Լոթարինգիա
Վիքիպեդիայի այլ լեզվով կա առավել ծավալուն և բովանդակալից հոդված Lorraine(ֆր.) Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատարելով թարգմանություն։ |
Լոթարինգիա (ֆր.՝ Lorraine [lɔˈʁɛn], գերմ.՝ Lothringen), պատմական մարզ Ֆրանսիայի հյուսիս֊արևելքում, Մոզել գետի ավազանում։ Տարածությունը 23.5 հազար կմ2 է։ Գլխավոր քաղաքը Նանսին է։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Լոթարինգիա | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1956 թ. | ||||
Մակերես | 23 547 կմ² | ||||
Բնակչություն | 2 345 197 մարդ (2013) | ||||
| |||||
1982-2016 թվականներին Լոթարինգիան Ֆրանսիայի վարչական շրջան էր։ 2016-ին տարածքային բարեփոխումների արդյունքում այն մտավ նոր Գրանդ Էստ երկրամասի մեջ։ Լոթարինգիան բաղկացած է 4 դեպարտամենտներից՝ Մյորթ և Մոզել, Մյոզ, Մոզել և Վոգեզներ դեպարտամենտներից՝ ներառելով 2337 կոմունա։ Մեցը երկրամասի վարչական կենտրոնն է։
Lոթարինգիան սահմանակցում է Գերմանիային, Բելգիային և Լյուքսեմբուրգին։
ԱնվանումԽմբագրել
Անվանումը ստացել է Լոթարինգիայի թագավորության առաջին թագավոր Լոթար II֊ի անունից․ - ing֊ը գերմաներեն վերջածանց է, որը նշանակում է հետնորդներ կամ հպատակներ։ Դրանց ավելացվել է -ia մասնիկը, որը երկրի իմաստ ունի։ Այսպիսով Լոթարինգիա նշանակում է «Լոթարի մարդկանց երկիր»[1]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»