Բյուզանդական կայսրություն (Բյուզանդիա, երբեմն նաև Արևելյան Հռոմեական կայսրություն), Ուշ անտիկ ժամանակաշրջանում և Միջին դարերում գոյություն ունեցած կայսրություն։ Մայրաքաղաքը՝ Կոստանդնուպոլիս։ Հարևանները և կայսրության բնակիչները կոչում էին այն Հռոմեական կայսրություն (հունարեն՝ Βασιλεία Ῥωμαίων, Basileia Rhōmaiōn)[1] կամ Ռոմանիա (Ῥωμανία)։ Բյուզանդական կայսրությունը բուն Հռոմեական կայսրության իրավահաջորդն էր[2][3]։ Սակայն ներկայումս Բյուզանդիան առանձնացվում է Հին Հռոմից, քանի որ Բյուզանդական կայսրությունում տիրապետում էր հունական մշակույթը հռոմեականի, քրիստոնեությունը հռոմեական հեթանոսության և հունարենը լատիներենի փոխարեն[2]։

Բյուզանդական կայսրություն
լատին․՝ Imperium Romanum
հուն․՝ Βασιλεία Ῥωμαίων
 Հռոմեական կայսրություն Հունվարի 17, 395 թվական - Մայիսի 29, 1453 թվական2 Տրապիզոնի կայսրություն 
Էպիրոսի բռնապետություն 
Օսմանյան կայսրություն 
Կիպրոսի թագավորություն 
Կիլիկիայի Հայկական Թագավորություն 
Գոթիա 
(Դրոշ) (Զինանշան)
Քարտեզ


(     Արևմտահռոմեական կայսրություն      Բյուզանդական կայսրություն. 395 թվական)

Քարտեզ2


(Բյուզանդիան իր հզորության գագաթնակետին՝ Հուստինիանոս I-ի օրոք 550 թվականին)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Կոստանդնուպոլիս1
Մակերես 1.680.000 կմ2(395 թվական)
Բնակչություն 17.000.000 (395 թվական)
Մակերես 2.070.000 կմ2(565 թվական)
Բնակչություն 26.000.000 (565 թվական)
Մակերես 1.200.000 կմ2(1025 թվական)
Բնակչություն 12.000.000 (1025 թվական)
Մակերես 120.000 կմ2(1312 թվական)
Բնակչություն 2.000.000 (1312 թ.)
Լեզու Լատիներեն (մինչև 7-րդ դար), միջին հունարեն, հայերեն, ասորերեն, ղպտերեն, արաբերեն
Ազգություն Հույներ, Հայեր, Ասորիներ, Սլավոններ, Ղպտիներ, Արաբներ
Կրոն Ուղղափառություն, Հայ Առաքելական, Ասորի Ուղղափառ, Կաթոլիկություն
Արժույթ Սոլիդուս, Հիպերպիրոն
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Ավելի քան 20 դինաստիաներ
Պետության գլուխ Կայսր
Օրենսդրություն Բյուզանդական Սենատ
Պատմություն
- Հուստինիանոս I-ի գահակալում 527-565 թվականներ
- Յարմուք գետի ճակատամարտ 636 թվական
- Մանազկերտի ճակատամարտ 1071 թվական
1 Կոստանդնուպոլիս (330–1204 թվականներ և 1261–1453 թվականներ)։ Նիկեայի կայսրության մայրաքաղաքը Նիկեան էր։
2 Բյուզանդիայի անկման տարբեր տարեթվեր են նշվում. 1204 թվական՝ Կոստանդնուպոլսի գրավումը խաչակիրների կողմից, 1461 թվական՝ Տրապիզոնի գրավումը թուրք-օսմանների կողմից։

Ուսումնասիրողները բաժանում են Բյուզանդական կայսրության պատմությունը հետևյալ հիմնական փուլերի.

  • 4-7-րդ դարի առաջին կես, անտիկ դարաշրջանից միջնադար անցման փուլ,
  • 7-րդ դարի երկրորդ կես - 12-րդ դար, Բյուզանդիայի մուտքը միջնադար, ֆեոդալական կարգերի և հաստատությունների ձևավորման շրջան,
  • 13-րդ դար - 15-րդ դարի առաջին կես, Բյուզանդիայի տնտեսական և քաղաքական անկման շրջան, որն ավարտվեց 1453 թվականին՝ թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավմամբ և պետության վախճանով[4]։

Հռոմեական կայսրությունից Բյուզանդական կայսրություն անցման տարեթիվը հնարավոր չէ որոշել, սակայն այդ ճանապարհին կարևոր քայլ էր Կոստանդիանոս Ա Մեծի կողմից 324 թվականին մայրաքաղաքը Նիկոմեդիա քաղաքից (Փոքր Ասիա) Բյուզանդիոն տեղափոխելը։ Վերջինս հետագայում վերանվանվեց Կոստանդնուպոլիս, «Կոստանդիանոսի քաղաք» («Նոր Հռոմ»)[Ն 1]:

Հռոմեական կայսրությունը վերջնականապես բաժանվեց երկու մասի 395 թ․-ին Թեոդոսիոս I Մեծ-ի օրոք (379-395 թվականներ)։ Սակայն «բուն» Բյուզանդական կայսրության պատմությունը սկսվում է Հերակլիոս Ա-ից (610-641 թվականներ), որը վերակառուցեց պետական կառուցվածքն ու բանակը, բաժանեց կայսրությունը բանակաթեմերի և փոխեց կայսրության պաշտոնական լեզուն լատիներենից հունարենի[6]։

Բյուզանդական կայսրությունը գոյատևեց ավելի քան հազար տարի՝ 4-րդ դարից մինչև 1453 թվականը։ Իր պատմության մեծ մասի ընթացքում Բյուզանդիան մնում էր իր ժամանակի հզորագույն պետություններից մեկը, չնայած տարածքային լուրջ կորուստների Բյուզանդա-Սասանյան և Բյուզանդա-արաբական պատերազմների հետևանքով։ Արաբական նվաճումներից հետո կայսրությունը 10-րդ դարի վերջում Հայկական հարստության օրոք վերանվաճեց կորցրած տարածքների մի մասը և դարձյալ վերածվեց Մերձավոր Արևելքի հզորագույն պետությունների մեկի։

1071 թվականի Մանազկերտի ճակատամարտում կրած ջախջախիչ պարտության հետևանքով կայսրությունը սելջուկ թուրքերին զիջեց կայսրության սիրտը՝ համարյա ողջ Փոքր Ասիան և Հայաստանը։ Կոմնենոսների հարստության օրոք (12-րդ դար) Բյուզանդիան ժամանակավորապես վերականգնեց իր խարխլված դիրքերը, սակայն Անդրոնիկոս Ա (1183-1185 թվականներ) կայսեր մահից հետո դարձյալ բռնեց անկման ճամփան։ Բյուզանդական կայսրությունը ծանր հարված ստացավ 1204 թվականին, երբ խաչակիրները Չորրորդ խաչակրաց արշավանքի շրջանակներում նվաճեցին մայրաքաղաք Կոստանդնուպոլիսը և երկիրը մասնատվեց մանր հունական ու լատինական իշխանությունների։

Չնայած 1261 թվականին Պալեոլոգոսների հարստության օրոք Կոստանդնուպոլիսը ետ նվաճվեց, Բյուզանդիան այլևս երբեք չվերականգնեց երբեմնի հզորությունը։ Սակայն կայսրության վերջին 200 տարիները համընկան մշակութային վերելքի հետ[3]։

14-րդ դարում պարբերաբար բռնկվող քաղաքացիական պատերազմների պայմաններում, կայսրությունը չկարողացավ դիմագրավել հզորացող Օսմանյան պետությանը։ Բյուզանդական կայսրությունը դադարեց գոյություն ունենալ Կոստանդնուպոլսի և կայսրության մնացորդների՝ 15-րդ դարում Օսմանյան կայսրության կողմից նվաճվելուց հետո։

Անվանում

խմբագրել

Բյուզանդիա անվանումն առաջին անգամ օգտագործել է գերմանացի պատմաբան Հիերոնիոմուս Վոլֆը 1557 թ-ին իր Corpus Historiæ Byzantinæ աշխատությունում։ Անվանումը գալիս է Բյուզանդիոն եզրույթից, որը եղել է Կոստանդնուպոլիս քաղաքի նախկին անվանումը։

Բյուզանդական կայսրությունն իր բնակիչների կողմից անվանվում էր Հռոմեական կայսրություն, Հռոմեացիների կայսրություն (Լատիներեն։ Imperium Romanum, Imperium Romanorum, Հունարեն:Βασιλεία τῶν Ῥωμαίων, Basileía tôn Rhōmaíōn, Ἀρχὴ τῶν Ῥωμαίων, Archḕ tôn Rhōmaíōn), Ռոմանիա[Ն 2] (Լատիներեն։ Romania, Հունարեն։ Ῥωμανία, Rhōmanía), Հռոմի Հանրապետություն (Լատիներեն։ Res Publica Romana, Հունարեն։ Πολιτεία τῶν Ῥωμαίων, Politeίa tôn Rhōmaíōn)[8], Graikía (Greek: Γραικία)[9], նաև Rhōmaḯs (հունարեն։ Ῥωμαΐς)[10]:

Չնայած Բյուզանդական կայսրությունն ուներ խառն ազգաբնակչություն[11][12]՝ այն հայտնի դարձավ[Ն 3] իր հունական տարրի շնորհիվ[13]։ Դրա հետևանքով կայսրությանը երբեմն նաև անվանում էին Հույների կայսրություն (Լատիներեն։ Imperium Graecorum), իսկ կայսրին Imperator Graecorum (Հույների կայսր)[14][15]

Պարսիկները, թուրքերը և սլավոնները կայսրությունը համարում էին Հռոմեական կայսրության ուղիղ իրավահաջորդ և ուղղակի անվանում էին روم (Ռոմ, "Հռոմ")[16][17]:

Ժամանակակից ուսումնասիրողները 395-610 թվականների միջև ընկած ժամանակահատվածի Բյուզանդիան սովորաբար անվանում են Արևելյան Հռոմեական կայսրություն, իսկ 610 թվականից սկսած, երբ Հերակլիոս Ա-ն փոխեց պետության պաշտոնական լեզուն լատիներենից հունարենի (որն արդեն օգտագործվում էր բնակչության մեծ մասի կողմից), երկիրը կոչում են Բյուզանդական կայսրություն։

Պատմություն

խմբագրել

Նախապատմություն

խմբագրել

Հռոմեական կայսրությանը հաջողվել էր նվաճել Արևմտյան Եվրոպան և Միջերկրածովյան շրջանը։ Այս տարածքներում ապրող ազգերը տարբերվում էին միմյանցից մշակույթով և զարգացվածության աստիճանով։ Արևելյան Միջերկրական ծովի պրովինցիաներն ավելի ուրբանիզացված էին և սոցիալապես զարգացած, նախկինում միավորվել էին Մակեդոնական տերության իշխանության տակ և հելլենացված էին։ Ի հակադրություն դրան՝ արևմտյան նահանգները նվազ զարգացած էին։ Հելլենացված Արևելքի և լատինականացված Արևմուտքի միջև այս հակադրությունը դարերի ընթացքում ավելի էր խորանում և վերջիվերջո հանգեցրեց կայսրության բաժանմանը[18]։

Հռոմեական կայսրության բաժանում

խմբագրել

293 թվականին Դիոկղետիանոս կայսրը ստեղծեց նոր վարչական համակարգ (չորրորդապետություն)[19]։ Նա իրեն նշանակեց կառավարչակից՝ «օգոստոս»։ Յուրաքանչյուր «օգոստոս» իր հերթին իրեն գահակից՝ «կեսար» էր նշանակում, որը հետագայում պետք է հաջորդեր «օգոստոսին»։ Սակայն այդ համակարգը կայուն չգտնվեց և շուտով Կոստանդիանոս Ա Մեծի կողմից փոխարինվեց դինաստիական ժառանգման համակարգով[20]։

Կոստանդիանոսը նախաձեռնեց մի շարք բարեփոխումներ[21]։ 330 թվականին նա հիմնադրեց Կոստանդնուպոլիս քաղաքը որպես «երկրորդ Հռոմ»։

Կոստանդիանոսը փոփոխություններ էր կատարում՝ հենվելով Դիոկղետիանոսի համակարգի վրա[19][22]։ Նա կարգավորեց մետաղադրամների հատումը (նրա կողմից շրջանառություն մտցված ոսկե սոլիդուսը դարձավ կայուն արժեք)[22], և բարեփոխեց բանակը։ Կոստանդիանոսի օրոք կայսրությունը վերականգնեց իր ռազմական հզորությունը և վայելում էր կայունության և բարգավաճման շրջան։

 
Կոստանդիանոսի մկրտումը նկարված Ռաֆայել Սանտիի աշակերտների կողմից (1520-1524 թվականներ, որմնանկար, Վատիկան): Ըստ Եվսեբիոս Կեսարացու Կոստանդիանոսը մկրտվել է մահից քիչ առաջ:[23]

Չնայած Կոստանդիանոսի օրոք Քրիստոնեությունը չհռչակվեց պետական կրոն, սակայն նրան շնորհվեց որոշ արտոնություններ։ Կոստանդիանոսը նաև ներմուծեց այն կարգը, ըստ որի կայսրը կրոնական հարցերը չպետք է լուծեր ինքնուրույն, այլ պետք է հրավիրեր եկեղեցական ժողովներ։ Նրա օրոք տեղի ունեցավ Նիկիայի Ա տիեզերական ժողովը[24]։

 
     Արևմտյան Հռոմեական կայսրություն      Բյուզանդական կայսրություն 460 թվական

Կոստանդիանոսի կողմից սահմանված դինաստիական ժառանգման կարգն այնքան ամուր էր հաստատվել, որ երբ 395 թվականին թվականին Թեոդոսիոս Ա Մեծը մահացավ, կայսրությունը ժառանգեցին նրա երկու որդիները՝ Արկադիոսն Արևելքում և Հոնորիոսն Արևմուտքում։ Թեոդոսիոսը միասնական կայսրության վերջին կայսրն էր[25]։

Արևելյան Հռոմեական կայսրությունը ի վիճակի եղավ դիմակայել այն մարտահրավերներին, որոնց հանդիպեց Արևմտյան Հռոմեական կայսրության հետ միասին 3-րդ և 4-րդ դարերի ընթացքում, շնորհիվ ավելի բարձր զարգացվածության և ավելի մեծ տնտեսական հնարավորությունների։ Կաշառելով կամ հարկ վճարելով ներխուժող ցեղերին, ինչպես նաև իր բանակ ներգրավելով օտարազգի վարձկանների՝ Բյուզանդիային հաջողվեց զերծ պահել երկիրը հարձակումներից[26]։ Թեոդոսիոս Բ կայսրն ավելի ամրացրեց Կոստանդնուպոլսի պարիսպները՝ դարձնելով քաղաքը անառիկ։ Քաղաքը չնվաճվեց մինչև 1204 թվականը։ Թեոդոսիոսի պատի մեծ հատվածներ պահպանվել են մինչ մեր օրերը։

 
Արևելահռոմեական կամ Բյուզանդական կայսրությունը 500 թվականին:

Հոներից եկող վտանգը չեզոքացնելու նպատակով Թեոդոսիոս Բ-ն համաձայնվեց վճարել խոշոր հարկ (տարեկան շուրջ 300 կգ ոսկի)։ Թեոդոսիոսի հաջորդը՝ Մարկիանոսը, հրաժարվեց հարկ վճարել հոներին։ Բարեբախտաբար Աթթիլան արդեն ուղղել էր հայացքը դեպի Արևմտյան Հռոմեական կայսրություն[27]։ 453 թվականին Աթթիլայի մահից հետո Հոնական կայսրությունը փլուզվեց, հետագայում հոներից շատերին Բյուզանդիան վարձում էր կայսրության սահմանների պաշտպանության համար[28]։

