինչը նույնպես համապատասխանում է ժամանակի վիեննական սովորույթին։ Հետագայում Ժանը գրել է, որ թաղմանը ներկա են եղել Սալիերին, Սեսմայրը, Վան Սվիտենը և երկու այլ երաժիշտ։ Փոթորկի մասին վկայությունները չեն համապատասխանում իրականությանը. թաղման օրը եղել է հանդարտ, պարզ եղանակ[86]։

«Ընդհանուր գերեզմանոց» արտահայտությունը վերաբերել է ոչ թե ազնվականությանը, այլ աղքատ մարդկանց։ Սովորական գերեզմանները քանդման ենթակա են եղել տասը տարի անց, իսկ ազնվականներինը` ոչ[87]։

Մոցարտի մահվան իրական պատճառը չի կարելի պնդել վստահությամբ։ Պաշտոնական տարբերակում ավելի շատ ախտանշաններն են ներկայացված, քան ախտորոշումը։ Ուսումնասիրությունները մատնանշում են 118 հիվանդություն, որոնք կարող էին կոմպոզիտորի մահվան պատճառ հանդիսանալ, այդ թվում` սուր ռևմատիկ տենդ, ստրեպտոկոկ, տրիխինելյոզ, գրիպ, սնդիկից թունավորում, երիկամային անբավարարություն, ինչպես նաև երիկամային հազվադեպ հանդիպող հիվանդություն[88][88][89][90][91]։

Մոցարտի համեստ հուղարկավորությունը չի արտացոլել նրա` որպես կոմպոզիտորի մեծ հռչակը։ Վիեննայում և Պրահայում նրա հիշատակին կազմակերպվել են համերգներ։ Մոցարտի մահից հետո, իրավամբ, աճել է նրա հեղինակությունը։ Սողոմոնն այն բնորոշել է «ոգեշնչվածության աննախադեպ ալիք» իր արած գործի համար[92]։ Գրվել են կոմպոզիտորի կենսագրականներ (Ֆրիդրիխ Շլիխտեգրոլ, Ֆրանց Կսավեր Նիմեչեկ, Գեորգ Նիսեն), իսկ հրատարակիչները ձգտել են հրատարակել նրա ստեղծագործությունների ամբողջական ժողովածուն[92]։

Պարգևներ խմբագրել

  • 1777 թվականին Կլեմենտ XIV Հռոմի պապը Մոցարտին շնորհել է Ոսկե ասպանդակի շքանշան[93]։

Կերպարանք և բնավորություն խմբագրել

 
Մոցարտի դիմանկարը, որ հեղինակել է նրա քենակալ Յոզեֆ Լանգեն:

Մոցարտի կերպարանքը նկարագրել է տենոր Միխայիլ Քելլին` «արտասովոր փոքր մարդ, վտիտ ու գունատ, խիտ, խարտյաշ մազերով»։ Մոցարտի վաղ կենսագիր Նիմեչեկը գրել է. «Նրա ֆիզիկական կերպարանքում առանձնահատուկ ոչ մի բան չկար։ Նա փոքրամարմին էր, դեմքը, բացառությամբ խոշոր, խորաթափանց աչքերի, չէր մատնում նրա հանճարեղությունը»։ Նրա դեմքին եղել են փոսեր, որոնք մանկության շրջանում տարած ծաղիկի հետքերն էին։ Նա սիրել է կոկիկ հագնվել։ Քելլին այսպես է նրան հիշել փորձերից մեկի ժամանակ. «[Մոցարտը] բեմում էր` մորեգույն կարճ վերնազգեստով, ոսկեգույն երկծալ գլխարկով նվագախմբի հետ աշխատելիս»։ Նրա ձայնի մասին կինը հետագայում գրել է. «Դա տենոր էր` փափուկ, երգեցիկ խոսվածքով, բայց երբ բորբոքվում էր, այն միաժամանակ դառնում էր հզոր ու էներգետիկ»[94]։

Մոցարտը սովորաբար աշխատում էր երկար ու ծանր` բացառիկ արագությամբ աշխատելով ժամկետի մոտեցման դեպքում։ Նա հաճախ էր կատարում էսքիզներ ու սևագրեր։ Ի տարբերություն Բեթհովենի` դրանք հիմնականում չեն պահպանվել, քանի որ նրա կինը ձգտել է վերացնել դրանք ամուսնու մահից հետո[95]։

Մոցարտն ապրել է վիեննական երաժշտական միջավայրում և ճանաչել է բազմաթիվ մարդկանց` գործընկերներ, թատերական աշխարհի մարդիկ, համերկրացիներ Զալցբուրգից, ինչպես նաև ազնվականներ և կայսր Յոզեֆ II: Սողոմոնը նրա մտերիմ երեք ընկերներին է համարել Գոթֆրիդ ֆոն Ժակինին, կոմս Ավգուստ Հատցֆելդին և Զիգմունդ Բարիսանիին։ Նրա ընկերներից են եղել ավագ գործընկեր Յոզեֆ Հայդնը, երգիչներ Ֆրանց Կսավեր Գերլը, Բենեդիկտ Շակը, վալտորնահար Յոզեֆ Լայթգեբը։ Լայթգեբն ու Մոցարտը հաճախ են միմյանց կատակների զոհ դարձել[96]։

