Ժակ Սանտեր
Ժակ Սանտեր (լյուքս.՝ Jacques Santer, մայիսի 18, 1937[2], Wasserbillig, Canton of Grevenmacher), լյուքսեմբուրգյան քաղաքական գործիչ, 1984-1994 թվականներին Լյուքսեմբուրգի վարչապետ։
Ժակ Սանտեր | |
![]() | |
Կուսակցություն՝ | Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Ստրասբուրգի համալսարան, Ամստերդամի համալսարան, Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, AL? և LCD?[1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան և բանկիր |
Դավանանք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Ծննդյան օր | մայիսի 18, 1937[2] (87 տարեկան) |
Ծննդավայր | Wasserbillig, Canton of Grevenmacher |
Քաղաքացիություն | ![]() |
Ամուսին | Danièle Binot? |
Զավակներ | Patrick Santer? |
Պարգևներ | |
Իր քաղաքական կարիերան սկսել է Քրիստոնեա-սոցիալական կուսակցության շարքերում, 1966-1972 թվականներին եղել է նրա խմբակցության քարտուղար, իսկ 1972 թվականին դարձել է սոցիալական և մշակութային քաղաքականության պետական քարտուղար։ 1974 թվականին Սանտերը դարձել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, 1975-1977 թվականներին զբաղեցնելով փոխնախագահի պաշտոնը։ 1974-1982 թվականներին նա եղել է Քրիստոնեա-սոցիալական ժողովրդական կուսակցության նախագահ (Լյուքսեմբուրգ), իսկ 1979 թվականի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո դարձել է ֆինանսների նախարար։ 1984 թվականին Պյեր Վերների հրաժարականից հետո Սանտերը դարձավ երկրի նոր վարչապետը, մինչև 1989 թվականը մնալով նաև ֆինանսների նախարար։ 1995 թվականին Սանտերը թողեց վարչապետի պաշտոնը, որպեսզի դառնա Եվրոպական հանձնաժողովի նախագահ։ Նրա թեկնածությունը դարձավ փոխզիջումային։ Այդ պաշտոնում նա իրականացրեց եվրոյի ներդրման աշխատանքը։ 1999 թվականին անկախ պատգամավորների հանձնաժողովում կոռուպցիայի զարգացման մասին զեկույցի հրապարակումից հետո Սանտերը հրաժարական տվեց և մինչև 2004 թվականը եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։
Մրցանակներ
խմբագրել- Սոկոլի շքանշանի Մեծ խաչի շքանշանակիր (Իսլանդիա, սեպտեմբերի 10, 1990 թվական)[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 https://www.diekirch.city/aus_freieren_Zaiten.html
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.) — 中华人民共和国教育部.
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ База данных о награждении орденом Сокола на сайте Президента Исландии Արխիվացված 2014-02-02 Wayback Machine(իսլանդ.)
Նախորդող: Ժակ Սանտեր |
Լյուքսեմբուրգի ֆինանսների նախագահ 1979–1989 |
Հաջորդող: Ժան Կլոդ Յունկեր |
Նախորդող: Պյեր Վերներ |
Լյուքսեմբուրգի վարչապետ 1984–1995 |
Հաջորդող: Ժան Կլոդ Յունկեր |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժակ Սանտեր» հոդվածին։ |