Աթթիլայի մահից հետո Արևելահռոմեական կայսրությունը մտավ կայունացման շրջան, իսկ Արևմտահռոմեականը՝ վերջնականապես կազմալուծվեց (սովորաբար Արևմտահռոմեական կայսրության ավարտը համարվում է 476 թվականը, երբ գերմանացի վարձկանների հրամանատար Օդոակրը գահընկեց արեց վերջին կայսրին՝ Հռոմուլոս Օգոստուլոսին

Իտալիան վերանվաճելու համար Զենոն կայսրը բանակցություններ սկսեց ներխուժած օստգոթերի հետ։ Նա Իտալիա ուղարկեց գոթերի արքա Թեոդորիք Մեծին որպես magister militum per Italiam ("Իտալիայի զորքերի գերագույն հրամանատար"), որպեսզի գահընկեց անի Օդոակրին։ Դրդելով Թեոդորիքին նվաճելու Իտալիան՝ Զենոնը ազատեց կայսրությունը վտանգավոր հակառակորդից և ձեռք բերեց ձևական իշխանություն Իտալիայի նկատմամաբ[25]։ Օդոակրի ջախջախումից հետո՝ 493 թվականին, Թեոդորիքը սկսեց միանձնյա կառավարել Իտալիան։

491 թվականին գահ բարձրացավ Անաստասիոս Ա կայսրը, ով 498 թվականին ճնշեց Իսավրյան ապստամբությունը[25]։ Անաստասիոսը կատարեց մի շարք կարևոր և արմատական բարեփոխումներ։ Նա կատարելագործեց Կոստանդինի դրամային փոփոխությունները և վերականգնեց պղնձե «ֆոլլիս» մետաղադրամը[29]։ Կայսրը նաև վերացրեց «խրիսարգիրոն» հարկը, որը գանձվում էր առևտրով զբաղվող քաղաքացիներից։ Անաստասիոսի մահվան տարում՝ 518 թ-ին, պետական գանձարանում պահվում էր 145, 150 կգ ոսկի[30]։

Արևմտյան նահանգների վերանվաճում

խմբագրել
 
Հուստինիանոս Ա կայսրը:

527 թվականին գալով իշխանության՝ Հուստինիանոս Ա կայսրը սկսեց արևմտյան նահանգների վերանվաճումը։ Ծագումով գյուղացի Հուստինիանոսն արդեն իր հորեղբոր՝ Հուստինոս Ա-ի օրոք (518-527) զբաղեցնում էր կարևոր պաշտոններ[31]։ 532 թ-ին Հուստինիանոսը Սասանյան Պարսկաստանի շահ Խոսրով Ա Սասանյանի հետ ստորագրեց հաշտության պայմանագիր, որով պարտավորվում էր վճարել մեծ չափի տարեկան հարկ։ Հուստինիանոսը ճնշեց մայրաքաղաք Կոստանդնուպոլսում տեղի ունեցած «Նիկե» ապստամբությունը, որի հետևանքով մահապատժի ենթարկվեցին 30,000-35,000 մարդ[32]։ Այդ հաղթանակը ավելի ուժեղացրեց Հուստինիանոսի իշխանությունը[33]։ Հուստինիանոսը նաև փորձեց վերականգնել Հռոմի Պապի հետ հարաբերությունները՝ Հռոմի Պապի միջնորդությամբ Կոստանդնուպոլսի պատրիարքի պաշտոնից հեռացնելով միաբնակ Անֆիմոս Ա-ին։

Արևմտյան նվաճումները սկսվեցին 533 թվականին, երբ Հուստինիանոսը Աֆրիկա ուղարկեց իր նշանավոր զորավարներից մեկին՝ Բելիսարիոսին։ Նախկին հռոմեական Աֆրիկա պրովինցիան 429 թվականից գտնվում էր վանդալների իշանության տակ[34]։ Մի քանի տարվա ընթացքում վանդալները ջախջախվեցին, սակայն տեղի ցեղային միությունները վերջնականապես հնազանդվեցին միայն 548 թ-ին[33]։ Իտալիայում օստգոթերի Թեոդորիք Մեծ արքայի, նրա ժառանգ Աթալարիքի և դստեր՝ Ամալասունթայի սպանությունը հնարավորություն էր տվել գահին բազմելու հեղինակություն չվայելող Թեոդահադին։ 535 թվականին բյուզանդական փոքրաթիվ ուժերը կարողացան մի շարք փոքր հաջողությունների հասնել Սիցիլիայում, սակայն գոթերը շուտով ուժեղացրին դիմադրությունը։ Բյուզանդական զորքերը կարողացան հասնել խոշոր հաջողությունների միայն 540 թվականին, երբ Բելիսարիուսը մի քանի պաշարումներից հետո գրավեց Հռավեննա, Նեապոլ և Հռոմ քաղաքները[35]։

 
Հուստինիանոսի օրոք կատարված նվաճումները պատկերված են մանուշակագույնով:

Շուտով օստգոթերը միավորվեցին Տոտիլա արքայի շուրջը և 546 թվականի դեկտեմբերի 17-ին ետ գրավեցին Հռոմը։ Հուստինիանոսը 549 թվականին հետ կանչեց Բելիսարիուսին[36]։ Նրա փոխարեն Իտալիա ուղարկվեց մեկ այլ նշանավոր զորավար՝ հայազգի Նարսեսը (551 թվական) 35․000 զորքով։ Նարսեսը մեկը մյուսի հետևից հաղթանակներ էր տանում գոթերի նկատմամբ, իսկ Բուստա Գալորումի ճակատամարտում նա վերջնականապես ջախջախեց գոթերի վերջին մնացորդներին (552 թվականի հոկտեմբեր)։ Չնայած մի քանի գոթական կայազորների դիմադրությանը և ֆրանկների ու ալեմանների ցեղերի երկու արշավանքներին, պատերազմը Իտալիայում ավարտվեց Բյուզանդիայի լիակատար հաղթանակով[37]։

551 թվականին վեստգոթ ազնվական Աթանագիլդը Հուստինիանոս Ա-ի օգնությամբ հաջողությամբ ապստամբեց Իսպանիայի վեստգոթական թագավորության արքայի դեմ։ Ապստամբոթյան հետևանքով Իսպանիայի հարավարևելյան մի հատված անցավ Բյուզանդիային՝ մնալով վերջիններիս իշխանության տակ մինչև Հերակլիոս Ա-ի գահակալումը[38]։

Արևելքում բյուզանդա-պարսկական պատերազմները շարունակվեցին մինչև 561 թվականը, երբ Հուստինիանոսն ու Խոսրով Սասանյանը կնքեցին 50-ամյա խաղաղության պայմանագիր։ Արդեն 550-ական թվականներին Հուստինիանոսը հաջողության էր հասել բոլոր ճակատներում, բացառությամբ Բալկանների, որտեղ անընդհատ հարձակումներ էին գործում սլավոնական ցեղերը։ 559 թ-ին կայսրություն ներխուժեցին կուտրիգուրների և սկլավենների ցեղերը։ Հուստինիանոսը նորից ծառայության կանչեց պաշտոնաթող Բելիսարիուսին, և վերջինս կարողացավ հաջողությամբ չեզոքացնել հոնական նոր ներխուժումը։ Դանուբի նավատորմի հզորացումը ստիպեց կուտրիգյան հոներին խաղաղության պայմանագիր կնքել և հեռանալ կայսրության սահմաններից։

529 թվականին տասը հոգուց բաղկացած խորհուրդը հռոմեական օրենքների հիման վրա ստեղծեց «Հուստինիանոսի օրենսգիրքը»։ 534 թվականին այն թարմացվեց և մտցվեց շրջանառության մեջ՝ կիրառվելով բնակչության կողմից մինչև կայսրության անկումը[39]։ Այս և այլ բարեփեխումներն իրավունքի և օրենքի բնագավառում հայտնի դարձան "Corpus Juris Civilis" անվամբ։

6-րդ դարի ընթացքում ավանդական հունա-հռոմեական մշակույթը դեռևս մեծ ազդեցություն ուներ Բյուզանդական կայսրությունում։ Այդ մշակույթի կարկառուն ներկայացուցիչներից էր փիլիսոփա Հովհաննես Ֆիլոպոնոսը։ Սակայն քրիստոնեական մշակույթը սկսեց աստիճանաբար դուրս մղել նախկինում լայն տարածված հունա-հռոմեականը։ Հուստինիանոսրի օրոք կառուցվեց իր ժամանակի մեծագույն տաճարը՝ Սուրբ Սոֆիան, որ մինչ այսօր էլ համարվում է բյուզանդական ճարտարապետության գլուխգործոցներից մեկը[25]։ 6-7-րդ դարերում կայսրությունում բռնկվեցին մի շարք համաճարակներ (դրանցից մեկը պատմության մեջ մտել է «Հուստինիանոսի ժանտախտ» անունով), որոնց զոհ գնացին բազմաթիվ բնակիչներ և որոնք բավականին թուլացրեցին երկիրը[40]։

 
Արևելյան Հռոմեական կայսրությունը 600 թվականին՝ Մորիկ կայսեր գահակալության օրոք

Հուստինիանոս Ա-ի մահից հետո՝ 565 թվականին, նրա հաջորդը՝ Հուստինոս Բ-ն հրաժարվեց վճարել խոշոր, տարեկան հարկը պարսիկներին։ Նույն տարում գերմանական լանգոբարդ ցեղը ներխուժեց Իտալիա. դարի վերջում Իտալիայի միայն մեկ երրորդն էր մնացել Բյուզանդիայի վերահսկողության տակ։ Հուստինոսի հաջորդ Տիբերիոս Բ-ն կաշառքի միջոցով՝ ժամանակավորապես հանգստացրեց ավարներին և պատերազմ սկսեց Սասանյան Իրանի դեմ։ Չնայած Տիբերիոսի հրամանատար Մորիկը հաջող ճակատամարտեր էր մղում արևելյան ռազմաճակատում, ավարները դրժեցին խոստումը և անցան հարձակման։ 582 թվականին նրանք Բալկանյան թերակղզում գրավեցին Սիրմինիում ամրոցը, ինչի հետևանքով սլավոնները հատելով Դանուբ գետը սկսեցին մտնել կայսրության տարածք։ Մորիկը, դառնալով կայսր, միջամտեց պարսկական քաղաքացիական պատերազմին՝ օգնելով գահի թեկնածուներից Խոսրով Բ-ին և կնության տալով նրան իր դստերը։ Գահ բարձրանալով՝ Խոսրով Բ-ն բյուզանդացիներին հանձնեց խոստացված Արևելյան Հայաստանի զգալի մասը. դրանով Բյուզանդական կայսրությունը արևելքում ունեցավ զգալի տարածքային աճ։ Բացի դրանից պարսիկները հրաժարվեցին Բյուզանդական կայսրությունից գանձվող տարեկան հարկից։ Հաղթանակ տոնելով արևելյան ռազմաճակատում՝ Մորիկը մի շարք հաջող արշավանքներից հետո, 602 թ-ին Բալկաններում կարողացավ ետ մղել ավարներին ու սլավոններին և դարձյալ վերականգնել Դանուբ գետը որպես կայսրության հյուսիսային սահման[25]։

Փոքրացող սահմաններ

խմբագրել

Հերակլիոսների հարստություն

խմբագրել

  Տես նաև` Հերակլիոս Ա, Բյուզանդա-Սասանյան պատերազմներ, և Բյուզանդա-արաբական պատերազմներ

Մորիկի սպանությունից հետո գահ բարձրացավ Փոկասը։ Խոսրով Սասանյանը օգտագործեց սպանությունը որպես պատրվակ բյուզանդական Միջագետք նահանգ ներխուժելու համար[41]։ Փոկասը, ով չէր վայելում ժողովրդավարություն և երբեմն բնութագրվում էր որպես "բռնապետ", 610 թ-ին գահընկեց արվեց հայազգի զորավար Հերակլ Ա-ի կողմից, ով նավատորմով հասավ Կոստանդնուպոլիս Կարթագենից[42]։ Շուտով Սասանյանները թափանցեցին Փոքր Ասիայի խորքերը, գրավեցին Դամասկոսը, Եգիպտոսը և Երուսաղեմը։ Երուսաղեմից պարսիկները Տիզբոն տարան Խաչափայտը[43]։ Պարսիկները անգամ պաշարեցին Կոստանդնուպոլիսը, սակայն չկարողանալով գրավել այն, նահանջեցին։ Հերակլ կայսեր հակահարձակումն ընդունեց Սրբազան Պատերազմի բնույթ[44][45]։ Սասանյանների բանակի կորիզը ոչնչացվեց Նինվեյի ճակատամարտում 627 թ-ին, իսկ 629 թ-ին Հերակլը հանդիսավորությամբ Երուսաղեմ վերադարձրեց Խաչափայտը[46]։ Պատերազմը հյուծեց և Բյուզանդիային և Սասանյան Իրանին, ինչի հետևանքով նրանք չկարողացան լուրջ դիմադություն ցույց տալ իսլամի ներքո միավորված արաբական ցեղերի արշավանքերին[47]։ Բյուզանդացիները արաբներից ջախջախիչ պարտություն կրեցին Յարմուք գետի ճակատամարտում 636 թ-ին, իսկ Սասանյան Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոնը երկուամսյա պաշարումից հետո հանձնվեց արաբներին 634 թ-ին[48]։

 
Բյուզանդական կայսրությունը 650 թվականին, երբ կայսրությունը բացառությամբ Կարթագենի կորցրել էր իր բոլոր հարավային նահանգները արաբներին

Նվաճելով Սիրիան և Սուրբ Երկիրը, արաբները սկսեցին արշավանքներ ձեռնարկել Փոքր Ասիա և 674-678 թվականներին պաշարեցին բուն Կոստանդնուպոլիս քաղաքը։ Բյուզանդական նավատորմը վերջիվերջո հունական կրակի միջոցով ջախջախեց արաբականը, և Բյուզանդիայի ու Արաբական խալիֆայության միջև ստորագրվեց 30-ամյա հաշտության պայմանագիր[49]։ Սակայն արաբական արշավանքերը Փոքր Ասիա շարունակվում էին, որի հետևանքով էլ աստիճանաբար սկսում է անկում ապրել քաղաքային կյանքը[50]։ Չնայած արաբները երկրորդ անգամ պաշարեցին Կոստանդնուպոլիսը բյուզանդացիները ևս մեկ անգամ էլ կարողացան հետ մղել արաբներին։ Սակայն Կոստանդնուպոլիսի բնակչության թիվը նվազեց՝ 500․000-ից հասնելով 40–70 հազարի։ Այդ ամենը բացատրվում է նրանով, որ 618 թվականին կայսրությունը պարսիկներին կորցրեց (դարձյալ վերանվաճեց 629 թ-ին, բայց կորցրեց 642 թ-ին արաբներին) իր ցորենի գլխավոր մատակարարին՝ Եգիպտոսին[51]։ Կենտրոնական իշխանությունն ամրապնդելու նպատակով կիսանկախ իշխանությունները ձևափոխվեցին թեմերի[52]։

