Մաաս
Մաաս, գետ Ֆրանսիայում, Բելգիայում և Նիդերլանդներում։
Սկիզբ է առնում Լանգր սարավանդից, կտրում Արդենները և թափվում Հռենոսի դելտայի ձախ բազկի մեջ։ Երկարությունը 925 կմ է, նավարկել է մինչև վերնագավառը։ Ջրանցքներով միացված է Շելդա, Մեն, Հռենոս և այլ գետերի։ Մաասի ափին է Վերդեն (Ֆրանսիա), Նամյուր, Լիեժ (Բելգիա), Մաաստրիխտ (Նիդերլանդներ) քաղաքները։
ԱնվանումըԽմբագրել
Գետի ֆլամանդերեն անվանումն է Maas, ֆրանսերեն կոչվում է Մյոզ (Meuse)։ Անվանման այդ երկու ձևերն էլ առաջացել են կելտ. Mosa անվանումից, որի հիմքում, ըստ որոշ հետազոտողների, ընկած է համահնդեվրոպական mus «խոնավություն, թացություն» արմատը[2]։
ԱղբյուրներԽմբագրել
- ↑ http://www.lanuv.nrw.de/fileadmin/lanuv/wasser/pdf/Gewaesserverzeichnis%20GSK3C.xls
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1989)։ Աշխարհագրական անունների բառարան։ Երևան: «Լույս»։ էջ 52