Արևմտյան ճամբար (հայտնի է նաև որպես Ազատ ճամբար, Կապիտալիստական ճամբար[1], Ամերիկյան ճամբար, և ՆԱՏՕ-ի ճամբար անվանումներով), Ամերիկայի Միացյալ Նահանգներին դաշնակից երկրների կոալիցիա, որը 1947-1991 թվականներին գոյություն է ունեցել Սառը պատերազմի ժամանակ։ Չնայած Արևմտյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն առանցքային դերակատարում ունեին ճամբարում, դրան անդամակցում էին բազմաթիվ այլ երկրներ, որոնք գտնվում են Ասիայում, Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում։ Այս երկրներում գերիշխող են եղել հակախորհրդային, հակակոմունիստական և որոշ դեպքերում նաև հակասոցիալիստական գաղափարախոսություններն ու քաղաքականությունը։ Որպես այդպիսին, ճամբարը ընդդիմանում էր կոմունիստական երկրների քաղաքական համակարգերին և արտաքին քաղաքականությանը, որոնք համախմբվել էին ԽՍՀՄ շուրջ։ Այդ երկրների թվում էին նաև Վարշավայի պայմանագրի կազմակերպության անդամ երկրները, Կուբան, Վիետնամը, Չինաստանը, Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը և այլն։ «Արևմտյան ճամբար» անվանումը ի հայտ է եկել ի պատասխան և որպես հակադրում իր կոմունիստական տարբերակին՝ «Արևելյան ճամբարին»։ Սառը պատերազմի ընթացքում կառավարություններն ու արևմտյան մեդիան առավել դիրքավորվել էին որպես «Ազատ աշխարհի» կամ «Առաջին աշխարհի» երկրների ներկայացուցիչներ, մինչդեռ Արևելյան ճամբարը առավել դիրքավորվում էր որպես «Կոմունիստական աշխարհ», «Սոցիալիստական աշխարհ» կամ «Երկրորդ աշխարհ»։

Սառը պատերազմի ժամանակ «երեք աշխարհները», 1975 թվականի ապրիլ-օգոստոս ամիսներ։      Առաջին աշխարհ՝ Արևմտյան ճամբար, որի կազմում էին Ամերիկայի Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, ՆԱՏՕ-ն, Ճապոնիան և մյուս դաշնակիցները։      Երկրորդ աշխարհ՝ Սոցիալիստական ճամբար, որի կազմում էին ԽՍՀՄ-ն, Վարշավայի պայմանագրի կազմակերպության անդամները, Չինաստանը և մյուս դաշնակիցները։      Երրորդ աշխարհ՝ Չմիացած երկրների շարժում, որի կազմում էին Հնդկաստանը, Հարավսլավիան և մյուս չեզոք երկրները։
Սառը պատերազմի ժամանակ Եվրոպայում քաղաքական իրավիճակը։

1947–1991 թվականներին Արևմտյան ճամբարի միավորումներ խմբագրել

ՆԱՏՕ խմբագրել

* ՆԱՏՕ-ի հիմնադիր երկրներ

Հինգ աչք խմբագրել

ԱՆԶՈւՍ խմբագրել

Հակախորհրդային կոմունիստական կամ սոցիալիստական երկրներ (մինչև 1989 թվական) խմբագրել

Ազատ ասոցացման պայմանագիր խմբագրել

Կենտրոնական պայմանագրի կազմակերպություն (մինչև 1979 թվականը) խմբագրել

Ռիոյի պայմանագիր խմբագրել

ՍԵԱՏՕ (մինչև 1977 թվականը) խմբագրել

 
ՍԵԱՏՕ-ի անդամ երկրները 1959 թվականին։ Անդամ երկրները նշված են կապույտով։

Մերձավոր Արևելք/Հյուսիսային Աֆրիկա տարածաշրջան խմբագրել

Ասիա, Հարավարևելյան Ասիա և Օվկիանիայի գործընկերներ խմբագրել

Այլ խմբագրել

1991 թվականից հետո արևմտյան դաշնակից միավորումներ խմբագրել

ՆԱՏՕ խմբագրել

* նշված են մինչև 1991 թվականը ՆԱՏՕ-ի անդամ երկրները

ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցներ (MNNA) խմբագրել

Մերձավոր Արևելյան դաշնակիցներ խմբագրել

Ասիայի, Հարավարևելյան Ասիայի և Օվկիանիայի գործընկերներ խմբագրել

Միջամերիկյան գործընկերներ խմբագրել

Անվտանգության քառակողմ երկխոսություն խմբագրել

Այլ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Capitalism, democracy, and ecology: departing from Marx, by Timothy W. Luke

Աղբյուրներ խմբագրել