 
Հունական կրակի օգտագործումը բյուզանդացիների կողմից ընդդեմ արաբական նավերի

Մեծ քանակությամբ զորքի տեղափոխումը Բալկանյան թերակղզուց դեպի արևելք՝ պարիսկների, իսկ հետագայում արաբների դեմ պատերազմելու, ճանապարհ բացեց սլավոնների հարավ՝ դեպի կայսրություն գաղթելուն։ Գաղթի հետևանքով այնտեղ նույնպես սկսեց անկում ապրել քաղաքային կյանքը[53]։ 670-ական թվականներին բուլղարները ղազարների ճնշման տակ անցան Դանուբ գետը և մուտք գործեցին կայսրություն։ 680 թ-ին բյուզանդական բանակը, որն ուղարկվել էր վերացնելու բուլղարների նոր բնակավայրերը ջախջախիչ պարտություն կրեց։ Մյուս տարում Կոստանդին Դ կայսրը պայմանագիր կնքեց բուլղարների խանի՝ Ասպարուխի հետ, և նորաստեղծ բուլղարական պետությունը իր մեջ ընդգրկեց մի շարք սլավոնական ցեղերի, որոնք նախկինում գոնե ձևականորեն ենթարկվում էին կայսրությանը[54]։ 687-688 թվականներին Հուստինիանոս Բ-ն հաջող արշավանքներ ձեռնարկեց ընդդեմ սլավոնների և բուլղարների, սակայն այն փաստը, որ բյուզանդացիները ստիպված էին ետ նվաճել Թրակիայից մինչև Մակեդոնիա ընկած տարածքները, ցույց է տալիս, թե ինչքան էր թուլացել Բյուզանդիայի իշխանությունը հյուսիսային Բալկաններում[55]։

Հերակլիոսների հարստության վերջին ներկայացուցիչը՝ Հուստինիանոս Բ-ն փորձեց նվազեցնել քաղաքային ազնվականության իշխանությունը հարկերի միջոցով։ Սակայն նա հեռացվեց իշխանությունից 695 թ-ին, և ստիպված էր ապաստանել ղազարների, իսկ հետագայում բուլղարների մոտ։ 705 թվականին Հուստինիանոսը բուլղարների օգնությամբ երկրորդ անգամ գահ բարձրացավ, և սկսեց հետապնդումները իր թշնամիների նկատմամբ։ 711 թվականին հայազգի զորավար Փիլիպպիկոս-Վարդանի (հետագայում հռչակվեց կայսր) կազմակերպած երկրորդ ապստամբության հետևանքով Հերակլիոսների հարստության վերջին ներկայացուցիչը վերջնականապես հեռացվեց իշանությունից[56]։

Իսավրյան հարստությունից մինչև Բարսեղ Ա-ի թագադրում

խմբագրել
 
Բյուզանդական կայսրությունը 717 թ-ին: Բծերով նշված տարածքները ենթարկվում էին արաբական հարձակումների:

Լևոն III Իսավրացին անցավ հակահարձակման 718 թվականին և բուլղարների օգնությամբ, ովքեր միայն մեկ ճակատամարտում սպանեցին 32.000 արաբի, հասավ փայլուն հաղթանակի մուսուլման արաբների նկատմամբ։ Լևոնը նաև որոշ փոփոխությունների ենթարկեց թեմերի համակարգը։ Լևոն Գ-ի հաջորդը՝ Կոստանդին Ե-ն տարավ մի շարք հաղթանակներ Սիրիայում և որոշակիորեն թուլացրեց բուլղարների հզորությունը։

Օգտվելով կայսրության թուլացումից Թոմաս Սլավոնի գլխավորությամբ բարձրացրած ապստամբությունից հետո, արաբները 820-ական թվականներին անցան հարձակման, նվաճեցին Կրետե կղզին և փորձ կատարեցին նվաճելու Սիցիլիա կղզին։ Սակայն Սիցիլիայում 863 թվականի սեպտեմբերի 3-ին գեներալ Պետրոնասը Լալակաոնի ճակատամարտում ջախջախիչ պարտության մատնեց արաբներին։ Բուլղարիայի կայսեր՝ Կրումի օրոք, Բուլղարական կայսրությունը դարձյալ սկսեց սպառնալ կայսրությանը, սակայն Կրումի որդին՝ Օմորտագը 814 թվականին խաղաղության պայմանագիր կնքեց Բյուզանդական կայսրության հետ[57]։

8-9-րդ դարերում սկիզբ առավ պատկերամարտությունը։ Լևոն և Կոստանդին կայսրերի օրոք արգելվեցին սրբապատկերները, որի հետևանքով ողջ կայսրությամբ մեկ տեղի ունեցան մի շարք խռովություններ և ապստամբություններ։ Նիկիայի Բ տիեզերական ժողովում որոշում ընդունվեց, ըստ որի վերականգնվեց սրբապատկերների պաշտամունքը, սակայն արգելվեց երկրպագել նրանց[58]։ 813 թվականին Լևոն Ե Հայ կայսրը դարձյալ արգելեց սրբապատկերների պաշտամունքը, սակայն 843 թվականին Թեոդորա կայսրուհին դարձյալ թույլատրեց սրբապատկերների պաշտամունքը[59]։ Պատկերամարտությունը էլ ավելի տարանջատեց Բյուզանդական կայսրությունը արևմուտքից։

Հայկական կամ Մակեդոնական հարստություն

խմբագրել
 
Բյուզանդիայի բնակիչների տարազները 700-1000 թվականներ

Բյուզանդական հարստությունը հասավ իր հզորության գագաթնակետին Հայկական հարստության կայսրերի օրոք 9-րդ դարի վերջում, 10-րդ դարում և 11-րդ դարի սկզբներին։ Հայկական հարստության օրոք Բյուզանդիան վերականգնեց դիրքերը Ադրիատիկ ծովում, հարավային Իտալիայում և գրավեց Բուլղարական Առաջին Կայսրությունը։ Կայսրության քաղաքները սկսեցին մեծանալ, իսկ պրովինցիաները, անվտանգության ապահովման հետևանքով սկսեցին բարգավաճել։ Բնակչությունն աճեց, ապրանքների արտադրանքը մեծացավ, առևտուրը զարգացավ։ Տնտեսական աճը համընկավ մշակութային ուժեղ առաջընթացի հետ ("Հայկական կամ Մակեդոնական վերածնունդ")։ Թափ առան ճարտարապետությունն ու եկեղեցաշինությունը։ Չնայած Հուստինիանոսի ժամանակների հետ համեմատած կայսրությունը զգալիորեն փոքր էր տարածքով, այն ավելի հզոր էր, քանի որ կայսրության տիրույթներն աշխարհագրորեն ավելի մոտ էին իրար գտնվում։

Պատերազմներն ընդդեմ մուսուլմանների

խմբագրել
 
Բյուզանդական կայսրությունը 867 թվականին

Արդեն 867 թ-ին Բյուզանդական կայսրությունը վերականգնել էր իր դիրքերը և՛ Արևմուտքում և՛ Արևելքում, ինչի շնորհիվ բյուզանդական կայսրերը ձեռնամուխ եղան արևելքում կորցրած տարածքների վերանվաճմանը։

Վերանվաճումը սկզբից ընթանում էր փոփոխակի հաջողությամբ։ Կրետե կղզու ժամանակավոր գրավմանը (843) հաջորդեց ջախջախիչ պարտությունը Բոսֆորում։ Բացի դրանից Բյուզանդիան չէր կարողանում կասեցնել մուսուլման արաբների առաջխաղացումը Սիցիլիայում, որի նվաճումը արաբների կողմից սկսվեց 827 թ-ին և տևեց մինչև 902 թվականը։ Օգտագործելով ներկայիս Թունիսի տարածքը որպես հենակետ, արաբները 831 թ-ին գրավեցին Պալերմոն, 842 թ-ին՝ Մեսինան, 859 թ-ին՝ Էնան, 878 թ-ին՝ Սիրակուզան, 900 թ-ին՝ Կատանիան և 902 թ-ին՝ վերջին բյուզանդական հենակետը Սիցիլիայում՝ Տաորմինա ամրոցը։

 
10-րդ դարի ռազմական հաջողություններն ուղեկցվում էին մշակութային զարթոնքով, որն ի պատիվ կառավարող Հայկական հարստության կոչվում է Հայկական Վերածնունդ

Այս պարտություններին հաջորդեցին հաջող արշավանքը Դամիետա՝ Եգիպտոս (856), Մալաթիայի էմիրի ջախջախումը (863), Դալմաթիայի նկատմամբ կայսերական իշխանության հաստատումը (867) և Բարսեղ Ա-ի հաջող արշավանքները Եփրատ գետի երկայնքով (870-ական թթ.)։ Չնայած Սիցիլիայի կորստին, Բարսեղը կարողացավ իր ձեռքում պահել հարավային Իտալիան, և այն մնաց կայսրության կազմում հաջորդող երկու դարերի ընթացքում։

904 թ-ին Բյուզանդական կայսրության մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Սալոնիկը գրավվեց և թալանվեց արաբական նավատորմի կողմից։ Բյուզանդիան դրան պատասխանեց արաբական նավատորմի ոչնչացմամբ 908 թ-ին և Սիրիայի Լաոդիկեա քաղաքի ավերմամբ երկու տարի անց։ Չնայած այդ հաջողություններին՝ բյուզանդացիներն արաբներից ջախջախիչ պարտություն կրեցին Կրետե կղզում 911 թ-ին։

Շուտով վարյագները, ովքեր պաշարել էին Կոստանդնուպոլիսը 860 թ-ին, 941 թ-ին հայտնվեցին Բոսֆորի ասիական ափին։ Սակայն ի տաբերություն առաջին հարձակման, երբ բյուզանդացիները միայն հաշտություն կնքելով կարողացան հեռու պահել կայսրությունից վարյագներին, երկրորդ հարձակման ժամանակ վարյագները գլխովին ջախջախվեցին։ Այդ հաղթանակը ցույց տվեց 907 թ-ին բյուզանդական բանակում կատարված բարեփոխումների դրական արդյունքը։ Վարյագներին պարտության մատնողը հայտնի հայազգի զորավար Հովհաննես Կուրկուաս Բ-ն էր, ով ծագում էր հայկական Կուրկուաս տոհմից։ Շուտով Հովհաննես Կուրկուասը մի շարք հաղթանակներ տարավ նաև Միջագետքում (943)։ Դրանցից առավել նշանակալիցը Եդեսիայի ազատագրումն էր (944), որի հետևանքով Կոստանդնուպոլիս վերադարձվեց Մանդիլիոնը։

Զինվոր-կայսրեր Նիկեփոր Փոկասը (կառավարել է 963–969 թթ.) և Հովհաննես Չմշկիկը (969–976 թթ.) վերագրավեցին նոր տարածքներ Սիրիայում, ջախջախեցին հյուսիսարևմտյան Իրաքի էմիրներին և վերանվաճեցին Կրետեն և Կիպրոսը։ Բյուզանդական զորքերը նույնիսկ սպառնում էին Երուսաղեմին։ Հալեպի էմիրները և նրա հարևան այլ մուսուլմանական էմիրությունները վերածվեցին Բյուզանդիայի վասալների։ Բյուզանդական կայսրության համար արևելքում ամենամեծ վտանգը ներկայացնում էր Ֆաթիմյան խալիֆայությունը[60]։ Մի քանի արշավանքների հետևանքով Բարսեղ Բ կայսրը 40, 000 զորքի գլուխ անցած ոչնչացրեց Սիրիայում արաբական վերջին սպառնալիքները։ Ի շնորհիվ հաղթանակների Բուլղարիայում և Սիրիայում, Բարսեղ Բ Բուլղարասպան կայսրը մտադրվել էր ազատագրելու արաբներից Սիցիլիան։ Սակայն նրա մահը 1025 թ-ին ձգձգեց արշավանքը։ Այն ի վերջ տեղի ունեցավ 1040-ական թվականներին և ունեցավ միայն սկզբնական որոշ հաջողություններ։

Պատերազմներն ընդդեմ Բուլղարական Կայսրություն

խմբագրել
 
Հայազգի Բարսեղ Բ Բուլղարասպան կայսրը (976–1025)

Արդեն երկար ժամանակ շարունակվում էր ավանդական դարձած պայքարը Հռոմի Պապի և Կոստանդնուպոլսի Պատրիարքի միջև։ Այս անգամ պայքար սկզիբ առավ վերջերս Քրիստոնեություն ընդունած բուլղարների նկատմամբ իշխանություն հաստատելու նպատակով։ Սակայն չնայած այն փաստին, որ բուլղարներն արդեն քրիստոնյա էին, բուլղարական ցար Սիմեոն Ա-ն արշավանք կազմակերպեց Բյուզանդիայի դեմ 894 թ-ին, սակայն պարտվեց բյուզանդացիներին օգնության հասած հունգարներից։ Սակայն 896 թ-ին բյուզանդացիներն իրենք պարտվեցին բուլղարներից Բուլղարոֆիգոնի ճակատամարտում և ստիպված եղան հարկ վճարել Բուլղարական Կայսրությանը։ Հետագայում (912 թ.) Սիմեոնը նույնիսկ ստիպեց իրեն շնորհել բասիլևս (կայսր) տիտղոսը և կնության առավ Կոստանդին Ծիրանածին կայսեր դստերը։ Իսկ երբ Բյուզանդական կայսրությունում դարձյալ սկիզբ առան գահակալական կռիվներ, բուլղարները մտան Թրակիա և գրավեցին Ադրիանուպոլիս քաղաքը[60]։

Բուլղարների դեմ կազմակերպվեց մեծ արշավանք Լևոն Փոկասի և Ռոմանոս Ա Լեկապենոսի գլխավորությամբ, սակայն այն ավարտվեց բյուզանդացիների ջախջախիչ պարտությամբ Արխելուսի ճակատամարտում (917), և արդեն մյուս տարի բուլղարներն ազատ ասպատակում էին հյուսիսային Հունաստանը՝ ընդհուպ մինչև Կորինթոս քաղաքը։ Ադրիանուպոլիս քաղաքը դարձյալ գրավվեց Բուլղարական Կայսրության կողմից 923 թ-ին և 924 թ-ին բուլղարական բանակը անհաջող պաշարեց Կոստանդնուպոլիսը։ Բյուզանդիայի դրությունը թեթևացավ 927 թ-ին Ցար Սիմեոնի մահից հետո։ 968 թ-ին Բուլղարիա՝ Սվիատոսլավ Կիևցու գլխավորությամբ ներխուժեցին ռուսական ցեղերը, սակայն երեք տարի անց հայազգի Հովհաննես Չմշկիկ կայսրը ջախջախեց նրանց և նվաճեց արևելյան Բուլղարիան։

 
Բյուզանդական կայսրությունը Բարսեղ Բ-ի օրոք՝ 1025 թ-ին:

Բուլղարական Կայսրությունը վերստին հզորացավ Կոմետոպուլի հարստության օրոք, սակայն հայազգի Բարսեղ Բ կայսրը (գահակալել է 976–1025 թթ.) իր արտաքին քաղաքականության հիմնական նպատակը դարձրեց Բուլղարիայի նվաճումը։ Բարսեղի առաջին արշավանքը Բուլղարիա ավարտվեց բյուզանդացիների խայտառակ պարտությամբ։ Մինչև հաջորդող մի քանի տարիների ընթացքում Բարսեղ Բ կայսրը զբաղված էր Փոքր Ասիայում տեղի ունեցող խռովություններն ու ապստամբությունները ճնշելով, բուլղարները մեծացնում էին իրենց տիրույթները Բալկաններում։ Սակայն բյուզանդացիների հաղթանակները Սպերխեյոսի և Սկոպյեի ճակատամարտերում թուլացրեցին բուլղարական բանակի հզորությունը։ Վերջիվերջո 1014 թ-ին Կլեյդիոնի ճակատամարտում բուլղարները գլխովին ջախջախվեցին Բյուզանդիայից[61]։ Բուլղարական բանակը գերի վերցվեց և յուրաքանչյուր 100 զինվորից 99-ը կուրացվեցին, իսկ 100-րդի միայն մեկ աչքը կուրացվեց, որպեսզի նա կարողանա մյուսներին հայրենիք ուղեկցել։ Ընդհանուր առմամբ կուրացվեց մոտ 15.000 բուլղար, որի համար Բարսեղ Բ կայսրը ստացավ «Բուլղարասպան» մականունը։ Երբ Ցար Սամուիլը տեսավ իր զորքի մնացորդները, նա մահացավ ցնցումից։ Արդեն 1018 թ-ին Բուլղարիայի վերջին ամրոցները հանձնվեցին Բյուզանդական կայսրությանը։ Այս հաղթանակի շնորհիվ՝ առաջին անգամ սկսած Հերակլիոս Ա կայսեր ժամանակներից, որպես կայսրության հյուսիսային սահման վերականգնվեց Դանուբ գետը[60]։