Մոցարտը սիրել է բիլիարդ, պարեր, պահել է տնային կենդանիներ` շուն, սարյակ, դեղձանիկ, ձի` ձիարշավով զբաղվելու համար[97]։ Նա առանձնահատուկ սեր է դրսևորել հումորի հանդեպ, որը իր արտացոլումն է գտել նաև պահպանված նամակներում, որոնք նա գրել է իր զարմուհի Մարիա Աննա Ֆեկլ Մոցարտին 1777-1778 թվականներին, ինչպես նաև ծնողներին ու քրոջը[98]։ Նա գրել է նաև կանոններ, որ երգել է ընկերների հետ[99]։

Կրոնական հայացքներ խմբագրել

Մոցարտը դաստիարակվել է որպես կաթոլիկ եկեղեցու հետևորդ և նրա հավատարիմ անդամն է եղել իր ողջ կյանքի ընթացքում։

Ստեղծագործություններ, ոճ, նորարարություններ խմբագրել

Ոճ խմբագրել

№ 40 սիմֆոնիա, g-moll, K. 550: Մաս: 1. Molto allegro
«Դոն Ժուանի» ուվերտյուրան

Մոցարտի, ինչպես և Հայդնի երաժշտությունը դասական ոճի օրինակ է։ Երբ նա սկսեց ստեղծագործել, եվրոպական երաժշտության մեջ գերիշխում էր գալանտ ոճը, որը բարոկկո ոճի զարգացման բարդ դրսևորումներից էր։ Աստիճանաբար ուշ բարոկկոյի բարդությունները մեղմացվել ու դրսևորվել են նոր ձևերով` հարմարեցվելով գեղագիտական ու սոցիալական նոր միջավայրին։ Մոցարտը ունիվերսալ կոմպոզիտոր էր. նա ստեղծագործել է մի քանի խոշոր ժանրերով, այդ թվում` սիմֆոնիա, օպերա, կոնցերտ, կամերային երաժշտություն, լարային քառյակ և կվինտետ, դաշնամուրային սոնատ։ Այս ձևերը նոր չէին, սակայն Մոցարտը զարգացրեց դրանց տեխնիկան և հուզական ընդգրկումը։ Մոցարտը գրել է հոգևոր երաժշտության բազմաթիվ գործեր, մեսսաներ, նաև պարեր, սերենադներ, դիվերտիսմենտ, թեթև բնույթի այլ գործեր։

Մոցարտի երաժշտությունը եղել է դասական ոճի կենտրոնում։ Պարզություն, հավասարակշռություն, թափանցիկություն. սրանք են նրա ստեղծագործության բնորոշ հատկանիշները, սակայն պարզության այդ քողի տակ թաքնված է հուզական մեծ ուժ, ինչպես օրինակ, No. 24 C մինոր դաշնամուրային կոնցերտում (K. 491), № 40 սոլ մինոր սիմֆոնիայում (K. 550), «Դոն Ժուան» օպերայում։ Շարլ Ռոզենը հետևյալ շեշտադրումն է արել.

  Միայն Մոցարտի տրամադրությունն ու զգայունությունը գիտակցելով` մենք կարող ենք ըմբռնել նրա հիասքանչ լինելը։ Պարադոքս է, որ Շումանի թռուցիկ բնորոշումը № 40 սիմֆոնիայի վերաբերյալ մեզ կարող է օգնել ավելի լավ տեսնելու Մոցարտի դիվային ուժը։ Մոցարտի` տառապանքի ու սարսափի բարձրագույն բոլոր դրսևորումներում կա տառապանքի քաղցրության հիանալի զգացողություն[100]։  

Վերջին տասնամյակի ընթացքում Մոցարտը շատ է կիրառել խրոմատիկ հարմոնիան, որի նշանավոր օրինակն է Դո մաժոր լարային կվարտետը K. 465 (1785), որը ստացել է Դիոսոնանս անվանումը։

Մոցարտը միշտ աչքի է ընկել երաժշտական այլ արժեքավոր գործերի մշակմամբ։ Նրա ճամփորդություններն օգնել են կոմպոզիցիոն ինքնատիպ լեզվի ստեղծմանը[101]։ Լոնդոնում նա մանուկ հասակում հանդիպել է Յոհան Քրիստիան Բախին և լսել նրա երաժշտությունը, Փարիզում, Մանհայմում և Վիեննայում նա առնչվել է կոմպոզիտորական այլ ազդեցությունների` ներառյալ Մանհայմի նվագախմբի ավանգարդային հնարավորությանը։ Իտալիայում Մոցարտն առնչվել է իտալական ուվերտյուրային և օպերա-բուֆային, որոնք երկուսն էլ խորապես ազդել են նրա` որպես կոմպոզիտորի զարգացմանը։ Լոնդոնում և Իտալիայում գալանտ ոճը նոր էր տարածվում` աչքի ընկնելով իր պարզությամբ, թեթևությամբ, կադենցիայի գրավչությամբ, որտեղ շեշտը դրվում էր դոմինանտ ու սուբդոմինանտ տոների վրա` բացառելով այլ հարմոնիաներ։ Ֆրազները սիմետրիկ էին, հստակ սահմանագծված էր ընդհանուր զարգացման բաժանումները[102]։ Մոցարտի վաղ շրջանի որոշ սիմֆոնիաներ իտալական ուվերտյուրաներ են, ընդ որում երեք մասերը զարգանում են փոխկապակցված. դրանցից շատերը հոմոտոն են (բոլոր երեք մասերն ունեն միևնույն հիմնական ձեռագիրը` հարաբերական անավարտությամբ)։ Մնացած որոշ գործեր կրում են Յ. Ք. Բախի ադեցությունը. իսկ մյուսներն առանձնանում են պարզ երկմասանոց ձևով, որ բնորոշ էր Վիեննայի կոմպոզիտորներին։

