Ամազոն (ընկերություն)
Amazon.com, Inc. (ˈæməzɒn կամ ˈæməzən), էլեկտրոնային գործառնությունների ամերիկյան ընկերություն` տեղակայված Վաշինգտոնում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն հանդիսանում է ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող ամենամեծ ընկերությունը[15]։ Amazon.com կայքն իր գործունեությունը սկսել է որպես առցանց գրախանութ, սակայն շուտով սկսել է վաճառել DVD սկավառակներ, VHS երիզներ, ձայնասկավառակ, վիդեո և MP3 հոսքերի և բեռնումների ծառայություն, ծրագրեր, տեսախաղեր, էլեկտրական սարքեր, կահույք, սնունդ, խաղալիքներ և զարդեր։ Ընկերությունը նաև արտադրում է էլեկտրական սարքեր՝ Amazon Kindle էլեկտրոնային գրքեր, Fire պլանշետային համակարգիչներ, Fire TV հեռուստատեսության և Fire Phone հեռախոս, ինչպես նաև համակարգչային ամպային ծառայություններ։
Ամազոնն առանձին կայքեր ունի ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Իռլանդիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Մեքսիկայի համար։ Հնդկաստանի համար նախատեսված կայքը շուտով կառաջարկի երաժշտության, ֆիլմերի և տեսանյութերի հոսքային ծառայություն[16]։ Ամազոնն առաջարկում է նաև առաքում շատ այլ երկրներ[17]։ 2011 թվականին Ամազոնը մտադրություն ուներ ստեղծելու կայքի մեկ այլ տարբերակ ևս՝ Լեհաստանի[18] և Շվեդիայի[19] համար։
Ծառայություններ և ապրանքներԽմբագրել
Մանրածախ ապրանքներԽմբագրել
Ամազոնի ապրանքատեսականին ընդգրկում է մեդիա (գրքեր, DVD սկավառակներ, երաժշտական CD սկավառակներ, ծրագրեր, VHS երիզներ), հագուստ, մանկական իրեր, կենցաղային տեխնիկա, կոսմետիկա, գուրմանների սնունդ, նպարեղեն, անձնական խնամքի միջոցներ, արդյունաբերական և գիտական պարագաներ, խոհանոցային պարագաներ, զարդեր, ժամացույցներ, սիզամարգերի և այգիների պարագաներ, երաժշտական գործիքներ, սպորտային ապրանքներ, գործիքներ, խաղալիքներ և խաղեր։
Ընկերությունը հիմնել է amazon.com օնլայն աճուրդների ծառայությունը 1999 թվականի մարտ ամսին։ Սակայն ընկերությանը չի հաջողվում այդ բնագաբառի հսկա eBay ընկերության հաճախորդների հետաքրքրությունը շեղել իր կողմ։ Հետագայում ընկերությունը հիմնեց հստակ գների շուկան՝ zShop-ը 1999 թվականի սեպտեմբերին։ Աճուրդները և zShop խանութները ընդգրկված էին Amazon Marketplace-ում, որի միջոցով հաճախորդները կարող էին նոր իրերի հետ մեկտեղ վաճառել օգտագործված գրքեր, սկավառակներ և այլ իրեր։ Այս ծառայությունը հիմնվել է 2000 թվականին։ 2014 թվականի հոկտեմբերին Amazon Marketplace-ը իր տեսակի մեջ ամենամեծն էր, որի հետևում են նմանատիպ կայքերը՝ Sears, Rakuten և Newegg։
2007 թվականի օգոստոսին Ամազոնը ներկայացնում է AmazonFresh մթերքի վաճառման ծառայությունը։ Հաճախորդների պատվերները կարող են առաքվել լուսաբացին կամ նշված օրը։ Սկզբում առաքումը սահմանափակվում էր Վաշինգթոնի Մերսեր Այլենդի տարածքում, սակայն հետագայում այն տարածվել է Սիաթլում[20]։ AmazonFresh ծառայությունը 2007 թվականի ամռան ամիսներից գործում էր նաև Բելվյուի և Քրքլենդի հատուկենտ արվարձաններում։
2012 թվականին Ամազոնը հայտարարել է Vine.com կայքի ստեղծման մասին, որը հնարավորություն էր տալիս գնելու կանաչեղեն, մթերքեր, տնային պարագաներ և այլն[21]։ Կայքը 2010 թվականին Ամազոնի կողմից գնված ընկերությանն է պատկանում, որի գործունեության մեջ են մտնում նաև Diapers.com (մանկական), Wag.com (կենդանիների) և YoYo.com (խաղալիքներ) խանութների կայքեր[21]։ Ամազոնին են պատկանում նաև էլեկտրոնային գնումների Shopbop.com, Woot.com, և Zappos.com կայքերը[21]։
Ամազոնի «բաժանորդագրվիր և խնայիր» ծրագիրը առաջարկում է ապրանքների զեղչված գներ (հիմնականում մեծածախ առևտրի դեպքում), անվճար առաքում և ապրանքի ավտոմատ առաքում յուրաքանչյուր մեկ, երկու, երեք կամ վեց ամիսը մեկ անգամ[22]։