Հարաբերությունները Կիևյան Ռուսիայի հետ

խմբագրել
 
Կիևյան Ռուսիայի զորքերը Կոստանդնուպոլսի պատերի տակ (860):

850 և 1100 թթ-ի միջև կայսրությունը ոչ միանշանակ քաղաքականություն էր վարում Սև ծովի հյուսիսում ձևավորված Կիևյան Ռուսիա պետության նկատմամբ։ Այդ փոխազդեցությունը Բյուզանդիայի և վարյագների միջև ունեցավ մեծ ազդեցություն արևելյան սլավոնների պատմության վրա։ Կայսրությունն արագորեն դարձավ Կիևյան Ռուսիայի առևտրի և մշակույթի հիմնական գործընկերը, սակայն նրանց միջև հարաբերությունները միշտ չէ, որ բարեկամական էին։ Երկու տերությունների միջև ամենանշանակալից հակամարտությունը 968–971 թթ-ին էր Բուլղարիայում, սակայն տեղի են ունեցել նաև մի շարք այլ արշավանքներ Ռուսիայի կողմից Սև ծովի բյուզանդական քաղաքների և Կոստանդնուպոլսի վրա։ Չնայած բյուզանդացիները կարող էին գտնվում ետ մղել վարյագներին, պատերազմների հետևանքով կնքվեցին մի շարք առևտրային պայմանագրեր, որոնց մեծ մասը շահական էին Ռուսիային։

Ռուս-բյուզանդական հարաբերությունները դարձան ավելի բարեկամական Աննա արքայադստեր և Վլադիմիր Մեծի ամուսնությունից և Կիևյան Ռուսիայի Քրիստոնեություն ընդունելուց հետո. բյուզանդացի հոգևորականները, արվեստագետները և ճարտարապետները հրավիրվեցին Կիևյան Ռուսիա։ Որոշ վարյագներ էլ ծառայության անցան բյուզանդական բանակում և կազմեցին առանձին ստորաբաժանում՝ Վարյագյան Գունդը։

Կայսրությունը հզորության գագաթնակետին

խմբագրել
 
Միջնադարյան Կոստանդնուպոլիսը

Իր հզորության գագաթնակետին՝ Բարսեղ Բ կայսեր օրոք Բյուզանդական կայսրությունը արևելքում ձգվում էր մինչև Հայաստան, իսկ արևմուտքում՝ Կալաբրիա, հարավային Իտալիա[60]։ Կայսրությունն արձանագրեց բազմաթիվ հաջողություններ, սկսած Բուլղարիայի ամբողջական, Հայաստանի և Վրաստանի որոշ շրջանների նվաճումից մինչև եգիպտացիների ջախջախումը Անտիոք քաղաքի մոտ։ Սակայն նույնիսկ այդ հաղթանակները Բարսեղին չէին գոհացնում. նա չէր կարող համակերպվել այն մտքի հետ, որ Պունիկյան առաջին պատերազմի ժամանակներից Հռոմի իշխանության տակ գտնվող Սիցիլիա կղզին նվաճվել էր արաբների կողմից։ Նա արդեն պատրաստվում էր գլխավորել արշավանքը դեպի Սիցիլիա։ Սակայն նրա մահը 1025 թ-ին վերջ դրեց կղզին ազատագրելու ծրագրերին[60]։

Այդ ժամանակ կայսրության մայրաքաղաք Կոստանդուպոլսի բնակչությունը շուրջ 400.000 էր հաշվվում։

11-րդ դարում Կ. Պոլսի պատրիարքի և Հռոմի պապի միջև հարաբերությունները շարունակում էին մնալ լարված։ Այդ լարվածությունը հասավ իր գագաթնակետին և հանգուցալուծվեց 1054 թ. հուլիսի 16-ին, երբ Հռոմի Պապի երեք ներկայացուցիչները մուտք գործելով Սուրբ Սոֆիայի տաճար, որտեղ Պատարագ էր մատուցվում, զոհասեղանին դրեցին Հռոմի Պապի հրովարտակը (բուլլա)։ Դրանում հայտարարվում էր, որ Հռոմի եկեղեցին խզում է եկեղեցական հաղորդակցության միությունը, բանադրում է Կ. Պոլսի պատրիարքին և Հույն եկեղեցուն։ Այս իրադարձությունը ֆորմալ առումով համարվում է այսպես կոչված եկեղեցական Մեծ Խզման սկիզբը։

Ճգնաժամ և մասնատում

խմբագրել

Կայսրությունը շուտով հանդիպեց մի շարք արգելքների, որոնք կապված էին վարչական և ռազմական համակարգերիի բարեփոխումների հետ։ Նիկեփոր Փոկաս (գահակալել է 963–969), Հովհաննես Չմշկիկ և Բարսեղ Բ կայսրերը փոխեցին ռազմական համակարգը (τάγματα, տագմատա) շարժունակ, առավել պաշտպանական քաղաքացիական բանակը մասնագիտացված, արշավող և վարձկան զինվորներով բանակի։ Սակայն քանի որ վարձկանները թանկ էին և 10-րդ դարում կայսրությանը լուրջ վտանգ չէր սպառնում, վարձկանների, խոշոր պահակազորներների և ռազմական կառույցների անհրաժեշտության առանձնապես չէր զգացվում[62]։ Բարսեղ Բ կայսրն իրենից հետո թողեց հարուստ ժառանգություն, սակայն նրա հաջորդները չկարողացան ճիշտ կառավարել նրա ժառանգությունը։ Բարսեղի ոչ մի ուղիղ իրավահաջորդ չունեցավ ոչ ռազմական, ոչ քաղաքական տաղանդ և կայսրությունում սկսեց թուլանալ կենտրոնական իշխանությունը։ Բյուզանդական տնտեսությունը վերականգնելու ուղղությամբ տարված քայլերը միայն առաջ բերեցին ոսկե մետաղադրամների արժեզրկումը։ Բանակն արդեն ընկալվում էր որպես թանկ և իշխանությանը վտանգ ներկայացնող մի կառույց։ Այդիսկ պատճառով բնիկ զորքերը ցրվեցին և փոխարինվեցին օտարազգի վարձկաններից կազմված գնդերով[63]։

Այդ նույն ժամանակ հայտնվեցին նոր, վտանգավոր հակառակորդներ։ Հարավային Իտալիայի նահանգներ 11-րդ դարից սկսեցին արշավել նորմանները։ Կոստանդնուպոլսի և Հռոմի հակամարտության ժամանակ, որն ավարտվեց Արևելք-Արևմուտք խզումով 1054 թ-ին, նորմանները դանդաղ, սակայն հաստատուն քայլերով շարունակում էին իրենց առաջխաղացումը Բյուզանդական Իտալիա[64]։ Ռեջիոն՝ Կալաբրիա տագմայի կենտրոնը, գրավվեց 1060 թ-ին Ռոբերտ Գուիսկարդի կողմից, որին հետևեց Օտրանտոյի անկումը 1068 թ-ին։ Բարին՝ Ապուլիայի բյուզանդական հիմնական հենակետը պաշարվեց 1068 թ-ին և գրավվեց 1071 թ-ի ապրիլին[65]։ Բյուզանդացիները նաև կորցրեցին Դալմաթիայի ծովափնյա քաղաքները Խորվաթիային 1069 թ-ին[66]։

Սակայն ամենամեծ աղետը տեղի ունեցավ Փոքր Ասիայում։ Սելջուկ-թուրքերի առաջին արշավանքները Բյուզանդական Հայաստան տեղի ունեցան 1065 և 1067 թթ-ին։ 1068 թ-ին Փոքր Ասիայի ռազմական ազնվականությունը կայսր ընտրեց իրենց թեկնածուին՝ Ռոմանոս Դիոգենեսին։ 1071 թ-ին Ռոմանոսը կազմակերպեց մեծ արշավանք սելջուկ-թուրքերին ջախջախելու նպատակով։ Սակայն Մանազկերտի ճակատամարտում կայսրն իր զորքով ոչ միայն ջախջախիչ պարտություն կրեց, այլև գերի ընկավ Ալփ Արսլան սուլթանին։ Ալփ Արսլանն ազատեց կայսրին կայսրության արևելյան նահանգների՝ այդթվում Հայաստանը, իրեն զիջելու դիմաց[63]։ Այդ նույն ժամանակ Կոստանդնուպոլսում տեղի ունեցավ հեղաշրջում, որի հետևանքով գահ բարձրացավ Միքայել Դուկասը։ Արդեն 1081 թ-ին սելջուկները նվաճեցին ահռելի տարածքներ և ստեղծեցին կայսրություն, որ տարածվում էր արևելքում մինչև Հայաստան, իսկ արևմուտքում մինչև Բյութանիա։ Նորաստեղծ կայսրության մայրաքաղաք ընտրվեց Նիկեա քաղաքը, որը գտնվում էին մայրաքաղաք Կոստանդնուպոլսից ընդամենը 90 կմ հեռավորության վրա[67]։

Կոմնենոսների հարստություն ու Խաչակրաց արշավանքներ

խմբագրել

Կայսրության 1081-1185 թթ-ի պատմությունը երբեմն կոչվում է Կոմնենոսյան շրջան, ի պատիվ կառավարող՝ Կոմնենոսների հարստության։ Հինգ Կոմնենոսյան կայսերը (Ալեքսիոս Ա, Հովհաննես Բ Կոմնենոս, Մանուել Ա, Ալեքսիոս Բ և Անդրոնիկոս Ա) կառավարեցին ընդհանուր առմամբ 104 տարի, որը համընկավ հաջողված, սակայն անավարտ ռազմական, տարածքային, տնտեսական և քաղաքական վերականգնման հետ։ Կայսրությունն ունեցավ առանցքային դեր Խաչակրաց արշավանքներում։ Հովհաննես և Մանուել կայսրերը մեծացրեցին կայսրության ազդեցությունը խաչակրաց պետությունների նկատմամբ, իսկ Ալեքսիոսը խաղաց առանցքային դեր Առաջին խաչակրաց արշավանքի կազմակերպման մեջ։ Հենց Կոմնենոսների օրոք էր, որ Բյուզանդիայի և լատինական Արևմուտքի միջև հարաբերությունները մտան ամենակարևոր փուլը։ Վենետիկցի և այլ իտալացի առևտրակնները դարձան կայսրության առտրի անբաժանելի մասը (միայն 60–80, 000 'լատիններ' բնակվում էին Կոստանդնուպոլիս քաղաքում), իսկ Ալեքսիոսի կողմից վարձված արևմտյան վարձկաններն օգնեցին արևմուտքում տարածել բյուզանդական մշակույթը, ռազմարվեստը և այլն։ Այս ժամանակաշրջանում Բյուզանդական կայսրությունն ունեցավ ահռելի և հեռու գնացող հետևանքներ թողնող ազդեցություն լատինական Արևմուտքի վրա։

Կոմնենոսների նաև կարևոր դեր խաղացին Փոքր Ասիայի պատմություն մեջ։ Վերանվաճելով թերակղզու մեծ մասը, Կոմնենոսների երկու դարով կանգնեցրին թուրքերի առաջխաղացումը։ Նրանց ջանքերը հիմք հանդիսացան Բյուզանդիայի հաջորդող պետությունների՝ Նիկեայի, Էպիրոսի և Տրապիզոնի պետությունների ձևավորման համար։ Իսկ Կոմնենոսների կառուցած մեծ քանակությամբ պաշտպանական ամրությունները պահպանվել են մինչև մեր օրերը։

Ալեքսիոս Ա և Առաջին խաչակրաց արշավանք

խմբագրել
 
Բյուզանդական կայսրությունն ու Իկոնիայի սուլթանությունը մինչև Խաչակրաց արշավանքները

Մանազկերտի խայտառակ պարտությունից հետո կայսրությունը Կոմնենոսների օրոք մասնակի վերականգնվեց (Կոմնենոսյան վերականգնում)[68]։ Հարստության առաջին ներկայացուցիչը Իսահակ Ա-ն էր (1057–1059), իսկ երկրորդը Ալեքսիոս Ա-ն։ Գահակալման հենց առաջին տարիներից Ալեքսիոս Ա-ն հանդիպեց ուժեղ թշնամիների ի դեմս նորման Ռոբերտ Գվիսկարի և իր որդու՝ Բոհեմունդ Անտիոքցու, որոնք կարողացան գրավել Դիրաքիումն ու Կորֆուն և պաշարեցին Լարիսան Թեսալիայում։ Ռոբերտ Գվիսկարի մահը 1085 թ-ին ժամանակավորապես թեթևացրեց նորմաններից եկող վտանգը։ Հաջորդ տարի սելջուկ սուլթանը մահացավ, որի հետևանքով Իկոնիայի սուլթանությունը մասնատվեց։ Իսկ 1091 թ-ի ապրիլի 28-ին Ալեքսիոսը ջախջախիչ պարտության մատնեց պեչենեգներին[25]։

 
Սալոնիկում հատված մետաղադրամ. դրամների հատումը Սալոնիկում սկիզբ առավ Ալեքսիոս կայսրից, ով նորմանների առաջնորդ Ռոբերտ Գվիսկարի դեմ արշավելուց անցել է Սալոնիկով

Հասնելով կայունության Արևմուտքում, Ալեքսիոս կարող էր ուշադրություն դարձնել երկրի տնտեսության և Արևելքում դիրքերը վերականգնելուն[69]։ Չնայած դրան, կայսրը դեռևս չուներ բավականաչափ մարդկային ուժ սելջուկներին Փոքր Ասիայից դուրս մղելու համար։ 1095 թ-ին Ալեքսիոս Ա-ի բանագնացները հանդիպեցին Հռոմի Պապ Ուրբանուս II-ին և ներկայացրին Արևելքի քրիստոնյաների ծանր վիճակը մուսուլմանների լծի տակ։ Նրանք նաև համոզեցին Հռոմի Պապին, որ այդ իրադրությունից դուրս գալու միակ ելքը Արևմուտքի քրիստոնյաներին օգնության կանչելն է։ Ուրբանուսը տեսավ հնարավորություն՝ և արձագանքելու կայսրի խնդրանքին և վերամիավորելու Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիները[70]։ 1095 թ-ի նոյեմբերի 27-ին Հռոմի Պապ Ուրբանուս IIԿլերմոնի ժողովում կոչ արեց Եվրոպայի քրիստոնյաներին արշավել Արևելք և ազատագրել Սուրբ Երկիրը Երուսաղեմով ու տեղի քրիստոնյաներին մուսուլմանների լծից։ Կոչին արձագանքեց ողջ Արևմտյան Եվրոպան[25]։