Մոցարտի ոճը զարգանալով աստիճանաբար ներառում է նաև այլ ոճերի, օրինակ` բարոկկոյի տարրեր, օրինակ, № 29 A մոր K. 201 սիմֆոնիան իր առաջին մասում, որը դրսևորվում է ոչ կանոնավոր երկար ֆրազներով։ Նրա որոշ քառյակներ, սկսած 1773 թվականից, ունեն ֆուգային բնորոշ ավարտ` մասնավորապես կրելով Հայդնի ազդեցությունը, ով այդպիսի եզրափակիչ երեք հատված էր ներառել իր Opus 20 ստեղծագործության մեջ։ Այս շրջանում ազդեցությունը «Փոթորիկ և գրոհ» ուղղությունից, որը ռոմանտիզմի նախակարապետն էր, զգալի է երկու կոպոզիտորների վրա էլ. Մոցարտի № 25 G մինոր K. 183 ստեղծագործությունը դրա վառ ապացույցն է։

Մոցարտն իր ուշադրությունը երբեմն կենտրոնացնում էր օպերաների և գործիքային երաժշտության վրա։ Նա ստեղծել է օպերաներ օպերա-բուֆայի ոճով, ինչպիսիք են «Ֆիգարոյի ամուսնությունը», «Դոն Ժուան», «Այդպես են վարվում բոլորը», օպերա-սերիա ոճով, օրինակ` «Իդոմենեոս, Կրետեի արքա» և զինգշպիլ, օրինակ` «Կախարդական սրինգը»։ Իր ավելի ուշ շրջանի օպերաներում Մոցարտը կիրառել է գործիքների, նվագախմբի կառուցվածքի և տեմբրի նուրբ փոփոխություն։ Ահա ինչպես են ներգործել կոմպոզիտորի օպերային և գործիքային ստեղծագործությունները. սիմֆոնիաներում ու կոնցերտներում օպերային գործիքավորման ազդեցությամբ նա կիրառել է նվագախմբի ավելի ճկուն հնարավորությունները, իսկ ուշ շրջանի օպերաներում հոգեբանական նուրբ անցումները ցույց տալու նպատակով` նվագախմբի զարգացումը[103]։

Սոնատներ խմբագրել

Մոցարտը գրել է 20 դաշնամուրային սոնատ։ Նա նոր տիպի սոնատի հիմնադիրն է։ Իր սոնատներում Մոցարտն օգտագործել է դարին բնորոշ տեխնիկական բոլոր հնարները։ Նա սոնատասիմֆոնիկ շրջանի զարգացման գործում առաջ անցավ Հայդնից։ Նրա սոնատներն օժտված են վառ մեղադայնությամբ։ Մոցարտի լյա մաժոր սոնատը դուրս է դասական սոնատի սկզբունքներից և ունի լայն ճանաչում։ Բաղկացած է 3 մասից։ Առաջին մասը գրված է վարիացիոն ձևում։ Բաղկացած է 6 վարիացիաներից։ 2-րդ մասը կոչվում է մենուետ, իսկ 3-րդը` ռոնդո։

Սիմֆոնիաներ խմբագրել

Մոցարտը գրել է 41 սիմֆոնիա։ Հատկապես տարածված ու սիրված են նրա վերջին 3 սիմֆոնիաները։ Այս ստեղծագործությունները նախատեսված են եղել մեկ երեկոյի ընթացքում կատարելու համար։ Սիմֆոնիաներից ամենատարածվածների շարքում է № 40՝ սոլ մինոր սիմֆոնիան։ Այն քնարական է, բաղկացած է 4 մասից, որոնք գրված են դասական սիմֆոնիայի սկզբունքով։ Սիմֆոնիան նախաբան չունի։ Անմիջապես սկսվում է առաջին մասից։ Երկրորդ մասը դանդաղ է, երգային, հանգիստ։ Երրորդ մասը կոչվում է մենուետ, բնույթով աշխույժ է։ Չորրորդ մասն աշխույժ է, սրընթաց։ Ի տարբերություն Հայդնի` Մոցարտի սիմֆոնիաները ունեն ընդհանուր գաղափար։

Վերջին տարիների գործիքային և վոկալ ստեղծագործություններ խմբագրել

Մոցարտի ստեղծագործական այս փուլը սկսվում է երեք կվարտետներով (KV 575, KV 589, KV 590), և ժամանակային առումով նրանց մոտ է «Կվինտետ Շտադլերի համար» կլարնետային ստեղծագործությունը։ Այս ստեղծագործություններում ամենամեծ ուշադրությունը դարձվում է երաժշտության զգայական գեղեցկությունն առավել ընդգծելու վրա։ Դրանով է արտահայտվում նմանությունը «Այսպես վարվում են բոլորը» կլարնետի մասնակցությամբ գրված կվինետետի հետ, կվարտետներների հետ, որոնց գործիքը թավջութակն է, որը շատ հաճախ հանդես է գալիս ոչ միայն որպես ինքնուրույն գործիք, այլ նաև որպես մենակատար (սոլո գործիք), որտեղ նախընտրությունը տրվում է բարձր ռեգիստրում մեղեդու շարադրմանը։ Այս ամենը բացատրում է կվարտետների և ավելի վաղ շրջանի՝ հատկապես Հայդնին նվիրված գործերի ոճական տարբերություններին։