2013 թվականին Ամազոնը գործարկում է Հնդկաստանի համար նախատեսված amazon.in կայքը։ Կայքը սկսել է վաճառել էլեկտրական իրեր՝ ծրագրելով ընդարձակվել և առաջարկել նորաձևության, գեղեցկության, տնային, առողջապահական բաժիններ։ 2014 թվականի հոկտեմբերին կայքը մեծ զեղչեր է սկսել՝ Հնդկաստանում վաճառքի ծավալները մեծացնելու նպատակով[23]։ Հուլիսին Ամազոնը հայտնել է, որ Հնդկաստանում բիզնեսը ընդլայնելու նպատակով կներդնի 2 միլիարդ ԱՄՆ դոլար (Rs 12,000 )[24]:
2014 թվականին Ամազոնը վաճառել է առցանց գնված գրքերի 63 տոկոսը և ընդհանրապես վաճառված գրքերի 40 տոկոսը[25]։
Սպառողական տեխնիկաԽմբագրել
2007 թվականին Ամազոնը թողարկում է Amazon Kindle էլեկտրոնային գիրքը, որը կոնտենտը բեռնում է Sprint օպերատորի EV-DO անլար ցանցի "Whispernet" ծառայության միջոցով։ Սարքի էկրանը օգտագործում է E Ink տեխնոլոգիան, որը հնարավորություն է տալիս նվազեցնել մարտկոցի օգտագործման ծավալները, ինչպես նաև ապահովել ավելի ընթեռնելի էկրան։ 2014 թվականի տվյալներով՝ ավելի քանի 2.7 միլիոն անուն գիրք է հասանելի Kindle (հայ. Քինդլ) խանութում[26]։
2011 թվականի սեպտեմբերին Ամազոնը հայտարարում է պլանշետային համակարգիչների շուկա իր մուտքի մասին և ներկայացրել Քինդլ ֆայր (անգլ՝ Kindle Fire) պլանշետը։ Սարքը աշխատում է Անդրոիդ օպերացիոն համակարգի մոդիֆիկացված տարբերակով։ Սարքի ցածր գինը (199 ԱՄՆ դոլար)[27] լայնորեն ընկալվում էր որպես բովանդակության վաճառքի միջոցով հասույթ ապահովելու հաշվին սարքը գնելու համար ռազմավարական սատարում։
2012 թվականին Ամազոնը ներկայացնում է պլանշետային համակարգչի երկրորդ սերունդը, որը ստացել է Kindle Fire HD անվանումը։ 2013 թվականի սեպտեմբերի 25-ին Amazon.com-ը ներկայացնում է պլանշետի երրորդը սերունդը, որն էլ ստացել է Kindle Fire HDX անվանումը[28]։ 2013 թվականի հոկտեմբերին թողարկվել է Kindle-ի վեցերորդ սերունդը։
2014 թվականին ընկերությունը ներկայացնում է իր Amazon Fire TV հեռուստատեսային կցորդը, որը ներկայացվել է որպես նմանօրինակ Apple TV և Google-ի Chromecast սարքերի մրցակից։ Ամազոնի կցորդը թույլ է տալիս դիտելու հոսքային տեսանյութեր իր սեփական հոսքային ծառայությունից, ինչպես նաև այլ ծառայություններից, ինչպիսիք են օրինակ Netflix և Hulu։ Սարքը հնարավորություն է տալիս ձայնի միջոցով փնտրելու ֆիլմեր։ Հնարավոր է խաղալ խաղեր[29]։ ԱՄՆ-ում սարքը վաճառվում է 99 ԱՄՆ դոլարով[30]։
Ամազոնը 2014 թվականի հուլիսին մուտք է գործում սմարթֆոնների շուկա՝ ներկայացնելով Fire Phone հեռախոսը[31]։
2014 թվականի հոկտեմբերին Ամազոնը ներկայացնում է Fire TV Stick-ը։ Սարքը հնարավորություն է ընձեռնում օգտվելու տարբեր հոսքային ծառայություններից։ Սարքի արժեքը կազմում է 39 ԱՄՆ դոլար[32]։
}
ԱղբյուրներԽմբագրել
- Brandt Richard L. (2011)։ One Click: Jeff Bezos and the Rise of Amazon.com։ New York: Portfolio Penguin։ ISBN 978-1-59184-375-7։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-22-ին
- Daisey Mike (2002)։ 21 Dog Years։ Free Press։ ISBN 0-7432-2580-5
- Friedman Mara (2004)։ Amazon.com for Dummies։ Wiley Publishing։ ISBN 0-7645-5840-4
- Marcus James (2004)։ Amazonia: Five Years at the Epicenter of the Dot.Com Juggernaut։ W. W. Norton։ ISBN 1-56584-870-5
- Spector Robert (2000)։ Amazon.com – Get Big Fast: Inside the Revolutionary Business Model That Changed the World։ HarperCollins։ ISBN 0-06-662041-4
- Stone Brad (2013)։ The Everything Store: Jeff Bezos and the Age of Amazon։ New York: Little Brown and Co։ ISBN 9780316219266։ OCLC 856249407
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ https://www.businessinsider.in/strategy/how-amazon-got-its-name/articleshow/64068170.cms
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Amazon.com, Inc. Annual Report 2016 — 2017.