Ալեքսիոսը սպասում էր օգնություն վարձկանների տեքսով և պատրաստ չէր այն ահռելի և անկարգապահ «օգնությանը», որ ժամանել էր կայսրություն։ Ալեքսիոսի համար նաև տհաճ էր այն փաստը, որ արշավանքի ութ առաջնորդներից չորսը նորման էին. նրանց թվում էր Բոհեմունդը։ Սակայն քանի որ խաչակիրները անցնելու էին Կոստանդնուպոլսով, կայսրը կարողացավ որոշակիորեն զսպել նրանց։ Կայսրը խաչակրաց արշավանքի առաջնորդներից պահանջեց երդում, ըստ որի յուրաքանչյուր քաղաք կամ ամրոց, որը կազատագրվի թուրքերից Սուրբ Երկրի ճանապարհին, պետք է հանձնվի Բյուզանդիային։ Դրա փոխարեն կայսրը արշավանքի մասնակիցներին տրամադրեց ռազմական օգնություն[71]։ Խաչակրաց արշավանքի շնորհիվ Ալեքսիոսը կարողացավ վերանվաճել Փոքր Ասիայի գրեթե ողջ արևմուտքը։ Չնայած դրան խաչակիրները չեղյալ համարեցին իրենց երդումը, քանի որ Ալեքսիոսը չեկավ նրանց օգնության Անտիոքի պաշարման ժամանակ (Ալեքսիոսն իրականում զորքով գալու էր խաչակիրներին օգնության և արդեն ճանապարհին էր, երբ նրանք հանդիպեցին խաչակիրների, ովքեր հավաստիացրեցին կայսրին, որ արշավանքը ձախողվել է)[72]։ Բոհեմունդը՝ ով իրեն հռչակել էր Անտիոքի դուքս, կարճ պատերազմ մղեց բյուզանդացիների դեմ, սակայն 1108 թ-ին ստիպված եղավ ճանաչել իրեն Բյուզանդիայի վասալ. դրանով ավարտվեց նորմաններից եկող վտանգը Ալեքսիոս Ա կայսեր գահակալման օրոք[73]։

Հովհաննես Բ, Մանուել Ա և Երկրորդ խաչակրաց արշավանք

խմբագրել
 
Երուսաղեմի ազատագրումը Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ:

Ալեքսիոսի որդին՝ Հովհաննես Բ Կոմնենոսը հաջորդեց հորը 1118 թ-ին և կառավարեց մինչև 1143 թվականը։ Հովհաննեսը նվիրված և տաղանդավոր կայսր էր, ով ցանկանում էր ետ բերել Մանազկերտի ճակատամարտի հետևանքով կայսրության կորցրած դիրքերը[74]։ Լինելով մեղմ և զսպված անձնավորություն, Հովհաննես Կոմնենոս կայսրը համարվում էր Բյուզանդիայի ամենաբարի կայսրերից մեկը[75]։ Այդ պատճառով նրան երբեմն կոչում էին «բյուզանդական Մարկոս Ավրելիոս»։

Իր 25 տարվա կառավարման օրոք Հովհաննեսը դաշինք կնքեց Սրբազան Հռոմեական կայսրության հետ արևմուտքում, վերջնականապես ջախջախեց պեչենեգներին Բերոիայի ճակատամարտում[76], և անձամբ գլխավորեց մի շարք արշավանքներ թուրքերի դեմ Փոքր Ասիայում։ Հովհաննեսի արշավանքները փոխեցին ուժերի հարաբերակցությունը Արևելքում՝ ստիպելով թուրքերին անցնելու պաշտպանության և, ազատագրելով բազմաթիվ ամրոցներ և քաղաքներ թերակղզում[77]։ Կայսրը նաև ջախջախեց հունգարների և սերբերին 1120-ական և 1130-ական թթ-ին, դաշինք կնքեց գերմանացի կայսրի հետ ընդդեմ նորման Ռոջեր Բ Սիցիլիացու[78]։ Գահակալության վերջում Հովհաննեսը ողջ ուշադրությունը սևեռեց դեպի Արևելք։ Նա ջախջախեց Մալաթիայի դանիշմենդ էմիրին, ժամանակավորապես նվաճեց Կիլիկիայի Հայկական Իշխանությունը և ստիպեց Ռայմոնդին՝ Անտիոքի դքսին ճանաչել իրեն Բյուզանդիայի վասալ։ Եվ որպեսզի ցույց տա, որ Բյուզանդիան հզորագույն քրիստոնյա պետությունն է, Հովհաննեսը նպատակադրվել էր բյուզանդական և խաչակրաց միացյալ զորքի գլուխ անցած արշավել Սուրբ Երկիր։ Սակայն իր խաչակիր դաշնակիցների անգործության և դավաճանության հետևանքով արշավանքը չիրագործվեց[79]։ 1142 թ-ին վերադառնալով՝ Հովհաննեսը նպատակադրվել էր նվաճել Անտիոքը, սակայն նա մահացավ 1143 թ-ին որսի ժամանակ տեղի ունեցած դժբախտ պատահարի պատճառով։ Անտիոքի դուքս Ռայմոնդը շուտով ներխուժեց Կիլիկիա, սակայն ջախջախվեց բյուզանդացիներից և ստիպված էր մեկնել Կոստանդնուպոլիս՝ նոր կայսրի համակրանքը շահելու համար[80]։

 
Բյուզանդական կայսրությունը (նարնջագույնով) մոտ 1180 թ-ին՝ Կոմնենոսյան դարաշրջանի ավարտին

Հովհաննեսն իրեն իրավահաջորդ ընտրել էր չորրորդ որդուն՝ Մանուել Ա Կոմնենոսին, ով վարում էր նվաճողական քաղաքականություն և արևելքում և արևմուտքում։ Մանուելը դաշինք կնքեց Երուսաղեմի թագավորության հետ՝ դեպի Եգիպտոս մեծ ծովային արշավանք կազմակերպելու նպատակով։ Մանուելը նաև հաստատեց իր գերիշխանությունը Երուսաղեմի թագավորության և Անտիոքի դքսության նկատմամբ[81]։ Մանուելը ցանկանում էր վերականգնել Բյուզանդիայի գերիշխանությունը հարավային Իտալիայի նկատմամբ, սակայն 1155 թ-ին՝ դաշինքի մեջ սկիզբ առած տարաձայնությունները ձախողեցին արշավանքը։ Չնայած դրան բյուզանդական զորքերը արշավեցին Հունգարիայի թագավորություն և 1167 թ-ին հաղթանական տոնեցին նրանց նկատմամբ Սիրմիումի ճակատամարտում։ Արդեն 1168 թ-ին Ադրիատիկ ծովի ողջ արևելյան ափը գտնվում էր Մանուելի ձեռքերում[82]։ Մանուելը դաշնակցեց Հռոմի Պապի և արևմտաեվրոպական պետությունների հետ և օգնեց նրանց Խաչակրաց երկրորդ արշավանքի ընթացքում[83]։

Չնայած արևելքում Մանուելը 1176 թ-ին ջախջախվեց թուրքերից Միրիոկեֆալոնի ճակատամարտում4[84]։ Բյուզանդական հրամանատար Հովհաննես Վատատզեսը, ով հետագայում ջախջախիչ պարտության մատնեց թուրքերին, ոչ միայն զինվորներ էր բերել մայրաքաղաքից, այլև հավաքագրում էր զինվորների հենց արշավանքի ժամանակ թերակղզուց։ Դա նշանակում էր, որ բյուզանդական բանակը դեռևս մարտունակ էր և արևմտյան Փոքր Ասիայի պաշտպանական նախագիծը ընթանում էր հաջող[85]։

12-րդ դարի վերածնունդ

խմբագրել

Հովհաննես և Մանուել կայսրերը մեծ ուշադրություն էին դարձնում բանակին և պաշտպանական ամրությունների կառուցմանը[86]։ Չնայած Միրիոկեֆալոնի ճակատամարտում կրած պարտությանը, ռազմական ճակատը Կոմնենոսների շնորհիվ կայունացավ ոչ միայն Փոքր Ասիայում, այլ նաև Եվրոպայում։ 1081-1180 թթ. բանակը կարողանում էր ապահովել երկրի սահմանների պաշտպանությունը, որի շնորհիվ Բյուզանդական կայսրությունը սկսեց վերելք ապրել[87]։

Այդ ամեն ինչը թույլ տվեց կայսրության արևմտյան նագանգներին մտնելու ծաղկման և բարգավաճման շրջան, որը տևեց մինչև դարի վերջ։ Ըստ հաշվարկների Բյուզանդիան Կոմնենոսների օրոք՝ սկսած 7-րդ դարից, տնտեսապես ավելի հզոր էր քան երբևէ։ 12-րդ դարի ընթացքում տեղի ունեցավ բնակչության աճ և Հովհաննես կայսեր իրոք դարձյալ հասավ 10.000.000-ի։ Պեղումները ցույց են տալիս, որ նույն դարում և Եվրոպայում և Փոքր Ասիայում մեծացել է քաղաքային բնակչության քանակը։ Առևտուրը նույնպես ծաղկում էր. վենետիկցիները, ջենովացիները և այլք առևտուր էին կատարում խաչակրաց պետությունների և Եգիպտոսի հետ Էգեյան ծովի նավահանգիստների, իսկ կայսրության հետ՝ Կոստանդնուպոլսի միջոցով[88]։

Մասնատում և անկում

խմբագրել

Անգելոսների հարստություն

խմբագրել

Մանուելի մահը 1180 թ-ի սեպտեմբերի 24-ին թողեց իր 11-ամյա որդուն՝ Ալեքսիոս Բ Կոմնենոսին գահին։ Ալեքսիոսը կառավարելու անընդունակ էր, և նրա փոխարեն ժամանակավորապես կառավարում էր մայրը՝ Մարիա Անտիոքցին և նրան հարող լատինները։ Սակայն այն փաստը, որ փաստացի իշխանությունը գտնվում էր լատինների ձեռքում՝ դժգոհություն էր առաջրացել ժողովրդի մեջ[89]։ Վերջիվերջո Ալեքսիոս Ա-ի թոռը՝ Անդրոնիկոս Ա Կոմնենոսը ապստամբեց Ալեքսիոս դեմ։ Անդրոնիկոսը, ում աջակցում էր բանակը, 1182 թ-ի օգոստոսին գրավեց Կոստանդնուպոլիսը և սկսեց քաղաքի լատինների ջարդ[90]։ 1183 թ-ի սեպտեմբերին Անդրոնիկոսը հռչակվեց կայսր[90]։

 
Իկոնիան նվաճվեց Երրորդ խաչակրաց արշավանքի ընթացքում

Անդրոնիկոսի գահակալումը լավ սկսվեց, հատկապես պատմաբանների կողմից գովեստի են արժանացել նրա ձեռնարկած քայլերը վարչական համակարգը բարեփոխելու ուղղությամբ։ Ըստ որոշ պատմաբանների նորընտիր կայսրը ցանկանում էր վերացնել կաշառակերությունը։ Նրա օրոք պաշտոնյաները ընտրվում էին արդար ընտրությունների արդյունքում, այլ ոչ թե փողի միջոցով։ Անդրոնիկոսի բարեփոխումների դրական արդյունքը զգացվեց հատկապես պրովինցիաներում[91]։ Սակայն շուտով Անդրոնիկոսի դեմ դուրս եկավ ազնվականությունը, դրան էլ գումարվեց նրա անհավասարկաշռված քայլերը, սկսեցին ավելանալ մահապատիժների թիվը և նրա գահակալումը վերածվեց ահ ու սարսափի[92]։ Անդրոնիկոսը նույնիսկ մտադրվել էր ոչնչացնել ազնվականությունը։ Պայքարն ընդդեմ ազնվականության վերածվեց սովորական ջարդի[91]։

Չնայած իր նախորդների հաջողություններին, Անդրոնիկոսը չկարողացավ պարտության մատնել Իսահակ Կոմնենոս Կիպրացուն, Բռլա III Հունգարացուն, ով Հունգարիայի կազմի մեջ ընդգրկեց Խորվաթիան և Ստեֆան Նեմանյային, ով հռչակեց Սերբիայի անկախությունը կայսրությունից։ Սակայն ամենամեծ փորձությունը դա Վիլիամ Սիցիլիացու 300 ռազմանավերի և 80, 000 զորքի ներխուժումն էր 1185 թ-ին[93]։ Անդրոնիկոսը կարողացավ հավաքել ընդամենը 100 նավից բաղկացած նավատորմ մայրաքաղաքը պաշտպանելու համար. սակայն բնակչությունն անտարբեր էր այդ ամենի նկատմամբ։ Վերջիվերջո Անդրոնիկոսը տապալվեց Իսահակ Անգելոսի կողմից, ով գահ բարձրացավ ժողովրդի օգնությամբ և Անդրոնիկոսի սպանության հետևանքով[94]։

Իսահակ Բ և իր եղբոր՝ Ալեքսիոս Գ կայսրերի գահկալման օրոք բյուզանդական բանակը վերջնականապես անկում ապրեց։ Չնայած նորմանները Հունաստանից դուրս մղվեցին 1186 թ-ին, շուտով վալախներն ու բուլղարներն ապստամբելով հիմնեցին Բուլղարական Երկրորդ Կայսրությունը։ Անգելոսների գահակալումն ուղեկցվում էր պետական գանձարանի դատարկմամբ։ Կենտրոնական, կայսերական իշխանությունը գնալով ավելի ու ավելի էր թուլանում։ Տեղեկություններ կան, որ Կոմնենոսների մնացորդները դեռևս մինչև 1204 թվականն արդեն ստեղծել էին կիսանկախ իշխանություն Տրապիզոնում[95]։

  Անգելոսների հարստությունը՝ հունական ծագմամբ, [...] արագացրեց կայսրության անկումը, որն առանց այդ էլ թուլացած էր արտաքին թշնամիների հարձակումների և ներքին անմիաբանության պատճառով։
- Ալեքսանդր Վասիլև[96]
 

Չորրորդ խաչակրաց արշավանք

խմբագրել
 
Խաչակիրների մուտքը Կոստանդնուպոլիս, (1840 թ.)

1198 թ-ին Իննոկենտիոս III Հռոմի Պապը կազմակերպեց նոր խաչակրաց արշավանք[97]։ Արշավանքի հիմնական նպատակը Եգիպտոսի նվաճումն էր։ Խաչակիրները Վենետիկ հասան 1202 թ-ի ամռանը. այն հավաքել էր ավելի քիչ խաչակիր, քան նախատեսնված էր, որի պատճառով էլ խաչակիրները չկարողացան վճարել իրենց կողմից վարձված վենետիկյան նավատորմին։ Սակայն քանի որ Վենետիկի դոժ Էնրիկո Դանդոլոյի շահերից չէր բխում օգնել խաչակիրներին նվաճել Եգիպտոսը (քանի որ այդ դեպքում Եգիպտոսը կխզեր առևտրային կապերը Վենետիկի հետ)[98], դոժը համոզեց խաչակիրներին վարձի փակման դիմաց նվաճել (քրիստոնեական) նավահանգիստ Զարան՝ Դալմաթիայում (նախկինում Վենետիկից կախյալ քաղաք, որ 1186 թ-ին ապստամբելով միացել էր Հունգարիային)[99]։ Չնայած Հռոմի Պապի վետոյին, քաղաքը նվաճվեց 1202 թ-ի նոյեմբերին[98][100]։

 
Բյուզանդական կայսրության մասնատումը Չորրորդ խաչակրաց արշավանքի հետևանքով, մոտ. 1204 թ.