D-dur կվարտետ խմբագրել

(KV 575) տիպիկ է այս շրջանի համար։ Allegro-ի, այսպես ասած, «երգեցիկ» թեմաներով Մոցարտն իհարկե գրում էր նաև առաջ, սակայն երաժշտությունը հուզական այսպիսի գեղեցկություն չուներ։ Պաթոսն այստեղ ավելանում ու ընդարձակվում է, հասնում բացառիկ ինքնատիպության. այս բնութագիրն ամբողջությամբ համապատասխանում է հասուն Մոցարտին. Նրա համար շատ կարևոր էին տրիոլներով շարունակությունները, որոնք թեմայի ավարտին տալիս էին անսպասելի էներգետիկ բնույթ։

Լարային կվարտետ (KV 589) խմբագրել

Նոր ոճն ակնհայտ է դառնում ստեղծագործության առաջին իսկ հատվածից։ Հնարավոր է՝ Մոցարտը դրա հետ կապել է կողմնակի նպատակներ՝ բեռլինցիներին ցույց տալ իր ունակությունները առանձնահատուկ բարենպաստ լույսի ներքո։ Այս կվարտետում առավել էներգետիկ է վերջին հատվածը (B-dur, F-dur- KV 589, 590)։ Մենուետի տրիոն, որի տևողությունը գրեթե երկու անգամ գերազանցում է առաջին հատվածին, զարգանում է բարձրակարգ ինքնատիպությամբ։ Այստեղ գործ ունենք պոլիֆոնիայի հետ։

F-dur կվարտետ խմբագրել

F-dur առաջին հատվածում թեմատիկ անալոգիա կա B-dur կվարտետի առաջին հատվածի հետ։ Ոչ հիմնական թեման այստեղ նույնպես առաջանում է հիմնականից։ Առաջին երեք հատվածներից սա ամենաինքնատիպն է և իր այդ բնույթը համառորեն շարունակում է մինչև վերջ։

Ոչ պակաս ամբողջական կառուցվածք ունի նաև Andante-ն, որտեղ առաջին մասի անհոգ տրամադրությունը վերածվում է երազկոտության, կամակորության։ Այստեղ մեծ դեր է խաղում իմիտացիան և ենթաձայնային տարաբնույթ, հրաշալի ֆոնը։ Ողջ ստեղծագործության հուզական բովանդակությունը բացահայտվում, զարգանում և առավել ուժեղ է դառնում վերջին հատվածում (ֆինալային մաս)՝ գրված սոնատային ձևով։ Իր բարի, եռուն տրամադրությամբ թեման հիշեցնում է Հայդնին։

Կլարնետով կվինտետը՝ գրված Շտոդլերի համար (KV 581) խմբագրել

Բոլորովին այլ բնույթ ունի կլարնետով կվինտետը՝ գրված Շտոդլերի համար (KV 581)։ Այն սխալ կերպով փորձել են համեմատել լարային կվինտետների հետ, զուգահեռներ տանել։ Ինքը Մոցարտը հասկացել է, որ գործիքային այս կազմը պահանջում է ամբողջությամբ այլ ոճ, քանի որ այստեղ խոսքը լարային համասեռ գործիքների և հինգ իրավահավասար, խելացի կերպարների մասին չէ։ Ընդհակառակը, նման համադրության մեջ կլարնետը հրաշալի հյուր է, որը հիանալի կերպով խոսում է իր հեքիաթային աշխարհի, զգացմունքների մասին։ Նրա մուտքը երաժշտության մեջ առաջացնում է հնչելիության դժվարություն, խնդիր, ինչը լարային կվարտետի համար քիչ նշանակություն է ունենում, եթե վերջինս շատ է ոգեշնչված։ Այդ իսկ պատճառով կլարնետով կվինտետին բոլորովին նոր թեմա էր հարկավոր, հետևապես՝ թեմատիկ նոր աշխատանք։ Կլարնետը միշտ մնում է նվագախմբի, այսպես ասած, առաջատարը, որը մյուս գործիքներին իհարկե չի դատապարտում միայն նվագակցողի դերին, բայց և այնպես բոլորը գիտակցում են կլարնետի առաջնայնությունը։ Եվ քանի որ նա բոլորին տանում է զգայականության քաղցր մթնոլորտ, ամբողջ ստեղծագործությունը վերածում է գեղեցկությամբ փայլող, բավականությամբ լի հաղթանակի։

Մինչ կլարնետի հայտնվելը առաջին մասի թեմայում (A dur), մենք զգում ենք անամպ ու թարմ առավոտ։ Այս հագեցած երգեցողության մեջ լարայիններն ընդառաջ են գնում իրենց գործընկերոջ բնության առանձնահատկություններին, և նա, կարծես դրանից երջանկացած, անմիջապես սլանում կամ իջնում է երկակիորեն կրկնվող եռահնչյուն ֆիգուրացիայի հետևից։ Կողմնակի բաժինը, որը նվագում են լարայինները, նորից հաշվարկված է կլարնետի համար, և նա ինքն է դոմինանտային մինոր տոնայնության մեջ այս անգամ որսում հրաշալի թեման՝ ուժգնացնելով երաժշտության արտահայտչականությունը և տալով նրան կրքոտ սպասողականության բնույթ։ Երկրորդ հատվածում սկսվում է կլարնետի և առաջին ջութակի դուետը։ Մյուս կատարողները նվագակցում են ակորդային նուրբ ֆիգուրացիաներով։ Հիմնական հատվածում մենուետը միավորում է բոլոր հինգ մասնակիցներին։ Իսկ երկու տրիոներից առաջինում առաջին անգամ հայտնվում է մռայլ տրամադրություն, որն առաջացնում են լարայինները։ Երկրորդ տրիոն առաջին հերթին գրված է կլարնետի համար, որը հանդես է գալիս որպես ժողովրդական գործիք։ Վերջում սկսվում են մանկական պարզ թեմայով վարիացիաներ (որպիսիք սիրում էր նաև Հայդնը), և այստեղ կլարնետը մեկ անգամ ևս բացահայտում է իր հնչեղության ողջ շքեղությունը։ Բայց դրանով իսկ նա ակտիվացնում է առաջին ջութակին և նրա հետ մեկտեղ մինորային վարիացիայում բավական անհյուրընկալ հումորով հանդես է գալիս ալտը. անմասն չի մնում նաև Adajion-ն։ Alegro-ի փոթորկուն վերջնապարը ավարտում է այս մասը։ (Գործիքային այլ ստեղծագործություններ՝ Լարային կվինտետ D-dur KV 593, Andante F-dur KV 616, f-moll KV 594, Adajio և գրված Rondo, ֆլեյտայի, հոբոյի, ալտի և թավջութակի համար՝ KV 617, դաշնամուրային սոնետում (KV 576))։

