Բացել գլխավոր ցանկը

Վալտեր Սքոթ (անգլ.՝ Walter Scott; օգոստոսի 15, 1771(1771-08-15)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13], Էդինբուրգ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[14] - սեպտեմբերի 21, 1832(1832-09-21)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13], Էբոտսֆորդ Հաուս, Scottish Borders, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[15]), անգլիացի գրող, բանաստեղծ, ծագումով Շոտլանդիայից։ Հայտնի է գլխավորապես իր պատմավեպերով, որոնցից «Քվենտին Դորվարդը» (Quentin Durward (1823)) և «Այվենհոն» (Ivanhoe (1819) թարգմանված են նաև հայերեն[17][18]:

Վալտեր Սքոթ
անգլ.՝ Walter Scott
Sir Henry Raeburn - Portrait of Sir Walter Scott.jpg
Ծնվել էօգոստոսի 15, 1771(1771-08-15)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13]
ԾննդավայրԷդինբուրգ, Մեծ Բրիտանիայի թագավորություն[14]
Վախճանվել էսեպտեմբերի 21, 1832(1832-09-21)[1][2][3][4][5][6][7][8][9][10][11][12][13] (61 տարեկանում)
Վախճանի վայրԷբոտսֆորդ Հաուս, Scottish Borders, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[15]
Գրական անունJedediah Cleishbotham, Laurence Templeton, Somnambulus և Malachi Malagrowther
Մասնագիտությունբանաստեղծ, դրամատուրգ, լեզվաբան, թարգմանիչ, վիպասան, երաժշտագետ, կենսագիր, գրող, դատավոր, բանաստեղծ-փաստաբան և փաստաբան
Լեզուանգլերեն[16]
ԱզգությունՇոտլանդացիներ
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն[9]
ԿրթությունԷդինբուրգի համալսարան և Թագավորական բարձրագույն դպրոց
Ժանրերպատմավեպ, պոեզիա, պատմվածք և թատրոն
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներՈւևերլի, Ռոբ Ռոյ, Այվենհո, Պուրիտանը և The Lady of the Lake
ԱնդամակցությունFaculty of Advocates, Մասոնություն և Էդինբուրգի թագավորական ընկերություն
ՊարգևներԷդինբուրգի թագավորական միության անդամ
ԱմուսինCharlotte Genevieve Charpentier
Sir Walter Scott Signature.svg
Walter Scott Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

1792 թվականին փաստաբանի կոչման համար հաջող քննություն է հանձնել էդինբուրգի համալսարանում։ 1799 թվականից՝ Աելկերկ կոմսության շերիֆը, 1806 թվականից՝ դատարանի քարտուղար։

Սքոթի առաջին ինքնատիպ ստեղծագործությունը «Հովհաննու իրիկունը» (1800 թվական) ռոմանտիկական բալլադն է։ 1800 թվականից զբաղվել է շոտլանդական ժողովրդական բալլադներ հավաքելով («Շոտլանդական սահմանի երգերը»)։ 1805 և 1817 թվականների պոեմները ականավոր բանաստեղծի համբավ բերեցին նրան, հանրաճանաչ դարձրին քնարաէպիկական պոեմի ժանրը․ «Վերջին մենեստրելի երգը» (1805 թվական), «Մարմիոն» (1808 թվական), «Լճի լեյդին» (1810 թվական, հայկական հրատարակություն 1912 թվական), «Ռոուքբի» (1813 թվական)։ Սքոթը պատմավեպի ժանրի հիմնադիրն է։ Առաջին պատմավեպը («Ուեվըրլի», 1814 թվական) հրատարակվել է անստորագիր (հետագա վեպերը, ընդհուպ մինչև 1827 թվականը, լույս են տեսել որպես «Ուեվըրլի»-ի հեղինակի» երկեր)։