- ↑ ROR Data — v1.19 — 2023. — doi:10.5281/ZENODO.7644942
- ↑ https://www.cnbc.com/2021/02/02/jeff-bezos-to-step-down-as-amazon-ceo-andy-jassy-to-take-over-in-q3.html
- ↑ 5,0 5,1 https://edition.cnn.com/2021/05/26/tech/jeff-bezos-andy-jassy-amazon-ceo/index.html
- ↑ 6,0 6,1 6,2 Amazon.com, Inc. Annual Report 2021 SEC 10-K
- ↑ http://www.imdb.com/pressroom/
- ↑ 8,0 8,1 8,2 https://ir.aboutamazon.com/node/33061/html
- ↑ https://internetassociation.org/our-members/
- ↑ https://www.w3.org/Consortium/Member/List
- ↑ https://www.sdcard.org/about_sda/member_companies/index.html
- ↑ https://zigbeealliance.org/members/
- ↑ https://fidoalliance.org/members/
- ↑ https://www.linuxfoundation.org/cloud-containers-virtualization/amazon-web-services-joins-cloud-native-computing-foundation-as-platinum-member/
- ↑ Jopson Barney (հուլիսի 12, 2011)։ «Amazon urges California referendum on online tax»։ Financial Times։ Արխիվացված օրիգինալից July 15, 2011-ին։ Վերցված է օգոստոսի 4, 2011
- ↑ «Amazon India may start offering music, movie and video streaming services in India»։ The Economic Times։ Վերցված է հունվարի 2, 2015
- ↑ «Amazon.com, Form 10-K, Annual Report, Filing Date Jan 30, 2013»։ SEC database։ Վերցված է փետրվարի 26, 2013
- ↑ «Amazon wkrótce w Polsce» (Polish)։ PL: Wirtualna Polska։ հոկտեմբերի 24, 2011։ Վերցված է հունվարի 11, 2012
- ↑ "Amazon Spain launch may presage new overseas push" Archived 2013-02-19 at the Wayback Machine., Reuters, September 14, 2011.
- ↑ Arrington, Michael (August 1, 2007). "Remember Webvan? So Does Amazon". TechCrunch.
- ↑ 21,0 21,1 21,2 CLAIRE CAIN MILLER (սեպտեմբերի 26, 2012)։ «Amazon Starts a Shopping Site for the Environmental Crowd»։ Նյու Յորք Թայմս։ Վերցված է հոկտեմբերի 9, 2012
- ↑ «Amazon.com Subscribe & Save»։ Amazon։ Վերցված է հուլիսի 21, 2011
- ↑ «Amazon Diwali Dhamaka Week 2014»։ Galaxyreporter.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-30-ին։ Վերցված է October 2014
- ↑ «Amazon adds India to its risk factors»։ PTI։ նոյեմբերի 3, 2014։ Արխիվացված է օրիգինալից 2014-11-08-ին։ Վերցված է 2015-02-21
- ↑ "The Fall of Facebook". (December 2014). The Atlantic, pp. 35.
- ↑ «Kindle Books: Kindle Store : Nonfiction, Fiction, History, Advice & How-to, Business & Investing & More»։ Amazon.com։ Վերցված է հուլիսի 23, 2011
- ↑ «Don’t call it a tablet: the Kindle Fire reviewed»։ նոյեմբերի 17, 2011։ Վերցված է դեկտեմբերի 9, 2014
- ↑ «Kindle Fire HDX Tablets, Impressive Device At An Insanely Low Price By Amazon.com»։ CEOWORLD Magazine։ սեպտեմբերի 25, 2013։ Վերցված է սեպտեմբերի 25, 2013
- ↑ [1]ReadWriteTV.com, April 3, 2014
- ↑ Amazon's Fire TV Piles Into the Living Room, Businessweek, April 2, 2014
- ↑ Streitfeld, David. [2] NewYorkTimes.com, June 18, 2014. "Fire Phone Immerses Users in Amazon’s World." New York Times, 18 June 2014
- ↑ Woods, Ben October 27, 2014 The NextWeb "Amazon launches the Fire TV Stick, a $39 Chromecast rival"
Արտաքին հղումներԽմբագրել
Ամազոն (ընկերություն) Վիքիպահեստում |