Կուրֆյուրստ
Կուրֆյուրստ (գերմ.՝ Kurfürst, բառացի՝ ընտրող-իշխան), Սրբազան Հռոմեական կայսրությունում իշխաններ, որոնք 13-րդ դարից սկսած իրավունք ունեին ընտրելու թագավորին (կայսրին)։ Կուրֆյուրստի իրավունքներն ու առանձնաշնորհումներն իրավականորեն ձևակերպվել են Կառլոս IV-ի 1356 թվականի Ոսկե բուլլայով։ Կայսրության վերացմամբ (1806) դադարեց Կուրֆյուրստի կոլեգիայի գոյությունը։ Ձևականորեն կուրֆյուրստ տիտղոսը պահպանեցին Հեսեն Կասսելի տիրակալները (մինչև 1866)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 36)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրֆյուրստ» հոդվածին։ |