Քսավյե Բետել (ֆր.՝  և լյուքս.՝ Xavier Bettel, մարտի 3, 1973(1973-03-03)[1], Լյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ), լյուքսեմբուրգցի քաղաքական գործիչ և իրավաբան, Դեմոկրատական կուսակցության առաջնորդ, Լյուքսեմբուրգի քաղաքապետ (2011 թվականից), Լյուքսեմբուրգի վարչապետ (2013 թվականից)։

Քսավյե Բետել
լյուքս.՝ Xavier Bettel
Դիմանկար
Ծնվել էմարտի 3, 1973(1973-03-03)[1] (51 տարեկան)
ԾննդավայրԼյուքսեմբուրգ, Լյուքսեմբուրգ
Քաղաքացիություն Լյուքսեմբուրգ
ԿրթությունՍալոնիկի համալսարան և Նենսի II-ի անվան համալսարան, Ֆրանսիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԱմուսինGauthier Destenay?
Զբաղեցրած պաշտոններԼյուքսեմբուրգի փոխվարչապետ
ԿուսակցությունԴեմոկրատական ​​կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Order of Orange-Nassau Order of Merit of the Grand Duchy of Luxembourg Կաղնե թագի շքանշանի Մեծ խաչի ասպետ Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ Մարիայի երկրի խաչի առաջին կարգի շքանշան[4] Թագի դաշինքի մեծ խաչ[2] և Պատվո շքանշանի Մեծ Խաչ[3]
 Xavier Bettel Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 

Քսավյե Բետելը ծնվել է 1973 թվականի մարտի 3-ին Լյուքսեմբուրգում։ Նրա հայրը գինու վաճառական էր, իսկ մայրը` ռուսական ծագումով ֆրանսիացի կին[5], Սերգեյ Ռախմանինովի զարմուհին։

Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո՝ Բետելը ստացել է սոցիալական և եվրոպական իրավունքի մագիստրոսի կոչում, ինչպես նաև Ֆրանսիայի Նանսիի II համալսարանի քաղաքագիտության և հանրային իրավունքի մագիստրոսի (DEA) կոչում։ Նաև ուսումնասիրել է ծովային իրավունք և եկեղեցական իրավունք՝ Սալոնիկի Արիստոտելի համալսարանում, Հունաստան։ Բետելը եղել է Էրազմուս ծրագրի մասնակից[5][6][7]։

Քաղաքական կարիերա խմբագրել

Համայնքային քաղաքականություն խմբագրել

1989 թվականին նա միացել է Լյուքսեմբուրգի Դեմոկրատական կուսակցությանը։

1999 թվականի հոկտեմբերին կայացած տեղական ինքնակառավարման ընտրություններում Բետելը ընտրվել է Լյուքսեմբուրգի Հանրային խորհրդի անդամ և զբաղեցրել 6-րդ տեղը՝ Դեմոկրատական կուսակցության ցուցակում։ 2001 թվականի հուլիսի 12-ին ստացել է իրավունքի մագիստրոսի որակավորում։

2005 թվականի նոյեմբերի 28-ին համայնքային ընտրություններից հետո, որում կուսակցության ցուցակում զբաղեցնում էր չորրորդ տեղը, նշանակվել է Լյուքսեմբուրգի քաղաքային կառավարությունում՝ որպես սոցիալական հարցերով փոխքաղաքապետ։

2011 թվականի հոկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների ժամանակ, 38 տարեկան հասակում Քսավյե Բետելը ընտրվել է Լյուքսեմբուրգի քաղաքապետ (33,65% ձայն)` ընդունելով երդումը 2011 թվականի նոյեմբերի 24-ին և պաշտոնավարելով սկսած 2012 թվականի հունվարի 1-ից[8]։

Ազգային քաղաքականություն խմբագրել

1999 թվականին Բետելը Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի թեկնածու էր պալատի՝ զբաղեցնելով Կենտրոնական շրջանի ցուցակում 10-րդ տեղը, թույլատրելի 7-ի դեպքում, ինչը նրան թույլ չտվեց խորհրդարան անցնել։ Այնուամենայնիվ, Դեմոկրատական կուսակցությունը ընտրություններում հաղթեց Սոցիալիստական աշխատավորների կուսակցությունը` որպես երկրորդ խոշորագույն խորհրդարանական խմբակցությանն, որը հանգեցրեց նոր կառավարող կոալիցիայի ձևավորմանը՝ Քրիստոնյա- սոցիալական ժողովրդական կուսակցության հետ միասին։ Արդյունքում որոշ պատգամավորներ հրաժարվեցին իրենց տեղերից՝ կառավարության աշխատանքին մասնակցելու համար, և Բետելը վերցրեց թափուր տեղը։

