Սիգիզմունդ I
Սիգի և Մուեդ I (լատ.՝ Sigismundus, գերմ.՝ Siegmund) (1368-1437), «Հռոմեական սրբազան կայսրության» կայսր 1410-1437 թվականներին, Հունգարիայի թագավոր (Ժիգմոնդ) 1387-1437 թվականներին, Չեխիայի թագավոր 1419-1421 թվականներին և 1436-1437 թվականներին։ Լյուքսեմբուրգների դինաստիայի վերջին ներկայացուցիչը։ Ամուսնանալով հունգարացի թագավոր Լայոշ Մեծի դստեր հետ՝ դարձել է Հունգարիայի թագավոր։ Գլխավորել է արևմտաեվրոպացի ֆեոդալների խաչակրաց արշավանքը թուրքերի դեմ և ջախջախվել Նիկոպոլի ճակատամարտում (1396)։ Կոնստանցայի տիեզերաժողովի (1414-1418) նախաձեռնողներից էր և մասնակիցներից, հաստատել է Յան Հուսի մահապատժի որոշումը։ 1421 թվականին գահընկեց է արվել չեխական գահից, վերստին չեխական թագավոր է հռչակվել 1436 թվականին։ Պայքարել է հուսյան հեղափոխական շարժման դեմ։
Սիգիզմունդ I | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | փետրվարի 15, 1368[1] |
Ծննդավայր | Նյուրնբերգ, Միջին Ֆրանկոնիա, Բավարիա |
Մահացել է՝ | դեկտեմբերի 9, 1437[1] (69 տարեկան) |
Վախճանի վայր | Զնոյմո[1] |
Cathedral Basilica of St. Mary և Օրադյա | |
Երկիր | Գերմանիա և ![]() |
Տոհմ | House of Luxembourg? |
միապետ | |
Հայր | Կառլոս IV կայսր |
Մայր | Elizabeth of Pomerania? |
Երեխաներ | Elizabeth of Luxembourg? և N. of Luxemburg, Prince of Hungary?[2] |
Հավատք | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Պարգևներ | Ոսկե վարդ և Կապիչի շքանշան |
ԾանոթագրություններԽմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |