Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան
Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան, (ֆր.՝ Sébastien Le Prestre, marquis de Vauban,մայիս 1633[1][2][3][…], Սենտ Լեգար Վոբան, Բուրգունդիա, Ֆրանսիայի թագավորություն - մարտի 30, 1707[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), հանրահայտ ռազմական ճարտարագետ, Ֆրանսիայի մարշալ, գրող։ Նրա կառուցած ամրոցները հայտարարվել են մարդկության համաշխարհային ժառանգության օբյեկտներ։ Վոբանը ռազմական ճարտարագետ էր և ճարտարագետ պրակտիկ, հիասքանչ հրետանավոր և մարտավար։ Եղել է բանակի հրամանատար, մասնակցել է քաղաքականությանը, նրան է վերագրվում առաջին ճարտարագիտական ռազմական միավորումների ստեղծումը։ Վոբանը Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամ էր 1699 թվականից։ Լյուդովիկոս XIV-ը նրան մարշալի գավազան էր շնորհել (1703)։
Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան Sébastien Le Prestre, marquis de Vauban | |
---|---|
Ծնվել է | մայիս 1633[1][2][3][…] |
Ծննդավայր | Սենտ Լեգար Վոբան, Բուրգունդիա, Ֆրանսիայի թագավորություն |
Մահացել է | մարտի 30, 1707[1][2][3][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն |
Գերեզման | Հաշմանդամների տան Սուրբ Լյուդովիկոսի տաճար |
Քաղաքացիություն | Ֆրանսիայի թագավորություն |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Երկեր | Դ՛ Արասի միջնաբերդ, Բիտչ միջնաբերդ, Լիբերիա ամրոց և Մոնտ Ռոյալ ամրոց |
Մասնագիտություն | ճարտարապետ, ռազմական ինժեներ և գրող |
Զբաղեցրած պաշտոններ | նախագահ և նախագահ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Երեխաներ | Charlotte Le Prestre de Vauban? |
Ստորագրություն | |
Vauban Վիքիպահեստում |
Ռազմական ճարտարագետ
խմբագրելԻր ողջ կյանքը Վոբանը անց է կացրել հակառակորդների ամրոցների պաշարումների մեջ կամ ֆրանսիական ամրոցներ կառուցելով։ Նա կառուցել է 33 ամրոց և ամրացրել 300 հինը։ Նա մասնակցել է 53 պաշարման և 104 ճակատամարտի և ընդհարման։ Իր ռազմական կարիերան Վոբանը սկսել է արքայազն Կոնդեի ղեկավարությամբ, որը Իսպանիայի դաշնակիցն էր և պայքարում էր Ֆրանսիայի դեմ։ 1653 թվականին գերի ընկնելով Վոբանը անցնում է ֆրանսիացիների կողմը։ 17-րդ դարի 60-ական թվականներին Վոբանը սկսում ամրոցներ կառուցել, իսկ 1667 թվականին ստիպում է մի քանի բելգիական ամրոցների հանձնվել։
Պաշարման արվեստի նորարար
խմբագրելՌազմական ճարտարագիտության ասպարեզում Վոբանը կտրուկ փոփոխություն մտցրեց հարձակման վարման ձևերում։ Չնայած Վոբանը առաջարկել էր չորս պաշտպանական կառույցների համակարգ, բայց նրա մեծությունը տարածքում, ըստ պահանջի օգտագործվող գործնական, ճիշտ մոտեցումների մեջ էր։ Նրա առաջաջարկած պաշարման մեթոդները օգտագործվել են մինչև Պորտ-Արտուրի 1904 թվականի պաշարումը ներառյալ։
