Հովհաննես Ա Չմշկիկ (հուն․՝ Ιωάννης Α΄ Τζιμισκής; մոտ 925[1][2][3][…], Կոստանդնուպոլիս - հունվարի 10, 976(0976-01-10)[4], Կոստանդնուպոլիս), հայազգի բյուզանդական զորավար, պետական գործիչ, Բյուզանդիայի կայսր (969-976), Կուրկուասների հայկական ազնվական ընտանիքից։

Հովհաննես Չմշկիկ
հուն․՝ Ιωάννης «Τσιμισκής» Κουρκούας
Դիմանկար
Ծնվել էմոտ 925[1][2][3][…]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էհունվարի 10, 976(0976-01-10)[4]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
ԳերեզմանԿոստանդնուպոլիս
Քաղաքացիություն Բյուզանդական կայսրություն
Մասնագիտությունկառավարիչ
ԱմուսինTheodora?
Զբաղեցրած պաշտոններԲյուզանդիայի կայսր
ԵրեխաներTheophano Kourkouas?
 Ioannes I Tzimiskes Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ըստ Մաթևոս Ուռհայեցու տվյալների՝ ծնվել է ներկայիս Դերսիմի նահանգի Չմշկածագ ավանում[5]։ Ժամանակակից աղբյուները նկարագրում են նրան որպես կարճահասակ, բայց գեղեցիկ և շիկամազ տղամարդ[6]։ Բարեպաշտ և ձեռնառատ մարդու համբավ ուներ[6]։

949 թվականին մասնակցել է Կարինի գրավմանը։ Իր քեռի Նիկեփորոս II Փոկաս կայսրից նշանակվել է արևելյան զորքերի սպարապետ, խոշոր ճակատամարտում ջախջախել արաբներին։ 969 թվականին կայսրուհի Թեոփանոյի օգնությամբ սպանել է կայսրին և գրավել գահը։ 971 թվականին պարտության է մատնել Թրակիա ներխուժած ռուս իշխան Սվյատոսլավին և Բուլղարիայի հյուսիսարևելյան մասը կցել կայսրությանը։ 972 թվականին, դաշինք կնքելով Հռոմեական սրբազան կայսրության հետ, արշավել է արաբների դեմ, գրավել Մարտիրուպոլիսը, Մծբինը, Հյուսիսային Միջագետքը, 974-975 թվականներին՝ Էմեսսան (Հոմս), Բաալբեկը, մտել Պաղեստին և Լիբանան։

Արաբական խալիֆայության դեմ պատերազմների ժամանակ փորձել է գրավել Բագրատունյաց Հայաստանի մի շարք շրջաններ, բայց Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածը 80 հազարանոց բանակով շարժվել է ընդառաջ և երկու միապետների միջև կնքվել է հաշտություն։

976 թվականին հանկարծամահ է եղել արաբների դեմ երկրորդ արշավանքից Կոստանդնուպոլիս վերադառնալուն պես։ Կասկածներ կային, թե նրան թունավորել է սենեկապետ Վասիլ Լեկափենոսը[6]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Faceted Application of Subject Terminology
  2. 2,0 2,1 British Museum person-institution thesaurus
  3. 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. Մաթևոս Ուռհայեցի, Ժամանակագրություն, Երևան, 1991, էջ 25։
  6. 6,0 6,1 6,2 Treadgold, Warren (1997). A History of the Byzantine State and Society. Stanford: Stanford University Press. էջեր 506, 512. ISBN 0-8047-2630-2.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Չմշկիկ» հոդվածին։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 555