Es-dur-ը (KV 614) խմբագրել

Մի-բեմոլ մաժոր կվարտետը (KV 614) իր հիմնական բնույթով անհամեմատ ավելի լուսավոր և կենսախինդ է։ Ոճական ամբողջ մաքրությամբ հանդերձ նրանում մեծ նշանակություն է տրվում արտաքին հնչելիությանը։

Andante-ն ֆրանսիական ծագմամբ նմուշների շարքին է դասվում։ Այն ռոնդոյաձև է, և Մոցարտը թափառող թեմաների կրկնության ժամանակ հարստացնում է դրանք նորանոր վարիացիաներով, որոնցում կարծես լսում ենք թռչունների և բնության այլ դյութող ձայներ։ Վերջին հատվածը՝ սոնատի և ռոնդոյի միախառնման տարատեսակներից մեկը, թեմատիկ առումով բացառապես ամբողջական է, և այստեղ մեկ անգամ ևս նկատում ենք, թե ինչպես է հայդնյան հումորը կրկին վերափոխվում մոցարտյան հումորի։

Ութ վարիացիաները «Կինը հրաշալի բան է» թեմայով (KV 613) խմբագրել

Մոցարտի ստեղծածներից լավագույնն են համարվում։ Չնայած ինչպես նման ստեղծագործությունների մեծ մասը, սրանք նույնպես ունեն մաքուր մեղեդային բնույթ։ Դաշնամուրի համար գրված ստեղծագործություններում գագաթնակետ է համարվում Սի-բեմոլ մաժոր (KV 595) կոնցերտը՝ վերջինը այս ժանրում։ Իր կառուցվածքով և ձևով այն ընդհանուր առմամբ նման է նախորդներին, բայցևայնպես նկատելիորեն առանձնանում է մյուսներից։ Վերջինս թողնում է տպավորություն, կարծես Մոցարտը գրել է այն ինքն իր և ոչ թե լայն հասարակության համար, քանի որ նախկին կենսուրախությունն ու փայլը բացակայում են, փոխարենն ի հայտ են գալիս առավել անհատական և միևնույն ժամանակ անսովոր կերպով հաշտվողական տրամադրություններ։ Այն կտրուկ կերպով տարբերվում է նախկին՝ օրինակ երկու մինորային կոնցերտների կրքոտությունից։ Ստեղծագործությունը պահանջում է բարձր տեխնիկա և նախորդներից առավել շատ է ծառայում մտքերի երաժշտական զարգացմանը։

Յուրօրինակ տպավորություն է թողնում այն, որ մեղեդու թեման, մենակատարին վերադառնալով, հնչում է ֆլեյտաներով և առաջին ջութակով։ Եզրափակող ռոնդոն նույնպես հեռանում է նախկին ավանդույթից, քանի որ նրա թեման ոչ միշտ է հնչում գլխավոր տոնայնության մեջ։

Կոնցերտ կլարնետի համար՝ ստեղծված Շտաբլերի համար (KV 622) խմբագրել

Մոցարտի վերջին ստեղծագործությունը կոնցերտի ժանրում։ Առաջին մասը մեզ է հասել Սոլ մաժոր բասետհորնի համար գրված պարտիտուրային էսքիզով՝ կազմված 12 էջից։ Էսքիզը նույնությամբ համապատասխանում է կլարնետի պարտիային՝ բացառությամբ որոշ տարբերությունների։ Այնքան էլ հավանական չէ, որ այս կոնցերտը իրականում այդ ժամանակ ավարտված լինի։ Ամեն դեպքում այն ավարտուն ստեղծագործությունը, որ մենք ունենք, մանրագույն դետալներով նախատեսված է կլարնետի համար։ Ոչ մի ուրիշ կոնցերտում կլարնետն այնպես աստվածային չի հնչում, ինչպես այստեղ։

Գերմանական երեք երգեր (KV 596-KV 598) խմբագրել

Սրանք՝ որպես մանկական երգեր, գրված են կուպլետային ձևով և ընդհանրապես աչքի չեն ընկնում թովչանքով։ Դրանցից առաջինը՝ «Արի', քնքու'շ մայիս», համեմատաբար ավելի հաջող է և մինչև հիմա երգվում է երեխաների կողմից։ Թվում է, թե ստեղծագործելու ժամանակ Մոցարտի մեջ արթնացել են մանկական հիշողությունները. առաջին փուլում ճշգրիտ կերպով լսվում է ժողովրդական կրկներգը, որը Մոցարտը մի փոքր ոճավորում է՝ հասնելով հիանալի էֆեկտի։ Երկրորդ մասն ամբողջությամբ Մոցարտի հորինվածքն է։ Իսկ Շտուրմի բառերով գրված «Գարնան սկիզբը» երգը Մոցարտի անհաջողությունն է, քանի որ նա կրոնական բանաստեղծության համար գրել է մանկական բնույթ ունեցող երաժշտություն։