Վոբանը կարգավորել է նաև ստորգետնյա ականների օգտագործումը։ Նրա պնդմամբ և ղեկավարությամբ 1686 թվականին Տուրնեում կատարվել են ստորգետնյա ականների փորձարկումներ, որով դրել է ականների օգտագործման արվեստի հիմքը։
Ճարտարագիտական աշխատանքների ղեկավար
խմբագրել1677 թվականին նշանակվել է Ֆրանսիայի բոլոր ճարտարագիտական աշխատանքների ղեկավար։ Հինգ տարվա ընթացքում Վոբանը մշակել է սահմանների պաշտպանական համակարգ և շրջապատել է թագավորությունը ամրոցների օղակով։ Ստեղծելով բացառապես բաստիոնային ամրությունների համակարգ, հասկանալով դրա թերությունները, Վոբանը որևէ առանձին համակարգի ձևակերպում չի թողել։ Նրա գործի շարունակողները առանձնացրել են Վոբանի ամրությունների երեք հիմնական ձևեր։ Առաջինը պարզ ձևն էր, մյուս երկուսը առավել ամրացվածները անվանվել են նրա կառուցած երկու ամրոցների անունով Լանդաուի և Նեյ Բրիզախի տիպի ամրություններ։
«Աստիճանաբար հարձակման հայր»
խմբագրելՎոբանը Ֆրանսիայում համարվել է «աստիճանաբար հարձակման հայր», ինչպես որ Էրար դը Բար լը Դյուկը՝ ամրաշինարարությանը ընդհանրապես։ Վոբանի հարձակման հիմնական գաղափարը նրանում էր, որ հարկավոր է հարձակվել դանդաղ, բայց հաստատ՝ նվազագույն կորուստներով, որը լավ արտահայտված է «Վառենք շատ վառոդ, թափենք քիչ արյուն» (ֆր.՝ «Brûlons plus de poudre, versons moins de sang») ասացվածքում։ Վոբանը սկզբում ոչնչացնում էր հակառակորդի հրետանին և հետո առաջ տանում հետևակը, նրան պաշտպանելով խրամատներով։ Վոբանի տաղանդը արտահայտվում էր իրադրությունը և տեղանքը կատարյալ օգտագործելու մեջ։
Գրող
խմբագրելԿյանքի վերջում Վոբանը իր «La dîme royale». գրքով իր վրա հրավիրեց թագավորի զայրույթը։ Գրքում Ֆրասիայի ֆինանսական համակարգի քննադատությունն էր, որից և մարշալը բխեցնում էր ժողովրդի աղքատ կենսակերպը։ Նա առաջարկում էր վերացնել բազմաթիվ հարկերը, և դրանք փոխարինել մեկով՝ թագավորական տասնորդով։ Գիրքը, որտեղ վառ նկարագրված է Ֆրանսիայի ժողովրդի աղքատությունը և և առաջարկվում էին բարեփոխումներ՝ հրապարակախոսության պատմության և քաղաքական տնտեսագիտության մեջ իր տեղը գտավ։ Վոբերին համարում են ֆիզիոկրատների նախակարապետը։ արդյունքոմ Վոբանը հեռացվեց բոլոր գործերից, որից ոչ շատ անց մահացավ[4]։
Նա էլի մի քանի գիրք է գրել, որոնք հրատարակվել են նրա մահից հետո՝
- Oeuvres militaires (1793)
- Traité de l’attaque des places (1829)
- Traité de la défense (1829)
- Mémoires inédits (1841)
- Mémoires militaires (1847)
- Oisivetés de V. (1843—1846).
