Պլատեա (օպերա)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պլատեա (Platée), ֆրանսիացի երգահան Ժան Ֆիլիպ Ռամոյի կոմիկական օպերա նախանվագով և երեք գործողությամբ։ Ֆրանսերեն լիբրետտոն Ադրիեն Ժոզեֆ լե Վալուա դ՛Օրվիլի ըստ Ժակ Ատրոյի «Պլատեա կամ Խանդոտ Յունոնա» (Platée ou Junon Jalouse) ստեղծագործության, որն իր հերթին հիմնվում է Պավսանիոսի կողմից ավանդվող հին հունական առասպելի վրա։
Պլատեա ֆր.՝ Platée | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն և choreographic work? |
Կոմպոզիտոր | Ժան Ֆիլիպ Ռամո |
Լիբրետտոյի հեղինակ | Ադրիեն Ժոզեֆ լե Վալուա դ՛Օրվիլ |
Լիբրետտոյի լեզու | ֆրանսերեն |
Սյուժեի աղբյուր | Ժակ Ատրո. «Պլատեա կամ Խանդոտ Յունոնա» |
Գործողությունների քանակ | 3 արար և 1 նախերգանք |
Կերպարներ | Q63677551?, Q63677552?, Q63677553?, Q63677554?, Q63677556?, Q63677557?, Q63677558?, Clarine?, Q63677560?, Q63677561? և Q63677562? |
Առաջնախաղի տարեթիվ | մարտի 31, 1745 |
Առաջնախաղի վայր | Վերսալ |
Հրատարակման տարեթիվ | 18-րդ դար |
Platée Վիքիպահեստում |
Օպերայում պատմվում է տգեղ հավերժահարս Պալտեայի մասին, որը հավատում է որ աստվածների արքա Յուպիտերը սիրահարվել է իր վրա։ Առաջին անգամ բեմադրվել է 1745 թ. մարտի 31-ին Վերսալում՝ որպես Լյուդովիկոս XV-ի որդի՝ դոֆին Լուիի ամուսնությունը հաջորդող հանդիսությունների մաս։ Օպերան ընդունվել է մեծ խանդավառությամբ. Ռամոն օպերայի բեմադրությունից մի քանի ամիս անց նշանակվել է արքունի կամերային երաժշտության կոմպոզիտորի պաշտոնում՝ շոշափելի վարձատրությամբ։
Օպերան համարվում է Ռամոյի գլուխգործոցը և բարոկկո ժանրում երաժշտական լավագույն ստեղծագործություններից մեկը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլատեա (օպերա)» հոդվածին։ |