Հովհաննես II Կոմնենոս
(Վերահղված է Հովհաննես Բ Կոմնենոսից)
Հովհաննես Բ Կոմնենոս (սեպտեմբերի 13, 1087, Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն - ապրիլի 8, 1143, Կիլիկիա), Բյուզանդիայի կայսր 1118 թվականից։ Կոմնենոսների դինաստիայից։ Հաջորդել է Ալեքսիոս I Կոմնենոսին։ Նրա օրոք անցկացվել է նավատորմի բարեփոխում, վերացվել են թեմերի տորմիղները, կենտրոնացվել է կայսրության նավատորմի ղեկավարությունը։ Հովհաննես Բ -ն 1122 թվականին հաղթել է պեչենեգներին, մոտ 1124 թ.՝ սերբերին, 1129 թ.՝ հունգարներին, 1135 թ.՝ սելջուկներին։ 1137 թ. արշավել է Կիլիկիա, գերել Կիլիկիայի հայոց իշխան Լևոն Ա-ին, գրավել Անտիոքը։ 1142-1143 թթ. դարձյալ արշավել է Կիլիկիա, որտեղ սպանվել է որսի ժամանակ։
Հովհաննես II Կոմնենոս | |
---|---|
![]() | |
Ծնվել է՝ | սեպտեմբերի 13, 1087 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Բյուզանդական կայսրություն |
Մահացել է՝ | ապրիլի 8, 1143 (55 տարեկան) մահը պատահարից |
Վախճանի վայր | Կիլիկիա |
Zeyrek Mosque | |
Երկիր | ![]() |
Տոհմ | Կոմնենոսների հարստություն |
քաղաքական գործիչ | |
Հայր | Ալեքսիոս Ա Կոմնենոս |
Մայր | Իռենա Դուկաս |
Երեխաներ | Իսաակ Կոմնենոս, Ալեքսիոս Կոմնենոս, Անդրոնիկոս Կոմնենոս, Մանուիլ I Կոմնենոս, Maria Komnene?, Anna Komnene?, Theodora Komnene?, Eudokia Komnene? և unknown daughter Comnene?[1] |
Ծանոթագրություններ խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 560)։ |