Խաչակրաց արշավանքի կազմակերպիչներից մեկի բարեկամը Ալեքսիոս Գ Անգելոսն էր՝ գահազրկված և կուրացված կայսր Իսահակ Բ Անգելոսի որդին, ով ողջ Եվրոպայով մեկ օգնություն էր խնդրում գահը վերադարձնելու նպատակով, և ով շուտով կապ հաստատեց խաչակիրների հետ։ Ալեքսիոսն առաջարկեց միացնել Կոստանդնուպոլսի եկեղեցին Հռոմի եկեղեցուն, վճարել խաչակիրներին 200, 000 արծաթե դրամ և օգնել նրանց Եգիպտոս արշավելու դեպքում[101]։ Հռոմի Պապը տեղյակ էր, որ խաչակիրները հնարավոր է փորձեն հարձակվել Կոստանդնուպոլսի վրա, սակայն նրա նամակը, որում արգելվում էր անել այդ, հասավ Զարա այն ժամանակ, երբ խաչակիրներն արդեն լքել էին քաղաքը։

Խաչակիրները Կոստանդնուպոլիս հասան 1203 թ-ի ամռանը։ Նրանք արագորեն պաշարեցին քաղաքը, հրի մատնեցին և շուտով գրավեցին այն։ Նախկին կայսրը փախավ, իսկ Ալեքսիոսը, ում օժանդակում էին խաչակիրները, հռչակվեց կայսր և սկսեց կառավարել կուրացված հոր՝ Իսահակի հետ միասին։ Շուտով, սակայն նրանք իրենց հերթին գահընկեց արվեցին Ալեքսիոս Ե Անգելոսի կողմից։ Պատճառաբանելով կայսրի փոփոխությունը խաչակիրները 1204 թ-ի ապրիլի 13-ին երկրորդ անգամ գրավեցին քաղաքը և ենթարկեցին այն եռօրյա թալանի։ Այդ թալանի հետևանքով բազմաթիվ անգին սրբապատկերներ և այլ արվեստի գործեր հայտնվեցին Արևմտյան Եվրոպայում՝ հատկապես Վենետիկում։ Հռոմի Պապը փորձեց կանխել թալանն ու ավերումը, սակայն իրավիճակն արդեն դուրս էր եկել նրա վերահսկողությունից[60][98]։ Երբ վերջիվերջո հաստատվեց կարգուկանոն, վենետիկցիները և խաչակիրները գործի անցան Բյուզանդիայի բաժանմանը, խաչակիրների առաջնորդ Բալդուինը հռչակվեց կայսր, իսկ վենետիկցի Թոմաս Մորոսինին՝ պատրիարք։ Չնայած Կոստանդնուպոլսի նվաճմանը բյուզանդացիները շարունակեցին դիմադրությունն ընդդեմ նվաճողների Նիկիայում, Տրապիզոնում և Էպիրոսում[98]։

Անկում

խմբագրել

Աքսորված կայսրություն

խմբագրել

Կոստանդնուպոլսի նվաճումից հետո ստեղծվեցին երկու անկախ բյուզանդական իշխանություններ՝ Նիկիայի կայսրությունն ու Էպիրոսի բռնապետությունը։ Երրորդը՝ Տրապիզոնի կայսրությունը ստեղծվել էր Կոստանդնուպոլսի անկումից մի քանի շաբաթ առաջ Ալեքսիոս Տրապիզոնդցու գլխավորությամբ։ Այդ երեք պետություններից Կոստանդնուպոլիսը ետ նվաճելու ամենամեծ հավանականությունն ունեին Նիկեան և Էպիրոսը։ Սակայն Նիկեան մոտակա մի քանի տասնամյակը պայքար էր մղում գոյության համար և արդեն 13-րդ դարի կեսերին կորցրեց հարավային Փոքր Ասիան[102]։ Իկոնիայի սելջուկյան սուլթանության թուլացումը 1242–43 թթ. մոնղոլական արշավանքի հետևանքով, հնարավորություն տվեց մի շարք բեյլիկների և ղազիների հիմնադրել իրենց սեփական մանր իշխանությունները Փոքր Ասիայում թուլացնելով բյուզանդական ազդեցությունը տարածաշրջանում[103]։ Ժամանակի ընթացքում մանր բեյլիկներից մեկը՝ Օսմանը ստեղծեց իշխանություն, որ հետագայում վերածվելով կայսրության, նվաճեց Կոստանդնուպոլիսը։ Չնայած դրան մոնղոլական արշավանքները հնարավորություն տվեցին Նիկեայի կայսրությանը կենտրոնանալ Լատինական կայսրության կործանման և բյուզանդական հողերի վերամիավորման վրա։

Կոստանդնուպոլսի վերանվաճում

խմբագրել
 
Բյուզանդիան մոտավորապես 1263 թ-ին

Նիկեայի կայսրությունը, որը հիմնադրվել էր Լասկարիդների հարստության կողմից, կարողացավ ետ գրավել Կոստանդնուպոլիսը լատիններից 1261 թ-ին և ջախջախել Էպիրոսի բռնապետությանը։ Այդ իրադարձությունների հետևանքով Բյուզանդիան Միքայել Է Պալեոլոգոս կայսեր օրոք կարողացավ մասնակիորեն վերականգնել կայսրության միասնությունը, սակայն հյուծված կայսրությունն արդեն անզօրու էր պայքարել իրեն շրջապատող թշնամիների հետ։ Որպեսզի հնարավոր լինի վերջնականապես դուրս մղել լատիններին կայսրության նախկին տարածքներից, Միքայել կայսրը զորքերը Փոքր Ասիայից տեղափոխեց Բալկաններ և բարձրացրեց հարկերը, որն առաջացրեց գյուղացիության զայրույթը[104]։ Շուտով մայրաքաղաք Կոստանդնուպոլսում ավարտվեցին մասշտաբային վերականգնման աշխատանքները Չորրորդ խաչակրաց արշավանքի ավերածությունները վերականգնելու նպատակով, սակայն դա չէր կարող թեթևացնել մոլեռանդ ղազիների ասպատակություններից տուժող Փոքր Ասիայի գյուղացիության ծանր վիճակը։

Փոքր Ասիայում կայսրության սահմաններն ամրապնդելու փոխարեն Միքայել Պալելոլոգոսը որոշեց ընդարձակել Բյուզանդիայի սահմանները։ Վախենալով Կոստանդնուպոլսի ևս մեկ պաշարումից խաչակիրների կողմից, Միքայելը ստիպեց եկեղեցուն ընդունել Հռոմի գերակայություն. որոշում, որ տվեց միայն ժամանակավոր լուծում խնդրին և առաջացրեց գյուղացիության էլ ավելի մեծ զայրույթը դեպի կայսրը[105]։ Անդրոնիկոս Բ և Անդրոնիկոս Գ Պալեոլոգոսները կատարեցին վերջին փորձերը վերականգնելու Բյուզանդական կայսրության երբեմնի փառքն ու հզորությունը։ Սակայն Անդրոնիկոս Բ Պալեոլոգոսի կողմից վարձկանների օգտագործումն ունենում էր հակառակ ազդեցությունը, որն ուղեկցվում էր Կատալոնյան կամպանիայի կողմից կայսրության տարածքների կողոպուտով և ավերածություններով։ Այդ ամենը մեծացնում էր բնակչության ատելությունը Կոստանդնուպոլսի իշխանության նկատմամբ[106]։

Օսմանների վերելք ու Կոստանդնուպոլսի անկում

խմբագրել
 
Կոստանդնուպոլսի անկումը 1453 թ-ին. 15-րդ դարի ֆրանսիական մանրանկար

Բյուզանդիայի վիճակը վատթարացավ Անդրոնիկոս III Կրտսերի մահվանը հաջորդած քաղաքացիական պատերազմների պատճառով։ 1341–1347 թթ-ի քաղաքացիական պատերազմի հետևանքով սերբ Ստեֆան Դուշանը նվաճելով կայսրության եվրոպական տիրույթների մեծ մասը և ստեղծեց կարճ կյանք ունեցող Սերբական կայսրությունը։ 1354 թ-ին երկրաշարժը քանդեց Գալիպոլիի ամրոցը, որի հետևանքով թուրք-օսմանները (ովքեր ծառայում էին որպես վարձկաններ քաղաքացիական պատերազմի ընթացքում) կարողացան հաստատվել Եվրոպայում[107]։ Երբ քաղաքացիական պատերազմները Բյուզանդիայում ավարտվեցին, թուրքերն արդեն ջախջախել էին սերբերին և վերածել նրանց իրենց վասալնների։ Կոսովոյի ճակատամարտի հետևանքով Բալկանների մեծ մասն ընկավ թուրք-օսմանների իշխանության տակ[108]։

 
Արևելյան Միջերկրական ծովը 1450 թ-ին

Բյուզանդացի կայսրերն օգնություն էին խնդրում Արևմուտքից, սակայն Հռոմի Պապն օգնություն կուղարկեր միան այն դեպքում, երբ Կոստանդնուպոլսի պատրիարքարանը միանար կաթոլիկ եկեղեցուն։ Կայսրերը երբեմն ընդունում էին այդ առաջարկը, սակայն հոգևորականությունն ու ժողովուրդը մշտապես դեմ էին կաթոլիկ եկեղեցու հետ միավորվելու գաղափարին[109]։ Արևմտյան որոշ ուժեր եկան Կոստանդնուպոլսի պաշտպանությանը մասնակցելու, սակայն եվրոպական երկրների մեծ մասը որևէ օգնություն չցուցաբերեց կործանվող կայսրությանը, այն դեպքում, երբ թուրքերը իրար ետևից նվաճում էին բյուզանդական վերջին տիրույթները[110]։

Կոստանդնուպոլիսն այդ պահին արդեն չուներ երբեմնի հզորությունն ու գեղեցկությունը և շատ նոսր էր բնակեցված։ Քաղաքի բնակչության թիվն այնքան էր ընկել, որ տպավորություն էր ստեղծվում, թե քաղաքը կազմված էր առանձին գյուղերից։ 1453 թ-ի ապրիլի 2-ին Մեհմեդ սուլթանի 80.000-անոց կանոնավոր և մի քանի հազար անկանոն ուժերը սկսեցին Կոստանդնուպոլսի պաշարումը[111]։ Չնայած քաղաքի փոքրաթիվ քրիստոնեական ուժերի (մոտ 7, 000 զինվոր, որից 2000-ը՝ վարձկան) հերոսական դիմադրությանը[110], Կոստանդնուպոլիսը նվաճվեց թուրքերի կողմից 53-օրյա պաշարումից հետո՝ 1453 թ-ի մայիսի 29-ին։ Բյուզանդական վերջին կայսրին՝ Կոստանդին Ի Պալեոլոգոսին վերջին անգամ տեսան, երբ նա դեն նետելով կայսերական թիկնոցը, ձեռնամարտի բռնվեց թուրքերի դեմ[112]։

Բնակչություն

խմբագրել

Բյուզանդական կայսրության ազգային կազմը, հատկապես կազմավորման առաջին շրջանում խիստ բազմազան էր՝ հույներ, ասորիներ, ղպտիներ, հայեր, հրեաներ, հելլենիզացված փոքրասիական ցեղեր, թրակիացիներ, իլիրիացիներ, դակեր, հարավային սլավոնական ցեղեր։ Կայսրության տարածքի կրճատմամբ (սկսած 6-րդ դարի վերջերից) ազգերի մի մասը մնաց Բյուզանդիայի տարածքից դուրս - նույն ժամանակ կայսրության տարածք ներխուժեցին նոր ժողովուրդներ (գոթերը 4-5-րդ դարերում, սլավոնները 6-7-րդ դարերում, արաբները 7-9-րդ դարերում, պեչենեգները 11-13-րդ դարերում, հետագայում նաև թյուրքական ցեղերը)։ 6-11-րդ դարերում Բյուզանդիայի տարածքում բնակվում էին ազգեր, որոնցից հետագայում ձևավորվեցին իտալացիները։ Բյուզանդիայի տնտեսության, քաղաքական և մշակութային կյանքի մեջ գերակշռող դեր ունեին արևմուտքում՝ հույները, արևելքում՝ հայերը։ Բյուզանդիայի պետական լեզուն 4-7-րդ դարերում լատիներենն էր, իսկ 7-րդ դարից մինչև կայսրության գոյության ավարտը՝ հունարենը։

Պետական կառուցվածք

խմբագրել
 
Հռոմեական կայսրությունը 395 թ-ին:

Հռոմեական կայսրությունից Բյուզանդիան ժառանգեց միապետական կառավարման համակարգը՝ կայսրի գլխավորությամբ։ VII դարից սկսած կայսրը երբեմն կոչվում էր նաև բասիլևս (հուն․՝ Βασιλεὺς

Բյուզանդական կայսրությունը կազմված էր երկու պրեֆեկտուրայից - Արևելք և Իլլիրիկ, որոնց գլուխ կանգնած էին պրեֆեկտները՝ Արևելքի պրեֆեկտ (լատին․՝ Praefectus praetorio Orientis) և Իլլիրիկի պրեֆեկտ (լատին․՝ Praefectus praetorio Illyrici)։ Կոստանդնուպոլիսը մտնում էր առանձին պրեֆեկտուրիայի կազմի մեջ, որի գլուխ կանգնած էր Կոստանդնուպոլսի պրեֆեկտը (լատին․՝ Praefectus urbis Constantinopolitanae)։ Երկար ժամանակ պահպանվում էր կառավարման և ֆինանսական նախկին համակարգերը։ Սակայն 6-րդ դարի վերջերից սկսում են տեղի ունենալ արմատական փոփոխություններ։ Դրանք առաջին հերթին պաշտոնների անվանումների հունականացնումն էր և կայսրության տարածքի բաժանումը թեմերի։

Ռազմական բարձրագույն կոչումներն էին հետևակի մագիստրոսը (լատին․՝ magister paeditum) և հեծելազորի մագիստրոսը (լատին․՝ magister equitum), հետագայում այդ երկու պաշտոններից ձևավորվեց ողջ զորքի մագիստրոսի կոչումը (Magister militum); մայրաքաղաքում կային հեծելազորի և հետևակի երկու մագիստրոսներ (Ստրատիգ Օպսիկիա) (լատին․՝ Magistri equitum et pаeditum in praesenti)։ Բացի դրանից գոյություն ուներ նաև Արևելքի հեծելազորի ու հետևակի մագիստրոս (Անատոլիկի Ստրատեգոս), Իլլիրիկի հեծելազորի ու հետևակի մագիստրոս, Թրակիայի հեծելազորի ու հետևակի մագիստրոս (Թրակիսիի Ստրատեգոս)։

Բյուզանդական կայսրեր

խմբագրել

Բյուզանդիայի կառավարող հասարակարգի համար բնութագրական էր շարժականությունը[113]։ Բյուզանդիայում նույնիսկ ցածրագույն խավերին պատկանող անձը կարող էր հասնել մեծ բարձունքների։ Օրինակ Միքայել Բ կայսրը անկիրթ վարձկան էր, և մահապատժի էր դատապարտվել Լևոն Ե Հայի դեմ ապստամբություն բարձրացնելու համար, սակայն նրա մահապատիժը ձգձգվեց Նոր տարվա տոնակատարությունների պատճառով (802 թ.); Բարսեղ Ա կայսրը գյուղացի էր, հետագայում ախոռապան։ Գյուղացի էր նաև Ռոմանոս Ա Լակապենոսը կայսրը[113]։

Չնայած Բյուզանդիան ժառանգել էր բանակը Հռոմեական կայսրությունից, այն ավելի մոտ էր հելլենական պետությունների փաղանգային համակարգին։ Գոյության վերջում Բյուզանդիայի բանակը կազմված էր վարձկաններից և աչքի էր ընկնում ցածր ռազմական արդյունավետությամբ։

 
Դարա ամրոցի 530 թ-ի ճակատամարտի պլանը, որտեղ բյուզանդական բանակի կազմում կռվում էին նաև վարձկան հոները:
 
Բյուզանդական կայսրության թեմերը 7-րդ դարում:

Ի տարբերություն հռոմեական բանակի՝ բյուզանդականում մեծ տեղ էր զբաղեցնում նավատորմը, որին հունական կրակի հայտնագործությունը օգնեց զբաղեցնոլ առաջատար դիրք ծովում։ Բյուզանդացիները Սասանյաններից փոխ առան ամբողջությամբ զրահապատված հեծելազորը - կատաֆրակտարիին։

Անցումը թեմական համակարգին հնարավորություն տվեց կայսրությանը 150 տարի մղել հաջող պատերազմներ, սակայն գյուղացիության տնտեսական հյուծվածությունն ու խորացող կախումը ֆեոդալներից բերեցին կայսրության բանակի ռազմական անհաջողություններին։ Թեմական համակարգից անցում կատարվեց ֆեոդալականի, երբ ֆեոդալները հողի դիմաց պարտավորվում էին կայսրությանը մատակարարել զինվորներով։

Հետագայում բանակն ու նավատորմը էլ ավելի են թուլանում և վերածվում վարձկաններից կազմված խմբերի։ 1453 թ-ին 60.000 Կոստանդնուպոլիսը կարողացավ ճակատամարտի հանել ընդամենը 5.000-անոց բանակ և 2.500 վարձկան։

Բյուզանդական կայսրության բանակի կարևորագույն մասերից էր համարվում հայկական գնդերը։ Հայտնի է, որ բյուզանդական կայսրերն անձնական պահակախմբին ընտրում էին միայն հայերից։ Շատ հայեր հասել են բարձր ռազմական կոչումների և փառքի, օրինակ Նարսեսը, Հովհաննես Կուրկուաս II-ը և այլն։

Ահա այս աղյուսակում ներկայացվում է բյուզանդական բանակի քանակային փոփոխությունները.

Տարի Բանակ
300 311, 000[114]
457 303, 000[114]
518 271, 000[115]
540 341, 000[115]
565 150, 000[116]
641 109, 000[117]
668 109, 000[118]
773 80, 000[119]
809 90, 000[120]
840 120, 000[121]
959 144, 000[122]
963 150, 000[121]
1025 250, 000[123]
1053 200, 000[124]
1077 25, 000[125]
1081 20, 000[126]
1118 20, 000[127]
1143 50, 000[128]
1180 40, 000[129]
1203 30, 000[130]
1204 60, 000[131]
1282 20, 000[132]
1320 4, 000[133]
1321 3, 000[134]
1453 1, 500[135]

Տնտեսություն

խմբագրել

Մինչև ուշ միջնադար Բյուզանդիայի տնտեսությունն ամենահզորն էր Եվրոպայում։ Կոստանդնուպոլիսը խոշորագույն առևտրային հանգույց էր և գտնվում էր մետաքսի ճանապարհի վրա։ Որոշ գիտնականներ համարում են, որ մինչև արաբական արշավանքները բյուզանդական տնտեսությունը հզորագույնն էր ողջ աշխարհում։ Սակայն արաբական նվաճումների հետևանքով կայսրության տնտեսությունը մի քանի դար անկում է ապրում։ Այդ ամենը փոխվեց Կոստանդին V կայսեր 765 թ-ին կատարած տնտեսական բարեփոխումների հետևանքով։ Այդ բարեփոխումներով սկսեց բյուզանդական տնտեսության ծաղկման և հզորացման ժամանակամիջոց, որ տևեց մինչև 1204 թ-ը։ 1204 թ-ին կայսրության տնտեսական հզորությանը մեծ հարված հասցրին խաչակիրները[136]։ Պալեոլոգոսները փորձեցին վերականգնել բյուզանդական տնտեսության խարխլված դիրքերը, սակայն այն այլևս երբեք չձեռք բերեց իր երբեմնի հզորությունը։ Իր գոյության վերջին տարիներին կայսրությունը նույնիսկ կորցրել էր վերահսկումը թանկարժեք մետաղների արտահանման և մետաղադրամների հատման նկատմամբ[137]։

Բյուզանդիայի տնտեսության կարևորագույն հատվածը դա առևտուրն էր։ Հատկապես կարևոր էր տեքստիլի արտահանումը[138]։ Պետությունը խիստ հսկողություն էր վարում արտահանման, ներկրման և մետաղադրամների հատման նկատմամբ։ Երբեմն կայսրերը ճգնաժամի կամ սովի ժամանակ միջամտում էին տնտեսության գործերին, որպեսզի կայուն պահեն հացահատիկի և այլ կարևոր ապրանքների գները[139]։

Գիտություն, բժշկություն, իրավունք

խմբագրել
 
Բյուզանդացի յոթ հայտնի գիտնականները:

Դասական ժամանակաշրջանի գիտնականների մտքերը երբեք չդադարեցին ուսումնասիրվել Բյուզանդիայում, որի պատճառով Բյուզանդիայում գիտությունը շատ մոտ էր կանգնած անտիկ աշխարհի գիտությանը[140]։ Չնայած այն փաստին, որ բյուզանդացիները հասան մեծ հաջողությունների գիտության կարևոր ոլորտներում (որի դասական օրինակը Սուրբ Սոֆիայի տաճարն է), 6-րդ դարից հետո բյուզանդական գիտնականները քիչ առաջընթաց ունեցան[141]։ Գիտության զարգացումը հատկապես դանդաղեց Հուստինիանոսի ժանտախտի և արաբների նվաճումների ժամանակաշրջանում։ Սակայն առաջին հազարամյակի վերջում՝ այսպես կոչված Բյուզանդական Վերածննդի ժամանակաշրջանում, բյուզանդական գիտությունն ու մշակութային կյանքը դարձյալ վերելք ապրեցին։ Հատկապես մեծ առաջընթաց արձանագրվեց աստղագիտության և մաթեմատիկայի բնագավառերում[142]։

Բյուզանդիայի գոյության վերջին դարերում, հատկապես բյուզանդացի գիտնականներն էին պատասխանատու Վերածննդի դարաշրջանի Իտալիա հին հունական գաղափարների ներմուծման համար[143]։ Այդ ժամանակաշրջանում աստղագիտությունն ու մաթեմատիկան դասավանդվում էին Տրապիզոնում, իսկ բժշկությունը գրավում էր գրեթե բոլոր գիտնականների ուշադրությունը[144]։

Իրավունքի բնագավառում մեծ ազդեցություն ունեցան Հուստինիանոս Ա կայսեր կատարած բարեփոխումներն ու Լևոն Գ Իսավրացու Ecloga աշխատությունը[145]։

 
Կոստանդնուպոլսի Պատրիարքարանի հեղինակությունը ցույց տալու համար Հուստինիանոս Ա կայսրը չորսուկես տարվա (532–537) ընթացքում կառուցել տվեց Սուրբ Սոֆիայի տաճարը:

Կայսրության գոյատևումն արևելքում կայսրին եկեղեցու գործերի մեջ միջամտելու ավելի մեծ հնարավորություններ տվեց։ Եվսեբիոս Կեսարացուց հետո բյուզանդացիները համարում էին կայսրին Հիսուս Քրիստոսի ներկայացուցիչը, ով պետք է քրիստոնեությունը տարածեր հեթանոսների մեջ։ Սակայն կայսրի միջամտությունը եկեղեցու գործերին երբեք չօրինականացվեց[146]։

Քրիստոնեությունը չկարողացավ դառնալ միասնական կրոն, որի պատճառով ողջ կայսրությամբ մեկ բնակվում էին տարբեր ուղղություններին դավանող քրիստոնյաներ։ Կայսրության պետական եկեղեցին, որ հետագայում կոչվեց Ուղղափառ, չէր ներկայացնում կայսրության բոլոր քրիստոնյաներին։ Նեստորականությունը, աղանդ, որ հիմնադրվել է 5-րդ դարում Նեստորի կողմից, անջատվեց պետական եկեղեցուց՝ ձևավորելով Արևելքի Ասորական Եկեղեցին։ Սակայն էլ ավելի մեծ տարաձայնություններ էին առկա միաբնակների (հայեր, ասորիներ, ղպտիներ) և երկբնակների (հույներ) միջև։ Բացի նեստորականությունից գոյություն ուներ ևս մեկ այլ աղանդ՝ արիոսականությունը, որը սակայն մեծ տարածում չգտավ։ Լուրջ տարաձայնություններ էին առկա միաբնակ Հայ Առաքելական Եկեղեցու և կայսրության երկբնակ պետական եկեղեցու միջև։ Կայսրության կյանքում կարևոր դեր ուներ հուդայականությունը։

Հռոմի և արևելյան պատրիարքանների անկմամբ, Կոստանդնուպոլսի Պատրիարքարանը 6-11-րդ դարերի ընթացքում վերածվեց քրիստոնյա ամենաազդեցիկ և հարուստ պատրիարքարանը[147]։ Նույնիսկ, երբ երբեմնի հզոր կայսրությունից մնացել էր ընդամենը իր ստվերը, եկեղեցին երբեք չդադարեց ունենալ այն ազդեցությունը, որ ուներ նախկինում։

  Կոստանդնուպոլսի Պատրիարքարանը մնում էր Ուղղափառության կենտրոնը, ունենալով իր մետրոպոլիտ նստավայրերը Փոքր Ասիայում, Բալկաններում, Կովկասում, Ռուսաստանում և Լիտվայում։ Եկեղեցին մնում էր կայսրության ամենակայուն տարրը։
- Ջորջ Օստրոգորսկի[148]
 

Արվեստ և գրականություն

խմբագրել
 
6-րդ դարի բյուզնադական մանրանկար:

Բյուզանդական արվեստը գրեթե բացառապես կապված էր հոգևոր թեմաների հետ և գտնվում էր եկեղեցու խիստ հսկողության տակ։ Բյուզանդական արվեստը, նվաճումների և առևտրի միջոցով տարածվելով Սիցիլիայում և Իտալիայում և ենթարկվելով որոշ փոփոխությունների 12-րդ դարում, մեծ ազդեցություն գործեց Իտալական Վերածննդի վրա։ Բացի դրանից բյուզանդական արվեստը, ուղղափառության տարածման միջոցով, մեծ ազդեցություն գործեց Արևելյան Եվրոպայի պետությունների և հատկապես Ռուսաստանի վրա[149]։ Բյուզանդական ճարտարապետության, հատկապես ճարտարապետության ազդեցությունը, զգացվում է տարբեր շրջաններում՝ Եգիպտոսից մինչև Արաբիայից և Ռուսաստանից մինչև Ռումինիա։

Բյուզանդական գրականությունում կարելի է գտնել չորս տարբեր տարրեր. հունական, քրիստոնեական, հռոմեական և արևելյան[150]։ Բյուզանդական գրականության ոսկե դարը համարվում է 9-12-րդ դարերը, հատկապես Հայկական հարստության օրոք[151]։

Կառավարման համակարգ

խմբագրել

Բյուզանդիայում կայսրը պետության միանձնյա ղեկավարն էր։ Սենատը այլևս չուներ որևէ իշխանություն և կրում էր ձևական բնույթ։ Արդեն 8-րդ դարի վերջում կայսրության ողջ իշխանությունը կենտրոնացվեց մայրաքաղաքում[152]։ Բյուզանդիայի պատմության ամենակարևոր բարեփոխումներից մեկը դա բանակաթեմերի ձևավորումն էր, որտեղ իշխանությունը գտնվում էր ստրատեգոսի ձեռքում։

 
Կայսրության թեմերը մոտ. 650 թ-ին:
 
Կայսրության թեմերը մոտ. 950 թ-ին:

Չնայած, որ Բյուզանդիան կայսրություն էր, նրա կառավարման համակարգը բյուրոկրատական էր։ Օրինակ գոյություն ունեին բավական կարևոր պաշտոններ, որոնք զբաղեցնող անձինք համեմատաբար անկախ էին կայսրի որոշումներից[153]։ 11-րդ դարում ուժեղ պայքար էր ընթանում քաղաքացիական և ռազմական ազնվականության միջև, որն ավարտվեց Ալեքսիոս Ա կայսեր բարեփոխումներով[154]։

Դիվանագիտություն

խմբագրել

Հռոմի անկմամբ, Բյուզանդիայի կարևորագույն խնդիրը հարևանների հետ լավ հարաբերություններ պահպանելն էր։ Եվ շուտով Բյուզանդական կայսրությունում ձևավորվեց զարգացած դիվանագիտություն[155]։ Դիվանագիտության կարևոր առաքելություններից էր հարևան ժողովուրդների ասիմիլյացիան՝ բյուզանդական ապրելակերպը ընդունելու միջոցով[156]։ Բյուզանդացիները դիվանագիտությունը համարում էին ռազմական արվեստ[157]։ Օրինակ Բուլղարիայից եկող վտանգը չեզոքացվում էր Կիևյան Ռուսիային կաշառելով[157]։ Դիվանագիտության մյուս կարևոր առաքելություններից էր ուղղափառության տարածումը։

Կոստանդնուպոլսում գործում էր «Բարբարոսների գրասենյակը» (հուն․՝ σκρίνιον τῶν βαρβάρων, skrinion tōn barbarōn), որը զբաղվում էր բարբարոսների հետ կապված խնդիրներով[158]։ Ըստ պատմաբան Դմիտրի Օբոլենսկու, Եվրոպայի քաղաքարթության պահպանման համար մենք մեծ չափով պարտական ենք բյուզանդական դիվանագիտության ունակությանն ու հնարամտնությանը, ինչը կարելի է համարել Եվրոպայի պատմության մեջ Բյուզանդիայի մնայուն ներդրումներից մեկը[159]։

 
Ղպտիերեն հնագույն ձեռագրերից մեկը, Եգիպտոս:

Բյուզանդիայի պաշտոնական լեզուն մինչև 7-րդ դարը լատիներենն էր։ Սակայն Հերակլիոս Ա կայսրը փոխեց այն հունարենի 610 թ-ին։ Չնայած լատիներենը որոշ ժամանակ մնաց կրթված անձանց համար պարտադիր լեզուներից մեկը, սակայն շուտով կորցրեց իր նշանակությունը[160]։ Չնայած դրան խոսակցական լատիներենը, որն օգտագործվում էր թրակիացիների կողմից, շուտով վերածվեց նախառումիներենի[161]։ Նույն ձևով Ադրիատիկ ծովի ափին գտնվող ժողովուրդների կողմից օգտագործվելով՝ խոսակցական կամ վուլգար լատիներենը վերածվեց դալմաթերենի։ Հուստինանոսի կողմից ժամանակավորապես վերանվաճված արևմտյան նահանգներում լատիներենը դարձյալ մնում էր հասարակ ժողովրդի կողմից լայնորեն օգտագործվող լեզու։

Նույնիսկ մինչև Հռոմեական կայսրության անկումը հունարենը լայնորեն օգտագործվում էր կայսրության արևելյան պրովինցիաներում[162]։ այդ լեզուն արևելյան նահանգներում համարվում էր «լինգվա ֆրանկա»[163]։

Բացի հունարենից կայսրությունում լայնորեն օգտագործվում էին նաև այլ լեզուներ։ Օրինակ վաղ միջնադարում արևելյան նահանգներում բավական տարածված լեզուներ էին արամեերենն ու ասորերենը[164]։ Նույն նշանակությունն ունեին ղպտիերենը Եգիպտոսում և հայերենը Բյուզանդական Հայաստանում, Փոքր Ասիայում և Հայկական Միջագետքում[165]։ Հետագայում, կապված ժողովուրդների տեղաշարժերի հետ, կայսրությունում տարածվեցին սլավոնական լեզուներն ու արաբերենը[166]։

Բացի այդ լեզուներից, այն պատճառով, որ Կոստանդնուպոլիսը կարևորագույն առևտրային հանգույց էր, կայսրությունում խոսում էին միջնադարում տարածված գրեթե բոլոր լեզուներով՝ նույնիսկ չինարենով[167]։ Կայսրության անկմամբ և տարածքի կրճատմամբ, կայսրության բնակչությունը դարձավ գրեթե միատարր հունալեզու[168]։

 
Դավիթ արքան և բյուզանդական կայսրը, Փարիզ, Ֆրանսիա:

Ժառանգություն

խմբագրել

Միջնադարի երկարակյաց պետություն՝ Բյուզանդական կայսրությունը մեկուսացրեց Եվրոպան Ասիայից եկող վտանգներից։ Ենթարկվելով անդադար հարձակումների՝ Բյուզանդիան պատնեշ հանդիսացավ Եվրոպայի համար ընդդեմ պարսիկների, արաբների, սելջուկ և, որոշ ժամանակով, օսմանյան թուրքերի։ Օրինակ բյուզանդա-արաբական պատերազմների հետևանքով դեպի Եվրոպա արաբների առաջխաղացման դանդաղեցումը պայմաններ ստեղծեց Կառլոս Մեծի հզորացման[169] և ֆեոդալիզմի ձևավորման համար։ 19-րդ դարում Բյուզանդիայի պատմությունն ու մշակույթը լայնորեն օգտագործվում էին նորանկախ Հունաստանի թագավորության կողմից՝ հունական զարթոնքի ժամանակ։ Բյուզանդական հզոր ազդեցությունը զգացվում էր նաև Ռուսական կայսրության վրա, որի հետևանքներից եղավ այն, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից մեկը դարձավ Կոստանդնուպոլսի ազատագրումը էր և ուղղափառներին իր հովանավորության տակ վերցնելը։

Նշումներ

խմբագրել
  1. «Նոր Հռոմ» անվանումը առաջին անգամ հանդիպում է 381 թվականին կայացած Կոստանդնուպոլսի եկեղեցական ժողովի կանոններից մեկում, որտեղ նշվում է Կոստանդնուպոլսի պատրիարքի նկատմամբ Հռոմի պապի գերակայության մասին[5]։
  2. Ռոմանիա (կամ Rhōmanía) կայսրության տարածված անվանումներից մեկն էր[7] որն օգտագործվում էր ոչ պաշտոնապես և նշանակում էր «Հռոմեացիների երկիր»։ Այն որևէ առանչություն չունի ներկայիս Ռումինիա պետության հետ։
  3. "Imperium Graecorum", "Graecia", "Terra Graecorum", Yunastan", այլ, այլ անուններ «Կոստանդնուպոլսի կայսրություն» (imperium Constantinopolitanum) "Ռոմանիայի կայսրություն" (imperium Romaniae

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Կաժդան & Էպշտեյն 1985, էջ. 1.
  2. 2,0 2,1 Միլլար 2006, էջեր. 2, 15; Ջեյմս 2010, էջ. 5; Ֆրիման 1999, էջեր. 431, 435–437, 459–462; Բայենս & Մոսս 1948, "Առաջաբան", p. xx; Օստրոգորսկի 1969, էջ. 27; Կալդելլիս 2007, էջեր. 2–3; Կաժդան & Կոնստանբլ 1982, էջ. 12; Նորվիչ 1998, էջ. 383.
  3. 3,0 3,1 Հալսալլ, Պաուլ (1995). «Բյուզանդիում». Ֆորդհամի համալսարան. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 21-ին.
  4. Krugosvet онлайн энзиклопедия Византийская Империя
  5. Բենզ 1963, էջ. 176.
  6. Օստրոգորսկի 1969, էջեր. 105–107, 109; Նորվիչ 1998, էջ. 97; Հայվուդ 2001, էջեր. 2.17, 3.06, 3.15։
  7. Ֆոսիե & Սոնդհայմեր 1997, էջ. 104.
  8. «Ազգ և Ազատություն. Բյուզանդական օրինակը». Dio.sagepub.com. doi:10.1177/039219218303112403. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 7–ին-ին.
  9. Թեոդոր, Epistulae, 145, տող 19 ("ή ταπεινή Γραικία") և 458, տող 28 ("έν Αρμενία καί Γραικία").
  10. Կիննամուս 1976, էջ. 240.
  11. Ահրվեիլեր & Laiou 1998, էջ. 3; Մանգո 2002, էջ. 13.
  12. Գաբրիել 2002, էջ. 277.
  13. Միլլար 2006, էջեր. 2, 15; Ահրվեիլեր 1998, էջ. vii; Դավիես 1996, էջ. 245; Մորավշիկ 1970, էջեր. 11–12; Օստրոգորսկի 1969, էջեր. 28, 146; Լապիդջե, Բլեիր & Կեյնես 1998, էջ. 79; Ուինիֆրիտ & Մարրայ 1983, էջ. 113; Գրոսս 1999, էջ. 45; Hidryma Meletōn Chersonēsou tou Haimou 1973, էջ. 331.
  14. Gallant, Tom. «Byzantine Empire: A Short Overview» (PDF). Toronto, Ontario, Canada: York University. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
  15. Fouracre & Gerberding 1996, էջ. 345: Օրինակ ֆրանսիացիները անվանում էին Բյուզանդիայի միապետին ոչ թե Հռոմի կայսր, այլ Հույների կայսր։
  16. Tarasov 2004, էջ. 121.
  17. El-Cheikh 2004, էջ. 22.
  18. Ուելլս 1922, Գլուխ 33.
  19. 19,0 19,1 Բարի 1923, p. 1
  20. Gibbon 1906, Հատոր II, Մաս VI, Գլուխ 14, էջ՝ 200
  21. Գիբբոն 1906, Հատոր III, Մաս IV, Գլուխ 18, էջ՝ 168.
  22. 22,0 22,1 Էսլեր 2004, էջ. 1081.
  23. Եվսեբիոս, IV, lxii.
  24. Բարի 1923, p. 63.
  25. 25,0 25,1 25,2 25,3 25,4 25,5 25,6 «Բյուզանդական կայսրություն». Encyclopædia Britannica.
  26. Նաթան, Թեոդոսիոս Բ (408-450).
  27. Treadgold 1995, էջ. 193.
  28. Ալեմանի 2000, էջ. 207; Թրեդգոլդ 1997, էջ. 184.
  29. Գրիերսոն 1999, էջ. 17.
  30. Պոստան, Միլլեր & Պոստան 1987, էջ. 140.
  31. «Բյուզանդական կայսրություն». Encyclopædia Britannica.; Էվանս, Հուստինիանոս (մ.թ. 527-565).
  32. Գրեգորի 2010, էջ. 137.
  33. 33,0 33,1 Էվանս, Հուստինիանոս (մ.թ. 527-565).
  34. Գրեգորի 2010, էջ. 145.
  35. Բարի 1923, pp. 180–216.
  36. Բարի 1923, pp. 236–258.
  37. Բարի 1923, pp. 259–281.
  38. Bury 1923, pp. 286–288.
  39. Գրեգորի 2010, էջ. 150.
  40. Բրեյ 2004, էջեր. 19–47; Հալդոն 1990, էջեր. 110–111; Treadgold 1997, էջեր. 196–197.
  41. Ֆոսս 1975, էջ. 722.
  42. Հալդոն 1990, էջ. 41; Սպեկ 1984, էջ. 178.
  43. Հալդոն 1990, էջեր. 42–43.
  44. Գրաբար 1984, էջ. 37; Cameron 1979, էջ. 23.
  45. Կամերոն 1979, էջեր. 5–6, 20–22.
  46. Հալդոն 1990, էջ. 46; Բայնս 1912, passim; Սպեկ 1984, էջ. 178.
  47. Foss 1975, էջեր. 746–747.
  48. Հալդոն 1990, էջ. 50.
  49. Haldon 1990, էջեր. 61–62.
  50. Haldon 1990, էջեր. 102–114.
  51. Ուիկհամ 2009, էջ. 260.
  52. Հալդոն 1990, էջեր. 208–215; Կայեգի 2003, էջեր. 236, 283.
  53. Հալդոն 1990, էջեր. 43–45, 66, 114–115.
  54. Հալդոն 1990, էջեր. 66–67.
  55. Հալդոն 1990, էջ. 71.
  56. Հալդոն 1990, էջեր. 70–78, 169–171; Հալդոն 2004, էջեր. 216–217; Կոունտուրա-Գալակե 1996, էջեր. 62–75.
  57. «Բյուզանդական կայսրություն». Encyclopædia Britannica.; «Հելլաս, Բյուզանդիում». Encyclopaedia The Helios.
  58. Գարլանդ 1999, էջ. 89.
  59. Պարի 1996, էջեր. 11–15.
  60. 60,0 60,1 60,2 60,3 60,4 60,5 Նորվիչ 1998.
  61. Անգոլդ 1997.
  62. Թրեդգոլդ 1997, էջեր. 548–549.
  63. 63,0 63,1 Մարկհամ, Մանազկերտի ճակատամարտ Արխիվացված 2007-05-13 Wayback Machine.
  64. Վասիլև 1928–1935, "Հարաբերություններն Իտալիայի և Արևմտյան Եվրոպայի հետ".
  65. Հուպեր & Բեննետտ 1996, էջ. 82; Ստեֆենսոն 2000, էջ. 157.
  66. Շիշիչ 1990.
  67. «Բյուզանդական կայսրություն». Encyclopædia Britannica. 2002.; Markham, Մանազկերտի ճակատամարտ Արխիվացված 2007-05-13 Wayback Machine
  68. Մագդալինո 2002, էջ. 124.
  69. Բիրկենմեյեր 2002.
  70. Հարրիս 2003; Ռեդ 2000, էջ. 124; Ուաթսոն 1993, էջ. 12.
  71. Կոմնենե 1928, Ալեքսիադ, 10.261.
  72. Կոմնենե 1928, Ալեքսիադ, 11.291.
  73. Կոմնենե 1928, Ալեքսիադ, 13.348–13.358; Բիրկենմեյեր 2002, էջ. 46.
  74. Նորվիչ 1998, էջ. 267.
  75. Օստրոգորսկի 1969, էջ. 377.
  76. Բիրկենմեյեր 2002, էջ. 90.
  77. Սթոն, Հովհաննես Բ Կոմնենոս.
  78. «Հովհաննես Բ Կոմնենոս». Encyclopædia Britannica.
  79. Հարրիս 2003, էջ. 84.
  80. Բրուք 1962, էջ. 326.
  81. Մագդալինո 2002, էջ. 74; Stone, Մանուել Ա Կոմնենոս.
  82. Սեդլար 1994, էջ. 372.
  83. Մագդալինո 2002, էջ. 67.
  84. Բիրկենմեյեր 2002, էջ. 128.
  85. Բիրկենմեյեր 2002, էջ. 196.
  86. Բիրկենմեյեր 2002, էջեր. 185–186.
  87. Բիրկենմեյեր 2002, էջ. 1.
  88. Դեյ 1977, էջեր. 289–290; Հարվի 2003.
  89. Նորվիչ 1998, էջ. 291.
  90. 90,0 90,1 Նորվիչ 1998, էջ. 292.
  91. 91,0 91,1 Օստրոգորսկի 1969, էջ. 397.
  92. Հարրիս 2003, էջ. 118.
  93. Նորվիչ 1998, էջ. 293.
  94. Նորվիչ 1998, էջեր. 294–295.
  95. Անգոլդ 1997; Պապարրիգոպոուլոս & Կարոլիդիս 1925, էջ. 216.
  96. Վասիլև 1928–1935, "Անգելոսների օտար քաղաքականությունը".
  97. Նորվիչ 1998, էջ. 299.
  98. 98,0 98,1 98,2 98,3 «Չորրորդ խաչակրաց արշավանք». Encyclopædia Britannica.
  99. Britannica Concise, Զարայի պաշարումը Արխիվացված 2007-07-06 Wayback Machine.
  100. Գեոֆֆրեյ 1963, էջ. 46.
  101. Նորվիչ 1998, էջ. 301.
  102. Կեան 2006; Մադդեն 2005, էջ. 162; Lowe-Baker, Իկոնիայի սելջուկյան սուլթանություն.
  103. Լով-Բայկեր, Իկոնիայի սելջուկյան սուլթանություն.
  104. Madden 2005, էջ. 179; Reinert 2002, էջ. 260.
  105. Reinert 2002, էջ. 257.
  106. Reinert 2002, էջ. 261.
  107. Reinert 2002, էջ. 268.
  108. Reinert 2002, էջ. 270.
  109. Runciman 1990, էջեր. 71–72.
  110. 110,0 110,1 Runciman 1990, էջեր. 84–85.
  111. Runciman 1990, էջեր. 84–86.
  112. Hindley 2004, էջ. 300.
  113. 113,0 113,1 Ա. Գիյու. Բյուզանդական քաղաքակրթություն - ISBN 5-94799-474-7
  114. 114,0 114,1 Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 145
  115. 115,0 115,1 Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 277
  116. Ջ. Նորվիչ, Բյուզանդիում. Վաղ դարաշրջան, 259
  117. Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 374
  118. Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 412
  119. Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 373
  120. Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 547
  121. 121,0 121,1 Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 537
  122. Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 576
  123. Թրեդգոլդ (1995), էջ՝ 85
  124. Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 595
  125. Ջ. Բիրկենմիեր, Կոմնենոսյան բանակի ձևավորում. 1081-1180, 62
  126. Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 612
  127. Ա. Կոնստամ, Խաչակրաց արշավանքների պատմական ատլաս, 141
  128. Վ. Թրեդգոլդ, Բյուզանդիումի համառոտ պատմություն, 236
  129. Ջ. Բիրկենմիեր, Կոմնենոսյան բանակի ձևավորում. 1081-1180, 180
  130. Ֆիլիպս. Չորրորդ խաչակրաց արշավանք, էջ՝ 159.
  131. Ս. Բլոնդալ, Բյուզանդիումի վարյագները, 163
  132. Գ. Օստրոգորսկի, Բյուզանդական պետության պատմություն, 483
  133. Վ. Թրեդգոլդ, Բյուզանդիումի համառոտ պատմություն, 224
  134. Վ. Թրեդգոլդ, Բյուզանդական պետության և հասարակության պատմություն, 819
  135. Ի. Հիթ, Բյուզանդական բանակներ. մ.թ. 1118-1461, 37
  136. Magdalino 2002, p. 532.
  137. Matschke 2002, pp. 805–806.
  138. Laiou 2002, p. 723.
  139. Laiou 2002, pp. 3–4.
  140. Անաստոս 1962, էջ. 409.
  141. Կոհեն 1994, էջ. 395; Dickson, Միջնադարի մաթեմատիկոսները Արխիվացված 2008-05-13 Wayback Machine.
  142. Քինգ 1991, էջեր. 116–118
  143. Ռոբինս 1993, էջ. 8
  144. Տատեկես & Մութաֆակիս 2003, էջ. 189
  145. Տրոիանոս & Վելիսսարոպուլու-Կարակոստա 1997, էջ. 340
  146. Մեյենդորֆֆ 1982, էջ. 13.
  147. Մայենդորֆֆ 1982, էջ. 19.
  148. Meyendorff 1982, էջ. 130.
  149. «Բյուզանդական Արվեստ». Encyclopædia Britannica..
  150. Մանգո 2005, էջեր. 233–234.
  151. «Բյուզանդական Գրականություն». Կաթոլիկ Էնցիկլոպեդիա.
  152. Լութ 2005, էջ. 291; Նեվիլ 2004, էջ. 7.
  153. Նեվիլ 2004, էջ. 34.
  154. Նեվիլ 2004, էջ. 13.
  155. Նեուման 2006, էջեր. 869–871.
  156. Խրիսոս 1992, էջ. 35.
  157. 157,0 157,1 Անտոնուչչի 1993, էջեր. 11–13.
  158. Seeck 1876, էջեր. 31–33.
  159. Օբոլենսկի 1994, էջ. 3.
  160. Ապոստոլիդես 1992, էջեր. 25–26; Վրոթ 1908, Ներածություն, Բաժին 6.
  161. Սեդլար 1994, էջեր. 403–440.
  162. Միլլար 2006, էջ. 279.
  163. Բրիս 1901, էջ. 59; ՄըկԴոննել 2006, էջ. 77; Միլլար 2006, էջեր. 97–98.
  164. Բիտոն 1996, էջ. 10; Ջոնս 1986, էջ. 991; Վերստիգ 1977, Գլուխ 1.
  165. Կեմբելլ 2000, էջ. 40, Հացիկյան et al. 2002, Մաս Ա.
  166. Բայնս 1907, էջ. 289; Գուտաս 1998, Գլուխ 7, Մաս Դ; Շոպեն 1987, էջ. 129.
  167. Բեքուիթ 1993, էջ. 171; Հալսալլ 2006.
  168. Կալդելլիս 2008, Գլուխ 6; Նիկոլ 1993, Գլուխ 5.
  169. Հենրի Պիրեն

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բյուզանդական կայսրություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 460