Վիլյամ I (Հոլանդիայի կոմս)

Վիլյամ I (հոլ.՝ Willem I van Holland, 1167, Հաագա, Սրբազան Հռոմեական կայսրություն - փետրվարի 4, 1222, Հաագա, Սրբազան Հռոմեական կայսրություն[3])՝ 1203 թվականից Հոլանդիայի դուքս։

Վիլյամ I
հոլ.՝ Willem I van Holland
Հոլանդիայի դուքս
1203 - 1222
Նախորդող Դիրկ VII[1]
Հաջորդող Ֆլորիս IV[1]
 
Ազգություն Հոլանդացի
Դավանանք քրիստոնյա
Ծննդյան օր մոտ 1167[2]
Ծննդավայր Հաագա[2], Հարավային Հոլանդիա
Վախճանի օր փետրվարի 4, 1222(1222-02-04)
Վախճանի վայր Հաագա, Սրբազան Հռոմեական կայսրություն[3]
Թաղված Rijnsburg
Դինաստիա Գերուլֆինգներ
Հայր Ֆլորիս III[1]
Մայր Ադա Հանտինգդոն[1]
Ամուսին Ադելաիդա Գելդերնացի, Մարիա Բրաբանտացի[1]
Զավակներ Ֆլորիս IV, Օտտոն III, Վիլյամ, Ռիխարդ, Ադա

Ֆլորիս III-ի և Ադա Հանտինգդոնի փոքր որդին։

Կենսագրություն խմբագրել

Վիլյամը մեծացել է Շոտլանդիայում։ 1189-1190 թվականներին հոր հետ մասնակցել է Խաչակրաց երրորդ արշավանքին, որի ժամանակ կոմս Ֆլորիս III-ը մահացել է (1190 թվականին, Անտիոքում)։ Վերադառնալով տուն, ապստամբել է եղբոր՝ Դիրկ VII-ի դեմ։ 1195 թվականին տարել է հաղթանակ, որից հետո հաշտվել է եղբոր հետ և դարձել Ֆրիսլանդիայի սինյոր, որը Հոլանդիայի դքսության մասերից մեկն էր։

1203 թվականին Հոլանդիան ժառանգեց Դիրկ VII-ի դուստր Ադան։ Վիլյամը սկսեց վիճարկել եղբոր աղջկա իրավունքները։ Սկսվեց քաղաքացիական պատերազմ, որը տևեց մի քանի տարի, որում Ադային և նրա ամուսին Լուի II-ին աջակցում էին Լիեժի և Ուտրեխտի եպիսկոպոսներն և Ֆլանդրիայի դուքսը։ Վիլյամի կողմից էին Բրաբանտի դուքսը և Հոլանդիայի բնակչության մեծ մասը։ 1206 թվականին ըստ պայմանագրի նա Բրյուգգեում Ադային և Լուին տվեց դուքսի տիտղոսներ և պայմանավորվեց, որ իրեն թողնում է Զելանդիան և Գերտրյոյդենբերգի մոտակայքի հողերը, սակայն իրականում շարունակեց գլխավորել ամբողջ դքսությունը։

Գործունեություն խմբագրել

Քանի որ Վիլյամը Վելֆերի կողմնակից էր, Սրբազան Հռոմեական կայսր Օտտոն IV-ը 1208 թվականին ճանաչեց նրա դքսությունը։ Սակայն 1214 թվականին Բուվինի մոտակայքում տեղի ունեցած ճակատամարտում Վիլյամն անցավ Ֆրիդրիխ II-ի կողմը։

Նա մասնակցել է Անգլիայի արքա Հովհան Անհողինի դեմ ֆրանսիական արշավանքին, Պրուսական խաչակրաց արշավանքին և Ալկասերի նվաճմանը։ Եվրոպայում նրան ճակատամարտերի ժամանակ իր հուսահատ պահվածքի համար անվանում էին «Վիլյամ Խելագար»։ Խաչակրաց հինգերորդ արշավանքի ժամանակ Վիլյամը նվաճում է Դամիետան։

Վիլյամ I-ի ղեկավարությամբ Հոլանդիայում ճահիճների չորացման համար սկսվեցին ոռոգման աշխատանքներ, ամբարտակների շինարարություն։

Վիլյամ I-ը քաղաքային իրավունքներ տվեց Գերտրյոյդենբերգին (1213 թ.), Դորդրեխտին (1217 թ.), Միդդելբուրգին (1220 թ.) և, հնարավոր է, Լեյդենին։ Սա նպաստեց առևտրի զարգացմանը։

Ընտանիք և երեխաներ խմբագրել

Վիլյամ I-ն ամուսնացել է երկու անգամ։ Առաջին անգամ 1197 թվականին Գելդերնի դուքս Օտտոն I-ի դստեր՝ Ադելաիդայի հետ[4]։ Ադելաիդան մահացել է 1218 թվականի փետրվարի 12-ին, երբ Վիլյամը մասնակցում էր Խաչակրաց արշավանքին։ Վերադառնալով 1220 թվականի հուլիսին, նա ամուսնացավ կայսր Օտտոն IV-ի այրի կին, դուքս Հենրիխ I-ի և Մատիլդա Ֆլանդրացու աղջիկ Մարիա Բրաբանտացու հետ։

Երեխաներ (առաջին կնոջից).

  • Ֆլորիս IV[5] (հունիսի 24, 1210-հուլիսի 19, 1234), Հոլանդիայի դուքս[6]։
  • Օտտոն III[5] (մահացել է 1249 թվականին), Ուտրեխտի եպիսկոպոս, Հոլանդիայի գահապահ 1238-1239 թվականներին[7]։
  • Վիլյամ[5] (մահացել է 1238 թվականին), Հոլանդիայի գահապահ 1234-1238 թվականներին[8]։
  • Ռիխարդ[5](մահացել է 1262 թվականին)
  • Ադա[5] (մահացել է 1258 թվականին), 1239 թվականից Ռինսբուրգի միապետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Gumbert-Hepp, M., Willem Procurator. Kroniek, Hilversum, 2001, էջ 520 — 543 էջ, ISBN 90-6550-662-4։
  2. 2,0 2,1 «#ES Genealogy: Holland 1 - Willem I» ((Հոլանդերեն)). genealogy.eu. 2016 թ․ փետրվարի 18.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 http://www.deutsche-biographie.de/pnd137409850.html
  4. , Munvmenta Germaniae Historica, հ. 16, Hannoverae, 1959, էջ 472 — 780 էջ։
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Chronologia Johannes de Bek, cap. 61, pag 141
  6. Chronologia Johannes de Bek, cap. 66a, pag 163
  7. (Հոլանդերեն) Kronijk van Arent toe Bocop, Otto van Hollant, dye 36° Byscop van Uttert, pagg. 197 - 200
  8. Oorkondenboek Holland, doc. 566, pag. 167

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ I (Հոլանդիայի կոմս)» հոդվածին։