Լյուքսեմբուրգի քաղաքային պատմության թանգարան

Լյուքսեմբուրգի քաղաքային պատմության թանգարան (ֆրանս․՝ Musée d'histoire de la Ville de Luxembourg), ցուցադրում է Լյուքսեմբուրգ քաղաքի հազարամյա պատմությունը՝ և՛ մշտական, և՛ ժամանակավոր ցուցանմուշներով։ Հիմնադրվել է 1996 թվականի հունիսի 22-ին և նախագծվել է Լյուքսեմբուրգի ճարտարապետ Քոնի Լենցի կողմից և Repérages-ում՝ Փարիզում[1][2]։

Լյուքսեմբուրգի քաղաքային պատմության թանգարանը
Թանգարանի բակը և տանիքը

Թանգարան խմբագրել

Քաղաքի նման, թանգարանն էլ հաջողությամբ համատեղում է հին ճարտարապետությունը՝ նոր ժամանակակից լուծումներով։ Այն տեղակայվել է 17-19-րդ դարերի չորս վերականգնված տներում, որոնք դեռևս կրում են միջնադարյան հնագիտական հետքերը։ Օրինակներ, թե ինչպես կարելի է համատեղել հին շինությունները թանգարանի այցելուների ակնկալիքների հետ․ լողացող ապակիների ճակատամասը և համայնապատկերային վերելակը, որտեղից կարելի է լիարժեք տեսնել բոլոր հարկերը[3]։ Վերելակի հսկայական ապակին կարող է տեղավորել 65 մարդկանց, ովքեր կարող են քարե հիմքերով ստորին մակարդակներում տեսնել տեսարաններ, ինչպես նաև քաղաքի Գրանդ թաղամասի և Ռհամ բարձրավանդակի վերին մակարդակների տեսարանները՝ դարերի ընթացքում բացահայտելով Լյուքսեմբուրգի պատմության փուլերը[4]։ Հետաքրքիր են նաև հնագույն, կամարակապ նկուղները, որոնք հայտնաբերվել են պեղումների աշխատանքների ընթացքում՝ մինչև 1990-ական թվականները[5]։

Ներքևի՝ փողոցին կից հարկի մակարդակում, մշտական հավաքածուն է, որը ցուցադրում է քաղաքի ճարտարապետական և քաղաքային զարգացումը, մինչդեռ վերին հարկերը պահվել են ժամանակավոր ցուցադրությունների համար[6]։ Մուլտիմեդիա համակարգը ընդարձակում է քաղաքի պատմության փաստաթղթերը՝ ներառելով նրա մշակութային, քաղաքական և սոցիալական զարգացումը։ Այն ապահովում է մուտքը դեպի մոտ 10,000 փաստաթղթեր և շուրջ 60 աուդիո-տեսողական տեսանյութեր[5][7]։

Տեղակայվածություն խմբագրել

Թանգարանը տեղակայված է հին քաղաքում՝ rue du Saint-Esprit . Այն հանրության համար բաց է ամեն օր բացի երկուշաբթի օրվանից, ժամը 10։00-18։00[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. "Musée d'histoire de la Ville de Luxembourg", Luxemburger Lexikon, Editions Guy Binsfeld, 2006.
  2. 2,0 2,1 "Musée d'histoire de la Ville de Luxembourg". Retrieved 22 December 2010.
  3. "Profile - Luxembourg City History Museum" Արխիվացված 2012-10-23 Wayback Machine, Saatchi Online. Retrieved 22 December 2010.
  4. "Architecture" Արխիվացված 2012-03-16 Wayback Machine, Musée d'histoire de la Ville de Luxembourg. Retrieved 23 December 2010.
  5. 5,0 5,1 "Sites d'exposition" Արխիվացված 2012-03-06 Wayback Machine, Manifesta 2. (Ֆրանսերեն) Retrieved 23 December 2010.
  6. "Musée d'histoire de la Ville de Luxembourg" Արխիվացված 2011-07-19 Wayback Machine, European Institute of Cultural Routes. Retrieved 22 December 2010.
  7. "Museums in Luxembourg" Արխիվացված 2010-11-24 Wayback Machine, Luxembourg Tourist Office, London. Retrieved 22 December 2010.

Արտաքին հղումներ խմբագրել

  • Luxembourg City History Museum website