Կիմ Ջոնգ Իլ

քաղաքական գործիչ

Կիմ Ջոնգ Իլ (նաև՝ Կիմ Չեն Իր[15][16], հանգըլ՝ 김정일, ծնված որպես Յուրի Իրսենևիչ Կիմ), հայտնի նաև «Սիրելի Առաջնորդ» պատվանունով, (փետրվարի 16, 1941(1941-02-16)[1][2], Վյատսկոե, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] և Ussuriysk, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4] - դեկտեմբերի 17, 2011(2011-12-17)[5][6][2], Փհենյան, ԿԺԴՀ), Հյուսիսային Կորեայի նախկին դե ֆակտո առաջնորդը (1994-2011 թթ.), Կորեայի բանվորական կուսակցության գլխավոր քարտուղար, Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, Կորեայի ժողովրդական բանակի գերագույն հրամանատար։ Կիմ Ջոնգ Իլը Կիմ Իլ Սունգի ավագ որդին և հաջորդն է։

Կիմ Ջոնգ Իլ
կորեերեն՝ 김정일
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1941(1941-02-16)[1][2]
ԾննդավայրՎյատսկոե, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] կամ Ussuriysk, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[4]
Մահացել էդեկտեմբերի 17, 2011(2011-12-17)[5][6][2] (70 տարեկան)
Մահվան վայրՓհենյան, ԿԺԴՀ
ԳերեզմանKumsusan Palace of the Sun
Քաղաքացիություն ԿԺԴՀ
Մայրենի լեզուկորեերեն
Կրոնաթեիզմ
ԿրթությունԿիմ Իլ Սոնգի համալսարան (1964), Մալթայի համալսարան և Մանգյոգդեն հեղափոխական դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինԿիմ Յոնգ Սուկ, Կիմ Օկ, Կիմ Յոնգ Հի և Սոն Հյե Ռիմ
Ծնողներհայր՝ Կիմ Իր Սեն, մայր՝ Կիմ Ջունգ Սուկ
Զբաղեցրած պաշտոններmember of the Supreme People's Assembly?, Կորեայի աշծատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար, President of the State Affairs Commission?, Supreme Leader of North Korea? և Eternal President of the Republic?
ԿուսակցությունԿորեայի աշխատավորների կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներԿիմ Ջոնգ Նամ, Կիմ Սոլ Սոնգ, Կիմ Ջոնգ Չուլ, Կիմ Ջոնգ Ուն, Կիմ Յո Չոնգ և Kim Chun-song?[14]
Ստորագրություն
Изображение автографа
 Kim Jong-il Վիքիպահեստում

Նրա մահվան մասին Հյուսիսային Կորեայի մամուլը հաղորդեց երկու օր անց, 2011 թ. դեկտեմբերի 19-ին։

Անվան արտասանությունը, տառադարձությունը և կառուցվածքը

խմբագրել

Համաշխարհային մամուլում, ինչպես նաև Հայաստանի որոշ ԶԼՄ-ներում նրա անունը գրվում է Կիմ Ջոնգ Իլ ձևով (և վերջինին համապատասխան տառադարձություններով)։ Հայաստանում տարածված են նաև ռուսերեն տառադարձության հայատառ տարբերակները ՝ Կիմ Չեն Իր կամ Կիմ Չեն Իռ։

Նրա անունը կորեերեն գրվում է 김정일 ձևով, որի ստանդարտ արտասանությունը մոտավորապես «Կիմ Ջոնգ Իլ» է։ Հյուսիսային Կորեայում նույն անունը արտասանվում է (մոտավոր տառադարձությամբ) որպես «Կիմ Ձոնգ Իլ»։

Կիմ Ջոնգ Իլի ազգանունն է Կիմ։ Ըստ Հեռավոր Արևելքի սովորության, կորեերենում նույնպես ազգանունը նախորդում է անունին։