Սքոթի վեպերի կենտրոնում սոցիալ-պատմական խոշոր բախումների հետ կապված իրադարձություններ են։ Առանձնանում են շոտլանդական պատմանյութի հիման վրա գրված «Պուրիտաններ» (1816 թվական) և «Ռոբ Ռոյ» (1818) վեպերը։ Առաջինում պատկերված է 1679 թվականի ապստամբությունը՝ ուղղված 1660 թվականի Ատյուարտների դինաստիայի վերահաստատման դեմ, երկրորդում՝ հերոսը ժողովրդական վրիժառուն է, «շոտլանդական Ռոբին Հուդը»։ Սքոթի որոշ վեպեր՝ «Գայ Մանըրինգ» ( 1815 թվական), «Հնավաճառանոց» (1816 թվական), «Լամմերմուրի հարսնացուն» (1819 թվական), պատմական չեն։ 1810-ական թվականներին վեպերում իշխում է ռեալիստական մեթոդը։ 1819 թվականից հետո գրողի աշխարհայացքի մեջ ուժեղանում են հակասությունները։ Նա այլևս չի համարձակվում նախկինի նման սուր կերպով դնել դասակարգային պայքարի հարցերը։ Սակայն նկատելիորեն ընդլայնվում է նրա պատմավեպերի թեմատիկան։ Գրողին հետաքրքրում են արդիականությունից հեռու ժամանակները։ Նա գրում է «Այվենհո» (1820 թվական, հայկական հրատարակություն 1975 թվական), «Քենիլվըրդ» (1821 թվական), «Քվենտին Դորվարդ» (1823 թվական, հայկական հրատարակություն 1939 թվական), «Վուդսթոք» (1826 թվական), «Պերտի գեղեցկուհին» (1828 թվական) վեպերը, որոնցում, պահպանելով հանդերձ ռեալիստական հիմքերը, երբեմն տուրք է տալիս ռոմանտիզմին։ Սքոթի ստեղծագործության մեջ հատուկ տեղ է գրավում ժամանակի կյանքը պատկերող «Սուրբ Ռոնանի ջրերը» ( 1824 թվական) վեպը։ Կենցաղագրական վեպի ժանրային սկզբունքներն իրենց զգացնել են տալիս «Ծովահեն» ( 1822 թվական) և «Նայջելի արկածները» (1822 թվական) վեպերում։ Շոտլանդական ժողովրդի իրավազրկության թեման է Սքոթի 1820-ական թվականների նովելներում և վիպակներում։ Այդ շրջանում հրատարակվել են պատմական և պատմագրական թեմաներով մի շարք երկեր՝ «Նապոլեոն Բոնապարտի կյանքը» ( 1827 թվական), «Շոտլանդիայի պատմությունը» (1829—1830 թվականներ), «Լորդ Բայրոեի մահը» (1824 թվական), «Վիպագիրների կենսագրությունը» (1821—1824 թվականներ), որոնք պարզում են ստեղծագործի կապերը 18-րդ դարի գրողների հետ։

Ստեղծելով պատմավեպը՝ Սքոթը տվել է նոր ժանրի կանոններն ու դրանք հիանալի մարմնավորել իր գործերում։ Սքոթի ստեղծագործությունը վիթխարի ազդեցություն է թողել եվրոպական և ամերիկյան գրականությունների վրա։ Սքոթին առաջին անգամ հայերեն է թարգմանել Մաթեոս Մամուրյանը (1871 թվական)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Walter Scott
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Nationalencyklopedin — 1999.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 International Music Score Library Project — 2006.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 http://web.archive.org/web/20170323043917/http://jeugdliteratuur.org/auteurs/sir-walter-scott
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Babelio
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 Discogs — 2000.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 NooSFere
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 BD Gest'
  14. 14,0 14,1 14,2 Скотт Вальтер // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  15. 15,0 15,1 15,2 http://link.springer.com/content/pdf/10.1007/BF00390694.pdf
  16. Walter Scott (1771-1832) - Auteur - Ressources de la Bibliothèque nationale de — 2011.
  17. Քվենտին Դորվարդ։ Վեպ։ / Վ. Սքոթ; Ռուս. թարգմ. և խմբ.՝ Ա. Պողոսյան; Վերջաբ.՝ Ռ. Սամարին. - Երևան։ Լույս, 1985. - 496 էջ
  18. Այվենհո։ [Վեպ] / Վ.Սքոթ; Ռուս. թարգմ.` Ա. Ղուկասյան; Խմբ.՝ Է.Ս. Ավագյան; Նկ.՝ Ալ. Հ. Գրիգորյան,. - Երևան։ Հայաստան, 1975 - 526 էջ
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։