 

2004 թվականին կայացած ընտրություններում Բետելը ընտրվեց պատգամավորների պալատում` զգալիորեն ամրապնդելով իր դիրքերը և գրավեց չորրորդ տեղը (Դեմոկրատական կուսակցության հինգ ընտրված անդամներից)։ Վերընտրվել է 2009 թվականին։

2013 թվականին Բետելն ընտրվել է Դեմոկրատական կուսակցության առաջնորդ` 96,5% ձայնով։ Նույն տարվա խորհրդարանական ընտրություններում իր կուսակցությունը զբաղեցնում էր երրորդ տեղը։ Հոկտեմբերի 25-ին Մեծ դուքս Հենրի Ալբերտը հանձնարարեց նրան բանակցություններ վարել իշխող կոալիցիայի և ապագա կառավարության ձևավորման հարցում։ 2013 թվականի դեկտեմբերի 4-ին Բետելը զբաղեցրեց Լյուքսեմբուրգի վարչապետի պաշտոնը՝ ղեկավարելով Դեմոկրատական կուսակցության, Սոցիալիստական կուսակցության և Կանաչների կոալիցիան։ Նա նաև զբաղեցնում է պետական նախարարի, կապի և լրատվամիջոցների, ինչպես նաև մշակույթի նախարարի պորտֆելները[9]։

Բետելը հայտարարել է, որ մտադիր է Լյուքսեմբուրգում օրինականացնել նույնասեռականների ամուսնությունը, փոխարինել դպրոցում կրոնական դաստիարակությունը աշխարհիկ էթիկայով և նվազեցնել ծախսերը[10][11]։

Անձնական կյանք խմբագրել

Բետելը դարձավ աշխարհի երրորդ ազգային առաջնորդը, որը չի թաքցնում իր համասեռականությունը։

«Ինձ հաճախ հարցնում են, թե ինչ է ինքն զգում՝ լինելով եվրոպական մայրաքաղաքի երրորդ համասեռական քաղաքապետը... Մարդիկ մեզ չեն ընտրել նրա համար, որ մենք միասեռական ենք ... այլ մեր պրոֆեսիոնալ և անձնական հատկանիշների համար», - ասում է Բետելը, Têtu ամսագրի հետ հարցազրույցում։ «Ընտրողները տեսնում են, թե ինչպես եմ կատարում իմ պարտականությունները ... իրենց ընտրությունը իմ աշխատանքի ճանաչումն է»[12]։ 2015 թվականի մայիսին Բետելը ամուսնացավ բելգիացի ճարտարապետ Գոթե Դեստնեի հետ[13], որի հետ նա 2008 թվականից ապրում է քաղաքացիական միությունում[5][10]։ Նա առաջին երկրի առաջնորդն է, որն ամուսնացել է նույնասեռականի հետ։

Մրցանակներ խմբագրել

  • «Ոսկե թագ» շքանշանի գահակալ (հունիսի 13, 2014)[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. https://gouvernement.lu/fr/actualites/toutes_actualites/communiques/2017/11-novembre/24-bettel-grand-croix.html
  3. https://www.wort.lu/de/politik/xavier-bettel-erhaelt-hohe-auszeichnung-63d25b98de135b9236b979b9
  4. https://news.err.ee/822167/foreign-minister-disregarding-international-laws-has-to-come-at-a-price
  5. 5,0 5,1 5,2 «Xavier Bettel, un jeune libéral pressé». Le Republicain Lorrain. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  6. «Xavier Bettel, un «fêtard» qui se remarquait». L'essentiel. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  7. «Well-known Erasmus students — inspiring careers». Programma LLP. p. 7. Արխիվացված 2013-12-13 Wayback Machine
  8. Мэром Люксембурга избран открытый гей Ксавье Беттель Արխիվացված 2014-06-23 Wayback Machine
  9. «Xavier Bettel». Bettel, Xavier: Biographie. Gouvernement du Grand Duché de Luxembourg. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  10. 10,0 10,1 Премьер-министром Люксембурга станет открытый гей Ксавье Беттель Արխիվացված 2014-02-05 Wayback Machine
  11. «Europe Luxembourg gets first openly gay PM». Аljazeera. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  12. «Xavier Bettel devient le troisième maire gay d'une capitale européenne». Têtu. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 12-ին.
  13. «Внук Сергея Рахманинова, люксембургский премьер Беттель сыграл гей-свадьбу». NEWSru.com. 2015 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 15-ին.
  14. Xavier Bettel honoré par le Grand-Duc Արխիվացված 2017-12-07 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քսավյե Բետել» հոդվածին։