Անդրոնիկոս II Ավագ
Անդրոնիկոս II Ավագ Պալեոլոգոս (հունարեն՝ Ανδρόνικος Β'Παλαιολόγος, մարտի 25, 1259[1][2], Իզնիկ, Բյուզանդական կայսրություն - փետրվարի 13, 1332[3][4], Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական կայսր 1282-1328 թվականներին։ Գահակալել է հոր՝ Միքայել Պալեոլոգոսի մահից հետո։ Անդրոնիկոսի օրոք երկրում ծավալվել էին կրոնական վեճերը, Փոքր Ասիան ասպատակում էին թուրքերը։ Անդրոնիկոսը ձգտում էր վերամիավորել խաչակրաց 4-րդ արշավաենքից (1204) հետո Բյուզանդիայից անջատված տերիտորիաները։
Անդրոնիկոս II Ավագ հին հունարեն՝ Ἀνδρόνικος Παλαιολόγος | |
---|---|
Ծնվել է | մարտի 25, 1259[1][2] |
Ծննդավայր | Իզնիկ, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է | փետրվարի 13, 1332[3][4] (72 տարեկան) |
Մահվան վայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Կրոն | ուղղափառություն |
Մասնագիտություն | կայսր |
Ամուսին | Anna of Hungary? և Irene–Yolande of Montferrat? |
Ծնողներ | հայր՝ Միքայել VIII Պալեոլոգոս, մայր՝ Theodora Palaiologina? |
Զբաղեցրած պաշտոններ | Բյուզանդիայի կայսր |
Երեխաներ | Միքայել IX Պալեոլոգոս, Theodore I?, Simonida?, John Palaiologos?, Demetrios Palaiologos?, Konstantinos Palaiologos?, Irene Paleologina?, Maria Palaiologina?, Bartholomaios Palaiologos?, Maria notha Palaiologaina?[2] և Demetrios Angelodukas Palaiologos?[2] |
Andronikos II Palaiologos Վիքիպահեստում |
1321 թվական
խմբագրել1321 թվականին, ֆեոդալական ավագանու դրդմամբ, Անդրոնիկոսի դեմ ապստամբում է նրա 25-ամյա թոռը՝ Անդրոնիկոսը, որը յոթնամյա պայքարից հետո մտնում է Կոստանդնուպոլիս, տիրանում գահին։ Անդրոնիկոսի օրոք դրացիական հարաբերություններ էին ստեղծվել Բյուզանդիայի և Կիլիկիայի Հայկական թագավորության միջև։
Անդրոնիկոսը իր որդու՝ Միքայել Պալեոլոգոսի համար Կիլիկիայի Հեթում Բ թագավորից կնության է խնդրում նրա քրոջը՝ Մարգարիտին։
1296 թվական
խմբագրելԵրբ Հեթումի եղբայր Սմբատը 1296 թվականին նրանից խլում է Կիլիկիայի գահը, Հեթումն ապաստանում է Անդրոնիկոսի արքունիքում, հայցելով նրա օգնությունը՝ իր գահին վերստին տիրելու համար։
Վախճան
խմբագրելԱնդրոնիկոս II-ը մահացել է 1332 թվականի փետրվարի 13-ին Կոստանդնուպոլսում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրոնիկոս II Ավագ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 402)։ |