Լյուքսեմբուրգա-բելգիական տնտեսական միություն
Բելգիա-Լյուքսեմբուրգ տնտեսական միություն, (հոլ.՝ Belgisch-Luxemburgse Economische Unie, ֆր.՝ Union économique belgo-luxembourgeoise, լյուքս.՝ Belsch-Lëtzebuerger Wirtschaftsunion, ԲԼՏՄ[1]), տնտեսական միություն Բելգիայի և Լյուքսեմբուրգի միջև։
Միությունը ստեղծվել է 1921 թվականի հուլիսի 25-ին ստորագրված համաձայնագրով, որը ուժի մեջ է մտել 1922 թվականի դեկտեմբերի 22-ին Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի վավերացման պահից[2][3]։ Համաձայնագիրը նախապես կնքվել է 50 տարի ժամկետով, որը լրացել է 1972 թվականին, ինչից հետո այն 10 տարով երկարացվել է նախ 1982 թվականին, ապա՝ 1992 թվականին։
Պատմություն
խմբագրելԳերմանական մաքսային միության համեմատ ԼԲՏՄ-ն մի քանի առավելություն ունի Լյուքսեմբուրգի համար։ Բելգիան թույլատրեց փոխել մաքսային սակագները կամ կնքել առևտրային պայմանագրեր միայն Լյուքսեմբուրգի կառավարության հետ խորհրդակցելուց հետո, մինչդեռ մինչև 1918 թվականը Լյուքսեմբուրգը պետք է գնար գերմանական որոշումներով։ Լյուքսեմբուրգում սկսեցին աշխատել միայն Լյուքսեմբուրգի մաքսային գործակալները, մինչդեռ գերմանական միությունում Լյուքսեմբուրգի համապատասխան պաշտոնակաները պրուսացիներ էին։
ԼԲՏՄ-ի գործառույթը վստահվել է տնօրենների խորհրդին, որի 3 անդամներից երկուսը բելգիացի են (այդ թվում նախագահը), իսկ մեկը՝ լյուքսեմբուրգցի։ Միության բարձրագույն խորհրդի 5 անդամներից 3֊ը Բելգիայից են, երկուսը՝ Լյուքսեմբուրգից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Rebhahn, Robert (2015). Solidarität in der Wirtschafts- und Währungsunion. Nomos. էջեր 141–234. ISBN 9783845261553.
- ↑ «Belgium and Luxembourg - Convention for the establishment of an Economic Union between the two countries, signed at Brussels, July 25, 1921 [1922] LNTSer 58; 9 LNTS 223». worldlii.org.
- ↑ Kreins (2003), pp.92–3