Ռուսլան և Լյուդմիլա (օպերա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ռուսլան և Լյուդմիլա (ռուս.՝ Руслан и Людмила), ռուս կոմպոզիտոր Միխայիլ Գլինկայի օպերա հինգ գործողությամբ։ Ռուսերեն լիբրետտոն Վալերիան Շիրոկովի, Կոնստանտին Բախտուրինի, Նեստոր Կուկոլնիկի և այլոց մասնակցությամբ՝ ըստ Ալեքսանդր Պուշկինի համանուն պոեմի։ Առաջին անգամ կատարվել է 1842 թ. դեկտեմբերի 9–ին Սանկտ Պետերբուրգի Մարիինյան օպերային թատրոնում։
![]() | |
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | Հեքիաթային օպերա |
Կոմպոզիտոր | Միխայիլ Գլինկա |
Լիբրետտոյի հեղինակ | Վալերիան Շիրոկով, Կոնստանտին Բախտուրին, Նեստոր Կուկոլնիկ |
Լիբրետտոյի լեզու | ռուսերեն |
Սյուժեի աղբյուր | Ալեքսանդր Պուշկին. «Ռուսլան և Լյուդմիլա» պոեմ |
Գործողությունների քանակ | 5 արար և 3 արար[1] |
Տևողություն | 3,5 ժամ |
Կերպարներ | Bayan?, Gorislava?, Svetozar?, Lyudmila?, Finn?, Ratmir?, Ruslan?, Farlaf? և Naina? |
Ստեղծման տարեթիվ | 1842 |
Առաջնախաղի տարեթիվ | նոյեմբերի 27, 1842[1] |
Առաջնախաղի վայր | Սանկտ Պետերբուրգ |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
![]() |

Օպերան համարվում է Գլինկայի լավագույն ստեղծագործություններից մեկը և ներկայում էլ ընդգրկված է ռուսական բազմաթիվ օպերային թատրոնների խաղացանկերում։
Գործող անձինք Խմբագրել
- Սվետոզար, Կիևի մեծ իշխան (բաս)
- Լյուդմիլա, նրա դուստրը (սոպրանո)
- Ռուսլան, կիևյան դյուցազն, Լյուդմիլայի փեսացուն (բարիտոն)
- Ռատմիր, Խազարիայի իշխան (կոնտրալտո)
- Ֆարլաֆ, վարյագ դյուցազն (բաս)
- Գորիսլավա, Ռատմիրի գերուհին (սոպրանո)
- Ֆինն, բարի կախարդ (տենոր)
- Նաինա, չար կախարդուհի (մեցցո–սոպրանո)
- Բայան, երգիչ–վիպասան (տենոր)
- Չերնոմոր, չար կախարդ (առանց խոսքերի)
- Սվետոզարի որդիներ, դյուցազներ, բոյարներ, սպասավորներ և այլն։
Գործողության ժամանակը՝ հեքիաթային ժամանակներ («վաղուց անցած օրեր»)։ Գործողության տեղը՝ Կիև ու հեքիաթային տեղեր
- ↑ 1,0 1,1 1,2 Archivio Storico Ricordi — 1808.