Ռայնլանդ-Պֆալց (գերմ.՝ Rheinland-Pfalz), երկրամաս ԳՖՀ-ում, Հռենոսի, նրա Մոզել և Լան վտակների ավազանում։ Տարածությունը 19,8 հզ․ կմ2 է, բնակչություն՝ 3,6 միլիոն (1976), վարչական կենտրոնը՝ Մայնց։ Ռայնլանդ Պֆալցը ինդուստրիալ-ագրարային երկրամաս է։ Արդյունահանվում է ոչ մեծ քանակությամբ նավթ և գազ։ Զարգացած է ընդհանուր մեքենաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, շինանյութերի արտադրությունը։ Գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնամսատու անասնապահությունն է։ Մշակում են հացահատիկ (հիմնականում ցորեն), կարտոֆիլ, տեխ․ կուլտուրաներ (շաքարի ճակնդեղ, ծխախոտ)։ Ռայնլանդ Պֆալցը ԳՖՀ այգեգործության և գինեգործության կարևոր շրջանն է։ Տարածքի 37,9% անտառածածկ է։ Հռենոս և Մոզել գետերը նավարկելի են։ Կարևոր նավահանգիստներն են Լյուդվիգսհաֆենը, Նոյվիդը, Անդերնախը, Մայնցը, Կոբլենցը։
|
---|
|
 |
Երկիր | Գերմանիա |
---|
Կարգավիճակ | Գերմանիայի նահանգ |
---|
Մտնում է | Գերմանիա |
---|
Վարչկենտրոն | Մայնց |
---|
Ամենաբարձր կետ | Erbeskopf? |
---|
ԲԾՄ | 0 մետր |
---|
Օրենսդրական մարմին | Landtag of Rhineland-Palatinate? |
---|
Դատական մարմին | Constitutional Court of Rhineland-Palatinate? |
---|
Բնակչություն | ▲4 084 844 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1] |
---|
Տարածք | 19 853,36 կմ² |
---|
 |
Հիմնադրված է | օգոստոսի 30, 1946 թ. |
---|
Սահմանակցում է | Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Հեսսեն, Բադեն-Վյուրթեմբերգ, Սաարլանդ, Ներքին Ռեն, Մոզել, Լիեժ, Լոթարինգիա, Վալոնիա, Լորրեյն և Գրանդ Էստ |
---|
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 |
---|
Նախորդ | Province Rheinland-Hessen-Nassau? |
---|
ISO 3166-2 կոդ | DE-RP |
---|
|
rlp.de(գերմ.) |