Հիշատակ
խմբագրելԻ պատիվ Վոբանի նրա գյուղը որ առաջ կոչվում էր Սեն Լեժե դը Ֆուշրե (Saint-Léger-de-Foucherets), 1867 թվականին Նապոլեոն III-ի հրամանով վերանվանվել է Դեն Լեժե Վոբան (Saint-Léger-Vauban)։
Թանգարաններ
խմբագրել- Վոբանի թանգարան (Վոբանի տուն) Դեն Լեժե Վոբանում
- Վոբանի թանգարան Նյոֆ Բրիզում
Հուշարձաններ
խմբագրել- Ավալոն քաղաքում, Վոբանի հրապարակում, հեղինակ՝ Բարտոլդի (1873)
- Դեն Լեժե Վոբանում Վոբանի տան հարևանությամբ, հեղինակ՝ Անատոլ Գիյո (1905)
- Փարիզում, Հաշմանդամների տան հարևանությամբ
- Բեզանսոն քաղաքում, հեղինակ՝ Պիեռ Դյուկ (2007);
Մարշալի մահվան 300-ամյակին՝ 2007 թվականը Ֆրանսիայում հայտարարվել է Վոբանի տարի։. 2008 թվականին Վոբանի կառուցած 12 ամրոցներ մտել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակ։
Գրականություն
խմբագրել- Albert de Rochas.Vauban, sa famille et ses écrits, ses oisivetés et sa correspondance: analyse et extraits, Berger-Levrault, Paris, 2 volumes, 1910.
- Blomfield, Sir Reginald. Sébastien le Prestre de Vauban, 1663–1707. New York: Barnes & Noble, 1971 (hardcover, ISBN 0-416-60740-3).
- Duffy, Christopher (1985). The Fortress in the Age of Vauban and Frederick the Great, 1660-1789. Siege Warfare, Volume II. London: Routledge & Kegan Paul. էջ 318. ISBN 0-7100-9648-8.
- Griffith, Paddy; Dennis, Peter. The Vauban fortifications of France. Oxford: Osprey, 2006 (paperback, ISBN 1-84176-875-8).
- Halévy, Daniel (1924). Vauban. Builder of Fortresses. London: Geoffrey Bles. էջ 256.
- Hebbert, F.J. Soldier of France: Sébastien le Prestre de Vauban, 1633–1707. New York: P. Lang, 1990 (hardcover, ISBN 0-8204-0890-5).
- Ostwald, Jamel. Vauban under Siege: Engineering Efficiency and Martial Vigor in the War of the Spanish Succession (History of Warfare; 41). Leiden: Brill Academic Publishers, 2007 (hardcover, ISBN 90-04-15489-2).
- Lechenet, Franck. Plein Ciel sur Vauban (Full Sky over Vauban) Editions Cadré Plein Ciel, 2007 (240 pages), (ISBN 978-2-9528570-1-7).
- Tellier, Luc-Normand, Face aux Colbert : les Le Tellier, Vauban, Turgot ... et l'avènement du libéralisme, Presses de l'Université du Québec, 1987, 816 pages.Etext
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Quimby R. S. Encyclopædia Britannica
- ↑ Chisholm, Hugh, ed. (1911). "Vauban, Sébastien Le Prestre de". Encyclopædia Britannica 27 (11th ed.). Cambridge University Press. pp. 951–953. (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Fortifications of Saint-Martin-de-Ré — île de Ré — French (ֆր.)
- Marshal Vauban Homepage Wayback Machine-ի միջոցով: (archived Հոկտեմբեր 27, 2009) (անգլ.)
- Details about many works by Vauban at cheminsdememoire.gouv.fr (ֆր.)
- 40 citadels of Vauban, aerial views by Franck Lechenet (ֆր.)
- aerial pictures of the 100 citadels in France, wonderful shots (ֆր.)
- Biography de Vauban in Le Taureau, forteresse Vauban, baie de Morlaix Արխիվացված 2006-08-08 Wayback Machine (ֆր.)
- Vauban Museum website Արխիվացված 2009-05-04 Wayback Machine (Museum located in Saint-Léger-Vauban) (անգլ.)
- Article on Vauban at fortified-places.com Արխիվացված 2010-03-11 Wayback Machine (անգլ.)
- Fortifications of Saint-Martin-de-Ré – île de Ré (անգլ.)
- Presentation of the movie Vauban (անգլ.)
- KML with coordinates of all pages linked in the article: (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեբաստիան Լը Պրետր դը Վոբան» հոդվածին։ |