Բասի համար արիա պարտադիր կոնտրաբասով (KV 612)։

«Ave verum» (KV 618) խմբագրել

Ave verum-ը (KV 618) էականորեն տարբերվում է Մոցարտի կողմից մինչ այդ ստեղծված եկեղեցական ստեղծագործություններից։ Նրա երգային պարզ բնույթը բացատրվում է Բադենսյան եկեղեցական երգչախմբիի համար գրված լինելու հանգամանքով (որը գրվել է Քրիստոսին ուղղված տոնակատարության առթիվ)։ Նրա տխուր տրամադրությունը թույլ է տալիս ստեղծագործությունը դասել իտալական մոտետների շարքում, որոնք օպերային ձգտումներին զուգահեռ անընդմեջ վերադառնում են հին եկեղեցական իսկական ավանդույթներին։ Այն ամբողջությամբ արտահայտում է Մոցարտի հոգևոր խորը զգացմունքները։ Կոմպոզիցիան ոչ մի անգամ, նույնիսկ վերջում ընդարձակվելու ժամանակ չի խախտում ժողովրդական սիմետրիան. չնայած բաժանվում է չորս տակտի, բայց և այնպես լրիվ համընկնում է տեքստի զարգացմանը։ Անմիջապես շարունակվող երկրորդ մասն ավելացնում է լարվածությունը։ Խաչված, նիզակով խոցված կերպարի զուսպ տառապանքները հուզիչ կերպով արտացոլվել են F-dur մոդուլացիայում։ Այնուհետև մեղեդային գիծը կրկին է ներթափանցում։ Բացարձակ գեղեցիկ մելիզմը և խրոմատիկ հաջորդականության վրա հիմնված համարձակ հարմոնիաները լրացնում են վախի զգացողությունը, որն անհետանում է «mortis» բառով։ Երգեցողությունն ուղեկցվում է երգեհոնով և նվագախմբով։ Սկզբում գործիքները գեղեցիկ կերպով, աստիճանաբար բարձրանում են դեպի առաջին օկտավայի լյա, որի հետ հանդես են գալիս ձայները։ Թվում է՝ այդ աղոթքը իր նուրբ տխրությամբ կարծես վեր է հառնում տեքստի բառերից՝ որպես սկզբունքների արտահայտում, որոնք հայր Մարտինին ինչ-որ ժամանակ ուսուցանել է երիտասարդ Մոցարտին։ Հատկանշական է, որ հապաղումներով թույլ մելոդիկ վերջավորությունները ամեն տեղ հարմոնիզացվում են Մոցարտի ուշ շրջանին հատուկ ոճում։

Ազդեցություն խմբագրել

Մոցարտի ամենահայտնի աշակերտը, ում կոմպոզիտորը երկու տարի ընդունել է Վիեննայի իր տանը, եղել է Յոհան Նեպոմուկ Գումելը, ով կլասիցիզմից ռոմանտիզմ անցումային շրջանի ներկայացուցիչ է[104]։ Առավել ազդեցիկ է Մոցարտի ազդեցությունն ավելի ուշ շրջանի կոմպոզիտորների վրա։ Նրա մահից հետո իր ստեղծագործությունների ուսումնասիրությունը կազմել է դասական երաժիշտների ուսուցման ծրագրի անբաժան մասը։

Լյուդվիգ վան Բեթհովենը, ով Մոցարտից փոքր էր 15 տարով, կրել է նրա արվեստի ուժգին ազդեցությունը։ Մոցարտի հետ նա ծանոթացել էր դեռահաս տարիքում[105]։ Համարվում է, որ նա կատարել է Մոցարտի օպերան Բոննում` պալատական նվագախմբում և 1787 թվականին մեկնել Վիեննա` հուսալով ուսանել կոմպոզիտորի մոտ[106]։ Բեթհովենի որոշ ստեղծագործություններ Մոցարտի համապատասխան ստեղծագործությունների մոդելներն ունեն. Բեթհովենը գրել է կադենցաներ Մոցարտի D մինոր K. 466 դաշնամուրային կոնցերտի նմանությամբ։

Կոմպոզիտորներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Մոցարտին` գրելով բազմաթիվ վարիացիաներ նրա թեմաներով։ Բեթհովենը գրել է 4 այդպիսի շարք (Op.66, WoO 28, WoO 40, WoO 46): Հայտնի են Միխայիլ Գլինկայի վարիացիաները Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի մոտիվներով (1822), Ֆրեդերիկ Շոպենի վարիացիաները «Դոն Ժուան» օպերայի մոտիվներով, Մաքս Ռեգերի վարիացիաները Մոցարտի ֆուգաների մոտիվներով (1914), որ հիմնված էր K. 331 դաշնամուրային սոնատի վրա[107]։

Պյոտր Չայկովսկին գրել է No. 4 նվագախմբի սյուիտը (G)` այն Մոցարտի հիշատակին անվանելով «Մոցարտինա» (1887)։