Պատվանունները

խմբագրել

Կիմ Ջոնգ Իլի մասին խոսելիս Հյուսիսային Կորեայում պարտադիր էր պատվանունների օգտագործումը։ Ամենատարածված պատվանունը եղել է «Սիրելի Առաջնորդ» (կոր. 친애하는 지도자, Չինեհանուն Ճիդոջա)։ Գործածվում էին նաև հետևյալ պատվանունները. «Իմաստուն ղեկավար», «Ժողովրդի Հայր», «Մեր Կուսակցության և Մեր Ժողովրդի Մեծ Առաջնորդ», «Սիրված և Հարգված Գեներալ», «Սոցիալիզմի Արեգակ», «21-րդ Դարի Համաշխարհային Առաջնորդ», «Երկնքից Իջած Հոյակապ Մարդ», «Անխոցելի և անհաղթ գեներալ», «Փրկիչ», «Հեղափոխական Եղբայրական Սիրո Բարձրագույն Մարմնավորում»։ Ավելի քան 50 պատվանուն էր կրում իր կյանքի ընթացքում։

Կենսագրություն

խմբագրել

Ըստ Կիմ Ջոնգ Իլի պաշտոնական կենսագրության, նա ծնվել է 1942 թ. փետրվարի 16-ին, Պեկտու լեռան վրայի զինվորական ճամբարում։ Նրա ծնունդը նախագուշակեց մի ծիծեռնակ, իսկ ծննդի ժամանակ երևաց երկակի ծիածան։ Ըստ խորհրդային տվյալների, ծնվել է 1941 թվականին, Վյատսկոյե գյուղում, Խաբարովսկի մոտակայքում։

Դպրոցական կրթությունը ստացել է Փհենյանում (ըստ ոմանց՝ Չինաստանում)։ Անգլերենը սովորել է Մալթայում։

1980-ական թվականներին արդեն համարվում էր Կիմ Իլ Սունգի հաջորդող, ստանձնեց զանազան կուսակցական և պետական պաշտոններ։ Մամուլում արդեն հիշատակվում էր որպես «Սիրելի Առաջնորդ»։ 1991 թվականին դարձավ Կորեայի ժողովրդական բանակի գերագույն հրամանատար։ 1993 թվականին ստանձնեց Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը։

1994 թվականին, նրա հոր վախճանից հետո դարձավ Հյուսիսային Կորեայի դե ֆակտո ղեկավարը։ Միայն 1997 թվականին ստացավ Կորեայի բանվորական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը (հաջորդ տարի Կիմ Իլ Սունգն անվանվել է «Հավերժական Նախագահ» ետմահու տիտղոսը։)

Կիմ Ջոնգ Իլը հիմնականում շարունակում էր իր հոր քաղաքականությունը։ Երկրի քաղաքական, հասարակական և տնտեսական համակարգի բոլոր դրսևորումները կոմունիստական կառավարության կողմից էին ղեկավարվում։ Կիմ Ջոնգ Իլի ժամանակ բանտերում եղել է 200,000 քաղբանտարկյալ։

Կիմ Ջոնգ Իլը կարևորում էր ռազմական միջոցների զարգացումը, մանավանդ միջուկային ծրագիրը, նաև գյուղատնտեսության հաշվին։ Իննսունական թվականների Մեծ Սովի ժամանակ մահացել է 1-3,5 միլիոն մարդ։

2008 թ. հոկտեմբերի 29-ին հաղորդվել է, որ Կիմ Ջոնգ Իլը տարվել է հիվանդանոց։ Նրա առողջական վիճակը գնալով վատանում էր։ 2009 թվականին Կիմ Ջոնգ Ունը ներկայացվեց որպես նրա հաջորդողը։

Արտաքին հղումներ

խմբագրել

Հյուսիսային Կորեայի հեռուստատեսությունը հաղորդում է Կիմ Ջոնգ Իլի մահվան լուրը (Կիմ Ջոնգ Իլի անունը արտասանվում է 41-րդ վայրկյանում)

Ծանոթագրություններ

խմբագրել