«Բաստիեն և Բաստիենա» (KV 50/46b, գերմ.՝ Bastien und Bastienne), Մոցարտի մեկ գործողությամբ զինգշպիլ։ Գերմաներեն լիբրետտոյի հեղինակներն են Ֆրիդրիխ Վիլհելմ Վայսկերնն ու Յոհան Անդրեաս Շախտները։ Առաջնախաղը կայացել է 1768 թվականի հոկտեմբերի 1-ին Վիեննայում։

Բաստիեն և Բաստիենա
գերմ.՝ Bastien und Bastienne
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և երաժշտական գործ/ստեղծագործություն
Ժանրզինգշպիլ և օպերա[1]
ԿոմպոզիտորՎոլֆգանգ Ամադեուս Մոցարտ[1]
Լիբրետտոյի
հեղինակ
Ֆրիդրիխ Վիլհելմ Վայսկերն[1], Յոհան Հայնրիխ Ֆրիդրիխ Մյուլլեր և Johann H. F. Mueller?[1]
Գործողությունների քանակ1
Գործողության ժամանակXVIII դ.
Ստեղծման տարեթիվ1768[2]
Առաջնախաղի տարեթիվ1768
Առաջնախաղի վայրPalais Mesmer, Վիեննա
Կատալոգի համար50 և 46b
Հրատարակման տարեթիվ18-րդ դար
 Bastien und Bastienne Վիքիպահեստում

Ստեղծման պատմություն խմբագրել

1768 թվականին տասներկուամյա Մոցարտը հոր հետ գնում է Վիեննա։ Այստեղ, ոգեշնչվելով Ժան Ժակ Ռուսոյի «Գյուղական կախարդ» օպերայի բեմադրությունից, ստեղծում է «Բաստիեն և Բաստիենա» օպերան, որը կատարում են վիեննացի բժիշկ և հարուստ մեկենաս Ֆրանց Անտոն Մեսմերի այգում (ավելի ուշ Մոցարտը ծաղրերգել է նրան իր «Այդպես են վարվում բոլորը» օպերայում։ Գրեթե ոչ մի տեղեկություն ներկայացման մասին չի պահպանվել։ Հաջորդ բեմադրությունը կայացել է կոմպոզիտորի մահից հարյուր տարի անց, 1890 թվականի հոկտեմբերի 1-ին Բեռլինում։

Գործող անձինք խմբագրել

  • Բաստիեն - հովիվ (առաջին տարբերակում՝ տենոր, երկրորդում՝ դիսկանտ)
  • Բաստիենա - հովվուհի (սոպրանո)
  • Կոլաս - գյուղական կախարդ-խաբեբա (առաջին տարբերակում՝ բաս, երկրորդում՝ ալտ)

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Օպերայի լիբրետոն հագեցած է ռամկական հումորով, և շատ բառեր ու արտահայտություններ, որոնք առաջին հայացքից անմեղ են թվում, ունեն երկրորդ, հաճախ բավականին կոպիտ իմաստ։
  • Ռուսոյի «Գյուղական կախարդ» օպերան եղել է ոչ միայն Մոցարտի օպերայի ստեղծման ոգեշնչման աղբյուր, այլև կոմպոզիտոր Միխայիլ Սոկոլովսկու և դրամատուրգ Ալեքսանդր Աբլեսիմովի համար՝ ստեղծելու «Կախարդ, խաբեբա և խնամախոս ջրաղացպանը» օպերան։
  • Նախերգանքի գլխավոր եղանակը գրեթե ամբողջությամբ համընկնում է Բեթհովենի «Հերոսական» սիմֆոնիայի առաջին մասին գլխավոր եղանակին։ Քիչ է հավանական, որ Բեթհովենը ծանոթ լիներ «Բաստիեն և Բաստիենա» օպերային, ավելի շուտ դա հավանաբար պարզապես համընկնում է։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բաստիեն և Բաստիենա» հոդվածին։