Կյոխելի մատենացանկ խմբագրել

Մոցարտի ստեղծագործությունների նույնականացման համար կիրառվում է Կյոխելի մատենացանկը։ Դա յուրօրինակ մատենացանկ է, որում Մոցարտի ստեղծագործությունները դասավորված են ժամանակագրական սկզբունքով։ Ստեղծագործություններին հղում է կատարվում "K." կամ "KV" համառոտագրությոններով և հերթական թվերով։ Մատենացանկն առաջին անգամ հրատարակվել է 1862 թվականին ավստրիացի երաժշտագետ Լյուդվիգ ֆոն Կյոխելի կողմից։ Այն բազմիցս նորացվել է, քանի որ գիտական ուսումնասիրությունների արդյունքում ճշտվել են ստեղծագործությունների տարեթվերը։

Ստեղծագործությունների ցանկ խմբագրել

 
Մոցարտը 2007 թ. Հայաստանում թողարկված նամականիշների վրա

Օպերաներ խմբագրել

Այլ ստեղծագործություններ խմբագրել

  • 17 ժամերգություն, այդ թվում
    • «Թագադրման», KV 317 (1779)
    • "Մեծ" C-moll, KV 427 (1782)
    • «Ռեքվիեմ», KV 626 (1791)
       
      Հատված Մոցարտի «Ռեքվիեմի» ձեռագրից
  • շուրջ 50 սիմֆոնիա, այդ թվում՝
  • 27 կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար
  • 5 կոնցերտ ջութակի և նվագախմբի համար
  • Կոնցերտ երկու ջութակի և նվագախմբի համար (1774)
  • Կոնցերտ ջութակի, ալտի և նվագախմբի համար (1779)
  • 2 կոնցերտ տավիղի և նվագախմբի համար (1778)
  • Կոնցերտ հոբոյի և նվագախմբի համար (1777)
  • Կոնցերտ կլարնետի և նվագախմբի համար, K. 622 (1791)
  • Կոնցերտ ֆագոտի և նվագախմբի համար, K. 191 (1774)
  • 4 կոնցերտ վալդհորնի և նվագախմբի համար
  • 10 սերենադ լարային նվագախմբի համար, այդ թվում
    • «Փոքրիկ գիշերային սերենադ (1787)
  • 19 սոնատ դաշնամուրի համար
  • դաշնամուրի համար վարիացիաներ, ռոնդոներ, ֆանտազիաներ, պիեսներ
  • 50-ից ավել մեներգեր
  • անսամբլներ, երգչախմբային ստեղծագործություններ, երգեր և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. (unspecified title)ISBN 978-1-61669-768-6
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Broadway Database — 2000.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Моцарт Вольфганг Амадей // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.oxfordreference.com/view/10.1093/oi/authority.20110803100213606
  7. 7,0 7,1 7,2 Archivio Storico Ricordi — 1808.
  8. 8,0 8,1 8,2 Wurzbach D. C. v. Mozart, Wolfgang Amadeus (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 19. — S. 170.
  9. Landon 1990, էջ. 171
  10. Эйнштейн, 1977, էջ 21
  11. Sadie, Stanley (2015 թ․ ապրիլի 30). «Wolfgang Amadeus Mozart». Encyclopædia Britannica (անգլերեն). Բրիտանիկա հանրագիտարան. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 15-ին. «Wolfgang Amadeus Mozart, in full Johann Chrysostom Wolfgang Amadeus Mozart, baptized as Johannes Chrysostomus Wolfgangus Theophilus Mozart (born January 27, 1756, Salzburg, archbishopric of Salzburg [Austria]—died December 5, 1791, Vienna), Austrian composer, widely recognized as one of the greatest composers in the history of Western music»
  12. Rosemarie, Arnold; Robert, Taylor; Rainer, Eisenschmid (2009 թ․ հունվարի 1). Austria. Baedeker. ISBN 9783829766135. OCLC 416424772.
  13. Source: Wilson (1999, 2). The many changes of European political borders since Mozart's time make it difficult to assign him an unambiguous nationality; for discussion see Mozart's nationality.
  14. Deutsch 1965, էջ. 9
  15. Аберт, 1990, ч. I, кн. 1, էջ 66
  16. Solomon 1995, էջ. 21
  17. 17,0 17,1 Eisen
  18. Solomon (1995, 32)
  19. Deutsch 1965, էջ. 455
  20. Solomon 1995, էջեր. 39–40
  21. Deutsch 1965, էջ. 453
  22. Solomon 1995, էջ. 33
  23. «Mozart, Wolfgang Amadeus (1756–1791)». English-heritage.org.uk. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 23-ին.
  24. Meerdter, Joe (2009). «Mozart Biography». midiworld.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.
  25. Halliwell 1998, էջեր. 51, 53
  26. Halliwell 1998, էջեր. 82–83
  27. Halliwell 1998, էջեր. 99–102
  28. Gutman (2000:271). For details of the story, see Miserere (Allegri) and Mozart's compositional method.
  29. Eisen, Cliff; Keefe, Simon P, eds. (2006). The Cambridge Mozart Encyclopedia. Cambridge University Press, p. 268. "You ask me to take the young Salzburger into your service. I do not know why, not believing that you have need for a composer or of useless people. [...] What I say is intended only to prevent you burdening yourself with useless people and giving titles to people of that sort. In addition, if they are at your service, it degrades that service when these people go about the world like beggars."
  30. Halliwell 1998, էջեր. 172, 183–85
  31. Solomon 1995, էջ. 103
  32. Solomon 1995, էջ. 98
  33. Solomon 1995, էջ. 107
  34. Solomon 1995, էջ. 109
  35. Sadie 1998
  36. Drebes, Gerald (1992). 'Mannheimer Schule' – ein Zentrum der vorklassischen Musik und Mozart. Heidelberg. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 7-ին. {{cite book}}: |work= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link)
