Ոսկե բուլլա 1356. դեկրետ` ընդունված Նյուրնբերգի ու Մայնցի 1356-1357 թվականների գերմանական ռայխստագի կողմից, որի ղեկավարն էր կայսր Կառլոս Չորրորդը։ Բուլլան ամրագրեց Սրբազան Հռոմեական կայսրության չորսհարյուրամյա գոյության ընթացքում ձևավորված հիմնական սահմանադրական կանոնները։ Այն կոչվեց Ոսկե բուլլա իր վրա դրված ոսկե կնիքի համար։ 2013 թվականի հունիսին Ոսկե Բուլլան ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում[1]։

Ոսկե կնիքը, որի անունով Բուլլան կոչվել է Ոսկե

Ընդունման նախադրյալները

խմբագրել

Չնայած Սրբազան Հռոմեական կայսրության թագավորի ընտրության աշխարհիկ և եկեղեցական կանոնները լավ էին սահմանված, այնուամենայնիվ, շատ հաճախ անհամաձայնություններ էին առաջանում։ 1314 թվականին Լուիսը Բավարիայից ու Ֆրեդերիկն Ավստրիայից միաժամանակ թագավոր էին ընտրվել ընտրողների հակադիր խմբավորումների կողմից։ Լուիսը առաջինը փորձ արեց ճշգրտել թագավորի ընտրության կարգը` հստակեցնելով 1338 թվականի Ռենսի հռչակագիրը, որը արգելում էր Հռոմի պապի միջամտությունը և մեծացնում ընտրիչների իրավունքները թագավորի ընտրության հարցում։ Կառլոս Չորրորդի կողմից ընդունված Ոսկե Բուլլան շատ առումներով ավելի ճշգրիտ էր։

Կուրֆյուրստներ

խմբագրել

Բուլլան հիշատակում էր 7 կուրֆյուրստներին` արքայազն ընտրողներին, ովքեր պիտի ընտրեին թագավորին և ձևավորեին Reichserzämter-ը` դատարանում իրենց, հիմնականում արարողակարգային, գրասենյակները[2]։

 
Ոսկե Բուլլայի ձեռագրից մի էջ, մոտ 1400 թվական, Ավստրիական ազգային գրադարան
Class Կուրֆյուրստ Դատական գրասենյակ
Եկեղեցական կուրֆյուրստներ Մայնցի ընտրատարածք Գերմանական թագավորության կանցլեր
Քյոլնի ընտրատարածք Իտալական թագավորության կանցլեր
Թրայերի ընտրատարածք Բուրգունդյան դքսության կանցլեր
Աշխարհիկ կուրֆյուրստներ Բոհեմյան թագավորություն Քափբիր
Պֆալցի ընտրատարածք Սթյուարդ
Սաքսոնիայի ընտրատարածք Մարշալ
Բրանդենբուրգի մարկկոմսություն Թագավորական արքունիքի կառավարիչ

Երկրորդ հերթին, գերմանական թագավորության պատմության մեջ առաջին անգամ մեծամասնական ընտրակարգ էր սահմանվում։ Բուլլան ամրագրում էր, որ յոթ ձայնից առնվազն չորսն անհրաժեշտ է նոր թագավորի ընտրության համար։ Այս դեպքում մյուս երեք ընտրողներն ընտրությանը չէին կարող խոչընդոտել։ Երրորդ հերթին, ընտրատարածքները հայտարարվում էին անբաժանելի, և նրանց հաջորդականությունը կարգավորվում էր վստահեցնելու համար, որ ձայները երբեք չեն բաժանվի։ Վերջապես, բուլլան ամրապնդեց ընտրողների թիվն ու նրանց դերը կայսրությունում։ Սա նաև նպաստեց նրան, որ կայսրությունում մեծապես անկախ նահանգների ձևավորումը տեղի ունեցավ մի քանի դար անց` կապված 1648 թվականի Վեստֆալիայի խաղաղության համաձայնագրի հետ։

Կուրֆյուրստների այս համակարգումը, չնայած մեծապես հիմնված էր գերակայության վրա, անվիճահարույց չէր, մանավանդ Լյուքսեմբուրգի Տանն իշխող երկու հիմնական խմբերի համար.

