Գրադարձություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Գրադարձությունը որևէ գրի՝ այբուբենի վերարտադրությունն է՝ փոխարկումը մի այլ այբուբենով, երբ որ մեկ գրի համակարգի յուրաքանչյուր նշանը (կամ նշանների հերթականությունը) փոխարկվում է ուրիշ գրի համակարգի նույն նշանով (կամ նշանների հերթականությամբ)։ Օրինակ՝ ռոմանականացումը՝ ոչ լատինատառ գրերի վերարտադրությունն է՝ ընդլայնված լատինական այբուբենով՝ հնչյունատարբերիչ նշանների և տառակապակցությունների օգտագործմամբ։
Գրաֆիկական փոխարկումը լինում է 4 տեսակների՝
- մեկ նշանը՝ մեկ նշանով.
- մեկ նշանը՝ նշանների հերթականությայմբ.
- մի քանի նշանների հերթականությունը՝ մեկ նշանով.
- մի քանի նշանների հերթականությունը՝ մի քանի նշանների հերթականությամբ, որոնք չեն համապատասխանում յուրաքանչյուրն առանձին-առանձին փոխարկված նշաններին։