  37. Deutsch 1965, էջ. 174
  38. Solomon 1995, էջ. 149
  39. Halliwell 1998, էջեր. 304–05
  40. Abert 2007, էջ. 509
  41. Halliwell 1998, էջ. 305
  42. Piotr Napierała. «Baroque Composers». baroquecomposers.blogspot.nl. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  43. Halliwell 1998, chs. 18–19
  44. Solomon 1995, էջ. 157
  45. Halliwell 1998, էջ. 322
  46. Sadie 1998, §3
  47. Jean Massin; Brigitte Massin, eds. (1983). Histoire de la musique occidentale. Paris: Fayard. էջ 613. «He wrote during that period that, whenever he or someone else played one of his compositions, it was as if the table and the chairs were the only listeners»
  48. Deutsch 1965, էջ. 176
  49. Sadie 1980, vol. 12, p. 700
  50. Mozart complains of this in a letter to his father, dated 24 March 1781; see Spaethling (2000:235).
  51. See, e.g., Spaethling (2000:238)
  52. Translation by Spaethling (2000:237); the letter dates from 24 March 1781.
  53. Spaethling (2000:238–39)
  54. 54,0 54,1 54,2 54,3 Sadie 1998, §4
  55. Solomon 1995, էջ. 247
  56. Solomon 1995, էջ. 259
  57. 57,0 57,1 Solomon 1995, էջ. 258
  58. «Mozart Day by Day – 1789». Mozarteum.
  59. Solomon 1995, էջ. 270
  60. Barry 2000. For detailed discussion of the influence of Opus 33 on the "Haydn" quartets.
  61. Mozart & Mozart 1966, էջ. 1331. Leopold's letter to his daughter Nannerl, 14–16 May 1785.
  62. 62,0 62,1 Solomon 1995, էջ. 293
  63. 63,0 63,1 Solomon 1995, էջ. 298
  64. Solomon 1995, էջ. 430
  65. Solomon 1995, էջ. 578
  66. Solomon 1995, §27
  67. Solomon 1995, էջ. 431
  68. Solomon 1995, էջ. 321
  69. Rushton, Julian (2005). Mozart: An Extraordinary Life. Associated Board of the Royal School of Music. էջ 67.
  70. 70,0 70,1 Solomon 1995
  71. Freeman 2013, էջեր. 104–30
  72. Palmer, Willard (2006). W. A. Mozart: An Introduction to His Keyboard Works. Alfred Music Publishing. էջ 4.
  73. Solomon 1995, էջեր. 423–24. A more recent view, Wolff (2012), is that Mozart's position was a more substantial one than is traditionally maintained, and that some of Mozart's chamber music from this time was written as part of his imperial duties.
  74. Haberl 2006, էջեր. 215–55
  75. 75,0 75,1 Sadie 1998, §6
  76. Lorenz 2010
  77. Sadie 1980, vol. 12, p. 710
  78. Steptoe 1990, էջ. 208
  79. Solomon 1995, §30. More recently, Wolff (2012) has forcefully advocated a view of Mozart's career at the end of his life as being on the rise, interrupted by his sudden death.
  80. Solomon 1995, էջ. 487
  81. 81,0 81,1 Solomon 1995, էջ. 477
  82. And not as previously stated on 15 November; see Abert 2007, էջ. 1307, fn 9
  83. Solomon, 1995, էջ 491
  84. Solomon, 1995, էջեր 493, 588
  85. «Mozart's final year and death – 1791». Classic FM (UK).
  86. Sadie 1980, vol. 12, p. 716
  87. Brauneis, Walther. Dies irae, dies illa – Day of wrath, day of wailing: Notes on the commissioning, origin and completion of Mozart's Requiem (KV 626) (PDF). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7.{{cite book}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  88. 88,0 88,1 Wakin 2010
  89. Crawford, Franklin (2000 թ․ փետրվարի 14). «Foul play ruled out in death of Wolfgang Amadeus Mozart». EurekAlert!. American Association for the Advancement of Science. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 26-ին.
  90. Hirschmann, Jan V., MD (2001 թ․ հունիսի 11). «Special Article: What Really Killed Mozart?». JAMA Internal Medicine.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  91. Dupouy-Camet, Jean, MD, PhD (2002 թ․ ապրիլի 22). «Editor's Correspondence: Trichinellosis Is Unlikely to Be Responsible for Mozart's Death». JAMA Internal Medicine.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) Critical comment and reply.
  92. 92,0 92,1 Solomon 1995, էջ. 499
  93. Wolfgang Amadeus Mozart, Mozart's Letters, Mozart's Life: Selected Letters, transl. Robert Spaethling, (W. W. Norton & Company Inc., 2000), 17.
  94. Solomon 1995, էջ. 308
  95. Solomon 1995, էջ. 310
  96. Solomon 1995, §20
  97. Solomon 1995, էջ. 319
  98. Solomon 1995, էջ. 169
  99. A list of the canons may be found at Mozart and scatology#In music
  100. Rosen 1998, էջ. 324
  101. Solomon 1995, ch. 8. Discussion of the sources of style as well as his early imitative ability.
  102. Heartz 2003
  103. Einstein 1965
  104. Solomon 1995, էջ. 574
  105. Jahn, Otto; Townsend, Pauline D.; Grove, George (1882 թ․ հունվարի 1). Life of Mozart. London, Novello, Ewer & Co.
  106. Raptus
  107. March, Greenfield & Layton 2005

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 58