Եվրոպական խորհրդի արդարադատության դատարան

Եվրոպական խորհրդի արդարադատության դատարան (ԵԽԱԴ), Եվրոպական միության (ԵՄ) դատական ճյուղ։ Այն գտնվում է Լյուքսեմբուրգի Լյուքսեմբուրգ մայրաքաղաքի Քիրխբերգ թաղամասում և բաղկացած է երկու առանձին դատարաններից՝ Արդարադատության դատարանից և Ընդհանուր դատարանից[2][3]։ 2005-2006 թվականներին դրա կազմի մեջ էր մտնում նաև Քաղաքացիական ծառայության տրիբունալը։ Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը «sui generis» («միակն իր տեսակի մեջ») դատական համակարգ ունի, և այն վերազգային հաստատություն է[4]։

Եվրոպական խորհրդի արդարադատության դատարան
ֆր.՝ Cour de justice de l'Union européenne
Emblem of the Court of Justice of the European Union.svg
Palais de la Cour de Justice CJEU July 2021 Sign and Towers B and C.jpg
Արդարադատության դատարանի պալատ, Լյուքսեմբուրգ
ՏեսակՄիջազգային դատական մարմիններ և Եվրոպական միության հաստատություն
ԵրկիրFlag of Luxembourg.svg Լյուքսեմբուրգ
ՀապավումԵԽԱԴ
Ստեղծման թվական1952
Փոխարինված էEuropean Court of Justice?[1]
Վերադաս մարմինԵվրոպական Միություն
ՇտաբակայանՔիրխբերգ, Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ
Ծառայողների թիվ2,144 (2015)
Տարեկան բյուջե357,060,000 եվրո (2015)
Պարգևներ
Կայքcuria.europa.eu/jcms/jcms/j_6

ԵԽԱԴ-ն Եվրոպական միության գլխավոր դատական մարմինն է և հսկողություն է իրականացնում Եվրոպական միության իրավունքի միատեսակ կիրառման և մեկնաբանման նկատմամբ՝ անդամ պետությունների ազգային դատական մարմինների հետ համագործակցությամբ[3]։ Այն նաև լուծում է ազգային կառավարությունների և ԵՄ ինստիտուտների միջև իրավաբանական վեճերը և կարող է միջոցներ ձեռնարկել ԵՄ ինստիտուտների դեմ ֆիզիկական անձանց, ընկերությունների կամ կազմակերպությունների անունից, որոնց իրավունքները խախտվել են[5]։

ԿազմԽմբագրել

Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանը կազմած է երկու հիմնական դատարաններից[6]

  1. Արդարադատության դատարան՝ ոչ պաշտոնապես հայտնի է որպես Արդարադատության եվրոպական դատարան (ԱԵԴ), որը քննում է ազգային դատարանների միջնորդությունները՝ նախնական որոշումներ կայացնելու, չեղյալ հայտարարելու և բողոքարկելու մասին։ Այն բաղկացած է ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրից մեկ դատավորից, ինչպես նաև 11 գլխավոր փաստաբաններից։ Այն բաղկացած է ԵՄ անդամ յուրաքանչյուր երկրից մեկ դատավորից, ինչպես նաև 11 գլխավոր փաստաբաններից։
  2. Ընդհանուր դատարան, որը քննում է անհատների, ընկերությունների և, ավելի քիչ, ազգային կառավարությունների կողմից ներկայացված չեղյալ հայտարարելու մասին դիմումները (հատուկ ուշադրություն դարձնելով մրցակցության իրավունքին, պետական աջակցությանը, առևտրին, գյուղատնտեսությանը և ապրանքանիշներին)։ Այն բաղկացած է 47 դատավորներից, որոնց թիվը 2019 թվականին պետք է ավելացվի մինչև 56-ը։

ԳործառույթներԽմբագրել

ԵԽԱԴ-ի հատուկ առաքելությունն է ապահովել, որ Եվրոպական միության պայմանագրերի «մեկնաբանման և կիրառման ժամանակ» «պահպանվի օրենքը»։ Այս նպատակին հասնելու համար, այն․

  • քննում է ԵՄ ինստիտուտների կողմից ձեռնարկվող գործողությունների օրինականությունը,
  • ապահովում է անդամ պետությունների կողմից պայմանագրերի գծով իրենց պարտավորությունների կատարումը, և
  • մեկնաբանում է Եվրոպական միության իրավունքը[3]։

ՊատմությունԽմբագրել

Եվրոպական խորհրդի արդարադատության դատարանն ի սկզբանե հիմնադրվել է 1952 թվականին, որպես միասնական դատարան, որը կոչվել է Ածուխի և պողպատի միության եվրոպական դատարան (1958 թվականից՝ Եվրոպական միությունների արդարադատության դատարան (ԵՄԱԴ))։

1988 թվականին ստեղծվել է Ընդհանուր դատարանը (հայտնի է որպես Առաջին ատյանի դատարան), իսկ 2004 թվականին՝ Քաղաքացիական ծառայության տրիբունալը[7]։

2009 թվականին Լիսաբոնի պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո դատական համակարգը ստացել է իր ներկայիս անվանումը (Եվրոպական Միության արդարադատության դատարան), իսկ բնօրինակ դատարանը (նախկինում՝ ԵՄԱԴ) վերանվանվել է «Արդարադատության դատարան»։

Եվրոպական Միության արդարադատության դատարանի աշխատանքային լեզուն ֆրանսերենն է[8]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://archives.eui.eu/en/isaar/629
  2. Article 19 TEU: The Court of Justice of the European Union shall include the Court of Justice, the General Court and specialised court.
  3. 3,0 3,1 3,2 «General Presentation»։ Curia։ Europa։ Վերցված է հոկտեմբերի 23, 2015 
  4. Malta u l-Qorti tal-Ġustizzja tal-Unjoni Ewropea (Maltese)։ Luxembourg: Publications Office of the European Union։ 2014։ էջ 412։ ISBN 978-92-829-1733-6։ OCLC 904335289։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 3, 2016-ին 
  5. «Court of Justice of the European Union (CJEU)»։ Europa։ Europa։ Վերցված է հոկտեմբերի 23, 2015 
  6. «Court of Justice of the European Union (CJEU)»։ Europa.eu։ Վերցված է մարտի 13, 2017 
  7. «Европе́йский суд о́бщей юрисди́кции (также Европе́йский трибуна́л)» 
  8. «Language arrangements at the Court of Justice of the European Union»։ Curia։ Europa։ Վերցված է սեպտեմբերի 8, 2018 

Հետագա ընթերցումԽմբագրել

  • Beck, Gunnar (2013). The Legal Reasoning of the Court of Justice of the EU. Oxford: Hart Publishing.
  • Mikelsone, Gundega (2013). The Binding Force of the Case Law of the Court of Justice of the European Union. ISSN 2029-2058 .[1] Archived 2019-10-26 at the Wayback Machine.

Արտաքին հղումներԽմբագրել