  • Վիտտելսբախի Տունը իշխում էր Բավարիայի թագավորությունում և Պալատինատի համայնքում։ Դինաստիական բաժանումները այս տարածքը բաժանել էին տան առանձին ճյուղերի միջը։ Փավիայի դաշնությունը, որը 1329 թվականին վերականգնեց Պալատինատի ճյուղը, պնդում էր, որ Պալատինատը և Բավարիան պիտի միմյանց հաջորդեին առաջիկա ընտրությունների ժամանակ, բայց Ոսկե Բուլլան ընտրական իրավունք տվեց Պալատինատին, բայց ոչ Բավարիային, որովհետև Կառլոսի նախորդ Լուիս 4-րդն այդ ճյուղից էր։ Լուիս Չորրորդի որդիները` Լուիս Հինգերորդն ու Ստեփան Երկրորդը Բավարիայից, բողոքեցին այս որոշման դեմ։ Նրանք գտնում էին, որ Բավարիան, որը իրենց տոհմական տիրույթն էր եղել ավելի քան 170 տարի, Պալատինատի նկատմամբ առավելության արժանի էր։ Բավարիան դուրս թողնելը Բուլլայից այստեղ կրկին գահակալական կռիվներ առաջացրեց։ Բրանդենբուրգը Բավարիայի Վիտտելսբախների ձեռքում էր 1356 թվականին, նրանք ի վերջո կորցրին Լյուքսեմբուրգի տարածքը 1373 թվականին ու լքեցին Բավարիայի ճյուղը` ընտրատարածքում ներկայացուցչություն չունենալով մինչև 1623 թվականը։
  • Հաբսբուրգների Տունը, որ երկար ժամանակ իշխում էր Լյուքսեմբուրգում, ևս դուրս մնաց կուրֆյուրստների ցուցակում` առաջացնելով քաղաքական ազդեցության նվազում և դինաստիական կռիվներ։ Դյուք Ռուդոլֆ Չորրորդը` մասերը բաժանված Ավստրիայի թագավորներից մեկը, կեղծեց Privilegium Maius-ը` Ֆրիդրիխ Բարբարոսայի կողմից ընդունված կասկածելի փաստաթուղթը։ Փաստաթուղթը Ավստրիային գերակա դիրք էր տալիս գերմանական կայսրությունում։ Չնայած այն մերժվեց Կայսեր ու ժամանակի կուրֆյուրստների կողմից, այն ընդունվեց, երբ Ֆրեդերիկն ինքը դարձավ թագավոր 15-րդ դարում։ Այնուամենայնիվ, Հաբսբուրգները թագավորի ընտրության հարցում ձայն չունեցան մինչև 1526 թվականը, երբ հաջողության հասան Բոհեմիայի թագավորությունում։

Ընթացակարգերը

խմբագրել

Բուլլան կարգավորում էր ընտրական գործընթացներն ամբողջությամբ` նշելով թե երբ, որտեղ ու ինչ հանգամանքներում ինչ պիտի արվի, ում կողմից, ոչ միայն կուրֆյուրստների, այլև Ֆրանկֆուրտի բնակչության համար, որովհետև ընտրություններն անցկացվելու էին Ֆրանկֆուրտում։ Ընտրությունները Ֆրանկֆուրտում անցկացնելու գաղափարը կապված էր հին` դեռևս Ֆրանկական թագավորության շրջանի հետ, երբ բոլոր ընտրությունները պիտի տեղի ունենային ֆրանկական հողի վրա[2] Ինչևէ, ընտրության վայրը միակ հատուկ տարածքը չէր. բուլլան ընդգծում էր, որ թագադրումը կարող էր տեղի ունենալ Աքենում և Նյուրնբերգն էլ լինելու էր այն վայրը, որտեղ տեղի էր ունենալու նորընտիր արքայի առաջին ճաշը[3]։ Ընտրությունները պիտի տեղի ունենային 30 օրվա ընթացքում։ Մինչև ընտրություն կատարելը կուրֆյուրստները միայն հաց ու ջուր էին ստանալու։

Բացի ընտրության գործընթացը կարգավորելուց` Ոսկե Բուլլայի գլուխները նաև շատ մանր հարցեր էին կարգավորում։ Օրինակ` այն նաև ներառում էր քայլերթի հրամանը, երբ թագավորը ներկա էր` և' նրա տարբերանշաններով, և' առանց դրանց։ 15-րդ հոդվածում Կառլոս Չորրորդը օրենքից դուրս էր հայտարարում քաղաքների դաշինքները, որոնք ստեղծվել էին Եվրոպայում սկիզբ առած համայնքային շարժման ազդեցության տակ։ Շատ դաշնություններ ստիպողաբար լուծարվում էին։

1356 թվականի Ոսկե Բուլլայով պապի ազդեցությունը շատ չնչին էր, ինչը շատ էական էր պապերի և կայսրերի հարաբերությունների պատմությունից ելնելով։ Երբ Կառլոս Չորրորդը սահմանում էր հռոմեացիների թագավորի ընտրության կարգը, նա պապի ոչ մի միջամտություն չէր նախատեսում։ Ինչևէ, Իննոկենտիոս 6-րդ պապը սրան չառարկեց, որովհետև նա Վիսկոնտների դեմ պայքարում Կառլոսի աջակցության կարիքն ուներ[4]։ Իննոկենտիոս պապը շարունակեց լավ հարաբերություններ պահպանել Կառլոս 4-րդի հետ մինչև իր մահը` 1362 թվականը[5]։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Memory of the World - The “Golden Bull” – All seven originals and the “King Wenceslaus’ luxury manuscript copy” of the Österreichische Nationalbibliothek , www.unesco.org
  2. 2,0 2,1 Bryce, James, The Holy Roman Empire (London: The Macmillan Company, new edition, 1978), p. 243
  3. Friedrich Heer, The Holy Roman Empire, trans. Janet Sondheimer, (New York: Federick A. Praeger Publishers, 1968), 117.
  4. Yves Renouard, The Avignon Papacy 1305–1403, (Connecticut : Archon Books, 1970), 127.
  5. D.S. Chambers, Popes, Cardinals and War, (London: I.B. Tauris, 2006), 28.