«Պարոն Լուսավորիչ» (ֆր.՝ Mr Hublot), 2013 թվականի Ֆրանսիայի և Լյուքսեմբուրգի արտադրության անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ։ Ռեժիսորներ`Լորան Ուիտցը և Ալեքսանդր Էսպիգարեսը ժապավենի ստեղծման վրա աշխատել են ավելի քան 3 տարի[2]։

Պարոն Լուսավորիչ
անգլ.՝ Mr Hublot
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն, ֆենթեզի ֆիլմ և մանկական ֆիլմ
ՌեժիսորԼորան Ուիտց և Alexandre Espigares?[1]
ՍցենարիստԼորան Ուիտց
ՊրոդյուսերԼորան Ուիտց[1]
ՕպերատորԼորան Ուիտց
Երկիր Ֆրանսիա և  Լյուքսեմբուրգ
Տևողություն11 րոպե
Թվականսեպտեմբերի 21, 2013[1]
ԱռաջադրումՕսկար լավագույն անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի համար
Պարգևներ
Բյուջե295 000 $
mrhublot.com

Սյուժե խմբագրել

Պարոն Լուսավորիչը ապրում է տան վերևի հարկի փոքր բնակարանում, անհեթեթ մեքենայացված աշխարհում, որտեղ մարդիկ կարող են թռչել օդում։ Նա կրում է մեծ կլոր ակնոց, ապրում է լուռ, նրա բնակարանում կան շատ գրքեր և նկարներ, որոնք նա մշտապես դասավորում է։ Գիշերները սովորություն ունի հաճախ սեղմել տումբլերը, միացնելով և անջատելով լույսը։ Տան և առմուտքի դռները փակում է բազմաթիվ փականներով և սողնակներով, առմուտքում աճում էին մեխանիկական ծաղիկներ։

Լուսավորիչը իր պատուհանից մշտապես հետևում էր մեխանիկական թափառական շնիկին։ Նա ապրում էր ստվարաթղթե տուփի մեջ, աղբի բեռնարկղերի մոտ` դիմացի շենքի կողքին, որը վաճառքի էր հանված։

Մի օր Լուսավորիչը չի կարողանում հանգիստ աշխատել փողոցի աղմուկի և հաչոցի պատճառով։ Նա դուրս է գալիս առմուտք և տեսնում է, որ աղբատարը, որը եկել էր թափոնները վերամշակելու բարձում է ստվարաթղթե արկղը, որտեղ գտնվում էր շունը։ Լուսավորիչը չգիտի, թե ինչ պետք է անի, նա բացում է մուտքի դռան փականը և խուճապի մեջ ընկած սկսում է միացնել և անջատել լույսը, վերջապես, նա վազում է փողոց, բայց արդեն ուշ է...

Տխրությամբ նայում է ճանապարհվող աղբատարին և չի նկատում, թե ինչպես է հետևի կողմից նրան մոտենում նույն շնիկը։ Լուսավորիչը ուրախությամբ նրան վերցնում է ձեռքը և տանում է ապրելու իր բնակարանում։

Ժամանակը գնում է, շունը դառնում է ավելի ու ավելի մեծ։ Տեղ զբաղեցնելով սենյակում, նա նախ խանգարում է տիրոջը դուրս գալ պատշգամբ, ապա փղի չափերի է հասնում, որը կարող է ազատ տեղաշարժվել իրենց փոքրիկ բնակարանում, սպառնալով քանդել այն։ Մի գիշեր Լուսավորիչը որոշում է վերցնել պտուտակահանը, մանեկադարձիչը, սղոցը և սկսում է ինչ-որ բան մասերի բաժանել։

Դրանից քիչ անց մուլտֆիլմում երևում է, որ Լուսավորիչը տուն է գնել, մեծ սրահով և հիմա ապրում է այնտեղ իր հսկայական շան հետ, սրահում բավականին տեղ կա, որպեսզի շունը կարողանա վազել և խաղալ։

Վերջին կադրերում, երբ արդեն տիտրներն են գնում, հանդիսատեսը կարող է նկատել, որ հսկայական անիվը, որի մեջ խաղում էր հսկայական երկաթե շունը անցնում է տիրոջ վրայով։

Մրցանակներ և նոմինացիաներ խմբագրել

  • 2013 թվական՝ Քերիի կինոփառատոնին մրցանակ լավագույն անիմացիայի համար (Լորան Ուից, Ալեքսանդր Էսպիգարես, ZEILT productions)
  • 2013 թվական՝ Վարշավայի կինոփառատոնի Short Grand Prix նոմինացիա (Լորան Ուից, Ալեքսանդր Էսպիգարես)
  • 2014 թվական՝ «Օսկար» մրցանակ լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար (Լորան Ուից, Ալեքսանդր Էսպիգարես)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. «Mr. Hublot is a short animated movie, which has required more than 3 years of intense work from its inception». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել