Փիլիպպիկոս Վարդան (7-րդ դար, Հայաստան - հունվարի 20, 714, Դալմաթիա, Խորվաթիա), հայազգի բյուզանդական կայսր (711-713), Մամիկոնյան իշխանական տնից, Նիկեփոր Պատրիկ Մամիկոնյանի որդին։

Փիլիպպիկոս Վարդան Մամիկոնյան
Բյուզանդիայի կայսր
Իշխանություն711-713 թթ.
Թագադրում711
ՀունարենΦιλιππικός Βαρδάνης
ԼատիներենPhilippicus Bardanes
Ծնվել է՝7-րդ դար
ԾննդավայրՀայաստան
Մահացել է՝հունվարի 20, 714
Վախճանի վայրԴալմաթիա, Խորվաթիա
Երկիր Բյուզանդական կայսրություն
ՆախորդՀուստինիանոս II Ռինոտմետոս
ՀաջորդողԱնաստասիոս II
Թագավորական ՏունՄամիկոնյաններ
գերիշխան

Կենսագրություն խմբագրել

Տիբերիոս III Ապսիմարոս կայսեր օրոք (698-705) ծառայել է բյուզանդական բանակում, հավակնել է գահին, ինչի համար աքսորվել է Կեֆալոնիա կղզի, ապա՝ Խերսոնես։ 711 թվականին հարել է կայսեր դեմ Խերսոնեսում բռնկած ապստամբությանը, հռչակվել է կայսր և մտել Կ․Պոլիս։ Արտաքսել է հայերին (հավանաբար՝ պավլիկյաններին) և հարկադրել է բնակվել Մելիտենեում ու Չորրորդ Հայքում։ Անհաջողություն է կրել արաբների և բուլղարների դեմ պատերազմներում։ Միջամտել է եկեղեցական հարցերին, պատրիարքական աթոռից հեռացրել է Կյուրոսին, նրա տեղը պատրիարք նշանակել Հովհաննես IV։ Զինվորականները գահընկեց են արել և կուրացրել։

Աղբյուրներ խմբագրել

  • Հայոց անձնանունների բառարան, Հրաչյա Աճառյան, 1942 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։