Բացել գլխավոր ցանկը

Մալաթիա (թուրք.՝ Malatya; հունարեն՝ Μαλάτεια, Մալատեյա;[1] ասոր՝ ܡܠܝܛܝܢܐMalīṭīná)՝ քաղաք և շրջան Թուրքիայի Արևելյան Անատոլիա տարածաշրջանում, Մալաթիայի նահանգի կենտրոն։ Բնակչությունը՝ 426,381մարդ[2]:

Քաղաք
Մալաթիա
թուրք.՝ Malatya
Malatya.jpg
Կոորդինատներ: 38°4′0″ հս․ լ. 38°1′0″ ավ. ե. / 38.06667° հս․. լ. 38.01667° ավ. ե. / 38.06667; 38.01667
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ԻլչեՄալաթիա
ՔաղաքապետԱհմեթ Չաքըր
Մակերես540 կմ²
ԲԾՄ954 մ
Պաշտոնական լեզութուրքերեն
Բնակչություն426․381 մարդ (2012)
Ագլոմերացիա494,918
Ազգային կազմթուրքեր, քրդեր, հայեր
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+90 422
Փոստային ինդեքսներ44xxx
Ավտոմոբիլային կոդ44
Պաշտոնական կայքmalatya.bel.tr (թուրքերեն)
##Մալաթիա (Թուրքիա)
Red pog.png

Միջին բարձրությունը ծովի մակարդակից՝ 954 մետր։

Բովանդակություն

ԱնվանումԽմբագրել

Մալաթիան Փոքր Հայքի հնագույն քաղաքներից է։ Այն Մելիտա անունով հիշատակվում է խեթական Մելիդ, Միլիդա, Մելիդի անուններով, ասորեստանյան և Մելիտեիա անունով՝ ուրարտական սեպագիր արձանագրություններում։ Հայերեն անվանվել է նաև Մելետինե անունով։ Ներկայիս թուրքական պաշտոնական անունն է՝ Մալաթյա։

ՊատմությունԽմբագրել

Հեթական թագավորությունների ժամանակաշրջանում քաղաքի շրջակայքում գտնվել է Մելիդ (Արսլանթեփե) քաղաքը[3][4]: Մ.թ.ա. VI դարից մինչ 1071 թ. եղել է Փոքր Հայքի կազմում։ Մանազկերտի ճակատամարտից հետո, 1071 թ. քաղաքը զավթել են սելջուկ թուրքերը, որից հետո մտել է Կոնիայի սուլթանատի կազմ։ XVI դարում գրավվել է Օսմանյան կայսրության կողմից։ Մինչ Հայոց ցեղասպանությունը քաղաքի բնակչության հիմնական մասը կազմել են հայերը։

Պատմական Մալաթիան ժամանակակից Մալաթիայից 7–8 կմ հարավ-արևմուտք էր գտնվում։ Այն այժմ շատ քիչ թվով բնակիչներ ունի, ավերված ու ամայի է, և թուրքերի կողմից ստացել է Էսքի Մալաթիա անունը։ Ջրառատ քաղաք է, նրա տարբեր թաղերում բխում են աղբյուրներ, իսկ ավերված պարսպի տակով հոսում է Թուխմա կոչված գետակը։ Նոր և Հին Մալաթիաները բավական տուժել են 1893 թ. տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժից։

Հայտնի մարդիկԽմբագրել

Քույր քաղաքներԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

  • Հ. Ասմարյան, Մելիտենե-Մալաթիա, Երևան, 1998։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Μαλάτεια, Τουρκία(հուն.)
  2. TURKISH STATISTICAL INSTITUTE(անգլ.)
  3. Hawkins, John D. Corpus of Hieroglyphic Luwian Inscriptions. Vol. 1: Inscriptions of the Iron Age. Walter de Gruyter, 2000.
  4. Strabo Geographica, Translated from the Greek text by W. Falconer (London, 1903);Book XII, Chapter I
  5. İsmail Hâmi Danişmend, Osmanlı Devlet Erkânı, Türkiye Yayınevi, İstanbul, 1971, p. 40.
  6. Meydan Larousse Büyük Lugât ve Ansiklopedi, 1965
  7. Malatya belediyesi(թուրքերեն)
  8. Büyük İskender, Timur ve Marko Polo’nun izinde Özbekistan(թուրքերեն)