Պաշտոնական լեզուն լեզու է, որին տրված է հատուկ օրինական կարգավիճակ որևէ պետությունում, երկրում կամ միջազգային կազմակերպության մեջ։ Պետության պաշտոնական լեզուն հաճախ նաև կոչվում է պետական լեզու։

Երկրի պաշտոնական լեզու

խմբագրել

Երկրի պաշտոնական լեզուն առաջին հերթին այդ երկրի սահմանադրության լեզուն է և սովորաբար այդ երկրի օրենսդրական մարմնի կողմից օգտագործվող լեզուն, սակայն որոշ երկրների օրենքները պահանջում են կառավարական փաստաթղթերի թողարկումը նաև այլ լեզուներով։

Պաշտոնական լեզուն երբեմն տարբերվում է դասավանդման լեզվից, և հետևաբար այս երկուսը միմյանց փոխարինելի չեն։

Պաշտոնապես ճանաչված փոքրամասնության լեզուներ

խմբագրել

Անհրաժեշտ է զանազանել պաշտոնական լեզուն պաշտոնապես ճանաչված փոքրամասնության լեզուներից, որոնք երկրում ազգային փոքրամասնությունների կողմից օգտագործվող և օրենսդրությամբ ճանաչված լեզուներն են։ Այս լեզուները կարող են օգտագործվել գործավարության, ինչպես նաև՝ դպրոցական դասավանդման համար (օրինակ՝ ռուսերենը Էստոնիայում

Քաղաքական հարցեր

խմբագրել

Որոշ երկրներում տարբեր լեզուների օգտագործումը տարբեր կոնտեքստներում հանդիսանում է թեժ քաղաքական խնդիր։ Արդի պատմության մեջ սա հատկապես բնորոշ է նախկին ԽՍՀՄ տարածքում նորանկախ պետություններում ռուսերենի կարգավիճակին։

Տես նաև

խմբագրել